2012
Ծրագրեր/Ժյուրիներ/Պարգևներ
ԲԱՑՈՒՄ / ՓԱԿՈՒՄ
ՇՈՐ ԵՎ ՇՈՐՇՈՐ
Միխայել Հանեքե
ՍԵՐ
Համո Բեկնազարյան
ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ԱԼՑՀԱՅՄԵՐ
Ահմադ Ռեզա Մոթամեդի
ԳԵՐԵԶՄԱՆԱՊԱՀԻ ԴՈՒՍՏՐԸ
Օզջան Ալփեր
ԱՊԱԳԱՆ ՁԳՎՈՒՄ Է ՀԱՎԵՐԺ
Սերգեյ Լոզնիցա
ՄՇՈՒՇՈՒՄ
Կատրին Լաուր
ՀԵՌՎԻՑ ՍԻՐՈՒՆ Է ԵՐԵՎՈՒՄ
Անկա Սասնալ, Վիլհելմ Սասնալ
ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԱՆՄԵՂ ՍՏԵՐ
Վասիլի Սիգարև
ԱՊՐԵԼ
Ուրսուլա Մայեր
ՔՈՒՅՐԸ
Մայա Քենիգ
ԿՐԿՆԱԿԻ ՔԱՅԼԵՐ
Իսակի Լակուեստա
ՉՈՐՍ ԱՐԵՎ
Խոսե Լուիս Տորրես Լեյվա
ԱՄԱՌ
Պիեռ Շյոլեր
ԻՇԽԱՆԱՎՈՐԸ
Բոհդան Սլամա
ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ՀԻՆԳ ԿՈՏՐՎԱԾ ՏԵՍԱԽՑԻԿ
Էմադ Բուրնաթ, Գի Դավիդի
ԲԱԽՄԱՐՈ
Պետր Լոմ
ՀԵՏ` ԴԵՊԻ ՀՐԱՊԱՐԱԿ
Իսակի Լակուեստա
ԿԱՎԵ ՕՐԱԳՐԵՐ
Սալոմե Ջաշի
DONKEY-
MENTARY
Արման Երիցյան
ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ԴՊՐՈՑ
Մարկ Վեյմյուլեր
ՀԵՌՈՒ-ՀԵՌԱՎՈՐ ԿՅԱՆՔ
Յի Սըն-չհուն
ԽԽՈՒՆՋԻ ՄՈԼՈՐԱԿԸ
Տոմմազո Կոտրոնեի
ՎԵՐԱՄՇԱԿԵԼՈՎ ԿՅԱՆՔԸ. ԱՂԲԻ ՄԵՋ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ ԳՏԱ
Էնիս Ռիզա
ՖԻԴԵԼԻ ՀԵՏ, ԻՆՉ ԷԼ ՈՐ ԼԻՆԻ
Ալեքսեյ Վախրուշև
ՏՈՒՆԴՐԱՅԻ ԳԻՐՔԸ
Ֆերնան Մելգար
ՀԱՏՈՒԿ ՉՎԵՐԹ
Գորան Ռադովանովիչ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՑԸ
Արմեն Գասպարյան
ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱՊՍՈԴԻԱ
Հակոբ Գուդսուզյան
ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ
Հայկ Կբեյան
ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ. ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈUԹՅԱՆ ՄԻԱՅՆԱԿ ՀՈԳԻՆ
Կասիանա Տեր-Հարությունյան...
ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՃԱԽՈՐԴ
Արա Երնջակյան
ԵՍ ԵՄ
Նատալյա Բելյաուսկենե
ԵԹԵ ԲՈԼՈՐԸ
Միքայել Վաթինյան
ԺԱՆՆԱՆ ԵՎ ՁԱՅՆԵՐԸ
Վահագն Գրիգորյան
ԻՄ ՓՈՔՐԻԿ ԻՇԽԱՆԸ
Արմեն Ռոնով
ԱՐՄԻՆԵՆ ԵՎ ԼԵԴԻ ՄԱԿԲԵԹԸ
Վալերի Մասադյան
ՆԱՆԱ
Էդուարդ Համբարձումյան
ԱՌՆՈ
Միշա Ղազարյան
ՍԱՐԵ. ՃԱՆԱՊԱՐՀՈՐ-ԴՈՒԹՅՈՒՆ
Աննա Տերյան
ԻՆՁ ԱՇՈՒՂ ԵՆ ԱՍՈՒՄ
ՔԱՂԱՔՈՒՄ ՇԱՏ ՇՆԵՐ ԿԱՆ
Տարոն Պետրոսյան
ՏՂԱՆԵՐԻՍ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ
Արթուր Խուդոյան
Գոռ Մարգարյան
ԵՐԿՈՒ ՃԱՆԱՊԱՐՀ
ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՄԱՍԻԱ
Վահե Յան
ՎԵՆԵՏԻԿ. ՋՐԻ ԵՐԵՍԻՆ
Տիգրան Ավետիքյան
ՎԱՏ ՀԱՅՐԸ
Ռենդի Բել, Էրիկ Վ. Խաչիկյան
Տատյանա Դանիլյանց
ԱՐԶՈՒՄԱՆ
ԿՈՇԻԿՆԵՐՍ ՊՈԼԻՍ ՁԳԵՑԻ
Անետա Օհանջ
ՏԱՏԻԿԻՆ ԴԱՋՎԱԾՔՆԵՐԸ
Արսեն Գասպարյան
ՆՈՐ ՋՈՒՂԱ.
ԼԻՆԵԼ...
Նիկոլ Պեզճյան
Սյուզան Խարտալյան
ՊՈԼԻՍ
Էրիկ Նազարյան
ԵՎՍ ԵՐԿՈՒ ՔԱՅԼ
ՈՐԴՈՒ ԾՆՆԴՅԱՆԸ ՍՊԱՍՈՂ ՀՅՈՒՍՆԸ
Լուսկա Խալափյան
ՅՈԹԵՐՈՐԴԸ
Ավո Գաբրիելյան
Նարինե Մալյան
ԿՈՐԻԶ
1937
Սվետոզար Գոլովլյով
Արմադինգեն
Ֆիլիպ Լամենշ
Գդալի մասին
Ռոմանի Սաադ
Ցուրտ հունվար
Ֆիլիպ Քեսբորեր
Անցում
Բրյունո Դըվիլ
Հայրիկը, Լենինն ու Ֆրեդին
Յոստ Ռեյմերս
Արտասովոր զուգադիպություն
Լեո Մեդար
Երազորսիչը
Ռինիո Դրագասակի
Առաջին կտրվածքը
Թալուլա Հ. Սխվաբ
Տատիկը պիտի չորանա
Մոհամեդ Ադիբ
Հինգ ֆունտ
Մայք Ահերն, Էնդա Լաֆման
Իջանցքը
Ալ‎ֆրեդո Կովելլի
Անգլուխ սիրեկանը
Քիմ Լյուսգորդ Անդերսեն
Հիմա չեմ կարող
Վենտուրա Դուրալ
Ծածուկ ժպիտ
Դավիդ Մ. Լորենց
