2007
Ծրագրեր/Ժյուրիներ/Պարգևներ

ԲԱՑՈՒՄ / ՓԱԿՈՒՄ

ԱՐՏՈՒՅՏՆԵՐԻ ԱԳԱՐԱԿԸ

Անդրեյ Զվյագինցև
ԱՐՏԱՔՍՈՒՄ
Պաոլո Տավիանի, Վիտտորիո Տավիանի
ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ԱԼԵՔՍԱՆԴՐԱ

Ալեքսանդր Սոկուրով
ԵՂԱՆԱԿՆԵՐ

Ռամչանդրա Փի Էն
ՋՆՋՎՈՂ ԾԵՍԵՐ
Բրյունո Դյումոն
ՖԼԱՆԴՐԻԱ
Նուրի Բըլգե Ջեյլան
ՆԵՐՄՈՒԾՈՒՄ/ԱՐՏԱՀԱՆՈՒՄ
Ուլրիխ Զայդլ
ՆՈՐ ԱՇԽԱՐՀ

Տան Չույ Մույ
ՍԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉԻՆ
Ֆարուկ Լոնչարևիչ
ՄԱՅՐԻԿՆ ՈՒ ՀԱՅՐԻԿԸ. ՌԵԱԼԻԹԻ ՇՈՈՒ
Էմանուելե Կրիալեզե
ԵԼԼԱ
Դրաժեն Ժարկովիչ, Պավո Մարինկովիչ
ՏՐԵՇԵՏԱ. ՄԻ ԿՂԶՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Քրիստիան Փեցոլդ

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՓՈՂԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՄԲԵՐԸ
Կոռնել Գեորգիտա
ՀԱՏԵԼՈՎ ՍԱՀՄԱՆԸ

Պակո Տոլեդո, Խոսե Գոնսալես Մորանդի
ԿԱՆ ՏՈՒՆԻՍ
Ալեքսանդր Սոկուրով
ԿՅԱՆՔԻ ԵՂԵՐԵՐԳ
Դանիել Գորդոն
ՉԿԱՊՎԱԾ ՈՏՔԵՐ
Խի-Ջին Էնգ
ՄԱՐՑԵԼԱ


Ուեյն Քոուլզ Ջեյնես
ԱՐՄԱՎԵՆԻՆԵՐԻ ՍՏՎԵՐՈՒՄ
Ռաուլ դե լա Ֆուենտե
ՔՈՉՎՈՐԱԿԱՆ TX
Հելենա Տրժեշտիկովա
ԽՆԱՄԱԶՈՒՐԿ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Պետր Լոմ
ԼԱՐԻ ՎՐԱ
Քսավյե Քրիստիան
ՍՊԻՏԱԿ ՈՒՂՏԸ
Մարսելո Բուկին
ՀԵԳԻՐ ԱՆՈՒՆԴ
Սերգեյ Բուկովսկի
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻՑ
Կառլա Կարապետյան
ՃՉԱՑՈՂՆԵՐԸ
Վարդան Հովհաննիսյան

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ

ԲՈԺՈՆ


Միքայել Վաթինյան
ԳՐԱՖԻԹԻ

Էլինա Հակոբջանյան
ԹՌԻՉՔ
Դիանա Կարդումյան
ԱՇՆԱՆ ԱՐԵՎ
Իգոր Ապասյան
ԵՐԿՐԻ ՎՐԱ ԱՊՐՈՂ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ
Ալեքսանդր Գաբրիլյան
ԱԴԱՄԻ ԶԱՎԱԿՆԵՐԸ

Էլդար Գրիգորյան
ՀԵՌԱԽՈՍԱԽՑԻԿ
Գոռ Բաղդասարյան
ՃԱՇԻ ԺԱՄ
Գեորգի Փարաջանով
ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ
Դավիթ Ասլանյան
ՋՈՒՂԱ
Լևոն Գրիգորյան, Կորա Ծերեթելի
ԵՍ ԳԱՅԱՆԵՆ ԵՄ ԹԻՖԼԻՍԻՑ
Գոռ Մարգարյան
ՓՈՔՐԻԿ ՀԵՔԻԱԹ
Տիրան Կարապետյան
ՄՈՄԻԿ

Աշոտ Մովսիսյան
ՊՈՊՐԻՇՉԻՆ
Գրիգոր Հարությունյան
ԱՆԻՎՆԵՐԻ ՎՐԱ
Կառլա Կարապետյան
ՃՉԱՑՈՂՆԵՐԸ
Արմեն Ռոնով
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻՑ


Աշոտ Մկրտչյան
ՅՈԹ ՀՆԴԻԿ ՏՂԱՆԵՐ
Արթուր Ուստյան
ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ
Վարդան Հովհաննիսյան
ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ, ՍԵՐ
Արմեն Խաչատրյան
Դավիթ Սահակյանց
4 ԵՐԳ

ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ

ՆԵՐՔԻՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ

Դեյվիդ Լինչ
ՌԵՔՎԻԵՄ

Լարս ֆոն Թրիեր
ԱՅԴ ԱՄԵՆԻ ՏՆՕՐԵՆԸ
Սթիվեն Ֆրիրս
ԹԱԳՈՒՀԻՆ
Հանս-Քրիստիան Շմիդ
ՉՈՐՍ ՐՈՊԵ
Քրիս Քրաուս
ՄԱՔՈՒՐ
Ժաննա Լաբրյուն
ԶՐՈՒՑԻՐ, ՄԻՇՏ ԶՐՈՒՑԻՐ
Անտոնի Կորդյե
ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂՆԵՐ
Օլիվյե Ասայաս
ԵՐԻՏԱՍԱՐԴ ԼԵՅՏԵՆԱՆՏԸ
Քսավյե Բովուա
ԵՍ ՍԻՐՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԵՄ ԱՅՍՏԵՂ
Աբդելլատիֆ Քեշիշ
ԽՈՒՍԱՓՈՒՄ
Արամ Շահբազյան
ՄԻ ՎԱԽԵՑԻՐ
Ստեֆան Բրիզե
ԹՇՆԱՄԻՆԵՐԸ

Դավիթ Մաթևոսյան
ԽՆԿԱՐԿՈՒՄ

Ռադիկ Վանունց
ԷՐԳԻՐ
Գագիկ Հարությունյան
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ
Ջաֆար Փանահի

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

ՕԱԶԻՍ

Լի Չան-դոն
ԱՆԱՆՈՒԽԻ ԿՈՆՖԵՏ
Լի Չան-դոն
ԿԱՆԱՉ ՁՈՒԿԸ
Լի Չան-դոն
ԾԱԾՈՒԿ ՇՈՂ
Լի Չան-դոն
ՎԱՏ ԱՐՅՈՒՆ
Լեոս Կարաքս
ՆՈՐ ԿԱՄՐՋԻ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԸ




Լեոս Կարաքս
ՊՈԼԱ X
Լեոս Կարաքս

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ

ԱՆԱՀԻՏ

Համո Բեկնազարյան
ԴԱՎԻԹ-ԲԵԿ

Համո Բեկնազարյան
ԴՈՒՍՏՐԸ
Համո Բեկնազարյան
ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ
Համո Բեկնազարյան
ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ԱՂՋԻԿԸ

Համո Բեկնազարյան
ՆԱՄՈՒՍ

Համո Բեկնազարյան
ԿՈՐՍՎԱԾ ԳԱՆՁԵՐ
Համո Բեկնազարյան
ՆԱԹԵԼԼԱ
Համո Բեկնազարյան
ՀԱՅՐԱՍՊԱՆԸ
Համո Բեկնազարյան
ԻԳԴԵՆԲՈՒ
Համո Բեկնազարյան
ՊԵՊՈ
Համո Բեկնազարյան
ԽԱՍՓՈՒՇ
Համո Բեկնազարյան
ՏՈՒՆԸ ՀՐԱԲԽԻ ՎՐԱ

Համո Բեկնազարյան
ԶԱՆԳԵԶՈՒՐ

Համո Բեկնազարյան
ՇՈՐ ԵՎ ՇՈՐՇՈՐ
Համո Բեկնազարյան
ԶԱՐԵ
Համո Բեկնազարյան
ԱՌԱՋԻՆ ՍԻՐՈ ԵՐԳԸ
Յուրի Երզնկյան
ԲԱՐԵՎ, ԵՍ ԵՄ
ԱՅՍ ԿԱՆԱՉ, ԿԱՐՄԻՐ ԱՇԽԱՐՀԸ
Ֆրունզե Դովլաթյան
ՍԱՐՈՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ
Ֆրունզե Դովլաթյան
ՀԱՅԿԱԿԱՆ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐ

Համո Բեկնազարյան
ՍԵՎԻԼ
Յուրի Երզնկյան
ԽԱԹԱԲԱԼԱ
Յուրի Երզնկյան
Յուրի Երզնկյան

ԺՅՈՒՐԻՆԵՐ


Խաղարկային ֆիլմերի մրցույթ

  • ԱՆ ՉՈՆ-ՍՈՒԿ

    Հարավային Կորեա

    "Հանքյորե" առաջադիմական թերթի հեղինակավոր լրագրողի վարկ ունենալով (1987-2004)` դարձել է նաև Կորեայի առաջատար կինոհանդեսի` "Cine 21՚-ի գլխավոր խմբագիրը: Դրանից առաջ 1999-ին հիմնված` Կորեայի կինոխորհրդի (KOFIC) առաջին վարչության անդամ է եղել և Կալիֆորնիայի համալսարանի ասպիրանտ: 2005-ին ընտրվելով նոր վարչության նախագահ, Ան Չոկ-սուկը նաև "Կանայք կորեական կինոյում" կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ է:
  • ԲԵՀՐՈՒԶ ՀԱՇԵՄՅԱՆ

