2006
Ծրագրեր/Ժյուրիներ/Պարգևներ
ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ԳԱՐՊԱՍՏՈՒՄ
Ալեքսեյ Գերման կրտ.
ԳՐԲԱՎԻՑԱ
Ռախշան Բանի-Էթեմադ, Մոհսեն Աբդոլվահաբ
ԳԻԼԱՆԵ
Իսակի Լակուեստա
ԺԱՄԱՆԱԿԻ ԼԵԳԵՆԴԸ
Յասմիլա Ժբանիչ
ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁ
Քշիշտոֆ Զանուսի
ՔՆԱԾ ԵՐԵԽԱՆ
Պեդրո Ալմոդովար
ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Միխայել Գլավոգեր
ԹԱՓԱՌԵԼՈՎ ՀԵՏՆԱԽՈՐՇԵՐՈՒՄ

Յասմին Քասարի
ԵՐԵՔ ԺԱՄԱՆԱԿ
Անդրեաս Դրեզեն
ԱՄԱՌԸ ԲԵՌԼԻՆՈՒՄ
Ռոբեր Գեդիգյան
ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՀԱՅԱՍՏԱՆ
Հու Սյաո-սիեն

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՆՈՐ ՀԱՅՐԵՆԻՔ ԳՏՆԵԼՈՎ
Էնիս Ռիզա
ՊԱՇԱՐՈՒՄ
Կրիստոբալ Վիսենտե
ԱՐԿԱՆԱ
Մարկուշ Պրադու
ԷՍՏԱՄԻՐԱ
ՍերգեյԼոզնիցա
ՁԿՆՈՐՍՆ ՈՒ ՊԱՐՈՒՀԻՆ
Վալերի Սոլոմին
ՀԱՑԸ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ
Պետեր Հոֆման
ՕԼԻՎԱ, ՕԼԻՎԱ
Ջոն Մարինգուին
ՍԱՅԹԱՔԵԼՈՎ
Նիկոլաուս Գեյրհալթեր
ՇՈՒՏԿԱՅԻ ՌԵԿՈՐԴՆԵՐԻ ԳԻՐՔԸ
Ալեքսանդր Մանիչ
ԱՇԽԱՏԱՎՈՐԻ ՎԱԽՃԱՆԸ
Վիկտոր Կոսակովսկի
ՍՎՅԱՏՈ
Գունար Բերգդալ
ԼՅՈՒԴՄԻԼԱ ԵՒ ԱՆԱՏՈԼԻ
Միխայել Գլավոգեր

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ

ԱՊՈՐԻԱ
Արիս Մովսիսյան
ԽԱՂԱՆԵՆԳՆԵՐԸ
Տարոն Պետրոսյան
ԹՌԻՉՔ` ԱՌԱՆՑ ՎԱՅՐԷՋՔԻ
Արեգ Ազատյան
ՃԱՆՃԸ
Ֆրեդերիկ Բալեգջյան
ՊԱՏՐԱՆՔ
Մայքլ Գյուրջյան
ԱՐԱՀԵՏ
Մարիա Սահակյան
ՓԱՐՈՍ
Արտակ (Սևադա) Գրիգորյան
ՄԻԿՈՇ
Ռուբեն Քոչար
ԻՄ ԱՆՈՒՆԸ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է
Վարդան Հակոբյան
ԼՌՈՒԹՅԱՆ ՆԱԽԵՐԳԱՆՔ
Քրեյգ Քուզիրյան
ՆՈՒՌ
Ալեքսանդր Աթանեսյան
ՍՐԻԿԱՆԵՐԸ
Գայանե Գասպարյան
ԼՈՒՅՍԻ ՀԵՏՔ
Վրեժ Պետրոսյան
ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՍՆԴՈՒԿԸ
Գագիկ Հարությունյան
ՈՐՈԳԱՅԹ
Եղիշե Գևորգյան
ՀԻՆԱՎՈՒՐՑ ՔԱՐԵՐ
Նուրբեկ Էգեն
ԿՈՏՐՎԱԾ ԹԹԵՆԻՆ
Բենիամին Գևորգյան
ԴԱՎԻԹ ԵՎ ԼԱԼԱ
Միշել Իոնասկու
ԲՅՈՒՐԵՂՅԱ ՄԱՐԴԸ
Հրանտ Հակոբյան
ՄՈՌԱՑՎԱԾ ԿՂԶԻՆԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ
Արսեն Գասպարյան
ՄԻԱԿՈՂՄԱՆԻ ԽԱՂ
Կարինե Վերդիյան, Նիկա Շեկ
ԿԱՐԱՈԿԵԻ ԱՆՈՒՐՋՆԵՐ
Արազ Արթինյան
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՄ ՄԵՋ
Լևոն Գրիգորյան
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ "ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ" ՄԱՍԻՆ
Ռոբերտ Դավիդյան
ՔՈՉԱՐԻ