Ճիշտ ժամանակին
Ռոսեր Ագիլար
Պատահական միջադեպի աննշան մանրամասները
Միխայիլ Մեստեցկի
Միայն երեքով
Գյուչլյու Յաման
Անվերադարձ ուղեվորություն
Լիլիթ Մովսիսյան
Ես էլ
Ջամպիետրո Բալիա
Ջեմ
Բենխամին Ռոխո
Միրզայի ծննդյան օրը
Մարկ Դե Քլոե, Յերոեն Բերքվենս
Կյանքը գեղեցիկ է
Դամիան Դիոնիսիո
Բացակա հայացքներ
Կոտե Ճլաիձե
Նախերգանք
Դան Սաչար
Կոշիկ
Խուան Լոպես Սալվատիերրա
Արտացոլանք
Անկա Միրունա Լըզըրեսկու
Լուռ գետը
Կոստա Ֆամ
Սոռո - Լումե
Ալլա Լիմանսկայա, Անաստասիա Զուբովա
Թափերման
Ֆարշիդ Ախլաղիփուր
44-րդ կայարան
Սիման Կայատե
Ուղեվորություն
Ալբերտո Մերոնի
Վերջում էլ երեխաներին կերանք
Էսմայիլ Մոնսեֆ
Պատրվակներ
Էդուարդո Մուրուտո
Երբ մեռնենք գիշերը
Էնդրյու Չիվիդինո
Սպիտակ
Կանչան Գհոշ
Սլոնի Սոու
Ձմռան գորտ
ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Մոլեգին հողմերի դարավանդը
Անդրեա Առնոլդ
Խաթաբալա
Լուկինո Վիսկոնտի
Մահ Վենետիկում
Դմիտրի Կեսայանց
Տերն ու ծառան
Յուրի Երզնկյան
Օլիվեր
Քերոլ Ռիդ
Տժվժիկ
Ֆոլքեր Շլյոնդորֆ
Թիթեղյա թմբուկը
Ալեքսանդր Սոկուրով
Ֆաուստ
Արման Մանարյան
Համո Բեկնազարյան
Նամուս
Համո Բեկնազարյան
Պեպո
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ
Դրախտ. սեր
Ուլրիխ Զայդլ
Բլուրներից այն կողմ
Քրիստիան Փեցոլդ
Բարբարա
Ագնեշկա Հոլանդ
Խավարում
Քրիստիան Մունջու
Հեծանվով տղան
Ժան - Պիեռ Դարդեն, Լյուկ Դարդեն
Դարձյալ սիրո մասին
Ուես Անդերսոն
Լուսնկայի թագավորություն
Կոզիմա Սփենդեր
Առանց Գորկու
Մագդալենա Ռալչևա
Վադիմ Աբդռաշիտով
Պարողի ժամանակը
Ռուբեն Քոչար
Երվանդ Քոչար. տարածական նկարչություն
ԱՊՀ ԾՐԱԳԻՐ
Մի քիչ դրախտ
Մաքսիմ Միխալցով
Ուրիշ երկինք
Վալերի Բալայան
Եվրոպայի հայկական ժառանգությունը
Միխայիլ Գորոբչուկ
Տունդրայի շունչը
Դմիտրի Մամուլիա
Ճշմարտության օրը
Ջասուր Իսխակով
Նավավարը
Նուրբեկ Էգեն
Դատարկ տունը
Սանո Սինձյու, Եռլան Նուրմուհամբետով
Գարնան առաջին անձրեվները
Միրլան Աբդըկալըկով
Գամերը
Օլեգ Սենցով
Անբանները
Սերգեյ Լոզնիցա
Մշուշում
Պեետեր Սիմ
Մենավոր կղզի
Անդրեյ Զայցև
Դրախտ մայրիկի համար
Ակտան Արիմ Կուբաթ
Հայրս` Բարիշնիկովը
Նատալյա Ալֆուտովա
Մուտանտ առնետները կամ Ռեպորտաժ ապօրինի գրավման մասին
Գալինա Ադամովիչ
Միանձնուհին
Դմիտրի Պովոլոցկի
Վաղը
Անդրեյ Գրյազև
Մեքքայի ճանապարհը
Ալեքսանդր Կուպրին
Հաղթանակ
Ռոբ Նիլսոն
Ինչ է պատահել այստեղ
Ասել Ժուրաևա
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ
Ֆաուստ
Ալեքսանդր Սոկուրով
Արեվը
Ալեքսանդր Սոկուրով
Մողոք
Ալեքսանդր Սոկուրով
Ցուլ
Ալեքսանդր Սոկուրով
Զրույց Վիկտոր Էրիսեի հետ
Վիկտոր Էրիսե
Կարմիր մահ
Վիկտոր Էրիսե
Կյանքի գիծ
Վիկտոր Էրիսե
Սերկեվիլենի. արեվի ծառը
Վիկտոր Էրիսե
Նոթեր. 1990 - 2003
Վիկտոր Էրիսե
Փեթակի ոգին
Վիկտոր Էրիսե
Հարավը
Ալբերտո Մորաիս
Տեղ կինոյում
Վիկտոր Էրիսե
Արտասովոր ցուցահանդես
Էլդար Շենգելայա
Խելառները
Էլդար Շենգելայա
Կապույտ լեռներ կամ անհավանական պատմություն
Էլդար Շենգելայա
Սամանիշվիլու խորթ մայրը
Էլդար Շենգելայա
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ. Անդրեյ Տարկովսկի
ԱՆԴՐԵՅ ՌՈՒԲԼՅՈՎ
Անդրեյ Տարկովսկի
Մոսկովյան եղերերգ
Անդրեյ Տարկովսկի
Սոլյարիս
Նարինե Մկրտչյան, Արսեն Ազատյան
Անդրեյ
Ալեքսանդր Սոկուրով