    Իրան

    Ծնվել է 1959թ.-ին, ավարտել է Հանթեր քոլեջ Սիթիի ֆիլմարտադրության բաժինը (Նյու-Յորք, ԱՄՆ): Հաշեմյանը հանդիսանում է “Ճանապարհորդություն դեպի արև” ֆիլմի պրոդյուսերը, որի ռեժիսորն է Եշիմ Ուստաողլուն: Ֆիլմը 1999թ.-ին Բեռլինի միջազգային կինոփառատոնում արժանացել է Կապույտ հրեշտակ մրցանակի, իսկ 1999թ.-ի Ստամբուլի կինոփառատոնում ստացել է մի շարք մրցանակներ, որոնց թվում` Լավագույն ֆիլմ, Լավագույն ռեժիսոր, Ֆիպրեսի և Հանդիսատեսի մրցանակներ և այլն: Նրա մյուս ֆիլմերից են "Գլուխկոնծի դագաղում" (1997)` Դերվիշ Զաիմողլու և Մանհեթենն ըստ համարների (1993)` Ամիր Նադերի:
  • ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է 1938 թվականին դերասանների ընտանիքում: 1958 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը` Արմեն Գուլակյանի արվեստանոցը: 1963-ին ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում, այնուհետև` Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում: 1964-ից խաղում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: 1985-ին արժանացել է ՀՀ պետական մրցանակի, 1998-ին` "Մովսես Խորենացի" շքանշանի: Բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է` թատրոնում և կինոյում խաղացած դերերի համար: Դրանցից առավելապես աչքի են ընկել շեքսպիյան խաղացանկից` Կլարենսը (ՙՌիչարդ 3-րդ՚), Համլետը, Հուլիոս Կեսարը, Չեխովի գործերում` Վոյնիցկին (ՙՔեռի Վանյա՚, Լոպախինը (ՙԲալի այգին՚, ինչպես նաև Հերոստրատը (Գրիգորի Գորինի "Մոռանալ Հերոստրատին" պւեսում: Կինոյում նրան ճանաչում բերեց Պագանինիի դերակատարումը Լեոնիդ Մենակերի "Նիկոլո Պագանինի" հեռուստաֆիլմում:

Վավերագրական ֆիլմերի մրցույթ

  • ՅՈՒՋԻՆ ՔՈՐ

    ԱՄՆ

    17-26 տարեկանում պահեստի ու բեռնամբարձիչի վարորդ է աշխատել, կռունկի օպերատոր, մեքենաշինական, պողպատաձուլական և պահածոների գործարանների բանվոր: Կինոկարիերան սկսել է 1973-ին՝ որպես Սան Ֆրանցիսկոյի Cine Manifest արմատական կինոխմբի անդամ: Նրա առաջին՝ «Վերուվար, կողքի ու ցած» խաղարկային ֆիլմի վերականգնված տարբերակը վերջերս ցուցադրվեց Նյու Յորքի Կինոանթոլոգիայի կենտրոնում: Քորը մեծ փորձ ունի թե՛ խաղարկային, թե՛ վավերագրական կինոյում: Նա «Ուոլդո Սոլթ. սցենարիստի ուղին» լիամետրաժ վավերագրության սցենարի հեղինակն ու ռեժիսորն է (Ռոբերտ Հիլմանի հետ): Ֆիլմը 1991-ին ներկայացվել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին: Քորն իր սցենարով նկարահանել է նաև «Անապատի ծաղիկը» կինոդրաման (Ջոն Վոյթի և Աննաբեթ Գիշի մասնակցությամբ), որը 1986-ին ներկայացվել է Կաննի ՄԿՓ-ի պաշտոնական ծրագրում: Նա եղել է «Դարհեմի ցուլը», «Քոբ» մեծակտավ կինոկտավների երկրորդ ռեժիսորը, «Փրեֆոնթեյն», «Երբեք չկանչես գայլին», «Վայրի վարդը» ֆիլմերի սցենարների հեղինակը կամ համահեղինակը: Գրել է նաև հեռուստաֆիլմերի սցենարներ և նկարահանել հեռուստասերիալներ: Նրա վերջին վավերագրությունը` «Հավանայի ուրվական քաղաքը» (2015), փառատոնից փառատոն է անցել` շահելով Սևաստոպոլի վավերագրական կինոյի փառատոնի Հանդիսատեսի մրցանակը և Սիրակուզի ՄԿՓ-ի Բասել Շեհադեի անվան մրցանակը սոցիալական արդարության համար:
  • ԹՈՄ ՖԱՍԱՐԹ

