Նադավ Լապիդ
Ծնվել է 1975–ին Թել Ավիվում: Երեք կարճամետրաժ ֆիլմ է նկարահանել, մի վեպ հրատարակել և որպես գրաքննադատ ու մարզական լրագրող աշխատել, նախքան 2007–ին Կաննի ԿՓ–ի Cinéfondation-ում հայտնվելը, որտեղ գրել է իր առաջին լիամետրաժ ֆիլմի՝ «Ոստիկան»-ի սցենարը։ Այդ ժամանակից ի վեր արժանացել է ամենահեղինակավոր փառատոների մրցանակներին, այդ թվում՝ 2019–ին Բեռլինալեի «Ոսկե արջին»՝ «Հոմանիշներ», իսկ 2021–ին Կաննի ԿՓ–ի ժյուրիի մրցանակին «Ահեդի ծունկը» ֆիլմի համար։
Ֆիլմացանկ
Սահմանային նախագիծ (վավ․, 2003), Ճանապարհ (կ/մ, 2005), Էմիլի ընկերուհին (կ/մ, 2006), Գազա Սդերոտ. կյանք՝ հակառակ ամեն ինչի (վավ․, 2009), Ոստիկանը (2011), Քայլեր Երուսաղեմում (վավ․, 2013), Մանկապարտեզի դաստիարակչուհին (2014), Սիրային նամակ կինոյին (2014), Ինչո՞ւ (կ/մ, 2015), Հարսանեկան լուսանկարչի օրագրից (կ/մ, 2016), Հոմանիշներ (2019), Ահեդի ծունկը (2021), Աստղը (կ/մ, 2021), Պրեմիերան (կ/մ, 2022), Այո (2025):