ԺՅՈՒՐԻՆԵՐ


Խաղարկային ֆիլմերի մրցույթ

  • ՎԻԿՏՈՐ ԷՐԻՍԵ

    Իսպանիա

    Ծնվել է 1940-ին Բասկերի Երկրում (Իսպանիա): Համաշխարհային կինոյի ամենաակնառու և յուրօրինակ ռեժիսորներից մեկն է: 17 տարեկանում տեղափոխվելով Մադրիդ` ընդունվել է Պետական կինոդպրոց և ավարտել` կինոռեժիսորի մասնագիտությամբ: 1969-ին կայացել է պրոֆեսիոնալ ռեժիսորի նրա դեբյուտը: 1973-ին ասպարեզ է եկել Էրիսեի առաջին լիամետրաժ աշխատանքը` “Փեթակի ոգին”, որն արժանացել է Սան Սեբաստիանի ՄԿՓ-ի գլխավոր մրցանակին: 1992-ը “Սերկևիլենի. արևի ծառը” ֆիլմի տարին էր, նկարիչ Անտոնիո Լոպեսի համագործակցությամբ ստեղծված մի կինոնկար, որը ներկայացվեց Կաննի ՄԿՓ-ին` արժանանալով Ժյուրիի և FIPRESCI-ի մրցանակներին: 2005-ին, Վիկտոր Էրիսեն, արձագանքելով Բարսելոնի Ժամանակակից արվեստի կենտրոնի խնդրանքին և “Էրիսե - Քիառոսթամի. նամակագրություն” ցուցահանդեսի համատեքստում սկսեց տեսախցիկով նկարահանել “Նամակներ Աբաս Քիառոսթամիին” (Sea-Mail, 2006) կարճամետրաժ ֆիլմերի շարք: Նույն առիթով 2006-ին նա գրեց “Կարմիր մահ” ֆիլմի սցենարն ու նկարահանեց: 2005-ին Պեզարոյի ՄԿՓ-ում (Իտալիա) կայացել է նրա ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: 2010-ին Վիկտոր Էրիսեն եղել է Կաննի ԿՓ-ի միջազգային ժյուրիի անդամ:
  • ՇԱՌԼ ՏԵՍՈՆ

    Ֆրանսիա

    Կաննի կինոփառատոնի “Քննադատի շաբաթ” ծրագրի գեղարվեստական ղեկավարն է: Շառլ Տեսոնը նաև կինոքննադատ է “Cahiers du cinռma” հանդեսում, որտեղ սկսել է աշխատել 1979-ից, իսկ 1998-2003 թթ. եղել է ամսագրի խմբագիրը: Նա կինո, պատմություն և գեղագիտություն է դասավանդում Նոր Սորբոնում (Փարիզի III համալսարան): Երկար տարիներ կինովերլուծություն է դասավանդել La FEMIS Ազգային կինոդպրոցում և կինոդիստրիբյուտոր եղել (Lasa Films, 1986-90): Շառլ Տեսոնը մի շարք գրքեր ու էսեներ է գրել կինոյի վերաբերյալ, ինչպիսիք են “Սաթյաջիթ Ռեյ” (1992), “Լուիս Բունյուել” (1995), “Լուիս Բունյուելի “Նա”-ն” (1996), “Երկրորդական կարգի ֆիլմերի արտահայտչականությունը” (1997), “Կինո և թատրոն” (2007), “Ակիրա Կուրոսավա” (2008): Տեսոնը ղեկավարել է “Cahiers du cinռma”-ի մի քանի հատուկ համարների թողարկումը` “Պատրաստված է Հոնկոնգում” (1984, Օլիվյե Ասայասի հետ), “Պատրաստված է Չինաստանում” (1999), ինչպես նաև “Ասիան Հոլիվուդում” գրքի հրապարակումը (2001):
  • ՅԱՆՈՒՇ ԳԱԶԴԱ

    Լեհաստան

    Կինոքննադատ, գրող, կինոքննադատներին շնորհվող Իժիկովսկու մրցանակի կրկնակի դափնեկիր: Ծնվել է 1934-ին Վարշավայում: 1964-ին հիմնել և տասը տարի ղեկավարել է կինոմիության ՙKultura filmowa՚ (Կինոմշակույթ), հետագայում` ՙFilm na swiecie՚ (Համաշխարհային կինո) հանդեսը: Եղել է ՙEkran՚ շաբաթահանդեսի համախմբագիրը (1965-73) և Լեհաստանի Գիտությունների ակադեմիայի Արվեստի ինստիտուտի հրատարակած ՙKwartalnik filmowy՚ (Կինոեռամսյակ) հանդեսի գլխավոր խմբագիրը (1989-97): Բազմաթիվ հոդվածներ է գրել Սերգեյ Փարաջանովի կյանքի և ֆիլմերի մասին: Կիևի ՙԿինո-տեատր՚ հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է: TVP լեհական հեռուստատեսության (1973-79) և TVP 1-ին ալիքի (1994-2001) խաղարկային կինոյի բաժնի վարիչը լինելու շրջանում աշխատել է բազմաթիվ ֆիլմերի վրա, խմբագրել և ներկայացրել: Մի շարք գեղարվեստական ‎ֆիլմերի և հեռուստասերիալների խմբագիրն է եղել: Դասախոսություններ է կարդացել կինոդրամատուրգիայի վերաբերյալ: Տասը տարի` մինչև 2010-ը, եղել է ՙՔահանայի տունը՚ ճանաչված հեռուստասերիալի խմբագիրը և սցենարի համահեղինակը: 1980-90-ականներին ՙPrzeglad Powszechny՚ ամսագրում պարբերաբար էսսեներ է տպագրել ԽՍՀՄ-ի փլուզման և Ռուսաստանի խնդիրների շուրջը, այդ թվում` մի շարք հոդվածներ 1915-ի Հայոց ցեղասպանության մասին:
  • ԿԻՐԻԼ ՌԱԶԼՈԳՈՎ