Արա Վահունի
ՔԱՐ, ԺԱՄԱՆԱԿ, ՀՊՈՒՄ
Արթուր Անայան
ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑ
Դորոթե Ֆորմա
ԻՄ ԱՆՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՔ
Կարինե Թորոսյան
ՏԱՍԸ ՕՐ
Ներսես Իվանյան
ԱՆԴՐԵՅ
Արկադի Մանուկյան
ՋՈՒՐՆ ՈՒ ՍԱՆԴԸ
Սերժ Ավետիքյան
ՎԵՐԱԴԱՌՆԱԼՈՎ
Նարինե Մկրտչյան, Արսեն Ազատյան

ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

ԳԻԼՅՈՏԻՆ
Կոստա-Գավրաս
ՈՒՐՎԱԿԱՆՆԵՐ
Նանուկ Լեոպոլդ
ԳԵՐՆՍԻ
Ռուբեն Էսթլունդ
ՄՈՆՂՈԼՈԻԴ ԿԻԹԱՌ
Քրիստիան Փեցոլդ
ՄՅՈՒԹԵՐ
Դոմինիկ Լիենհարդ
ՍՈՖԻ ՇՈԼ. ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԸ
Հանես Շթյոր
ՄԵԿ ՕՐ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Նիլ Ջորդան
ՆԱԽԱՃԱՇ ՊԼՈՒՏՈՆԻ ՎՐԱ
Մարկ Ռոթեմունդ
ԲԱՐԻ ԳԻՇԵՐ Ե ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ

Ջորջ Քլունի
ՍԵՐ ԵՎ ՍԻԳԱՐԵՏՆԵՐ
Սթիվեն Ֆրիրս
ՏԻԿԻՆ ՀԵՆԴԵՐՍՈՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է
Աթա Հայաթի
ԿԱՐՃԱՏԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
Ջոն Տուրտուրո
ՀԱՅԱՑՔ
Ալբերտո Յաննուցցի, Դեն Յավից
ՎԵՐԱՑՎԱԾԸ
Ալեքսանդրու Սոլոմոն
ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԵԾ ԿՈՂՈՊՈՒՏԸ
Դամիր Ցուչիչ
ՓՈՂՈՑԸ
Դիմիտար Անակիև
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ
ԱՌԵՒՏՐԻ ԿԵՏ
Տիգրան Քյոսայան
ՆԱՊԱՍՏԱԿՆ ԱՆԴՈՒՆԴԻ ՎՐԱ
Ռուստամ Խամդամով
ՎՈԿԱԼ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ
Յուրի Մորոզ

