Բելգիա/Ֆրանսիա
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՅՐԵՐ
105 րոպե
2025
July 17th
20:30
Moscow Cinema, Red Hall
Tickets
Screenings
July 18th
17:30
Cinema House, Grand Hall
Ջեսիկան, Պերլան, Ժյուլին, Արիանն ու Նաիման տեղավորված են երիտասարդ մայրերի համար նախատեսված ապաստանում։ Հինգ դեռահաս ավելի լավ կյանքի հույս ունեն իրենց և զավակների համար։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Ժան-Պիեռ Դարդեն, Լյուկ Դարդեն, Դելֆին Թոմսոն, Դենիս Ֆրեյդ
Ռեժիսորներ՝ Ժան-Պիեռ Դարդեն, Լյուկ Դարդեն
Սցենարի հեղինակներ՝ Ժան-Պիեռ Դարդեն, Լյուկ Դարդեն
Օպերատոր՝Բենուա Դերվո
Նկարիչ՝ Իգոր Գաբրիել
Հնչյունայինձևավորող՝ Թոմա Գոդեր
Մոնտաժող՝ Մարի-Էլեն Դոզո
Դերերում. ԼյուսիԼարյուել, Բաբետ Վեբեկ, Ժանենա Ալուա Ֆոկան, Էլզա Ուբեն, Սամիա Հիլմի
Արտադրությունը՝ Les Films du Fleuve, Archipel 35, The Reunion

Մրցանակներ
Լավագույն սցենար, Էկումենիկ ժյուրիի մրցանակ. Կաննի ՄԿՓ, 2025
Ժան-Պիեռ Դարդեն, Լյուկ Դարդեն      
Ժան-Պիեռ Դարդենը ծնվել է Անժիում 1951-ին, իսկ Լյուկ Դարդենը՝ Ավիրում 1954-ին։ Ժան-Պիեռը դրամատիկական արվեստ է ուսանել Բրյուսելի Հեռարձակման արվեստի ինստիտուտում, որտեղ նրան դասավանդել է ռեժիսոր և բանաստեղծ Արման Գատին։ Վերջինիս շնորհիվ Ժան-Պիեռն ու նրա եղբայր Լյուկը սկսել են նկարահանել իրենց առաջին ֆիլմերը։ Լյուկն իր հերթին փիլիսոփայություն և սոցիոլոգիա է ուսանել։ 1970-ականներին եղբայրներն ասպարեզ են հանել քաղաքական բովանդակությամբ վավերագրական ֆիլմեր, նախքան 1975–ին կգտնեին իրենց կինոընկերությունը՝ Dérives-ը։ Տարիներ անց՝ 1994–ին, նրանք հիմնեցին սեփական կինոընկերությունը՝ Les Films du Fleuve-ը։ 1987–ին Դարդենները կյանքի են կոչել իրենց առաջին լիամետրաժ կինոնկարը՝ «Կեղծիքը»՝ թատերական ներկայացման էկրանավորում, որը պատմում է նացիստների կողմից ոչնչացված հրեական ընտանիքի վերջին ողջ անդամի մասին։ Ֆիլմը կարևոր շրջադարձային պահ էր նրանց կարիերայում՝ որպես առաջին խաղարկային ​​աշխատանք։ 1992–ին եղբայրները նկարահանեցին «Ես մտածում եմ ձեր մասին» ֆիլմը, բայց պիտի սպասեին մինչև 1996–ը, երբ Կաննի «Ռեժիսորների երկշաբաթյակում» ավելի լայն ճանաչում կվաստակեին «Խոստումը» ֆիլմով։ Դարդեններն իրենց առաջին «Ոսկե արմավենու ճյուղը» Կաննի ԿՓ–ում ստացան 1999–ին «Ռոզետա» ֆիլմի շնորհիվ։ Երեք տարի անց Օլիվիե Գուրմեն Կաննում լավագույն դերասան ճանաչվեց նրանց «Որդին» ֆիլմի դերակատարման համար։ 2005–ին եղբայրներն արժանացան ևս մի «Ոսկե արմավենու ճյուղի» «Երեխան» ֆիլմի համար՝ միանալով այն կինոռեժիսորների բացառիկ ակումբին, որոնք երկու անգամ են արժանացել «Ոսկե արմավենու ճյուղինն»։ Բացի դրանից՝ Դարդենները Կաննում 2008–ին արժանացել են նաև լավագույն սցենարի մրցանակին «Լորնայի լռությունը» դրամայի համար, որը պատմում է ընդհատակյա ներգաղթյալների մասին, իսկ 2011–ին նրանց Մեծ մրցանակ շնորհվեց «Հեծանվով տղան» ֆիլմի համար։ Այնուհետև Դարդենները նկարահանեցին «Երկու օր, մեկ գիշեր» ֆիլմը՝ Մարիոն Կոտիյարի և «Անհայտ աղջիկը»՝ Ադել Էնելի մասնկացությամբ։ 2019–ին նրանք լավագույն ռեժիսորներ ճանաչվեցին Կաննում՝ ններկայացնելով «Երիտասարդ Ահմեդը» ֆիլմը, որի թեման իսլամական ծայրահեղականություն ընդունած դեռահասի ճակատագիրն է։ 2022–ին եղբայրները 75-րդ Կաննի ԿՓ–ի մրցանակին արժանացան «Թորին և Լոկիտան» ֆիլմի համար, որն Աֆրիկայից միայնակ եկած երկու երիտասարդ ներգաղթյալի բարեկամության մասին է։
Ֆիլմացանկ
Սոխակի երգը (վավ․, 1978.), Երբ Լեոն Մ.-ի նավակն առաջին անգամ մտավ Մոզ գետը (վավ․, 1979), Որպեսզի պատերազմն ավարտվեր, պատերը պետք է քանդվեին (վավ․, 1980), «Ռ-ն... այլևս չի պատասխանում (վավ․, 1981), Դասեր թռչող համալսարանից (վավ․, 1982), Կեղծիք (1987), Վազում է․․․ վազում է աշխարհը (կ/մ, 1987), Ես մտածում եմ ձեր մասին (1992), Խոստումը (1996), Ռոզետա (1999), Որդին (2002), Երեխան (2005), Լորնայի լռությունը (2008), Հեծանվով տղան (2011), Երկու օր, մեկ գիշեր (2014), Անհայտ աղջիկը (2016), Երիտասարդ Ահմեդը (2019), Թորին և Լոկիտան (2022), Երիտասարդ մայրեր (2025):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