    Ռուսաստան

    Ծնվել է 1946-ին: Արվեստի պատմության մագիստրոս (Մոսկվայի համալսարան), պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր: Ռուսաստանի մշակութաբանական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է, արվեստի պատմության, կինոյի եւ մշակութային քաղաքականության հարցերի շուրջը 14 գրքի եւ առավել քան 300 հոդվածի հեղինակ, կինոփառատոների, կինոյի եւ արվեստի վերաբերյալ հեռուստածրագրերի կազմակերպիչ: Նախկինում եղել է Ռուսաստանի պետկինոարխիվի գիտաշխատող, Պետկինոյի նախագահի օգնական, կինոյի պատմության եւ մշակութաբանության դասախոս Կինոինստիտուտում (ՎԳԻԿ), Բարձրագույն ռեժիսորական դասընթացում եւ Մոսկվայի եվրոպական մշակույթի ինստիտուտում: Մոսկովյան կինոփառատոնի ծրագրերի տնօրենն է:
  • ՌՈԼԱՆԴ ՂԱԶԱՐՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է 1936-ին Ստեփանավանում: Հնչյունային ռեժիսոր է, հնչյունա-տեսողական կոնտրապունկտի տեսությանը վերաբերող մենագրության` “Կինոհնչյունագրության գեղագիտություն” գրքի (2011) հեղինակը, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1997), Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի (ՎԳԻԿ) պրոֆեսոր (2002), 1972-ից` Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ: 1959-ին ավարտել է Լենինգրադի Կինոինժեներների ինստիտուտը: 1959-63 թթ. հնչյունային օպերատոր է աշխատել “Հայֆիլմ” կինոստուդիայում: 1963-ից հնչյունային ռեժիսոր է “Մոսֆիլմ”-ում: Ավելի քան 30 խաղարկային ֆիլմերի, այդ թվում` “Վազք”, “Թեհրան-43” կինոնկարների հնչյունագրության, Լև Կուլիջանովի “Ոճիր և պատիժ” ֆիլմի ”կոնկրետ երաժշտության” հեղինակն է: Ռոլանդ Ղազարյանը Dolby - Stereo-ով ստեղծված առաջին խորհրդային ժապավենի` Գլեբ Պանֆիլովի “Մայրը” ֆիլմի հնչյունային ռեժիսորն է, մի ֆիլմ, որը 1990-ին Կաննի ՄԿՓ-ում Հատուկ մրցանակի է արժանացել գեղարվեստական ձեռքբերումների համար: Ղազարյանը “Նիկե” ազգային կինոպարգևի դափնեկիր է (1990), “Նիկե” ակադեմիայի անդամ: 1976-ից “Հնչյունային լուծումները կինոյում” առարկան է դասավանդում Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միությանը կից Կինոսցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացում: 1992-ից Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան համալսարանի ռեժիսուրայի ֆակուլտետի հնչյունային ռեժիսուրայի առաջին արվեստանոցի ղեկավարն է: 1999-2004 թթ. եղել է նույն համալսարանի հնչյունային ռեժիսուրայի ամբիոնի վարիչը:

Վավերագրական ֆիլմերի մրցույթ

  • ՄԱՐԻՆԱ ՌԱԶԲԵԺԿԻՆԱ

    Ռուսաստան

    Ծնվել է 1948-ին Կազանում: Ավարտել է Կազանի համալսարանը` որպես բանասեր: Դասավանդել է գյուղական դպրոցում, լրագրող աշխատել հանրապետական թերթերում: 1989-ից սկսել է նկարահանել վավերագրական ֆիլմեր` սեփական սցենարների հիման վրա: Ավելի քան 40 ոչ խաղարկային ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է: Նրա աշխատանքները մասնակցել են Ամստերդամի վավերագրական կինոյի փառատոնին, Բեռլինի “Եվրոպայի մրցանակ”, Սանկտ Պետերբուրգի “Ուղերձ մարդուն”, Վիալ դու Կոնդեի (Պորտուգալիա), Դրամայի (Հունաստան) և այլ ԿՓ-երի մրցույթային ծրագրերին: 2004-ին նկարահանել է իր առաջին խաղարկային ֆիլմը` “Հունձքի ժամանակը”, որը Մոսկվայի ՄԿՓ-ում արժանացել է FIPRECSI-ի մրցանակին: Ֆիլմը ցուցադրվել է ավելի քան 50 ԿՓ-երում, արժանացել տարբեր մրցանակների: Արդեն յոթերորդ տարին է` Մարինա Ռազբեժկինան Մ. Ուգարովի հետ ղեկավարում է Վավերագրական կինոյի և թատրոնի իր հիմնած դպրոցը: Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է, “Նիկե” կինոակադեմիայի ակադեմիկոս, Եվրոպական կինոակադեմիայի իսկական անդամ:
  • ՆԱՆԱ ՋԱՆԵԼԻՁԵ

    Վրաստան

    Ռեժիսոր, սցենարիստ, կոմպոզիտոր: Ծնվել է 1955-ին: Օպերատորություն և ռեժիսուրա է ուսանել Թենգիզ Աբուլաձեի մոտ` Թբիլիսիի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Վրաստանի պետական և Յակոբ Գոգեբաշվիլիի անվան մրցանակների դափնեկիր է “Օրորոցային” ֆիլմի համար: “Ապաշխարանք” և “Իսկ այնտեղ թատրոն կա±” ֆիլմերի համար արժանացել է Ռուսաստանի կինոակադեմիայի երկու “Նիկե” մրցանակի: Բեմադրում է նաև թատերական դրամաներ: 2000-ին դերասանուհի Նանուկա Խուսկիվաձեի հետ հիմնել է N&N կինոստուդիան: Երկու գիրք է գրել` “Թենգիզ Աբուլաձե. մտորումներ” և “Ռեզո Չխեիձե. կինոյի մայրուղով”: Մի խումբ հեղինակների հետ վերականգնել ու մատչելի է դարձրել “Ակակի Ծերեթելու ուղևորությունը Ռաչայով և Լեչխումով” վրացական առաջին վավերագրական ֆիլմի (1912) մուլտիմեդիա ալբոմը:
  • ԱՆՏՈՆԻՈ ԴԵԼԳԱԴՈ