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

ՄԱՐՄԻՆ ԱՌԱԾ ՍԱՏԱՆԱՆ
Մարկո Բելլոկկիո
ԲՌՈՒՆՑՔՆԵՐԸ ԳՐՊԱՆՈՒՄ
Մարկո Բելլոկկիո
ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐԻ ՌԵԺԻՍՈՐԸ
Մարկո Բելլոկկիո
ԲԱՐԻ ՕՐ, ԳԻՇԵՐ
Մարկո Բելլոկկիո
ՀԵՆՐԻ IV
Մարկո Բելլոկկիո
ՀՈՄԲՈՒՐԳԻ ԻՇԽԱՆԸ
Մարկո Բելլոկկիո
ԴԱՅԱԿԸ
Մարկո Բելլոկկիո
ՄՈՐՍ ԺՊԻՏԸ
Մարկո Բելլոկկիո
ԿՈՅԱՆԻՍԿԱՑԻ
Գոդֆրի Ռեջջո
ՊՈՎԱԿԿԱՑԻ
Գոդֆրի Ռեջջո
ՆԱԿՈՅԿԱՑԻ
Մոհսեն Մախմալբաֆ
ՀԵԾԱՆՎՈՐԴԸ
Գոդֆրի Ռեջջո
ՍԱԼԱՄ, ՍԻՆԵՄԱ
Մոհսեն Մախմալբաֆ
ԱՅՆ ՕՐԸ, ԵՐԲ ԵՍ ԿԻՆ ԴԱՐՁԱ
Մոհսեն Մախմալբաֆ
ԱՆՄԵՂՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ
Հանա Մախմալբաֆ
ԽԵՆԹՈԻԹՅԱՆ ՀՐՃՎԱՆՔ
Մարզիե Մախմալբաֆ
ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐՈՒՄ ԱՄԵՆ ԻՆՉ ԽԱՂԱՂ Է

Երվանդ Ջանիկյան, Անջելա Ռիչչի Լուկկի
ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐ
Երվանդ Ջանիկյան, Անջելա Ռիչչի Լուկկի

ԺՅՈՒՐԻՆԵՐ


Խաղարկային ֆիլմերի մրցույթ

  • ՄՈՐԻՑ ԴԵ ՀԱԴԵԼՆ

    Գերմանիա

    Ծնվել է 1940-ին Անգլիայում: Թողել է համալսարանական ուսումը փարիզյան Սորբոնում (որտեղ քիմիա եւ ֆիզիկա էր ուսանում)` հանուն մի փորձարարական կինոլաբորատորիայում սովորելու եւ Ռեյմոն Ռուլոյի կինոդասընթացին հետեւելու: Արտահաստիքային լուսանկարիչ աշխատելուց հետո հնարավորություն է ստացել նկարահանելու իր առաջին վավերագրական ֆիլմը` "Ճաղատը" (1963): Դրանից հետո մի քանի տարի համագործակցել է կինեմատոգրաֆիստ Էռնեստ Արտարիայի հետ: 1966-ին նկարահանել է իր երկրորդ ֆիլմը` "Ստվերներ եւ պատրանքներ"-ը, միաժամանակ` Իվ Ալեգրեի հետ կինոմոնտաժող աշխատել Ցյուրիխում եւ ռեժիսորի ասիստենտ` Բեռլինի "CCC" կինոստուդիայում:1969-ին կնոջ` Էրիկայի հետ, Շվեյցարիայում հիմնել է Նիոնի վավերագրական կինոյի միջազգային փառատոնը, որը ղեկավարել է մինչեւ 1979 թ.: 1972-1977 թթ. գլխավորել է Լոկառնոյի միջազգային կինոփառատոնը, որը նրա հսկողության տակ միջազգային ճանաչման նոր փուլ է թեւակոխել: 1979-ին հրավիրվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնը ղեկավարելու: Հիմնադրել է Բեռլինալեն` որպես աշխարհի ամենից լավ կազմակերպված փառատոներից մեկը: Արժանացել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության արվեստի եւ գրականության շքանշանի, վաստակի համար` պարգեւատրվել Իտալիայի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության շքանշաններով: 2000-ին Եվրոպական կինոֆորումը Ստրասբուրգում նրան Եվրոպայի մրցանակ է շնորհել` որպես "հարգանք տուրք փառատոնի մեծ տնօրենին": Եղել է Օբերհաուզենի, Գուադալախարայի, Մոնրեալի, Վենետիկի, Կառլովի Վարիի եւ Չիկագոյի միջազգային կինոփառատոների ժյուրիի անդամ: 2002-2003 թթ. գլխավորել է Վենետիկի կինոփառատոնը: Ներկայումս Եվրոպական կինոակադեմիայի անդամ է:
  • ՍԱՆԴՐԱ ԴԵՆ ՀԱՄԵՐ