    Նիդերլանդներ

    Ծնվել է 1979-ին՝ մեծացել է Նիդերլանդներում և Հարավային Աֆրիկայում: Կյանքի ծայրահեղ տարբերություններն արդեն վաղ տարիքից բացել են նրա աչքերը: Բայց, անկասկած, տնային տեսանկարահանումների մոլի սիրահար հոր ֆիլմերն էին առաջին սերմերը, որոնք հետագայում վերածվեցին կրքոտ սիրո կինոյի հանդեպ: Ֆասարթի առաջնեկը «Դոելի հրեշտակը» լիամետրաժ վավերագրությունն էր ոչնչացման վտանգի առաջ կանգնած մի բելգիական գյուղակի մասին: Պրեմիերան կայացավ Բեռլինալեում, այնուհետև ֆիլմը ցուցադրվեց աշխարհի ավելի քան հիսուն փառատոնում և բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացավ: 2015-ին Ֆասարթի «Ընտանեկան պատմություն» երկրորդ լիամետրաժ ֆիլմով բացվեց Ամստերդամի վավերագրական կինոյի ՄՓ-ը (IDFA), որտեղ նա իր գործերի համար ստացավ Իշխան Բեռնհարդ մշակութային հիմնադրամի վավերագրության հեղինակավոր մրցանակը: IDFA-ի ժյուրիի հատուկ մրցանակը շահելուց հետո ֆիլմն իր ուղին գտավ դեպի միջազգային տարբեր փառատոներ` բերելով բազում մրցանակներ: Վերջերս «Ընտանեկան պատմությունն» արժանացավ նաև Նիդերլանդների կինոակադեմիայի «Ոսկե հորթ» մրցանակին՝ որպես լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ և ձեռք բերվեց Netflix ամերիկյան ընկերության կողմից միջազգային հեռարձակման համար: Variety հանդեսը Ֆասարթին «տասը դիտարժան վավերագրողներից մեկն» է կոչել: Կինոգործունեությանը զուգընթաց նա դասավանդում է միջազգային ճանաչում ունեցող կինոդպրոցներում:
  • ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈ ՄԵՍՍԻՆԱ

    Իտալիա

    Ծնվել է 1962-ին Իսկիայում (Իտալիա): 1996-ից նկարահանման տարածքի մենեջեր լինելով՝ համագործակցել է բազմաթիվ իտալական և միջազգային կինոարտադրողների հետ: 2001-ին հիմնել է «Կինոն և տարածքը» նախագիծը, որի նպատակն էր կոմերցիոն կապ ստեղծել լսատեսողական արտադրանքի ու տարածքների միջև: 2003-ից դարձել է Իսկիայի ՄԿՓ-ի պրոդյուսերն ու գեղարվեստական ղեկավարը: 2005-ին, համագործակցելով իտալական և միջազգային կինոհանձնախմբերի հետ, ընդարձակել է նախագիծն ու կազմակերպել Տարածքների և կինոզբոսաշրջության միջազգային փոխանակման առաջին հանդիպումը՝ նվիրված կինոզբոսաշրջության ասպարեզում կուտակված փորձի քննարկմանն ու փոխանակմանը: 2006-ին Իտալիայի զբոսաշրջության փոխանակում (BIT) կազմակերպության հետ ձեռնարկել է Իտալիայում առաջին հետազոտությունը, որի նյութը այլազգի զբոսաշրջիկների ընտրած ֆիլմերն էին Իտալիայի հիշատակմամբ: 2009-ին Մեսսինան ստեղծել է կինոզբոսաշրջության մշտապես գործող գիտական դիտարանը, որի հիմնադիր նախագահն է առայսօր: Տարիներ շարունակ կուտակած տվյալների և ուսումնասիրությունների շնորհիվ համագործակցում է մի շարք իտալական համալսարանների հետ տարածքային մարքեթինգի և տարածքի վրա լսատեսողական արտադրանքի ազդեցության հետազոտման ոլորտում: 2005-ից իր փորձը կիսում և տվյալներն է տրամադրում այն միջազգային համաժողովներին, որոնք նվիրված են զբոսաշրջությունը խթանող համաշխարհային կինոյի երևույթին: 2007-ից Իտալիայի կինոփառատոների վարչության անդամ է և հանդես է գալիս ՄԿՓ-երի ժյուրիների կազմում:
  • ՄԻՄԻ ԳՅՈՐԳՈՍԿԱ-ԻԼՅԵՎՍԿԱ

    Մակեդոնիա

    Ծնվել է 1972-ին: Արվեստի մագիստրոս է: Ավելի քան քսան տարի կինոասպարեզում է` նախկինում լինելով Մակեդոնիայի ֆիլմադարանի տնօրենը: Մակեդոնիայի ազգային ներկայացուցիչն է Eurimages-ում (Եվրախորհրդի Եվրոպական կինոյի աջակցության հիմնադրամ), եղել է նաև FIAF-ի (Կինոարխիվների միջազգային դաշնություն) գործադիր կոմիտեի և ACE-ի (Եվրոպական ֆիլմերի արխիվների ընկերակցություն) ակտիվ անդամ: 2015-ին նշանակվել է Մակեդոնիայի կինոգործակալության տնօրեն: 2013-ին երկրորդ անգամ է ընտրվել FIAF-ի գործադիր կոմիտեի անդամ, իսկ 2014-ին չորրորդ անգամ՝ ACE-ի գործադիր կոմիտեի անդամ: Աջակցել է մակեդոնական կինոյի զարգացմանը, ազգային կինոժառանգության պահպանմանն ու միջազգային կապերի ամրապնդմանը: Նրա՝ որպես կինոդարանի տնօրենի ուշադրության կենտրոնում է եղել թվայնացման նոր ծրագրերի ներդրումը մակեդոնացի նշանավոր հեղինակների մի շարք ֆիլմերը վերականգնելու և պահպանելու նպատակով: Վերջին քսան տարում լսատեսողական ժառանգության եռանդուն հետազոտական աշխատանք է կատարել որպես Eureka Audiovisual-ի փորձագետ Արևմտյան Բալկանների երկրների և Հարավ-արևելյան կինոցանցի անդամ երկների կապերի գծով: Կինոյի պատմության, տեսության, կինոյի և գրականության կապերի և լսատեսողական ժառանգության պահպանման վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների ու հոդվածների հեղինակ է: Երկու տարի առաջ դարձել է Սկոպյեի դրամատիկական արվեստների ֆակուլտետի լսատեսողական արխիվացման դոցենտ:
  • ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