    Իսպանիա

    Ծնվել է 1962-ին Սյուդադ Ռեալում (Իսպանիա): Ին‎ֆ‎‎‎‎‎որմատիկայի (պատկեր և հնչյուն) և իրավաբանության բակալավր է: Մագիստրոսական թեզը պաշտպանել է լսատեսողական արտադրության գծով և սցենարական ու ռեժիսորական դասընթացներ անցել: Նկարահանել և թողարկել է կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմեր:‎ Աշխատել է նաև հեռուստատեսությունում: 1994-95 թթ. զբաղվել է Իսպանիայի կինոարխիվի թանգարանի հավաքածուի ուսումնասիրությամբ, կատալոգավորմամբ և պահպանմամբ: 1997-2003 թթ. եղել է Մադրիդի համայնքի մարզային նախարարության կինոյի և լսատեսողական արտադրանքի տարածման բաժնի խորհրդատուն և պետը, 2003-ին` Մադրիդի Կարճամետրաժ ‎ֆիլմերի փառատոնի, Ամառային կինոշրջանի և Մադրիդի Պոսուելո դե Ալարկոն համայնքի Անիմացիայի ՄԿՓ-ի կազմակերպիչն ու տնօրենը: Եղել է նաև Մադրիդի լսատեսողական արտադրանքի գերագույն վարչության անդամ: Բազմիցս կինոժյուրիի անդամ լինելուց բացի, 2003-ին նկարահանել է “Նավակով անցնելիս” կարճամետրաժ ‎ֆիլմը, իսկ 2010-ին` “Ինչպես տեսնել Եգիպտոսը” վավերագրությունը: Այժմ “Մադրիդի արվեստ և մշակույթ” ՍՊԸ-ի կինոբաժնի տնօրենն է և ղեկավարում է Cineteca-ն (լսատեսողական գործունեությանը նվիրված մշակութային համալիր մադրիդյան Մատադերոյում): Անտոնիո Դելգադո Լիսը նաև Մադրիդի կինոկոմիտեի վարչության, Madrid de Cine կինոցուցադրությունների կազմկոմիտեի անդամ է և Documenta Madrid վավերագրական ֆիլմերի ՄԿՓ-ի տնօրենը:


  • ՑՎԵՏԱՆԱ ՊԱՍԿԱԼՅՈՎԱ

    Բուլղարիա/Հայաստան

    Ռեժիսուրա է ուսանել Սոֆիայի և Մոսկվայի Թատերական արվեստի ինստիտուտներում: Ուոսումը շարունակել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտուտում (ՎԳԻԿ)` հեղինակային վավերագրության գծով: 1990-ին որպես հեռուստավավերագրող կենտրոնացել է Հարավային Օսիայի էթնիկ հակամարտության վրա և այդ դեպքերին նվիրված ֆիլմ նկարահանել: 1991-94 թթ. լրագրող, կինոռեժիսոր, օպերատոր է աշխատել Լեռնային Ղարաբաղում` լուսաբանելով ծագող հակամարտությունը: Այդ տարիներին ստեղծել է յոթ վավերագրական ֆիլմ (ՙՂարաբաղի վերքերը՚ շարքով) և բազմաթիվ ռեպորտաժներ պատրաստել բուլղարական, ֆրանսիական, գերմանական, ռուսական և ամերիկյան հեռուստաալիքների (Reuters, CNN, NBC, Antenne 2, ZDF և այլն) համար: “Ղարաբաղի վերքերը” շարքի համար մի շարք փառատոնային մրցանակներ է ստացել: Սոցիալական ու բնապահպանական թեմաներով, ինչպես նաև ճամփորդական և կենսագրական ավելի քան 20 հեռուստատեսային վավերագրական ֆիլմի հեղինակ է: 1995-ից հաղորդումներ է վարում Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ: Վավերագրական կինոյի վերաբերյալ վարպետության դասեր է անցկացրել Հայաստանի, Բուլղարիայի, Էկվադորի, Հունաստանի, Կիպրոսի, Լիբանանի և այլ երկրների մասնագիտացված դպրոցներում: Մարդասիրական և մասնագիտական ձեռքբերումների համար բազմաթիվ պետական պարգևների է արժանացել: Պասկալևան ԱՄՆ-ի վավերագրողների միջազգային ընկերակցության, Բուլղարիայի լրագրողների միության և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է:
  • ՆՈՒՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

    Հայաստան

    Լրագրող, մեդիափորձագետ: Վերջին 17 տարիներին Հայաստանի “Ինտերնյուզ” մեդիաաջակցության հ/կ-ի տնօրենն է, մի կազմակերպություն, որը թողարկում է հեռուստառադիոհաղորդումներ, վավերագրական ֆիլմեր, լրագրողական և այլ ԶԼՄ-ներին առնչվող պարապմունքներ անցկացում` ուսանողների և մասնագետների համար: Հեռուստառադիոլրագրության ոլորտում ավելի քան 25 տարվա աշխատանքային փորձ ունի: 1986-96 թթ. թղթակից, խմբագիր և պրոդյուսեր է աշխատել Հայաստանի Ազգային հեռուստաընկերությունում, ապա` Ա1-ում` Հայաստանի առաջին անկախ լրատվական ստուդիայում: Հարյուրավոր հեռուստառեպորտաժների, ծրագրերի և վավերագրական կինոնախագծերի հեղինակ է և պրոդյուսեր (“Երկխոսություն ֆիլմերի միջոցով”, 2007-10, (“Հակամարտության աշխարհ”, 2007-12, “Սեմինար խաչմերուկում”, 2007, 2009, 2012, “Հիշողություն` առանց սահմանների”, 2012 և այլն): Հայաստանի ժուռնալիստների միության, Երևան մամուլի ակումբի վարչության, “Եվրասիա” գործընկերության հիմնադրամի Հայսատանի փորձագիտական վարչության անդամ է: Եղել է նաև տեղական և միջազգային մասնագիտական մրցույթների ու փառատոների ժյուրիի անդամ (Emmy International, 2005, 2011), “Արևորդի” ՄԿՓ, 2009), “ՌեԱնիմանիա” ՄԿՓ, 2011):

Հայկական համայնապատկեր մրցույթ

  • ԼԻ ՍԱՆ-ՅՈՆ

    Հարավային Կորեա

    Լի Սան-յոնը կինոքննադատի իր կարիերան սկսել է “Cine 21”-ում, որը Կորեայի ամենաազդեցիկ կինոհանդեսն է: 2007-ից նա աշխատակցում է Պուսանի ՄԿՓ-ին և այժմ գլխավարում է Flash Forward մրցույթի և արևելաեվրոպական ֆիլմերի ընտրությունը: Հեղինակել է “Այն ամենը, ինչ թույլ է տալիս կինոն” էսսեն:
  • ԷՄԻԼԻԱ ՀԱՎՅԱՐՈՎԱ

