2011
Ծրագրեր/Ժյուրիներ/Պարգևներ
ԲԱՑՈՒՄ / ՓԱԿՈՒՄ
ՎԱՎԵՐԱՑՎԱԾ ՊԱՏՃԵՆ


Վիմ Վենդերս
ՊԻՆԱ
Աբաս Քիառոսթամի
ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ՔԵՐԼԻՆԳ
Դընի Կոտե
ԵՎՐՈՊՈԼԻՍ
Սիվարոջ Կոնսակուլ
ՀԱՎԻՏԵՆՈՒԹՅՈՒՆ
Դիեգո Լերման
ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԱՉՔԸ
Կոռնել Գեորգիտա
TՄՈՒՍԱՆՅԱՆ ՆՈԹԵՐ
Փարկ Չունբում
ՊԱՐԳԵՎԸ
Ասղար Ֆարհադի
ՆԱԴԵՐ ԵՎ ՍԻՄԻՆ. ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
Սավերիո Կոստանցո
ՊԱՐԶ ԹՎԵՐԻ ՄԵՆՈՒԹՅՈՒՆԸ
Պաուլա Մարկովիչ
ԻՆՔՆԱՍՊԱՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ
Օլաֆ Զաումեր
ԾԱՌԸ
Օլիվյե Կուսմակ
ՑԱՎԻ ԶԱՎԱԿԸ
Լի Հունցի
ՁՄԵՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ
Ժյուլի Բերտուչելլի
ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ԽՈՍԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ
Էմանյուել Դըմորի
ԴԱՎԱՃԱՆՆ ՈՒ ՆՐԱ ԸՆՏԱՆԻՔԸ

Ֆիլ Գրաբսկի
ՄԻՐ ԱՆՈՒՆՈՎ ՏՂԱՆ
Ելենա Դեմիդովա
ԼՈՌԱՄՐԳՈՒ ԿՂԶԻՆ
Ռութի Շաց, Ադի Բարաշ
ԷԼ ՆԻՆՅՈ ՄԻԳԵԼ
Նաչո Մարտին
ԵՍ ԱԶԱՏ ԵՄ
Նատալյա Ալմադա
ԳԵՆԵՐԱԼԸ
Ահմադ Սեյեդքեշմիրի
ՀՈՅԱԿԱՊ ՈՉԻՆՉ
Անդրեա Ռոգոն
ԵՐԿԱԹԵ ԴԱՐՊԱՍՆԵՐ
Մարտին Յաբս
ՆՈՐԱՆ ԴԵՌ ՈՂՋ Է
Լին Թրու, Նելսոն Ուոքեր, Ցերինգ Պերլո
ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՈՏԱՎԱՅՐ
Արմեն Խաչատրյան
ԱՂԲԱՆՈՑ
Լուսի Ուոքեր, Ժոաու Ժարդիմ, Քարեն Հարլի
Ալեքսանդր Նանաու
ԱՇԽԱՐՀԸ` ԸՍՏ ՅՈՆ Բ.-Ի
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ
ԱՄԵՐԻԿԱ
Էլդար Գրիգորյան
ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ
Հակոբ Գուդսուզյան
ՏԱՐԱԳԻՐ ՀԱՅ
Վահան Խաչատրյան
ՍՈՒՐԲ ԽԱՉՆ ԱՌԱՆՑ ԽԱՉԻ
Վարանդ Սուջյան
ՋԱԶ, ԾԻՐԱՆ, ԵՐԵՎԱՆ
Վարդան Դանիելյան
ԲԵՌՆԵԼՈՎ ԿՅԱՆՔՍ
Թամարա Ստեփանյան
ՓՈՔՐԻԿ ՔԱՐԵՐ
Ստեֆան Կազանջյան
ՄԻՇԵԼ Գ.` ԱՇԽԱՐՀԻ ՏԻՐԱԿԱԼԸ
Հարություն Շատյան
ՁԻԹԱՎԱՃԱՌԻ ՈՐԴԻՆ
Մաթյո Զեյթինջիօղլու
ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՔԱՂԱՔԻ ՎԵՐՋԻՆ ՀԻՊԻՆ
Էդուարդ Թադևոսյան
ՔԱՐԵՐ
Աննա Թովմասյան
ԿԱՄԱՎՈՐԸ
Անաստասիա Պոպովա
ԴԱՇՆԱՄՈՒՐԸ
Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ
Լևոն Մինասյան
ՏԻԵԶԵՐԱՆԱՎԸ
Աշոտ Ադամյան, Դավիթ Մաթևոսյան
ՄԵՆՔ ԵՆՔ...
Գագիկ Ստեփանյան
Էմիլ Մկրտչյան
Արտակ Իգիթյան, Վահան Ստեփանյան
ՎԱՆԱ ԾՈՎՈՒՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ
ԿՈՐԻԶ
ՆԱԽԱՆՁԱԽՆԴԻՐԸ
Այնուր Ասկարով
ՓՈՔՐԻԿԸ
Ջեյմս Ջոյնթ
ՆՐԱՆ ՍՊԱՍԵԼՈՎ
Սերհաթ Կարաասլան
ՀԵԾԱՆԻՎ
Մոհամեդռեզա Հաջիփուր
ԾԱՂԿԱՊԱՐ
Լուսինե Սարգսյան
ԳԼԱԶԳՈ
Դիանա Կարդումյան
ԳԱԼԱԹԱ
Դորոթե Բեար
"ՇԱՄԲՈՐ" ՀՅՈՒՐԱՆՈՑԸ
Պյոտր Սուբոտկո
ԵՍ ԿԱՐՈՂ ԷԻ ՁԵՐ ՏԱՏԻԿԸ ԼԻՆԵԼ
Բեռնար Տանգի
ԼԱԱՖ
Գրեգորի Ռենտիս
ՏԱՆ ՃԱՄՓԱՆ ԵՐԿԱՐ Է
Վասիլի Ֆենին
ԼԻՄՈՆԱՐԻՈՒՄ
Լոիկ Տանսոն, Թիերի Բեսլինգ
ԱՆՀՈԳ ՏՂԱՆ
Մարկո Ջանֆրեդա
ԱՌԱՎՈՏ, ՑԵՐԵԿ, ԵՐԵԿՈ... ԵՎ ԱՌԱՎՈՏ
Լորանս Վեսյեր
ՄԵՖԻՍՏՈ
Ժան-Ժակ Կյունակ
ՓԻԹԵՐ ԳՐԱՍԻ ԿՐԿՆԱԿԻ... ՄԱՀԸ
Գայանե Ժիժի
ԴԱՇՆԱՄՈՒՐ ԼԱՐՈՂԸ
Օլիվյե Տրենե
ԾՈՎ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հարի Յ. Ռանտալա
ՎԵՐԱԴԱՐՁ
Մարիա Լունդքվիսթ
ԼՈՐՁՆԷԱԿՆԵՐ
Շոթա Ղամիսոնիա
ՈՉ ՈՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Մանֆրեդի Լուչիբելլո
ՍՊԱՍՈՒՄ
Գեորգի Բարբակաձե
ԳՈՐԻՈՎ
Ադամա Սալ
ՍՊԻՏԱԿ ՈՍԿԻՆ
Ցզոու Չժի Վեյ
ԹԵՎԱՎՈՐ ՊԱՏՐԱՆՔ
Տաթև Իսախանյան
ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
ԱՆՏՈՒՆԻ
Սամիրա Ռադսի
ՀԱՅԱՍՏԱՆ. ՀԱՎԱՏ ՆԵՐՇՆՉՈՂ ԵՐԿԻՐ
Խոսե Կարասկո
ՀԱՅԸ
Ստեֆանի դե Բրաուվեր
ՎԵՐՋԻՆ ՀԱՅԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ
Ֆրանկ Լորեն
ԻՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԸ
Սամիմիտրա Դաս
ՄԱՆԴՈՒ
Էսրա Յըլդըզ
ՍՏՎԵՐՈՏ ԷՋԵՐ
Պաոլո Տավիանի, Վիտտորիո Տավիանի
ԱԼՈՆԶԱՆՖԱՆ
Էբրահիմ Սայիդի
ՍՈՒՐԲ ՄԻՔԱՅԵԼԸ ԱՔԱՂԱՂ ՈՒՆԵՐ
Պաոլո Տավիանի, Վիտտորիո Տավիանի
Ռոբերտո Ֆաենցա
ՓՈԽԱՐՔԱՆԵՐԸ
Roberto Rossellini
ԿԵՑՑԵ ԻՏԱԼԻԱՆ
Լուիջի Մանյի
ՀՐԱՁԻԳՆԵՐՆ ԵՆ ԳԱԼԻՍ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ
ԲԱՑԱԿԱ ԵՐԱԶԱՆՔԵՐ
Ֆանի Արդան
ԱՅՍՏԵՂ
Ֆանի Արդան
ՄՈԽԻՐ ԵՎ ԱՐՅՈՒՆ
Պավել Կոստոմարով, Ալեքսանդր
Ռաստորգուև


ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ
Բրեյդեն Քինգ
ՄԵԼԱՆԽՈԼԻԱ
Լարս ֆոն Թրիեր
ԿԵՆԱՑ ԾԱՌԸ
Նուրի Բիլգե Ջեյլան
ՄԻ ԱՆԳԱՄ ԱՆԱՏՈԼԻԱՅՈՒՄ
Սերժ Ավետիքյան
ՇՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Թերենս Մալիք
ԱՊՀ ԾՐԱԳԻՐ
ԴՐԱԽՏԻ ԹՌՉՈՒՆՆԵՐ
Ռոման Բալայան
ՀԱՐՍԸ
Ալեքսանդր Կոտտ
ԲՐԵՍՏԻ ԱՄՐՈՑԸ
Ալեքսեյ Ուչիտել
ԵԶԵՐՔ
Երմեկ Թուրսունով
ԼՈՒՅՍԻ ԳՈՂԸ
Ակտան Արիմ Կուբաթ
ՎԱՆԱ ԾՈՎՈՒՆ ԱՐՇԱԼՈՒՅՍԸ
Սաբիր Նազարմուհամեդով
ԼՔՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅԱՆ ԳԵՏԱՓԻՆ
Ֆարհատ Շարիպով
ԱՍՔ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ՆԱՊԱՍՏԱԿԻ ՄԱՍԻՆ
AԱրտակ Իգիթյան, Վահան Ստեփանյան
ՀԱՐՍԱՆԻՔ ԲԵՍԱՐԱԲԻԱՅՈՒՄ
Նոսիր Սայիդով
ԻՍԿԱԿԱՆ ԿԵՍՕՐ
Նապոլեոն Հելմիս (Նափ Թոադեր)
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ
ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ Է ԱՅՍՕՐ
Բերտրան Տավերնյե
ԻՇԽԱՆՈՒՀԻ ԴԸ ՄՈՆՊԱՆՍՅԵ
Բերտրան Տավերնյե
ԿՅԱՆՔ ԵՎ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ
Բերտրան Տավերնյե
ԿԻՐԱԿԻՆ` ՔԱՂԱՔԻՑ ԴՈՒՐՍ
Բերտրան Տավերնյե
ՆԶՈՎՔ
Բելա Տար
ԹՈՒՐԻՆՅԱՆ ՁԻՆ
Բելա Տար
ԼՈՆԴՈՆՑԻՆ
Վոյչեխ Մարչևսկի
ՓԱԽՈՒՍՏ "ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ" ԿԻՆՈԹԱՏՐՈՆԻՑ
Բելա Տար
ԵՐԿՅՈՒՂՆԵՐ
Վոյչեխ Մարչևսկի
ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ
Վոյչեխ Մարչևսկի
ՎԵՅՍԵՐ
Ռոման Բալայան
ՊԱՀՊԱՆԻՐ ԻՆՁ, ԻՄ ԹԱԼԻՍՄԱՆ
Ռոման Բալայան
ՀԱՄԲՈՒՅՐ
Ռոման Բալայան
ՄԵՆԱՎՈՐ ԳԱՅԼԸ
Միխայիլ Ագրանովիչ
ԿԱՆԽԱԿԱԼ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ
Ռոման Բալայան
ՄԻ ԳԻՇԵՐ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ
Ռոման Բալայան
ՄԱՏՆԻՉԸ
Ռոման Բալայան
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ. Դմիտրի Կեսայանց
ՉԱԽ-ՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ
Դմիտրի Կեսայանց
ԱՎԴՈՅԻ ՄԵՔԵՆԱՆ
Դմիտրի Կեսայանց
ՏԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆ
Դմիտրի Կեսայանց
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ. Էդմոն Քյոսայան
Էդմոնդ Քյոսայան
ՏՂԱՄԱՐԴԻԿ