    Նիդերլանդներ

    Ուտրեխտի համալսարանում ուսանել է կինոգիտություն եւ թատերագիտություն, այնուհետեւ` փորձաշրջան անցել Անգլիայի 4-րդ ալիքում: Ռոտերդամի միջազգային փառատոնի հետ իր համագործակցությունն սկսել է 1986-ին` որպես CineMart-ի կոորդինատոր եւ փառատոնի պրոդյուսեր, ապա` 1991-ին դարձել փառատոնի փոխնախագահ: 2000-ից ի վեր Սայմոն Ֆիլդի հետ եղել է փառատոնի համանախագահ, իսկ 2004-ին` նշանակվել նախագահ: Վերջին 15 տարիներին եռանդուն մասնակցություն է ունեցել միջազգային տարբեր նախագծերի, այդ թվում` Կարթագենի, Հավանայի, Պուսանի, Տոկիոյի, Նյու Յորքի կինոփառատոներում, Կաննի "Հատուկ հայացք" ծրագրի, Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) եւ Ուտրեխտի հոլանդական կինոյի փառատոների ժյուրիի անդամ է եղել: Անդամակցել է Հոլանդայի կինոֆոնդի` խաղարկային ֆիլմերի գծով խորհրդատվական կոմիտեին, Նիդերլանդների կինոներդրողների եւ Աֆրիկայի տեսալսողական ոլորտի ձեռնարկուների միություններին:
  • ԿԻՄ ԴՈՆԳ-ՀՈ

    Հարավային Կորեա

    Ծնվել է 1937-ին: Սովորել է Սեուլի ազգային համալսարանի իրավունքի բաժնում, ապա` մագիստրոսի աստիճան ստացել Հանյանգի համալսարանում: 27 տարի տարբեր կառավարական պաշտոններ է զբաղեցրել Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունում, ինչպես նաեւ նախագահել է Կորեայի Կինեմատոգրաֆի զարգացման կորպորացիան եւ Սեուլի Արվեստի կենտրոնը: Այժմ Պուսանի միջազգային կինոփառատոնի նախագահն է եւ Ասիական կինոյի զարգացման ցանցի փոխնախագահը: Մշակույթի ասպարեզում ունեցած նվաճումների համար բազմիցս պարգեւատրվել է Հարավային Կորեայում եւ երկրի սահմաններից դուրս: Ռոտերդամի, Սիեթլի եւ այլ հեղինակավոր կինոփառատոներում եղել է ժյուրիի անդամ: Նրա վերջին գիրքը` "Կորեայի կինոքաղաքականության պատմությունը", լույս է տեսել 2005-ին:
  • ԵՇԻՄ ՈՒՍՏԱՕՂԼՈՒ

    Թուրքիա

    Ծնվել է 1960-ին Սարիղամիշում: Կարադենիզի տեխնիկական համալսարանում ճարտարապետություն ուսանելուց հետո մագիստրոսի աստիճան է ստացել Ստամբուլի Յըլդըզ համալսարանում: Աշխատել է որպես ճարտարապետ, դիզայներ ու ռեստավրացիայի փորձագետ եւ ֆինանսավորել մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, որոնք արժանացել են քննադատների գովասանքին: Նրա առաջին խաղարկային ֆիլմը` "Հետքը", ցուցադրվել է բազմաթիվ միջազգային փառատոներում: Հաջորդ, "Ճանապարհորդություն դեպի արեւը" ֆիլմը` քաղաքական ճնշումներից չընկճվող խիզախ բարեկամության մասին, հեղինակին միջազգային ճանաչում է բերել: 1999-ի Բեռլինի միջազգային կինոփառատոնում ֆիլմն ստացել է "Երկնագույն հրեշտակ" մրցանակ` որպես լավագույն եվրոպական կինոնկար, ինչպես նաեւ` "Խաղաղության մրցանակ՚, իսկ Ստամբուլի միջազգային կինոփառատոնում` մրցանակներ լավագույն կինոնկարի եւ ռեժիսուրայի համար, FIPRESCI-ի եւ Հանդիսատեսի մրցանակները: Վերջին` "Ամպերին սպասելով" ֆիլմի սցենարի համար 2003-ին արժանացել է Սանդենսի կինոփառատոնի կինոգործիչների միջազգային մրցանակին:
  • ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է1838թ. Ալեքսանդրիայում, Եգիպտոս: Արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս: Ավարտել է Պյատիգորսկ քաղաքի մանկավարժական ինստիտուտը, սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացները: Առաջին գիրքը տպագրվել է 1956 թվականին: Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում` ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն: Հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երեւանի թատրոններում: Պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների եւ հասարակական գիտությունների "Տիբերինա" ակադեմիայի պատվավոր անդամ, Երեւանի պատվավոր քաղաքացի:

