Ֆիլմը պատմում է Նասերի՝ պաղեստինասիրիացի պատանու մասին, որը ծուղակի մեջ է հայտնվել հյուսիսային Հունաստանում գտնվող փախստականների Քսոֆտեքս տխրահռչակ ճամբարում։ Քննության առարկա են դառնում անորոշ ապագայի սերմանած ստրեսը, Նասերի մտովի փախուստը ճամբարի դաժան իրականությունից, մտերիմ հարաբերությունները եղբոր հետ և նրան տանջող գաղտնիքի բեռը։ Միահյուսված են տարբեր ժանրեր՝ սյուռեալիզմից մինչև կատակերգություն և սոցիալական սարսափի ֆիլմ։ Հիմնական դերակատարները իսկապես այդ ժամանակ Եվրոպայում ապաստան փնտրող մարդիկ են: Իսկ գլխավոր դերակատարը՝ Աբդուլռահմանը, պաղեստինասիրիացի փախստական է, որը նկարահանումների ժամանակ ապաստանած է եղել Բեռլինի փախստականների ճամբարում։ Նախագծի մտահղացումը ծնվել է Հունաստանի փախստականների ճամբարներում անցկացված մի շարք թատերական սեմինարների ընթացքում, իսկ ոգեշնչման աղբյուր են դարձել իրականում կատարված պատմություններ։
Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Անդրո Շտայնբորն
Ռեժիսոր՝ Նոազ Դեշե
Սցենարի հեղինակներ՝ Նոազ Դեշե, Բաբաք Ջալալի
Օպերատոր՝ Նոազ Դեշե
Նկարիչներ՝ Մարիտա Գյոց, Լեա Վալոշքե
Կոմպոզիտորներ՝ Թոմաս Մոքեդ-Բլում, Նոազ Դեշե
Հնչյունային ձևավորողներ՝ Լարս Գինցել, Օլիվեր Աչաց, Լուիզե Հոֆման
Մոնտաժողներ՝ Ֆելիպե Գեռերո, Նոազ Դեշե
Դերերում. Աբդուլռահման Դիաբ, Օսամա Հաֆիրիi, Մոհամադ Ալ Ռաշի, Ամալ Օմրան, Ջալալ Ալբարուդի, Լուջաին Մուստաֆա, Ռամադան Համուդ, Յասին Էլ Հառուք, Հազեմ Սալեհ, Մոհամադ Դիբո
Արտադրությունը՝ Arden Film GmbH