ԺՅՈՒՐԻՆԵՐ


Խաղարկային ֆիլմերի մրցույթ

  • ԴԵՐԵՔ ՄԱԼՔՈՄ

    Մեծ Բրիտանիա

    FIPRESCI-ի` Կինոքննադատների միջազգային ընկերակցության պատվավոր նախագահն է և Կինոմիությունների դաշնության բրիտանական մասնաճյուղի նախագահը: 30 տարի եղել է լոնդոնյան “The Guardian”-ի գլխավոր կինոքննադատը: Այժմ “London Evening Standard”-ի գլխավոր կինոքննադատն է: Շատ է ճամփորդել, մասնակցել կինոփառատոների ամբողջ աշխարհում` հաճախ որպես ժյուրիի անդամ: Լոնդոնի փառատոնի նախկին տնօրենն է և Բրիտանական կինոյի ինստիտուտի վարչության անդամ: Հաճախ հաղորդումներ է վարում BBC-ով` թե ռադիոյով և թե հեռուստատեսությամբ: Հեղինակել է երեք գիրք` “Ռոբերտ Միչըմ”, “Կինոյի մեկ դարը” և “Նոր հնդկական կինո”:
  • ՊԱՎԵԼ ՊԱՎԼԻԿՈՎՍԿԻ

    Մեծ Բրիտանիա

    Կինոռեժիսոր և ակադեմիկոս: Ծնվել է Վարշավայում, 14 տարեկանում` հեռացել Լեհաստանից: Բնակվել է Լոնդոնում, Գերմանիայում և Իտալիայում: Գրականություն և փիլիսոփայություն է ուսանել Լոնդոնում և Օքսֆորդում: 1987-ից ֆիլմեր է նկարահանում: Նրա ֆիլմացանկը ներառում է մեկ տասնյակից ավելի կինոնկարներ: Արժանացել է այնպիսի պարգևների, ինչպիսիք են Եվրոպական կինոակադեմիայի Հատուկ հիշատակումը (“Դոստոևսկու ճամփորդությունները”, 1991), Մարսելի վավերագրական կինոյի փառատոնի և Ֆլորենցիայի ժողովրդական ԿՓ-ի Մեծ մրցանակները (“Սերբական վիպերգ”, 1992), Գրիրսոնի մրցանակը, լավագույն բրիտանական վավերագրական ֆիլմի համար շնորհված մրցանակը 1995-ին և Սան Ֆրանցիսկոյի ԿՓ-ի “Ոսկե դարպասը” (“Ուղևորություն Ժիրինովսկու հետ”, 1995), Բրիտանական կինոակադեմիայի մրցանակը` լավագույն դեբյուտի համար (2001), Էդինբուրգի, Սալոնիկի, Խիխոնի ՄԿՓ-երի մրցանակները` լավագույն ֆիլմի համար (“Վերջին հանգստավայրը”, 2000), Էդինբուրգի ՄԿՓ-ի լավագույն ֆիլմի, “Evening Standard”-ի լավագույն սցենարի, Բրիտանական կինոակադեմիայի լավագույն բրիտանական ֆիլմի, Մեծ Բրիտանիայի Ռեժիսորների գիլդիայի լավագույն ռեժիսորական աշխատանքի մրցանակները “ՙԻմ սիրո ամառը”, 2004): Պավլիկովսկու գործերի հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվել Սան Ֆրանցիսկոյում (1995), Լա Ռոշելում (2005), Բրեդֆորդում (2005), Բուենոս Այրեսում (2007), Խիխոնում (2007), Լոնդոնի Ռիվերսայդում (2008):
  • ՖՐԵԴԵՐԻԿ ԲՈՒԱՅԵ

    Ֆրանսիա

    1994-ին ստեղծել է Videosphere-ը` արտհաուսային կինոյին նվիրված մի տեսախանութ, որն ամենամեծն է Եվրոպայում: 2003-ից ընդգրկվել է Կաննի ՄԿՓ-ի Ռեժիսորների երկշաբաթյակի հանձնախմբում` որպես ծրագիր կազմող, հատուկ ուշադրություն դարձնելով ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային, Ավստրալիային, արևելյան երկրներին և Սկանդինավիային: 2010-ից Ռեժիսորների երկշաբաթյակի գեղարվեստական ղեկավարն է:
  • ՉՀՈ ՅՈՈՒՆ-ՉՈՒՆ

    Հարավային Կորեա

    ԱՄՆ-ի Այովայի համալսարանում կինոկրթություն ստանալուց և Կորեայի Չhուն-Ան համալսարանում թեկնածուական պաշտպանելուց հետո դասախոս է աշխատել զանազան քոլեջներում և 1998-ից` ներգրավվել Պուսանի ՄԿՓ-ում: 2002-ին փառատոնում կորեական կինոյի հետահայաց ցուցադրության ծրագրի համադրողն է եղել: Ցուցադրության համար Չհուն Չհան-Ուայի ֆիլմերի և կորեա-հոնկոնգյան համատեղ կինոնկարների ծրագիրը կազմելիս սկսել է հետաքրքրվել ասիական կինոյով: 2007-ին իր ակադեմիական և կրթական պատրաստվածության շնորհիվ դարձել է Ասիական կինոակադեմիայի գլխավոր տնօրենը: Նրա ներգրավվածությունը կինոակադեմիայի գործերում հանգեցրել է Պուսանի փառատոնի ասիական կինոյի բաժնի ծրագիրը կազմողի պաշտոնին: Չհո Յոուն-չունը հիմնականում հատուկ ծրագրերի, կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի պատասխանատուն է: 2007-ից Ասիական կինոհիմնադրամի ընտրող հանձնախմբի անդամ է նաև` աջակցելով ասիական խաղարկային և վավերագրական անկախ ֆիլմերին:
  • ՎԱՀԱԳՆ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է 1958-ին Երևանում: 1977-ից կինոյում է: 1988-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի օպերատորական բաժինը և աշխատանքի անցել ՙՀայֆիլմ՚ կինոստուդիայում: Նրա ֆիլմացանկն ընդգրկում է 145-ից ավելի աշխատանք, ընդ որում` 10 լիամետրաժ խաղարկային, 18 կարճամետրաժ ժապավեն, 10 լիամետրաժ, 24 կարճամետրաժ տեսաֆիլմեր: Տեր-Հակոբյանի ֆիլմերը մասնակցել են 15 ՄԿՓ-ի և արժանացել մրցանակների: Համագործակցել է 65 ռեժիսորների, այդ թվում` Արտավազդ Փելեշյանի հետ:

