Ֆարա Կասեմ
Լիբանանի Տրիպոլի քաղաքում ծնված Ֆարա Կասեմն ավարտել է Լիբանանաի գեղարվեստի ակադեմիայի լսատեսողական բաժինը և DocNomads-ի վավերագրական կինոռեժիսուրայի դասընթացը: Միաժամանակ ռեժիսոր է և մոնտաժող, իսկ այժմ Լյովենի կաթոլիկական համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում նախապատրաստում է իր թեկնածուական թեզը: Նա նկարահանել է մրցանակների արժանացած մի քանի վավերագրական ֆիլմ, որոնք ցուցադրվել են այլևայլ միջազգային կինոփառատոներում (Visions du Réel, Վարշավայի ԿՓ, DOK Leipzig, Դուբայի ՄԿՓ և շատ ուրիշներ)։ «Մենք ներսում ենք» ֆիլմը Ֆարա Կասեմի առաջին լիամետրաժ աշխատանքն է։
Ֆիլմացանկ
Հայրս նման է Աբդել Նասերին (կ/մ, 2012), Վերացնել Շերբեկին (2017), Քեզնից ավելի լավ պատուհան կստացվի, քան դուռ (կ/մ, 2017), Ի գործ («Մարիաննա» դրվագը, վ/ս, 2022), Մենք ներսում ենք (վավ., 2024)։