    Հայաստան

    Ռեժիսոր: Ծնվել է 1950-ին Երևանում: 1975-ին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժին (կուրսի ղեկավար` Գ. Մելիք-Ավագյան): 1980-ին, ավարտելով ինստիտուտը, մեկնել է Մեղրի, ուր աշխատել է որպես տեղի ժողովրդական թատրոնի ռեժիսոր: 1981-1984 թթ. ռեժիսոր է եղել հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում: 1987-ին ընդունվել է «Հայֆիլմ» կինոստուդիա, այնուհետև` աշխատանքի անցել «Հայկ» կինոստուդիայում որպես փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսոր: 1988-ին նրա «Թատերական հրապարակ» ֆիլմը մասնակցել է Սվերդլովսկի ոչ խաղարկային ֆիլմերի 1-ին ՄԿՓ-ին և արժանացել ժյուրիի մրցանակին:1989-ին նույն ֆիլմը Կիևի ՄԿՓ-ում ստացել է Մեծ մրցանակ, իսկ 1990-ին Հարությունյանը հրավիրվել է այդ փառատոնին` որպես ժյուրիի անդամ: Նրա աշխատանքները միջազգային կինոփառատոներում արժանացել են տարբեր մրցանակների:Ավելի քան 20 ֆիլմի հեղինակ է