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

  • ԳՈԴՖՐԻ ՌԵՋՋՈ

    ԱՄՆ

    Ծնվել է Նյու Օռլեանում 1940-ին: 14 տարեկանում մտել է Քրիստոնյա եղբայրների կաթոլիկ հայրապետական ուխտ: Կյանքի 14 տարին անց է կացրել լռության, պահքի եւ աղոթքի մեջ: 60-ականներին, բնակություն հաստատելով Նյու Մեխիկոյում, դասավանդել է դպրոցում եւ քոլեջում: 1972-ին հիմնել է Սանտա Ֆե շրջանի կրթության ինստիտուտը. շահույթ չհետապնդող այդ հիմնադրամը ուշադրություն է հատկացրել հաղորդակցության միջոցների զարգացմանը, արվեստներին, համայնքի կազմակերպմանը եւ հետազոտություններին: "Կոյանիսկացին" (1983)` Ռեջջոյի` որպես ռեժիսորի եւ պրոդյուսերի առաջնեկը, "Կացի" եռերգության առաջին ֆիլմն է: "Պովակկացին" (1988)` Ռեջջոյի երկրորդ ֆիլմը, մարդասիրական փիլիսոփայությամբ լի ուղերձ է աշխարհի, բնության եւ հին մշակույթների հանդեպ տեխնոլոգիաների տարած հաղթանակի եւ անհետացող վեհության մասին: 1991-ին Ռեջջոն նկարահանել է "Anima mundi"-ն` Բնության համաշխարհային հիմնադրամի համար, որը ֆիլմն օգտագործել է կենսաբանական բազմազանության իր ծրագրում: 1993-ին Ռեջջոն հրավիրվեց ոտփի կանգնեցնելու "Բենետոն" ընկերության հիմնած արվեստների, տեխնոլոգիաների եւ լրատվամիջոցների նորաստեղծ դպրոցը: Այն բացվեց 1995-ի մայիսին իտալական Տրեվիզո քաղաքում: 2002-ին ավարտել է "Նակոյկացին"` եռերգության երրորդ ֆիլմը` դարձյալ Ֆիլիպ Գլասի երաժշտությամբ: Բնակվում է Սանտա Ֆեում եւ հաճախակի դասախոսություններ կարդում փիլիսոփայության, տեխնոլոգիաների եւ կինոյի վերաբերյալ:
  • ՌՈՆ ՀՈԼՈՈՒԵՅ

    Գերմանիա

    Փիլիսոփայության դոկտոր է, ավարտել է Համբուրգի համալսարանը: Բեռլինում աշխատել է "Variety", "Hollywood Reporter" եւ "Moving Pictures" պարբերականների համար: Կինոյի, թատրոնի, մշակութային միջոցառումների մասին հոդվածներ է գրել նաեւ "Financial Times" եւ "Herald Tribune" թերթերի համար: Կինոյին եւ կինոարվեստի պատմությանը նվիրված վեց գրքի հեղինակ է: Որպես արեւելաեվրոպական կինոյի մանագետ` նախկին ԽՍՀՄ հանրապետությունների կինոռեժիսորների տվյալների բանկ է ստեղծել: Կնոջ` դերասանուհի Դորոթեա Մորիցի հետ, հրատարակում է "KINO. German Film and International Reports" հանդեսը, նկարահանել է չորս վավերագրական ֆիլմ: Չիկագոյի կինոյի ուսումնական կենտրոնի եւ Քլիվլենդի ֆիլմադարանի համահիմնադիրն է:
  • ԷՐԻԿԱ ԴԵ ՀԱԴԵԼՆ