    Չեխիա

    Ծնվել է 1938-ին: Մանկավարժ-հոgեբանի կրթություն ունի: Դրամատուրգ է, միջազgային մշակութային նախաgծերի ղեկավար, Օպերատորական արվեստի Camerimage ՄԿՓ-ի (Լեհաստան) ծրաgրային ասիստենտը, ՙԲարրանդով՚ կինոստուդիայի խորհրդատուն` Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի, Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի և Միջին Ասիայի gծով: Պրահայի Չեխոսլովակիայի կինոինստիտուտի ծրաgրերի տնօրենն է եղել: 1991-ից հետո աշխատել է Չեխոսլովակիայի արտաքին gործերի նախարարության մշակույթի բաժնում: 1992-97 թթ., որպես առաջին քարտուղար, ղեկավարել է Մոսկվայում Չեխիայի դեսպանության մշակույթի և կրթության բաժինը:
  • ՎԻԳԵՆ ԲԵՐԲԵՐՅԱՆ

    ԱՄՆ

    Ավարտել է Լոնդոնի Տնտեսագիտության դպրոցը և Նյու Յորքի Կոլումբիա համալսարանը: Երկու վեպ է գրել` “Հեծանվորդը” (2002) և “Das Kapital. սիրո և արժույթի շուկայի սերը” (2007): Նրա արձակը թարգմանվել է իտալերեն, ֆրանսերեն, գերմաներեն, եբրայերեն, հոլանդերեն: Բերբերյանը Ֆրանսիայի մշակույթի նախարարության Գրքի ազգային կենտրոնի (CNL) 2009-10 թթ. գրական մրցանակի դափնեկիրն է, ընդգրկվել է Barnes & Noble-ի “Հայտնաբերեք նոր մեծ գրողներ” ընտրանիում: Նրա պատմվածքներն ու էսսեները հրապարակվել են The New York Times, Le Monde Diplomatique, The International Herald Tribune, The Financial Times, The Los Angeles Times, Inculte պարբերականներում: Համահեղինակել է Կարինե Թորոսյանի “Ժամանակի աղմուկը” ֆիլմի սցենարը, որն այժմ արտադրության փուլում է և կթողարկվի 2013-ին:
  • ՍԻՏՈՐԱ ԱԼԻԵՎԱ

    Ռուսաստան

    Ծնվել է Դուշանբեում: Կինո է մուտք գործել 7 տարեկանում` որպես դերասանուհի: Հետագա 9 տարիներին շուրջ տասը դեր է խաղացել գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում: ‎1987-ին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի սցենարական և կինոյի պատմության բաժինը (Ե. Սուրկովի և Լ. Մամետովայի արվեստանոց): 1987-88 թթ. եղել է Մշակութային հիմնադրամի փորձագետ, 1987-91 թթ.` “Տաջիկ‎ֆիլմ” ստուդիայի ավագ խմբագիր: 1991-ից ապրում և աշխատում է Մոսկվայում: 1991-93 թթ. խմբագիր է աշխատել Կինոյի աջակցման հիմնադրամում: 1994-96 թթ. եղել է “Իսկուսստվո կինո” ամսագրի գլխավոր խմբագիր Դ. Դոնդուրեյի օգնականը, միաժամանակ` Սոչիի “Կինոտավր”՚ ՄԿՓ-ի կինոծրագրի համադրողը: 1999-2005 թթ. ղեկավարել է և անդամակցել Սոչիի ՄԿՓ-ի, “Սիրո դեմքերը” ՄԿՓ-ի և “Կինոտավրիկ” մանկական արվեստի փառատոնի ընտրող հանձնաժողովին: 2002-05 թթ. եղել է “Կինոտավր” ռուսաստանյան բաց ԿՓ-ի գործադիր տնօրենը, 2005-ից նույն փառատոնի ծրագրի տնօրենն է: Ժյուրի անդամ է եղել Հայդերաբադի, Տալլինի, Մար դել Պլատայի, Քոթբուսի, Բեռլինի, Կարլովի Վարիի, Վենետիկի ՄԿՓ-երում:
  • ՎԱԼԵՐԻ ԲԱԼԱՅԱՆ

    Ռուսաստան

    Ծնվել է 1960-ին Ուկրաինայում: Կինոռեժիսոր և սցենարիստ, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների միությունների, Ռուսաստանի կինոսցենարիստների գիլդիայի, Ռուսաստանի վավերագրողների գիլդիայի, Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների ազգային միության Ղրիմի մասնաճյուղի վարչության անդամ: 1982-ին օպերատորի օգնական է աշխատել Լենինգրադի Վավերագրական ֆիլմերի ստուդիայում: 1984-ին ընդունվել է ԽՍՀՄ-ի Կինեմատոգրաֆիայի պետկոմին կից Կինոսցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացի սցենարական բաժինը (Լեոնիդ Գուրևիչի արվեստանոց): 1989-ին ավարտել է որպես վավերագրող ռեժիսոր: Հետագա տարիներին նրա սցենարների հիման վրա ավելի քան 40 վավերագրական ֆիլմ է նկարահանվել, իսկ ինքը 60-ից ավելի ֆիլմի ռեժիսոր է:
  • ԱԴԵԼԻՆԱ ՖՈՆ ՖՅՈՒՐՍՏԵՆԲԵՐԳ