Հայկական համայնապատկեր մրցույթ

  • ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է 1955թ. դեկտեմբերի 26-ին Երևանում (Հայաստան): Դիպլոմ է ստացել ինչպես ֆիլմի, այնպես էլ թատրոնի ռեժիսուրայի գծով: Իր կարիերայի սկզբում նկարահանել է և հաճախ նկարահանվել որոշ խաղարկային և կարճամետրաժ ֆիլմերում, ինչպես նաև բազմաթիվ հայտնի պիեսներում: Նա նկարահանել է 50 ֆիլմ, որոնց համար ստացել է ավելի քան 25 նշանակալի միջազգային մրցանակներ, այդ թվում` Հյուսթոնի միջազգային կինոփառատոնի Ոսկե մրցանակը 1994թ.: Բոլորովին վերջերս ՀՀ նախագահի կողմից նրան պատվել են Մովսես Խորենացի մրցանակով: 2006թ. նրան շնորհվել է “Անահիտ” մրցանակը համաշխարհային կինոյում վաստակի համար Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կողմից: Նրա գործերից ամենահայտնիները երկու եռապատումներն են: Առաջինը, որը բաղկացած է կարճամետրաժ ֆիլմերից, ներառում է “Ապրիլը”` մեծ ընդունելություն ստացած մի ֆիլմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, “Մեկնեմ, ես պետք է մեկնեմ”՚ անդադար անհրաժեշտություն փնտրել ճշմարտությունը այնպիսի վայրերում, որոնք մերը չեն, “Դեպի տուն պետք է գնամ”` ֆիլմ տուն վերադառնալու անհրաժեշտության մասին (կամ դեպի ինքդ քեզ)` միակ տեղը, ուր գտնվում է ճշմարտությունը: Սրանց հետևեցին “Ձայն բառբառոյ”, “Տեր ողորմեան” և “Լռության սիմֆոնիան”: Վերջինս դարձավ առաջին կինոնկարը, որը ներկայացվեց Հայաստանի ակադեմիական մրցանակի` որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ: “Քրմուհին”` նրա վերջին աշխատանքն է, որի համաշխարհային պրեմիերան կայացավ Գրաումանի չինական թատրոնում: Չալդրանյանը հայտնի է յուրահատուկ հակվածությամբ` իր ֆիլմերում կատարել մեկից ավելի դերեր. նա սովորաբար և գրող է, և նկարիչ, և հագուստի ձևավորող, ինչպես նաև դերասան և պրոդյուսեր: Ներկայումս, ավարտելով “Քրմուհին”, նա մի քանի նախագծեր ունի, որոնցից մեկը մեծ արժեք ունի իր համար` ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին, քանի որ 2015թ. հիշվելու է Եղեռնի 100-ամյակը: Դեպի իր արմատները և նախնիները, իր երկիրը և ժողովուրդը պարտքի զգացումով լցված` Չալդրանյանը շարունակում է ստեղծել արվեստ, որը մարտահրավեր է նետում մշակույթի սահմաններին և ուղղորդում մեզ հուսալ, սիրել և բարություն անել ուրիշներին:
  • ՆԱԻՐԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է 1961-ին Երեւանում: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղանկարչական ուսումնարանը, եւ 1980 թվականից աշխատել է "Հայֆիլմ" ստուդիայում որպես մուլտիպլիկացիոն ֆիլմերի նկարիչ, այնուհետեւ` ռեժիսոր: Ձեւավորել է նաեւ մի շարք ներկայացումներ տարբեր թատրոններում: 2000 թվականից աշխատում է հեռուստատեսությունում: 2005-ին արշանացել է "Ոսկե Ծիրան" կինոփառատոնի մրցանակին "Ճանապարհ" ֆիլմի համար:
  • ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է 1950 թ. մայիսի 30-ին Երևանում: 1970 թ. ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը (Լաերտ Վաղարշյանի արվեստանոց): 1974 թ., ավարտելով ինստիտուտը, մեկնել է Իջևան քաղաք, ուր 1974 թ. մինչև 1979 թ. բեմադրել է 14 ներկայացում: 1979-88-ին աշխատել է "Հայկֆիլմ" ստուդիայում` նախ ռեժիսորի ասիստենտ, ապա երկրորդ ռեժիսոր: 1982 թ. մեկնել է Մոսկվա ստաժավորման ` ռեժիսոր Իլյա Ֆրեզի մոտ: 1988 թ-ից. աշխատում է "Հայկ" կինոստուդիայում: Նկարահանել է 30-ից ավել դոկումնետալ ֆիլմ. "Հայաստանը պաշարման մեջ՚, "Մոնթե" , "Առանց մեկնաբանությունների՚, "Հայրենիքս Հայաստան՚, "Մոռացված կղզիների բնակիչները" և այլն: Հեղինակ է մի շարք հեռուստահաղորդումների: 2006 թ. "Ոսկե Ծիրան" միջազ գային կինոփառատոնի "Հայկական համայնապատկեր" անվանակար գում "Մոռացված կղզիների բնակիչները" ֆիլմը արժանացել է գլխավոր մրցանակի: Նույն թվականին Անապա քաղաքի "Կինոշոկ" Միջազ գային կինոփառատոնում "Ֆիլմեր առանց ժապավենի" անվանակար գում այդ ֆիլմը ստացել է 1-ին մրցանակ: 2006 թ. Ռումինիայի ECO-ETNO-FOLK FILM կինոփառատոնում "Հայրենիքս Հայաստան" ֆիլմաշարի "Սյունիք" ֆիլմը արժանացել է 1-ին կար գի դիպլոմի: Այժմ "Հայկ" կինոստուդիայում իրականացվում է "Հավերժական թռիչք. Հրանտ Դինք" ֆիլմը:
  • ԱՐՄԱՆ ԵՐԻՑՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է 1975թ. հունիսի 22 Երեւանում: 2001թ. ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը (Դ. Կեսայանցի արվեստանոցը): Համա գործակցել է որպես հեղինակ-ռեժիսոր “Ինտերնյուս”-ի հետ: 2P ստուդիայի հիմնադիրներից է (1997-ին): Մոտ 25 հեռուստաֆիլմերի եւ 60-ից ավելի սոցիալական հոլովակների հեղինակ է: Առաջին “The end” վավերա գրական ֆիլմը շահել է Սարատովի կինոփառատոնի երկրորդ մրցանակը եւ “Ես եմ” փառատոնում արժանացել լավա գույն ռեժիսուրայի համար մրցանակին: “Բաց երկնքի տակ” ֆիլմը մասնակցել է բազմաթիվ փառատոների եվ շահել մոտ 18 մրցանակ, այդ թվում` Գլխավոր մրցանակներ` “Ոսկե Ծիրան”, “Ես եմ”, “Լավր” (Մոսկվա) փառատոներում, Եկատերինբուր գում արժանացել լավա գույն օպերատորական աշխատանքի համար մրցանակին, Սավա Կուլիշի մրցանակին Վիբոր գի փառատոնում: Վերջին աշխատանքներն են` վավերա գրական “Ողջույն, Ֆելլինի” եւ հեռուստատեսային “Արամ Խաչատրյան. ավելին քան սեր”: Վարպետության դասեր է անցկացրել ՎԳԻԿ-ում, Մոսկվայի“ Ինտերնյուս” կազմակերպությունում եւ Մոսկվայի Պետական Համալսարանում (ՄԳՈւ):
  • ՋԵՔ ՊՈՂՈՍՅԱՆ

    Արգենտինա

    Ծնվել է Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ): Ավարտել է "Սա գրադա Ֆամիլիան" և ACUEU-ում` մասնա գիտացել ան գլերենի մեջ: Սոցիալական աշխատող է եղել Բարեկեցության նախարարությունում:1978-ից բնակվում է Բուենոս Այրեսում: Որպես դերասան ձևավորվել է անկախ թատրոնում` Ռոբերտո Դուրանի, Ա գուստին Ալեսսոյի և Կառլոս Ֆեռնանդեսի նման ուսուցիչների ղեկավարությամբ: Հանդես է եկել Չեխովի, Շեքսպիրի, Օդեթսի, Լորկայի, Բորխեսի և այլոց գործերում: Նվիրվել է արվեստի ու մշակույթի ուսումնասիրությանը և մասնակցել տարբեր դասընթացների ու սեմինարների ամբողջ աշխարհում: Մշտապես դասախոսում է և գրում զանազան լրավամիջոցների, այդ թվում` Բուենոս Այրեսի "Դիարիո Արմենիա՚-ի համար: Այժմ աշխատում է շուտով հրապարակվելիք երկու թեմայի վրա` "Հայկական կինոյի պատմություն" և "Դանիացիների ներկայությունը Հայոց ցեղասպանության մեջ":