Վավերագրական ֆիլմերի մրցույթ

  • ԲՈԺԻԴԱՐ ՄԱՆՈՎ

    Բուլղարիա

    Ծնվել է 1947-ին Սոֆիայում: 1970-ին "էլեկտրոնիկա՚" մասնագիտությամբ ավարտել է Սոֆիայի Ճարտարագիտական ինստիտուտը: 1974-ից սկսել է կինոքննադատ և թղթակից աշխատել մամուլում, ռադիոյում, հեռուստատեսությունում: 1978-ին ավարտել է Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիայի կինոգիտության բաժինը: 1978-1990 թթ. աշխատել է "Վրեմե" կինոստուդիայում` որպես սցենարի խմբագիր, պրոդյուսեր և տնօրեն: 12 վավերագրական կինոնկարների սցենարի հեղինակ է և 124 կարճամետրաժ ֆիլմի սցենարի խմբագիր/պրոդյուսեր: Բուլղարիայի լրագրողների միության անդամ է (1980), Բուլղարիայի կինեմատոգրաֆիստների միության անդամ (1982): Կինոքննադատություն, կինոպատկերի տեսություն է դասավանդել Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիայի կինոգիտության բաժնում (1980), լսատեսողական գործերի սցենարի հեղինակում և կինոպատկերի տեսություն` Բուլղարիայի Նոր համալսարանում (1994): Կինոյի տեսության թեկնածու է (1995), կինոքննադատության դոցենտ (1997), կինոգիտության դոկտոր (2003 թ.), կինոքննադատության պրոֆեսոր (2005): 1994-2000 թթ. Բուլղարիայի կինեմատոգրաֆիստների միության Կինոքննադատների գիլդիայի նախագահն է եղել և FIPRESCI-ի ներկայացուցիչը, 2000-ին` Թատրոնի և կինոարվեստի ազգային ակադեմիայի կինոգիտության բաժնի դեկանը: 2001-2005 թթ. եղել է FIPRESCI-ի փոխնախագահը, 2004-2007 և 2008-2010 թթ.` Բուլղարիայի ազգային կինովարչության անդամ: Անդամակցել է Վենետիկի, Բեռլինի, Սալոնիկի, Ստամբուլի, Պուսանի, Սոչիի, Կարլովի Վարիի, Սան Սեբաստիանի, Վալյադոլիդի, Փալմ Սփրինգսի, Թուլուզի, Գյոթեբորգի, Վիսբադենի, Անթալիայի և այլ կինոփառատոների միջազգային ժյուրիներին: Մի շարք գրքերի հեղինակ է ("Կինոպատկերի տեսություն", 1996, "Թվային լսատեսողական պատկեր", 2000, "Թվային տարրը", 2003, "Էկրանային պատկերի զարգացումը", 2004, "Ոչ խաղարկային ծնունդ", 2004, "Փառատոնային հանդիպումներ", 2007, "Կինո և այլ գայթակղություններ", 2008):



  • ՊԱՎԵԼ ԿՈՍՏՈՄԱՐՈՎ

    Ռուսաստան

    Ծնվել է 1975-ին Մոսկվայում: Նախնական մասնագիտությամբ ձկնաբան է: 2002-ին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) օպերատորական բաժինը: 2005-ին մասնակցել է Discovery Campus-ի` վավերագրական կինոյի եվրոպական դասընթացին: Բնակվում է Մոսկվայում: Վ. Ասլյուկի, Ա. Ուչիտելի, Ս. Լոզնիցայի, Վ. Մանսկու, Ա. Պոպոգրեբսկու ֆիլմերի օպերատորն է եղել: Նրա վերջին ռեժիսորական աշխատանքը “Ես քեզ սիրում եմ” խաղարկային ֆիլմն է (2011): “Փոխարկիչը՚” (2003), “Խաղաղ կյանք” (2004), “Մայրը” (2007), “Երկուսով” (2010) ֆիլմերի համար արժանացել է մրցանակների: 2010-ի Բեռլինի փառատոնում արժանացել է “Արծաթե արջ” մրցանակի` օպերատորական արվեստում ակնառու նվաճումների համար: 2010-ին Պավել Կոստոմարովի “Միասին” ֆիլմն արժանացել է “Ոսկե ծիրան” մրցանակի` որպես լավագույն վավերագրական ֆիլմ:
  • ԱԼԵՍ ԴՈԿՏՈՐԻՉ

    Իտալիա

    Ծնվել է 1960-ին Գորիցիայում (Իտալիա): Ավարտել է Տրիեստի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետը` որպես կինոյի պատմաբան: Փիլիսոփայության և տեսողական մշակույթի տեսության մագիստրական դասընթաց է ավարտել Կոպերի Պրիմորսկա համալսարանում (Սլովենիա): Այժմ կինոգիտության թեկնածու է Ուդինեի համալսարանում (Իտալիա): Իտալիայի լրագրողների ընկերակցության անդամ է, իտալական և սլովենական տարբեր թերթերի և ռադիո-հեռուստատեսային ծրագրերի թղթակից, Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա շրջանի կինոկոմիտեի անդամ: Ընդգրկված է Սլովենիայի հանրապետության Մշակույթի նախարարության Լսատեսողական նախագծերի գնահատման կոմիտեում: Սլովեներենի, լատիներենի և լատինական գրականության ուսուցիչ է բարձր դասարաններում: “Կինոատելյե”-ի նախագահն է, մի մշակութային ընկերակցության, որը Իտալիան և Սլովենիան կապող միջմշակութային նախագծեր է իրականացնում: “Կինոատելյե”-ի շրջանակներում թողարկել է մոտ 20 ֆիլմ, որպես հրատարակիչ, համահեղինակ, խմբագիր` զբաղվում է հրատարակչական գործունեությամբ (Սլովենական կինոյի և լսատեսողական արտադրանքի անդրսահմանային փառատոնի կատալոգներ` Film Video Monitor (1986-2000թթ.), “Հինգ Սլովենիաների կինոն” (1995, համահեղինակ, խմբագիր), “Ինչո±ւ չսպասել մինչև առավոտ” (1997, համահեղինակ, խմբագիր, հրատարակիչ), “Կինոն մեր հանապազօրյա” (2001, հրատարակիչ), “Իմ պատերազմը” (2001, հրատարակիչ), “Երազանքների հանրապետությունը” (2004, հրատարակիչ), “Նորա Գրեգոր. գեղեցկության անկատարությունը” (2005, հրատարակիչ), “Սլովենական կինոն Գորիցիայում” (2006, հրատարակիչ), “Ցելուլոիդային սահմաններ” (2007, հրատարակիչ):
  • ԱՄԻՐ ԷՍՖԱՆԴԻԱՐԻ