    Գերմանիա

    Ծնունդով` Էրիկա ֆոն դեմ Հագենը ծնվել է Պոմերանիայում (Գերմանիա) 1941-ին: 1945-ին ընտանիքով տեղափոխվել են Արեւմտյան Գերմանիա: Ֆրայբուրգում, Փարիզում եւ Բեռլինում սովորելուց հետո, 1967-ին ավարտել է Բեռլինի Ազատ համալսարանը` Ֆրանսիայի պատմության, ֆրանսիական գրականության եւ ֆրանսերենի մագիստրոսի կոչումով: 1968-ին ամուսնացել է Մորից դե Հադելնի հետ: 1969-ին ամուսնու հետ հիմնադրել է Նիոնի վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը (Շվեյցարիա), որի նախագահն է եղել 1980-1994 թթ.: "Հայաստանի Խորհրդային Հանրապետության վավերագրական ֆիլմերը" հետահայաց ցուցադրության համահեղինակն է (1989/90): 1972-77 թթ. ղեկավարել է Միջազգային կինոփառատոների շվեյցարական ընկերությունը: 1979-ից աշխատակցել է ամուսնուն, որ նշանակվել էր Բեռլինի կինոփառատոնի նախագահ (1979-2001): Նրա կազմակերպչական մտահղացումներն ընդունելի են դարձել աշխարհի շատ կինոփառատոների համար: 2001-ին ամուսնու հետ հիմնել է "Դե Հադելն եւ գործընկերներ"` կինոխորհրդատվական եւ կազմակերպչական ընկերությունը: Եղել է Տաորմինայի, Մոսկվայի, Ամստերդամի եւ այլ կինոփառատոների ժյուրիների անդամ: 1990-ին արժանացել է Ֆրանսիայի մշակույթի նախարարության Արվեստի եւ գրականության ասպետի կոչման:
  • ՄՈՒՀԱՄԱԴ ՀԱՇԵՄ

    Լիբանան

    Կարիերան սկսել է որպես գծանկարիչ դիզայներ եւ անիմատոր` գլխավորելով արաբական հեռուստակայաններից մեկի ստեղծագործական բաժինը: Լիբանանյան եւ արաբակական ալիքներով ցուցադրված մի շարք կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է, ՄԱԿ-ի FAO "TeleFood" մրցանակի դափնեկիր: 1999-ին հիմնել է DocuDays-ը` Բեյրութի վավերագրական կինոյի միջազգային փառատոնը (թվով 8-րդն է արդեն): Փառատոնը շարունակում է զորավիգ լինել արաբական վավերագրական կինոյին միջազգային ասպարեզում` համագործակցելով այլ փառատոների հետ եւ կազմակերպելով Լիբանանա-պաղոստինյան վավերագրական կինոյի շաբաթ: Հաշեմը եղել է մի շարք միջազգային կինոփառատոների (Էկոսինեմայի, Լայպցիգի, Տամպերեի եւ այլն) ժյուրիի անդամ: Վավերագրության արվեստի եւ գիտության դասընթացներ է վարել երիտասարդ կինեմատոգրաֆիստների համար` ի լրումն արաբական վավերագրությանը նվիրված դասախոսությունների: 2005-ին ձեռնարկել է "Վավերագրողների բեյրության հանդիպում եւ ֆորում"-ը` DocuDays-ին զուգահեռաբար ընթացող երկու իրադարձություն, որոնք նվիրված են ոչ խաղարկային ժանրի արտադրությանը: "Արաբ վավերագրողների ցանցի" ղեկավարն է, նորաստեղծ մի կազմակերպություն, որի նպատակն է ծառայել արաբ վավերագրողների համայնքին` ստեղծելով մշտապես գործող էլոկտրոնային ցանց ֆիլմերի, կինոգործիչների եւ կինոմասնագետների համար: Ներկայումս Հաշեմը մասնակից է արաբական աշխարհում կյանքի կոչվող մի քանի վավերագրական նախագծերի:
  • ԱՐԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է 17.03.1953թ. Երեւանում: 1975-ին ավարտել է Երեւանի Պետական Համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, մասնագիտանալով մոլեկուլյար ֆիզիկայի և բիոֆիզիկայի ասպարեզում: 1984-ին ավարտել է Կինոյի Համամիութենական Պետական Ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը: Քսանից ավելի վավերագրական ֆիլմերի եւ երեսունից ավելի վավերագրական տեսաֆիլմերի և հեռուստահաղորդաշարերի հեղինակ է: Ֆիլմերը ցուցադրվել են Փարիզի, Նիոնի, Ալմա-Աթայի, Սանկտ-Պետերբուրգի, Պալանգայի, Աուգսբուրգի, Լոնդոնի փառատոններում: "ԱՐՄՆԱ ՖԻԼՄ" ստուդիայի հիմնադիր, պրոդյուսեր եւ "ՇԱՆԹ" հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր:

