ՎԻԳԵՆԸ, ԲԵՌԼԻՆԸ ԵՎ ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Գերմանիա
66 ՐՈՊԵ
2023
July 12th
21:00
Cinema House, Malyan Hall
Tickets
Screenings

Պատմական վայրեր այցելելով ժամանակակից Բեռլինում՝ Ավիվա Բարխուդարյանն իր հոր՝ Վիգենի հետ կապված շատ պատմություններ է անում սառը պատերազմի տարիներին երկու մասի բաժանված գերմանական մայրաքաղաքի ֆոնին։ Ազգությամբ հայ, իսկ գաղափարներով սոցիալիստ Վիգենը Իրանից գալիս է Բեռլին՝ ձեռքին ընդամենը մի ձեռագործ կարպետ և մի տուփ խավիար։ Բնակություն հաստատելով այստեղ՝ նա հայտնվում է տարբեր գաղափարախոսությունների, հետախուզական գործակալությունների և Պարսկաստանի շահի արանքում՝ միաժամանակ փորձելով գլուխ հանել տարօրինակ գերմաներենից ու դուստրերից բեռլինյան պատի երկու կողմում։ Միահյուսելով անձնական հուշերը, արխիվային կադրերն ու անիմացիան մի ուրախ կոլաժի մեջ՝ Բարխուդարյանի ֆիլմ-էսսեն առաջարկում է խորապես անձնական տեսակետ հոր և 1960-ականների ու 1970-ականների սկզբի համաշխարհային պատմության դրամատիկ դեպքերին նրա ունեցած մասնակցության մասին։ Ի՞նչ կատարվեց Վիգենի երազանքների ու իդեալների հետ, երբ Բեռլինի պատը քանդվեց, իսկ Վիգենը վերադարձավ Բեռլին։ Եվ ի՞նչ կապ ունի այս ամենը նռան հետ։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Նորիկ Քեշիշյան, Ավիվա Բարխուրդարյան
Ռեժիսոր՝ Ավիվա Բարխուրդարյան
Սցենարի հեղինակ՝ Ավիվա Բարխուրդարյան
Օպերատոր՝ Գյունթեր Բրեդեն
Նկարիչ՝ Ավիվա Բարխուդարյան
Հնչյունային ձևավորողներ՝ Գյունթեր Բրեդեն, Լորենց Ֆիշեր
Մոնտաժող՝ Ավիվա Բարխուրդարյան
Արտադրությունը՝ nurfilm

Ավիվա Բարխուդարյան     
Ծնվել է 1969-ին Արևմտյան Բեռլինում, ծնողների հետ տեղափոխվել նախ Իրան, հետո՝ Կալիֆորնիա և ի վերջո բնակություն հաստատել Բեռլինում, որտեղ արդեն պատ չկար։ Կինոռեժիսուրա է ուսանել, ապա երկար ժամանակ տրամադրել կինոնախագծերի մշակմանը՝ ջանալով գումար հայթայթել դրանց իրականացման համար։ 2008-ին հիմնել է «Նուռֆիլմը» Նորիկ Քեշիշյանի հետ, որի կողքին իրեն ավելի ուժեղ է զգում։ «Վիգենը, Բեռլինը և սառը պատերազմը» ֆիլմում Ավիվա Բարխուդարյանը բացահայտել է անիմացիան որպես գեղարվեստական արտահայտչամիջոց։ Սա նրա առաջին լիամետրաժ ռեժիսորական աշխատանքն է։ 

Ֆիլմացանկ
Խերեսով կեքս (կ/մ, 1998), Շան թաքստոց (կ/մ, 2001), Այս գիշեր ցուրտ է (կ/մ, 2001), Բանան և լիմոն (կ/մ, 2008), Վայ, Կիկոս, վայ... (կ/մ, 2009), Da Capo (կ/մ, 2010), Լուսացույց (կ/մ, 2011), Դպրոցը (կ/մ, 2012), Աշխատանք (կ/մ, 2013), Քանի օր է՝ համարյա հույս չկա (կ/մ, 2014) Մի աղջիկ (կ/մ, 2014), Էլա (կ/մ, 2014), Վիգենը, Բեռլինը և սառը պատերազմը (վավ․, 2023):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