    Իրան

    Ծնվել է 1957-ին Թեհրանում: Ավարտել է Մասաչուսեթսի Հյուսիսարևելյան համալսարանը` որպես բիզնեսի կառավարման մասնագետ: Իրան վերադառնալով` աշխատել է մի շարք համատեղ արտադրության կինոնախագծերի վրա, ապա սկսել է համագործակցել Ֆարաբի կինոհիմնադրամի հետ` որպես համատեղ արտադրության բաժնի նախագահ, թողարկելով մի շարք ֆիլմեր, այդ թվում Ռոն Ֆրիքեի “Բարաքան” (1992): 1997-ին դարձել է Ֆարաբի կինոհիմնադրամի միջազգային բաժնի ղեկավար: Այդ ժամանակից ի վեր` որպես ժյուրիի անդամ մասնակցել է մի շարք միջազգային կինոֆորումների, ինչպիսիք են “Օլիմպիա” ՄԿՓ-ն (որպես ժյուրիի նախագահ), Կահիրեի մանկական ՄԿՓ-ն և այլն: 1997-ից Ֆաջր ՄԿՓ-ի միջազգային բաժնի ղեկավարն է, Մանկական և պատանեկան ՄԿՓ-ի միջազգային բաժնի ղեկավարը, 2011-ից` նաև Քիշի ՄԿՓ-ի միջազգային բաժնի ղեկավարը: 1997-ից ղեկավարում է Ֆիլմերի և հեռուստահաղորդումների իրանական միջազգային շուկան, եղել է կինոակադեմիայի լավագույն ֆիլմի իրանական ընտրող հանձնաժողովի նախագահը (1997-2010), Մանկական և երիտասարդական միջազգային կինոկենտրոնի վարչության անդամ և փոխնախագահ (2002-2007), 2000-ից Ասիական - Խաղաղօվկիանոսյան ԿՓ-ի տնօրենների խորհրդի անդամ է:
  • ՆՈՒՆԵ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է 1968-ին: Ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի թատերագիտության ֆակուլտետը: Աշխատել է Հայաստանի պետական հեռուստառադիոընկերության մշակութային ռադիոհաղորդումների բաժնում: 2004-2011 թթ. որպես լրագրող համագործակցել է “168 ժամ” օրաթերթի հետ` պատրաստելով հոդվածներ մշակութային իրադարձությունների մասին: Հայաստանի կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամ է:

Հայկական համայնապատկեր մրցույթ

  • ՆԻՐՄԱԼ ԴՀԱՐ

    Հնդկաստան

    Ծնվել է 1947-ին: “Ջուգանտար” օրաթերթի կինոթղթակիցն է եղել (1966-1983), լրագրող-կինոքննադատ` “Բարտաման” շաբաթաթերթում (1984-1993), կինոքննադատ` “Սանգբադ Պրատիդին”-ում (1993-2009.), խմբագրել է “Սինեմա Էբոնգ” շաբաթաթերթը (2009-2010): Այժմ, որպես կինոքննադատ, աշխատակցում է “Սանգբադ Պրատիդին”-ին: Բազմաթիվ կինոհրապարակումներով հանդես է գալիս շաբաթահանդեսներում և ամսագրերում: Եղել է Բենգալցի կինոլրագրողների ընկերակցության քարտուղարը (1986-2007): 1994-ից ի վեր մասնակցել է գրեթե բոլոր առաջնակարգ կինոփառատոներին: Հնդկական/բենգալական կինոյի վերաբերյալ մի քանի գրքի հեղինակ է: Մի շարք օտարալեզու սցենարներ է թարգմանել (Կուրոսավայի, Տոմաս Գուտիերես Ալեայի, Սթենլի Կուբրիկի և այլոց գործերը): Անդամակցել է Պուսանի ՄԿՓ-ի FIPRESCI-ի ժյուրիին, Օրենբուրգի կինոփառատոնի միջազգային ժյուրիին, Հնդկաստանի ազգային կինոպարգևի հանձնախմբին:
  • ԵԼԵՆԱ ՍՏԻՇՈՎԱ

    Ռուսաստան

    Կինոքննադատ, կինոյի պատմաբան, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ, “Նիկե” կինոակադեմիայի ակադեմիկոս, FIPRESCI-ի անդամ: Ռուսաստանցի ամենաոգեշունչ, խիստ և խոհամիտ քննադատներից է: Ելենա Ստիշովայի մասնագիտական փորձառությունը ներառում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ հեռագրական գործակալության մշակութային հարցերով թղթակցի, “Նեզավիսիմայա գազետա”-ի տեսաբանի, դասախոսի աշխատանքը. մի քանի տարի դասավանդել է Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտում (ՎԳԻԿ): 36 տարի է` “Կինոիսկուսստվո” հանդեսի մշտական խմբագիրն է, ռուսական կինոյի բաժնի վարիչը: 8 տարի (Կ. Շչերբակովի հետ համատեղ) խմբագրել է “Կինոֆորում” հանդեսը` եզակի հրատարակություն ԱՊՀ-ի և Բալթյան երկրների կինոյի մասին, որի հրատարակումը դադարեցվեց ֆինանսական ճգնաժամի պատճառով: Մի քանի տարի նվիրել է հայրենական կինոյի ձևաչափում գենդերային խնդիրների ուսումնասիրմանը: Մասնակցել է ռուսական ֆեմինիզմի պատմության առաջին էլեկտրոնային հանրագիտարանի ստեղծմանը: Եղել է Բաց հասարակության ինստիտուտի “Գենդերային մոնտաժ” վավերագրական կինոնախագծի կազմակերպիչն ու խմբագիրը: Ժամանակակից ռուսական կինոյի վերաբերյալ հարյուրավոր հոդվածների և մի քանի գրքերի հեղինակ է:
  • ԱՐՄԵՆ ԴՈՎԼԱԹՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է 1952-ին Երևանում: 1969-1974 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում, 1978-1984 թթ.` Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: 1974-1978 թթ. աշխատել է Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտում` որպես լաբորատոր քիմիկոս: 1984-ից ՙՀայֆիլմ՚ կինոստուդիայում նկարահանել է ֆիլմեր, բոլորն էլ` իր սցենարների հիման վրա: Նրա վերջին աշխատանքը ՙՈւրվագիծն՚ (1995-2001, 6 մաս) է: 2001-ից Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ռեժիսորական արվեստանոց ունի:
  • ՍՎԵՏԼԱՆԱ ԳՈՒԼՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է 1938-ին Թբիլիսիում: 1948-ին ընտանիքով տեղափոխվել են Երևան: 1961-ին ավարտել է ԵՊՀ ռուսական բանասիրության ‎ֆակուլտետը: 1971-ին, հեռակա ավարտելով Մոսկվայի Կինեմատոգրա‎ֆ‎իայի համամիութենական ինստիտուտը (ՎԳԻԿ), ստացել է կինոգետ-խմբագրի դիպլոմ և յոթ տարի (1965-1972) աշխատել Երևանի հեռուստատեսության ստուդիայում` որպես խմբագիր: 1972-1974 թթ. եղել է նույն ինստիտուտի հեռուստատեսության ամբիոնի ասպիրանտ: 1976-ից մինչև օրս աշխատում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի “Հայկական սփյուռքի արվեստ” բաժնում: Ավագ գիտաշխատող է, Հայաստանի կինեմատոգրա‎ֆիստների միության (1976) և FIPRESCI-ի անդամ: 1970-80-ականներին կինոարվեստի մասին դասախոսություններ է կարդացել Ռուսաստանի, Մերձբալթիկայի, Միջին Ասիայի և Ուկրաինայի տարբեր քաղաքներում: 2008-ին պարգևատրվել է Հայաստանի մշակույթի նախարարության պատվոգրով` “Հայ արվեստի բնագավառում նշանակալի վաստակի համար”: Կինոյի և հեռուստատեսության մասին բազմաթիվ հոդվածների հեղինակ է: Հրատարակվում է 1964-ից: Նրա հոդվածները լույս են տեսել նաև Լեհաստանում և Գերմանիայում: “Հայկական կինո” (1924-1999 թթ.) լիակատար կատալոգի համահեղինակ է (Խաղարկային կինո): Ավարտել է իր մենագրական ուսումնասիրությունը Ռուբեն Մամուլյանի մասին:
  • ՕԶՋԱՆ ԱԼՓԵՐ