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ՄՐՑՈՒՅԹ

  • ՎԱՐՈՒԺ ՔԱՐԻՄ – ՄԱՍԻՀԻ

    Իրան

    Ռեժիսոր, մոնտաժող: Ծնվել է 1952-ին Արաքում (Իրան): Կարճամետրաժ ֆիլմեր նկարահանելուց և որպես ռեժիսորի օգնական աշխատելուց հետո ասպարեզ է հանել իր միակ խաղարկային ֆիլմը` ՙՎերջին գործողությունը՚(1990), որի համար արժանացել է ինը մրցանակի:
  • ՎԱՀԱԳՆ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է 1958-ին Երեւանում: Կինոյում աշխատում է 1977 թվականից: 1988-ին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի օպերատորական ֆակուլտետը եւ աշխատանքի անցել "Հայֆիլմ" կինոստուդիայում: Աշխատել է ավելի քան 60 խաղարկային, վավերագրական, գովազդային ֆիլմերում:
  • ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է 1964-ին Երեւանում: 1985-ին ավարտել է Երեւանի Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը: 1986-87 թվականներին աշխատել է "Հայհամերգ"-ում: 1988-ից աշխատել է "Հայկ", "Հայֆիլմ" եւ "Արմենիա-Ֆիլմզ" ստուդիաներում, սկզբում` որպես ռեժջսորի ասիստենտ, այնուհետեւ` ռեժջսոր:
  • ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է 1963-ին Երեւանում: Ավարտել է Մոսկվայի Բարձրագույն կինոռեժիսորական կուրսերը 1991 թ.: Հեղինակն է երեք խաղարկային եւ տաս վավերագրական ֆիլմերի, որոնք ստացել են մրցանակներ Ռուսաստանի, Թուրքիայի, Գերմանիայի, Բելառուսի, Ուկրաինակի միջազգային կինոփառատոններում:
  • ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆ

    Կանադա

    Ծնվել է 1958-ին Լիբանանում, հայկական ընտանիքում: Մեծացել է Բեյրութում: 17 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոնրեալ: Թատերական ուսում է ստացել Լազալ կոնսերվատորիայում եւ իսպաներենի ու ֆրանսերենի դասընթացներ ավարտել Կոնկորդիա համալսարանում: Քաղաքագիտության գծով մագիստրական թեզի վրա աշխատելիս հանդիպել է ապագա ամուսնուն` Ատոմ Էգոյանին, որը դերակատարուհի էր փնտրում իր առաջին` "Հարազատը" ֆիլմի համար (1984): Այնուհետեւ տեղափոխվել է Թորոնթո և ավարտել մագիստրատուրան` Թորոնթոյի համալսարանում: Մինչև 80-ականների կեսն աշխատել է Օնտարիոյի արվեստի խորհրդում: 80-ականների երկրորդ կեսին շարունակել է գլխավոր և երկրորդական դերեր խաղալ Էգոյանի ֆիլմերում. Հաջորդ տասնամյակը ավելի ու ավելի մեծ համբավ բերեց Խանջյանին, որը Էգոյանի ֆիլմերում նկարահանվելուց բացի, ճանաչման հասավ նաև հեռուստաէկրանին և թատրոնում: 1999-ին "Ջինի" մրցանակի է արժանացել "Խենթ սիրտ" հեռուստասերիալում իր դերակատարման համար:
Made on
Tilda