Էդգար Բաղդասարյան
Կինոռեժիսոր, պրոդյուսեր։ Ծնվել է 1964-ին Երևանում: 1988-ից ի վեր աշխատել է «Հայֆիլմ» և «Հայկ» կինոստուդիաներում նախ որպես ռեժիսորի օգնական, ապա որպես ռեժիսոր։ Նրա ֆիլմերը ներկայացվել են Մոսկվայի, Գոթեբորգի, Մոնրեալի, Վառնայի, Մագդեբուրգի, Թուլուզի, Սան Ֆրանցիսկոյի, Բուենոս Այրեսի, Տոկիոյի և այլ միջազգային կինոփառտոներում։2003-2009 թթ․ եղել է Հայ-ամերիկյան կինոստուդիայի տնօրենը։ Եղել է նաև Publicis Hepta միջազգային գովազդային գործակալության ստեղծագործական տնօրենը(2010-2014)։ 2011-ին հիմել է Edgar Baghdasaryan Film Production կինոընկերությունը։ 2011-ից աշխատում է Երևանի թատրոնի և կինոյիի պետական ինստիտուտում։
Ֆիլմացանկ
Խաղեր (կ/մ, 1990), Սև պատը (1997), Սուրբ ծեսերի երկիր (վավ., 2002), Մարիամ (2005), Տաքսի «Էլի լավ ա» (նովել, 2009), Նոր տարվա կինո (2009), Արարատից Սիոն (վավ., 2009), Զեմլյակ (կ/մ, 2010), Արյունոտ հետք. մաս 2 (2015), Երկակի խաղ. մաս 1, 2 (2015), Վիրավորված կնոջ ինտոնացիան, մաս 1, 2 (2015), Հատուկ բաժին (մինի հ/ս, 2015), Սիմոնի ճամփան (կ/մ, 2016), Էրկեն գիշեր (2019), Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը (2023):