FIPRESCI ժյուրի

  • ԿԼԱՈՒՍ էԴԵՐ

    Գերմանիա

    Ծնվել է 1939թ․ Գերմանիայի Աուգսբուրգ քաղաքում։ Գերմանական գրականություն է սովորել Շտուտգարտի համալսարանում։ Որպես կինոքննադատ է աշխատում 60-ականների կեսերից՝ հիմնականում ազգային ռադիոյում ("Bayerischer Rundfunk")։ Հեղինակել է մի շարք գրքեր, այդ թվում՝ Անջեյ Վայդայի, Լուիս Բունյուելի, Նիկիտա Միխալկովի, Անդրեյ Կոնչալովսկու, Արթուրո Ռիփշթեյնի, Իմ Քվոն-թայեքի, Նագիշա Օշիմայի մասին, երկու գիրք՝ Ալեքսանդր Կլյուգեյի հետ։ Մյունխենի միջազգային կինոփառատոնի ծրագրերի պատասխանատուն է, մի շարք փառատոների խորհրդատու։ 1987-ից Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի (FIPRESCI) գլխավոր քարտուղարն է, նստատեղին՝ Մյունխեն, Գերմանիա։
  • ԱՆՆԱ ԳԵՐԵԲ

    Հուգարիա

    Ծնվել է 1951-ին Բուդապեշտում։ Ռոսաց լեզվի և էսթետիկայի դիպլոմ է ստացել Բուդապեշտի ELTE համալսարանում։ Աշխատել է Հուգարիայի Ազգային ֆիլմադարանում որպես սովետական կինոյի մասնագետ։ Սովետական ֆիլմերի և կինոգորխիչների մասին գրքեր է գրել և խմբագրել։ Այդ թեմայով մի շարք հոդվածների հեղինակ է, այդ թվում՝ Էյզենշտեյնի, Դովժենկոյի, Բառնետի, Ասկոլդովի, Նորշտեյնի, Իոսելիանու և Փարաջանովի մասին։ Վերջին հարցազրուցներից է վարել Փարաջանովի և Սմոկտունովսկու հետ։ Կազմակերպել է Փարաջանովի գործերի և Էյզենշտեյնի նկարների ցուցահանդեսներ։ Միքանի վավերագրական ֆիլմի ռեժիսոր է՝ նվիրված Հունգարիայի պատմությանը և ռուսական արվեստին։
  • ԶԱՎԵՆ ԲՈՅԱՋՅԱՆ

    Հայաստան

    Կինոգետ, թարգմանիչ, FIPRESCI անդամ։ Ավարտել է Երևանի պետական համալսարանիբանասիրական ֆակուլտետը՝ գրական-գեղարվեստական քննադատություն մասնագիտացմամբ։ 1993-ից Հայաստանի Հանրային հեռուստաընկերության "8 1/2" հեղինակային ծրագրով ներկայացնումէ համաշխարհային կինոյի լավագույն նմուշները։ Աշխատակցել է "Անդրադարձ" շաբաթաթերթին, խորագրեր վարել "Եթեր", "TV ալիք", "Հայաստանի Հանրապետություն", "8 1/2", "Ժամանակ Երևան" թերթերում։ "Ազնավուրը կինոյում" (1993), "Ֆրանսուա Տրյուֆո" (1994) գրքերի համահեղինակն է։ 1997-ին եղել է "Հայաստանի Հանրապետություն" թերթի գլխավոր խմբագրի տեղակալը։ 2001-2006 թթ․ պատրաստել է "Ազգ" օրաթերթի կինոյի էջը։ 2003-ին արժանացել է "Մասնավոր հայացք" ՄԿՓ-ի մրցանակին՝փառատոնի լավագույն լուսաբանման համար։ 2002-ից համաշխարհային կինոյի լեկտորիումներ է անցկացնում Երևանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ)։ 2005-ից Հանրային հեռուստատեսության կինոցուցադրումների և կրկնօրինակման բաժնի գլխավոր խմբագիրն է։ Հայերեն է թարգմանել բազմաթիվ գեղարվեստական և վավերեգրական ֆիլմեր, ինչպես նաև Սարոյանի, Օսբորնի, Օլբիի, Փինթերի և այլոց գրական գորխերը։ 20006-ին եղել է "Մեկ կադր-մեկ րոպե" կինոփառատոնի ժյուրիի նախագահը։ Հայաստանի Պետական մրցանակի թատրոնի և կինոյի հանձնաժողովի անդամ է։