    Թուրքիա

    Ծնվել է 1975-ին Արդվինում (Թուրքիա): Ֆիզիկա (1992-1996) և գիտության պատմություն (1996-2003) է ուսանել Ստամբուլի համալսարանում: Մասնակցել է Միջագետքի մշակութային կենտրոնի (1996-1999) և Նազիմ մշակույթի տան (1999-2001) կինոսեմինարներին: “Աշունը”` ռեժիսորի առաջին խաղարկային ֆիլմը, Թուրքիայում ու ամբողջ աշխարհում ցուցադրվել է ավելի քան 60 փառատոներում և արժանացել 33 մրցանակի: Թուրքիայում Օզջան Ալփեր դիտել է 150 հազար մարդ, ֆիլմն առաջադրվել է Եվրոպական կինոակադեմիայի “Եվրոպական հայտնություն” մրցանակին: Ալփերի մյուս ֆիլմերից են` “Մոմի” (2001), “Ուղևորություն ժամանակի միջով գիտնականի հետ” (2004), “Ռապսոդիան և մելամաղձը Թոքայ քաղաքում” (2005) և “Ապագան” ժապավենները (2011): Օզջան Ալփերը Արդվինի Կովկասյան կինոյի օրերի գեղարվեստական ղեկավարն է: Նաև հոդվածներ է գրում “Yeni Film” կինոհանդեսի համար: 2009-ին “Ոսկե ծիրան” փառատոնում Օզջան Ալփերի “Աշունը” արժանացել է Հատուկ մրցանակի եւ ՖԻՊԵՍՍԻ մրցանակի:

Կորիզ մրցույթ

  • ԹԻԵՐԻ ԼԸՆՈՒՎԵԼ

    Ֆրանսիա

    Ժամանակակից գրականության և կինոարվեստի բակալավր է: Աշխատել է կինոակումբներում, կազմակերպել և հիմնել կինոփառատոներ, կինոյի մասնագիտացված հանդեսներ հրատարակել, ծրագրեր կազմել անկախ կինոթատրոններում (ՙcinemas d'art et d'essai՚): Եղել է Մոնպելյեի Միջերկրածովյան ԿՓ-ի համահիմնադիրն ու գլխավոր պատվիրակը (1980-1995), Ամիենի ՄԿՓ-ի վարչության անդամ, Սցենարների մշակման հիմնադրամի հիմնադիրն ու կազմակերպիչն է 1996-ից: Աշխատել է Les Films du Semaphore դիստրիբուցիոն ընկերության հետ (1983-1989), որը տարածում էր Պեդրո Ալմոդովարի, Ռաշիդ Բուշարեբի, Յուսեֆ Շահինի, Էմիր Կուստուրիցայի, Ռոման Պոլանսկու, Բիլի Ուայլդերի և այլոց ֆիլմերը: 1989-2000 թթ. եղել է Ջաննի Ամելիոյի, Ժան-Պիեռ Ամերիի, Վիսենտե Արանդայի, Ադոլֆո Արիստարայնի, Մոնչո Արմենդարիսի, Ֆրանսիսկո Ատյեի և այլոց մամուլի գործակալը: Միջազգային կինոփառատոների (Կաննի, Բեռլինի, Վենետիկի) շրջանակներում և զանազան միջոցառումներին (Ժան Ռենուարի 100-ամյակի տոնակատարություն, Արտաքին գործերի նախարարության պարգևներ Կաննում, Ամիենի և Անեսիի ԿՓ-եր) ֆիլմերի վաճառքի աջակցման պատասխանատուն է: Տարբեր ժյուրիների և կինոհանձնախմբերի (Fonds Sud, Carrefour des Festivals, CICAE) անդամ է, 2000-ից` Cine-Sud Promotion-ի պրոդյուսեր:
  • ՕԼԳԱ ՇԵՐՎՈՒԴ

    Ռուսաստան

    Կինոլրագրող, կինոքննադատ: Ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը (1981): “Սանկտ Պետերբուրգսկիե վեդոմոստի” թերթի մշակութային բաժնի տեսաբանն է: Նրա աշխատանքները հրապարակվում են շատ տպագիր և ինտերնետային պարբերականներում: Ռուսական կինոարվեստի “Նիկե” ակադեմիայի ակադեմիկոս է, Կինոքննադատության և կինոլրագրության ազգային ակադեմիայի “Սպիտակ փիղ” մրցանակի փորձագետների խորհրդի անդամ, Ռուսաստանի լրագրողների միության և Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ: 1991-1997 թթ. եղել է “Ուղերձ մարդուն” ոչ խաղարկային, կարճամետրաժ խաղարկային և անիմացիոն ֆիլմերի ՄԿՓ-ի կատալոգների հեղինակն ու կազմողը: 2001-ից ՙ”իվատ, ռուսական կինո” փառատոնի կատալոգի կազմողն է: Բազմիցս մասնակցել է միջազգային ժյուրիների, հայրենական կինոդիտումների և սցենարական մրցույթների աշխատանքներին: Ռուսաստանի պատվավոր կինեմատոգրաֆիստ է, մասնագիտական և պետական մրցանակների դափնեկիր:
  • ԿԱՐԻՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ

    Կանադա

    Կինոռեժիսոր և լուսանկարիչ: Ծնվել է 1970-ին Բեյրութում: Նրա աշխատանքների թվում է լոսանջելեսյան “System of a Down” խմբի տեսահոլովակը և “Քար, ժամանակ, հպում” լիամետրաժ ֆիլմը, որը 2007-ին լավագույն խաղարկային ֆիլմ ճանաչվեց Վարշավայի ՄԿՓ-ում: Թորոսյանի առաջին կարճամետրաժ աշխատանքը` “Տեսիլները”, ցուցադրվել է Փարիզի Պոմպիդու կենտրոնում: Հետագա կարճամետրաժները ներկայացվել են Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում: Թորոսյանի ֆիլմերը ցուցադրվել են նաև Թելուրայդի ԿՓ-ում (Կոլորադո, ԱՄՆ), Lux Cinema-ում (Լոնդոն), Երուսաղեմի, Վարշավայի ՄԿՓ-երում, ընդունվել` Բեռլինի, Երևանի, Էդմոնթոնի, Օտավայի, Վինիպեգի, Վանկուվերի կինոդարանները: Նրա երկրորդ կարճամետրաժը` “Մշեցի աղջիկը”, Մելբուռնի ՄԿՓ-ում (1994) ճանաչվել է լավագույն փորձարարական ֆիլմ: 1999-ին Sparklehorse փորձարարական ռոք խումբը նրան պատվիրեց իր երաժշտության հիման վրա կարճամետրաժ երաժշտական հոլովակ նկարահանելու: Ստեղծված հոլովակը պատվավոր հիշատակման արժանացավ 2000-ի Բեռլինի ՄԿՓ-ում: Երկու տարի անց Sparklehorse-ի երաժշտությունը ներկայացնող “Մանուկներ արևի վրա” կարճամետրաժը (2002)` Բեռլինի ՄԿՓ-ում արժանացավ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար սահմանված մրցանակին: “Հոգիս” ֆիլմը 2000-ին Հյուսթոնի ԿՓ-ում ոսկե պարգև է ստացել` որպես փորձարարական դրամա և լավագույն կարճամետրաժ կինոնկար ճանաչվել Լոս Անջելեսի Կինոյի, երաժշտության և արվեստի` Արփա հիմնադրամի ԿՓ-ում (2000): Կարինե Թորոսյանի գործերը հեռարձակվել են Arte France, Documentary Channel, WTN (Կանադա), Bravo Canada, Sundance Channel (ԱՄՆ), SBS (Ավստրալիա) հեռուստաալիքներով:



FIPRESCI ժյուրի

  • ԲԻՐԳԻԹ ԲՈՅՄԵՐՍ

    Մեծ Բրիտանիա

    Ծնվել է Ախենում (Գերմանիա): Բրիսթոլի համալսարանի ռուսագիտության բաժնի դասախոս է: Թեկնածուականը պաշտպանել է Օքսֆորդի Սբ. Էնթոնիի քոլեջում և որոշակի ժամանակով Քեմբրիջի համալսարանում նշանակվելուց հետո` 1994-ին, աշխատանքի է անցել Բրիսթոլի համալսարանում: Ժամանակակից ռուսական մշակույթի մասնագետ է: Կինոյի և թատրոնի վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ ունի: Նրա վերջին աշխատանքների թվում են “Նիկիտա Միխալկով” (2005), “Փոփ մշակույթի Ռուսաստանը” (2005), “Ռուսական կինոյի պատմություն” (2009) և Մարկ Լիպովեցկու հետ հեղինակած “Կատարողական բռնություն” (2009) աշխատությունները, իսկ որպես խմբագիր հրատարակել է “24 կադր. Ռուսաստան” (2007), “Հետխորհրդային ռուսական ԶԼՄ-երը” (2009, Ս. Հաչինգսի և Ն. Ռուլյովայի հետ), “Ալեքսանդր Շիրյաև. շարժման վարպետը” (2009, Դ. Ռոբինսոնի և Վ. Բոչարովի հետ) և “Համաշխարհային կինոյի ուղեցույց. Ռուսաստան” (2010) գրքերը: Այժմ զբաղվում է ռուսական մուլտիպլիկացիայով: KinoKultura առցանց եռամսյա հանդեսի, ինչպես նաև “Ռուսական և խորհրդային կինոուսումնասիրություններ” (ՙStudies in Russian and Soviet Cinema՚) գիտական հանդեսի խմբագիրն է:
  • ՕՎԳՅՈՒ ԳՅՈՔՉԵ