    Շվեյցարիա

    Ժամանակակից արվեստի տարածման ռահվիրաներից է: Ստամբուլում ծնված, Շվեյցարիայի քաղաքացուհի, լուսանկարիչ Ֆրանց Էգոն ֆոն Ֆյուրսթենբերգի հետ ամուսնացած հայուհին առաջին համադրողներից էր, որը հետաքրքրություն ցուցաբերեց ոչ արևմուտքցի արվեստագետների հանդեպ` ճանապարհ բացելով արվեստում բազմամշակութային մոտեցման համար: Ժնևի համալսարանում քաղաքագիտություն ուսանելու շրջանում Ադելինան հիմնել է Ժնևի Ժամանակակից արվեստի կենտրոնը, ապա ղեկավարել Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի ժամանակակից արվեստի Le Magasin կենտրոնը և դրա Համակարգողների դպրոցը: 1993-ին Վենետիկի 45-րդ բիենալեի ժյուրիի կողմից պարգևատրվել է Le Magasin-ը ղեկավարելու և իր կրթական գործունեության համար: 1996-ին ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության բաժնին կից հիմնել է “Արվեստը հանուն աշխարհի” հ/կ-ն` Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի սկզբունքներն արվեստի միջոցով տարածող և քարոզող, ամբողջ աշխարհում ցուցահանդեսներ կազմակերպող և ֆիլմեր նկարահանող մի կազմակերպություն: Գիտակցելով, որ կինոն հատկապես զորեղ է մշակույթները կապակցելու, մեր հասարակական կյանքին նոր շունչ տալու և հարստացնելու անսահման հնարավորությունների առումով` 2008-ին Ադելինա ֆոն Ֆյուրսթենբերգը, Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 60-րդ տարելիցի առթիվ, հաջողությամբ թողարկեց “Մարդու իրավունքների պատմություններ” լայնամետրաժ խաղարկային ‎ֆիլմը և կազմեց Հանի աբու Ասադի, Սերգեյ Բոդրովի, Պաբլո Տրապերոյի, Ապիչապոնգ Վեերասետակուլի, Յասմինա Ժբանիչի և այլոց նկարահանած կարճ ‎ֆիլմերի շարք: 2011-ին, ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի և Եվրոպայի խորհրդի հովանավորությամբ, նա թողարկեց յոթ կարճամետրաժ կինոնկարներից (ռեժիսորներ` Ֆանի Արդան, Իդրիսա Ուեդրաոգո, Ջա‎ֆար Փանահի և այլք) բաղկացած երկրորդ ֆիլմաշարը` “Առաջ և հիմա. սահմաններից և տարբերություններից անդին”՚: Այժմ Ադելինան աշխատում է քաղցկեղին նվիրված կարճամետրաժների ‎նոր շարքի վրա` “Առասպելներ և թյուրընկալումներ” աշխատանքային վերնագրով:


Կորիզ մրցույթ

  • ԹՈՐՈՒՆ ՆՅԵՆ

    Նորվեգիա

    Ծնվել է 1950-ին: 1978- 81 թթ. կինո և մեդիագիտություն է ուսանել Ստոկհոլմի համալսարանում: 1971-ից արտահաստիքային աշխատակից է եղել կինոյում և հեռուստատեսությունում, այդ թվում` Norsk Film AS-ում, NRK-ում (Նորվեգական հեռուստառադիոընկերություն), հանդես է եկել որպես կարճամետրաժ ու վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր: 1980-ից սերտորեն համագործակցում է Նորվեգիայի կարճամետաժ ֆիլմերի փառատոնի հետ: 1992-ից մինչև 2011-ը եղել է Նորվեգիայի Կարճամետաժ ֆիլերի փառատոնի տնօրենը, իսկ այժմ գեղարվեստական ղեկավարն է:
  • ԱԼԵՔՍԵՅ ՄԵԴՎԵԴԵՎ

    Ռուսաստան

    Ծնվել է 1969-ին Մոսկվայում: 1989-94 թթ. ռեժիսուրա է ուսանել Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտում (ՎԳԻԿ, Ա. Սիրենկոյի արվեստանոց): Որպես հեղինակ համագործակցել է 1-ին ալիքի, “Կուլտուրա” և СТС ալիքների հետ: Տպագրվել է “Իսկուստվո կինո”, “Խուդոժեստվեննի ժուռնալ” հանդեսներում, “Վրեմյա նովոստեյ”, “Մոսկովսկիյե նովոստի” և այլ թերթերում: Որպես ապօրինի թարգմանիչ` կրկնօրինակել է ավելի քան 100 կինոնկար: 2000-06 թթ. անդամակցել է Մոսկվայի ՄԿՓ-ի ընտրող հանձնաժողովին: Եղել է 2morrow (Մոսկվա, 2007-09), “Զերկալո” (Իվանովո, 2011) ԿՓ-երի ծրագրերի տնօրենը: 2010-ից կազմակերպում է ժամանակակից կինոյի "2-in-1” միջազգային կինոփառատոնը (Մոսկվա):
  • ԱԼՅՈՆԱ ՇՈՒՄԱԿՈՎԱ

    Իտալիա

    Ծնվել է Մոսկվայում: Ուրբանոյի համալսարանը (Իտալիա) որպես լեզվի և գրականության մասնագետ ավարտելուց հետո համագործակցել է իտալական տարբեր թատերական հաստատությունների հետ` Սանկտ Պետերբուրգի Կոմիսարժևսկայայի անվան թատրոնի մասնակցությամբ թատերական սեմինարներ կազմակերպելով Ուրբինոյի համալսարանում: 2004-ին նախապատրաստել և թարգմանել է Ռեզո Գաբրիաձեի “Ստալինգրադի ճակատամարտը” ներկայացման ցուցադրությունը Santarcangelo dei Teatri թատերական փառատոնում: 2002-04 թթ. Բոլոնիայի ֆիլմադարանում ղեկավարել է իտալա-խորհրդային արխիվային կինոհավաքածուի հետ կապված աշխատանքը: Լինելով խորհրդային կինոյի մասնագետ` որպես համադրող/կինոխորհրդատու մասնակցել է քննախոսականների պատրաստմանն ու հետահայաց ցուցադրությունների կազմակերպմանը Իտալիայում և արտասահմանում (2002-11): 2004-11թթ. եղել է Վենետիկի բիենալեի խորհրդատուն` նախկին ԽՍՀՄ երկրների ֆիլմերի ընտրության գծով: Այժմ Հռոմի ԿՓ-ի խորհրդատուն է: 2003-ից խորհրդային և ռուսական կինոյի վերաբերյալ դասախոսում է Իտալիայի և այլ երկրների համալսարաններում: Թարգմանություններ է կատարում ռուսերենից իտալերեն (Իվան Վիռիպաև, “Թթվածինը”, Ալեքսանդր Սոկուրով, “Օվկիանոսի մեջտեղում”, “Բորիս Ելցին” մշակութային հիմնադրամի մրցանակ լավագույն թարգմանության համար, 2010):

