Գիլդա Փուրջաբար
Մոնրեալում բնակվող իրանցի կինոռեժիսոր և մոնտաժող։ Ավարտելով կինոկրթության բակալավրիատը և կինոգիտության մագիստրոսի աստիճան ստանալով՝ մասնագիտական ուղին հարթել է վավերագրական կինոյում որպես մոնտաժող՝ աշխատելով ինչպես լիամետրաժ ֆիլմերի, այնպես էլ հանրամատչելի հեռուստասերիալների վրա։ «Թող լույս լինի» գիտահանրամատչելի վավերագրական ֆիլմը, որի համամոնտաժողներից մեկն էր նա, առաջադրվել է SXSW ԿՓ–ի Մեծ ժյուրիի մրցանակին և արժանացել Big Sky վավերագրական կինոյի փառատոնի «Գեղարվեստական տեսլական» մրցանակին։ Նրա առաջին լիամետրաժ վավերագրական աշխատանքը՝ «Արևմտամոլները», քննում է հեղինակի հասունացման տարիները 1990-ականների Թեհրանում, որտեղ մաքսանենգ ճանապարհով տարածվող ռոք երաժշտության ձայնագրությունները դարձել էին դեռահասների խռովքի և բողոքի արտահայտման միջոց՝ դիմադրության ենթամշակույթ ձևավորելով Իսլամական Հանրապետության սահմանափակումների պայմաններում։ Թե՛ որպես մոնտաժող, թե՛ որպես կինոռեժիսոր՝ Փուրջաբարը հետաքրքրված է այն պատմություններով, որոնք կամրջում են անձնականն ու քաղաքականը՝ փորձարկելով, թե ինչպես են ընտանեկան ինտիմ պատմությունները միահյուսվում ավելի լայն պատմական և մշակութային համատեքստի հետ։
Ֆիլմացանկ
Արևմտամոլները (վավեր., 2025):