    Թուրքիա

    Կինոքննադատ է և “Altyaz” թուրքական հայտնի անկախ կինոամսագրի խմբագրակազմի անդամ: Որպես հեղինակ և խմբագիր մասնակցել է շատ հրատարակությունների, մի քանի տարի աշխատել է թուրքական կինոյի և համաշխարհային կինեմատոգրաֆի թեմաներով: Օհայոյի համալսարանի Միջճյուղային արվեստների դպրոցում գիտությունների թեկնածուի հայցորդ է: Ատենախոսություն է գրում ժամանակակից թուրքական կինոյում հուզապատկերման պատմագրության թեմայով: Ներկայումս Գյոքչեն Դիյարբեքիրի Արվեստի կենտրոնի նախագծերի համադրողն է:
  • ԴԱՎԻԹ Պ. ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է Երևանում: Ազատ գրաֆիկով աշխատող թարգմանիչ է, լրագրող, խմբագիր, կինոգործիչ, դասախոս: Ավարտել է Դամասկոսի Արաբերենի ինստիտուտը լեզուն չկրողների համար (Սիրիա, 2002-2003), Կահիրեի համալսարանի արաբերենի մասնագիտական դասընթացը (Եգիպտոս, 2004), Երևանի պետական համալսարանի արաբագիտության բաժինը` բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճանով (միջնադարյան արաբական գրականությունից, 2010): Ներկայումս նույն համալսարանում արաբական գրականության դասախոս է: 14 տարեկանից լրագրող է աշխատում` անդրադառնալով հիմնականում մշակութային թեմաների (Ազգային ռադիոյում, տարբեր հեռուստաալիքներում): Վերջին շրջանում առավելապես հրավիրված հեղինակ է մի շարք հանդեսներում (այժմ` “Slide”, “Business Class”, ՙ”uxury”): Եղել է “EL Style” և “Elite Life” ամսագրերի խմբագիրը (2004-2008), “CinemArt” հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալը (2008-2009), “Ararat” ամսագրի գլխավոր խմբագիրը (2010-2011): Որպես կինոգործիչ` 2007-ից կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել Հայաստանի Նորարար փորձառական արվեստի կենտրոնի հետ: Նրա վերջին աշխատանքը` “Շնիկով տիկինը. շան վարկածը” (2010) արժանացել է Ժյուրիի հատուկ հիշատակմանը (“Մեկ կադր, մեկ րոպե” ՄԿՓ, Հայաստան, 2010), առաջադրվել` ՀՀ Նախագահի մրցանակին: Բազմաթիվ արտասահմանյան ֆիլմեր է թարգմանել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության (2006-2010), “Ոսկե ծիրան”, “Արևորդի” ՄԿՓ-երի համար: Զբաղվում է նաև լուսանկարչությամբ, Paradoxima ընկերության, Հայաստանի Հանրային հեռուստաընկերության, Նարեկացի Արվեստի կենտրոնի համար վավերագրական ֆիլմերի և հեռուստանախագծերի սցենարներ գրում: “Ոսկե ծիրանի” բարձրագույն կինոդպրոցը ներկայացրել է La Corrida Audiovisuelle 2011-ին (Թուլուզ, Ֆրանսիա, 2011), մասնակցել` Հայկական կինոյի, Երևանում Բրիտանական ֆիլմերի փառատոնի, “Ոսկե ծիրան” ՄԿՓ-ի կատալոգների աշխատանքներին: Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամ է: Հայաստանյան “Տարվա մարդիկ” նախագծի համահեղինակն ու ղեկավարն է:


Էկումենիկ ժյուրի

  • ԱՆԴՐԵԱՍ ԷՆԳԵԼՇԱԼՔ

    Գերմանիա

    Ծնվել է 1962-ին: Բողոքական աստվածաբանություն է ուսանել Հայդելբերգում և Համբուրգում: Ուսումնառությունը սկսելուց առաջ մեկ տարի կամավորական է եղել Թայզեի էկումենիկ համայնքում: Աշխատել է EKD-ի կինոմշակույթի բաժնում (1993), իսկ 1996-2000 թթ.` Մայնի Ֆրանկֆուրտի Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե համալսարանի բողոքական աստվածաբանության ֆակուլտետում: 2000-ից Հռենոսի շրջանի ավետարանչական եկեղեցու քահանան է եղել, մինչև 2005-ը` Բրաունֆելսի (Հեսեն) բողոքական ծխի քահանան, 2005-ից` դպրոցինը: 1996-ից INTERFILM-ի անդամ է, նույն տարի եղել է Մանհայմ-Հայդելբերգի ՄԿՓ-ի Էկումենիկ ժյուրիի անդամ: “Հանրամատչելի մշակույթն ու կրոնը” խմբի անդամ է:
  • ԳԵՎՈՐԳ ՎԱՐԴԱՊԵՏ ՍԱՐՈՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է 1977-ին Մասիսում: Ուսանել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Անգլերեն և հոգեբանություն է սովորել Քոնքորդիա քոլեջում (ԱՄՆ): Աստվածաբանության բակալավրի աստիճանն ստացել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանում, իսկ մագիստրոսինը` Օքսֆորդի համալսարանում: Գևորգյան հոգևոր դպրոցի տեսուչ է:
  • ՄԱԳԱԼԻ ՎԱՆ ՌԵԹ

    Ֆրանսիա

    SIGNIS-ի www.signis.net կայքի և ֆրանսիական կաթոլիկական ծխերի ու ԶԼՄ-երի (ռադիո, հեռուստատեսություն, հանդեսներ) ցանցի լրագրող, կինոքննադատ: 1990-2002 թթ. եղել է Ֆրանսիական քրիստոնեական ռադիոցանցի կինոքննադատը, 2002-2007 թթ.` Կաննի ՄԿՓ-ի Էկումենիկ ժյուրիի մամուլի կցորդը, 2003-2008 թթ.` Լիոնի թեմի կապի ծառայության կինոքննադատը, 2008-2011 թթ.` Լիոնի թեմի արվեստի, մշակույթի և հավատի կայքի կինոքննադատը: FIPRESCI-ի բաժանմունքի` Ֆրանսիայի կինոլրագրողների միության անդամ է (այժմ` վարչության անդամ): SIGNIS-ի ժյուրիի անդամ է եղել, Ամիենի, Ալբայի, Թուլուզի, Փարիզի, Վենետիկի, Էկումենիկ ժյուրիի անդամ` Կարլովի Վարիիի (2005), Լոկառնոյի (2006) և Բեռլինի (2008) ՄԿՓ-երում: Եղել է նաև SIGNIS-ի ներկայացուցիչը “Կրոնն այսօր” միջկրոնական ԿՓ-ում (Հռոմ, 2007 և 2008): Անդամակցել է FIPRESCI-ի ժյուրիին Կահիրեի (2008) և միջկրոնական ժյուրիին` Թեհրանի Ֆաջր (2010) ԿՓ-երում:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՊԱՏՎՈ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

  • "ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ"` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ

    Բելա Տար (Հունգարիա)
  • "ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ"` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ

    Ֆանի Արդան (Ֆրանսիա)
  • "ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ"` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ

    Ռոման Բալայան (Ուկրաինա)
  • ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ "ՎԱՐՊԵՏ"

    Նուրի Բիլգե Ջեյլան (Թուրքիա)
  • ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ "ՎԱՐՊԵՏ"

    Վոյչեխ Մարչևսկի (Լեհաստան)
  • ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ "ՎԱՐՊԵՏ"

    Ալեքսեյ Ուչիտել (Ռուսաստան)

ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

  • ԱՇԽԱՐՀԸ` ԸՍՏ ՅՈՆ Բ.-Ի
    Ալեքսանդր Նանաու
    Ռումինիա
  • ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՈՏԱՎԱՅՐ
    Լին Թրու, Նելսոն Ուոքեր, Ցերինգ Պերլո
    ԱՄՆ/Չինաստան
  • ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ԴԻՊԼՈՄ
    ՀՈՅԱԿԱՊ ՈՉԻՆՉ
    Ահմադ Սեյեդքեշմիրի
    Իրան

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ

ԿՈՐԻԶ ՄՐՑՈՒՅԹ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Made on
Tilda