Էկումենիկ ժյուրի

  • ՀԱՆՍ ՀՈԴԵԼ

    Շվեյցարիա

    Ինտերֆիլմի՝ կինոյի միջեկեղեցական միջազգային կազմակերպության նախագահ։ Մանկավարժական և բողոքական աստվածաբանական կրթությունը Բեռնում ստանալուց հետո ծառայել է որպես հոգևոր հովիվ՝ հիմնականում շեշտը դնելով երիտասարդական շարժման վրա։ Դպրոցներում կրոն, էթիկա և լրատվություն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման մասնագետ է։ 16 տարի եղել է շվեյցարական բողոքական եկեղեցիների ֆիլմերի լիազոր՝ ներառելով ոչ կինոթատրոնների և վիդեո տարածման պատասխանատու։ Հանդիսանում է Բեռլինում, Կաննում, Մոնրեալում և այլուր Ինտերֆիլմի և էկումենիկ ժյուրիների անդամ։
  • Տ․ՄԿՐՏԻՉ ՎԱՐԴԱՊԵՏ ՊՌՈՇՅԱՆ

    Հայաստան


    Ծնվել է 1975թ․ օգոստոսի 13-ին Էջմիածին քաղաքում։1992-ին ավարտել է տեղի Խ․Աբովյանի անվան դպրոցը։ 1991-ին ավարտել է Էջմիածնի Ե․Թադևոսյանի անվան նկարչական դպրոցը։ 1998-ին ընդունվել է ՍևանիՎազգենյան հոգևոր ճեմարանը։ 1998-99 թթ․ ուսումը շարունակել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 1999-ի մայիսին ձեռնադրվել է սարկավագ։ 2000թ․ Գևորգյան հոգևոր ճեմարանում պաշտպանել է ավարտաճառ՝ "Խոսրով Անձևացու "Պատարագի մեկնության" աստվածաբանությունը թեմայով։ 1999-2000թթ․ աշխատել է ՔԴՔԿ-ում որպես հանրակրթական դպրոցների կրոնի ուսուցիչների վերապատրաստման գրասենյակի պատասխանատու։ 2004թ․ հունվարի 14-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի։ Աշխարհաբար թարգմանությամբ հրատարակել է Անձևացու "Պատարագի մեկնություն" աստվածաբանական գործը և Վարդան Այգեկցու "Խրատ բոլոր քահանաներն" քարոզախոսական երկը։ 2001-03թթ․ սովորել և ավարտել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարան՝ ստանալով բակալավրի աստիճան աստվածաբանության գծով։ 2003-04թթ․ սովորել և ավարտել է Մեծ Բրիտանիայի համալսարանը՝ ստանալով MTh in Sistematic Theology աստիճան։ 2004թ․ հոկտեմբերին նշանակվել է Սևանի Վազգենյան հոգևոր ճեմարանի տեսճի պաշտոնակատար։ 2005թ․ նշանակվել է նույն ճեմարանի տեսուչ։ 2006թ․ պաշտպանել է վարդապետական թեզ "Ֆեմինիստ փրկաբանության վերլուծության փորձ" թեմայով և ստացել մասնավոր վարդապետական գավազան։
  • ՓԻԹԵՐ ՄԱԼՈՈՒՆ

    Ավստրալիա/Մեժ Բրիտանիա

    Փիթեր Մալոունը ավստրալացի կաթոլիկ հոգևորական է, Սուրբ Սրտի միսիոներ։
    Սովորել է Կանբեռայում՝ Ավստրալիայի ազգային համալսարանում ստանալով արվեստի պատմության աստիճան և Հռոմի Գրեգորիան համալսարանում աստվածաբանության լիցենզիանտի աստիճանի համար։ Մելբուրնի Յառայի աստվածաբանական միությունում դասավանդել է Հին կտակարան, աշխատել ազգային պասոտորական ինստիտուտում և Մելբուրնի "Կյանքի սիրտ" հոգևոր կենտրոնում։ 1989ճին ընտվել է OCIC (Կաթոլիկների կինոկազմակերպության) նախագահ Փասիֆիքում, իսկ 1998-2005 թթ․՝ OCIC-ի համաշխարհային նախագահ։ OCIC-ի և UNDA-յի միացումից հետո դարձել է SIGNIS-ի, Աշխարհի կաթոլիկների կապի ասոցիացիայի նախագահ 2001-05թթ․ Այժմ աշխատում է SIGNIS-ի կինոյի բաժնում։ 1968-ից զբաղվել է ֆիլմեր մեկնաբանելով, հրատարակել կինոյին վերաբերող գրքեր և հոդվածներ, հանդես եկել որպես բազմաթիվ OCIC/SIGNIS և էկումենիկ ժյուրիների անդամ։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՊԱՏՎՈ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

  • "ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ"` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ
    Պաոլո և Վիտտորիո Տավիանի (Իտալիա)

ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

  • ՄԱՐԴԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻՑ
    Վարդան Հովհաննիսյան
    Հայաստան
  • ՍՊԻՏԱԿ ՈՒՂՏԸ
    Քսավյե Քրիստիան
    Բելգիա

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ՄՐՑՈՒՅԹ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Made on
Tilda