Ամիր Նադերի
Ծնվել է 1946–ին Աբադանում (Իրան): Նրա ռեժիսորական դեբյուտը՝ «Ցտեսություն, ընկեր» ֆիլմը, թողարկվել է 1971–ին Իրանում։ Միջազգային ասպարեզոում Նադերին առաջին անգամ ուշադրություն է գրավել այն ֆիլմերով, որոնք այժմ ճանաչված են որպես դասական գործեր («Վազորդը», 1985, «Ջուր, քամի, փոշի», 1989): «Վազորդը» շատ քննադատներ համարում են վերջին քառորդ դարի ամենաազդեցիկ ֆիլմերից մեկը: 1990-ականների սկզբին Նյու Յորք արտագաղթելուց հետո Նադերին շարունակել է նոր գործեր ստեղծել: 1997–ին նա արժանացել է Ռոքֆելերի՝ կինոյի և տեսարվեստի կրթաթոշակին, դասախոսել Քոլամբիա համալսարանում, Լաս Վեգասի համալսարանում և Նյու Յորքի տեսողական արվետների դպրոցում: Նրա ամերիկյան ֆիլմերի պրեմիերաները կայացել են Լինքոլն կենտրոնի կինոընկերության/Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի «Նոր ռեժիսորներ/նոր ֆիլմեր» շարքով, Վենետիկի, Կաննի, Թրայբեքա և Սանդենս ԿՓ–երում:
Ֆիլմացանկ
Ցտեսություն, ընկեր (1971), Ձիգ տեղ (1973), Նեղուց (1973), Սպասում (1974), Շրթհարմոն (1974), Ռեքվիեմ (1978), Պատրաստված է Իրանում (1978), Որոնում (վավ․, 1980), Երկրորդ որոնում (1981), Վազորդը (1984), Հաղթողը (կ/մ, 1984), Ջուր, քամի, փոշի (1989), Մանհեթենը՝ թվերով (1993), A, B, C... Մանհեթեն (1997), Մարաթոն (2002), Ձայնային խոչընդոտ (2005), Վեգաս. իրական պատմություն (2008), Նկարահանված է (2011), 60 վայրկյան մենություն զրոյական տարում (դրվագ, 2011), Վենետիկ 70. վերաբեռնելով ապագան (դրվագ, 2013), Միզանսցեն Արթուր Փենի հետ (վավ., 2014), Լեռ (2016), Մոգական լապտեր (2018):