FIPRESCI ժյուրի

  • ԳԱՐԵԳԻՆ ԶԱՔՈՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է 1947-ին Երևանում: 1970-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1976-ին Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինոյի ինստիտուտում պաշտպանել է “Հայկական համր կինոն” ատենախոսությունը և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1972-80 թթ. հրապարակել է կինոյի պատմությանը և տեսությանը նվիրված հոդվածներ և “Հայկական համր կինոն” (Երևան, 1976) մենագրությունը: 1982-ից աշխատում է վավերագրական կինոյի ոլորտում. որպես սցենարիստ և ռեժիսոր ստեղծել է 12 ֆիլմ: 1988-ին գրել է Սերգեյ Փարաջանովի անդրանիկ ցուցահանդեսի բուկլետի տեքստը: 1989-ին Երևանում հրատարակել է “Կինոյի լեզուն” գիրքը: 1991-ին հիմնել է Հայաստանի ազգային ֆիլմադառանը, որի տնօրենն է եղել մինչև 1998 թ: 1993-ին որպես գործադիր պրոդուսեր մասնակցել է Ատոմ Էգոյանի “Օրացույց” ֆիլմի ստեղծմանը: 2000-ին հրատարակել է “Սերգեյ Փարաջանով. Նամակներ աքսորավայրից”, 2002-ին` “Իմ Երևան”, 2009-ին` “Սաբիր Ռիզաև. թատրոնի և կինոյի մասին” գրքերը: 2008-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: ԱՊՀ երկիրների կինեմատոգրաֆիստների կոնֆեդերացիայի, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության վարչության, SACD-ի (Ֆրանսիայի հեղինակների, կոմպոզիտորների և սցենարիստների ընկերակցության) անդամ է:
  • ՄԱՐԳԱՐԻՏԱ ՉԱՊԱՏԱ ԼՈՊԵՍ

    Իսպանիա

    Բնակվում է Բարսելոնում և ռադիոյով գործընկերոջ հետ վարում “La Claqueta” կինոծրագիրը, որը հեռարձակում է Radio Marca-ն ամբողջ Իսպանիայի տարածքում: Նա Radio Marca-ի մշտական թղթակիցն է նաև իսպանական բոլոր խոշոր կինոֆորումներում, իսկ վերջին 30 տարին հաճախակի է շրջում արտասահմանում` տարբեր միջազգային կինոփառատոները յուրովի լուսաբանելու համար: Կանոնավորապես մասնակցում է և Ալեքս Գորինայի առաջատար կինոծրագրին, որը հեռարձակում է Կատալոնիայի ռադիոն: Մարգարիտան կինոյի մասնագետի բազմամյա աշխատանքային փորձ ունի իսպանական ռադիոյում ինչպես նաև թղթակցում է զանազան կինոհանդեսների, ինչպիսիք են “Cine y Mոs”-ը կամ “InterFilms”-ը: Բացի դրանից, նա արդեն չորս տարի Fax Press մամուլի գործակալության հաստիքային հեղինակ է և աշխատակցում է Կատալոնիայի ամենահայտնի հեռուստատեսային կինոծրագրին` Informatiu Cinema-ին:
  • ԺՈԱՈ ԱՆՏՈՒՆԵՍ

    Պորտուգալիա

    Ազատ կինոլրագրող, որը հիմնականում աշխատակցում է “Jornal de Notվcias” օրաթերթին, բայց նյութեր հրապարակում մի քանի ուրիշ հանդեսներում ևս, ինչպես Պորտուգալիայում, այնպես էլ այլ երկրներում (Խորվաթիա, Լեհաստան, Ռուսաստան): Շուրջ 1.500 հարցազրույց է հրապարակել համաշխարհային կինոյի տարբեր դերասանների և ռեժիսորների հետ: Եղել է Դուբրովնիկի Libertas ԿՓ-ի (2006) պորտուգալական ծրագրի և Պորտուգալիայում կայացած մի քանի փառատոների ու հետահայաց ցուցադրությունների ծրագրերի կազմողը: Միջազգային կինոփառատոների վետերան մասնակից է. ժյուրիի անդամ է եղել Ֆանտասպորտուում (Պորտուի ԿՓ), Cinanima-ում (Էսպինյուի անիմացիոն ԿՓ), Ալգարվիում և Ավանկայում, FIPRESCI-ի ժյուրիի անդամ` Ստամբուլում (2005), Թրոմսյոյում (2006), Ֆեշտրոյայում (2006), Բոմբեյում (2007), Լիսաբոնում (2007), Կաննում (2008), Գվադալախարայում (2009) և Բեռլինում (2011): Վերջին տարիներին Անտունիշը կինոյի պատմություն է դասավանդում Լիսաբոնի Ժամանակակից համալսարանում, Մանուել դի Օլիվեյրայի վերաբերյալ դասախոսություն է կարդացել Լիդսի համալսարանում, պորտուգալական նոր կինոյի վերաբերյալ` Յոնչուի ՄԿՓ-ում (Հարավային Կորեա), կազմակերպել է սեմինարներ: Նա գրքեր է գրել կինոյի մասին` ի թիվս այլնի, “Բոնդ, Ջեյմս Բոնդ” և “Զրույցներ Մատանիների տիրակալների հետ”:

Էկումենիկ ժյուրի

  • ՌԻԿԱՐԴՈ ԼՈՒԻՍ ԴԵ ԼԱ ՍԵՐՆԱ

    Իսպանիա

    Քննախոսականներ է գրում “Pantalla 90” իսպանական կինոհանդեսի համար: Մադրիդի CEU Սան Պաբլո համալսարանում քարոզչության և քաղաքական շփման տեխնիկա է դասավանդում: Աշխատակցում է նաև Cope ռադիոյին և հեռուստածրագրերի քաղաքական մեկնաբան է: Ռիկարդո Ռուիս դե լա Սեռնան խմբագիր և լուրերի հաղորդավար է եղել 13 TVում և Ժողովրդական հեռուստատեսությունում: Կինոյի մասին ամենշաբաթյա սյունակ է վարում “Imparcial” պարբերականում և Կինոսցենարիստների ընկերության անդամ է: 2005-11 թթ. Մադրիդի “Մարիա” ռադիոկայանով վարել է “Կարմրատակած քաղաք” հաղորդաշարը:
  • ԳԵՎՈՐԳ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐՈՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է 1977-ին Մասիսում: Ուսանել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Անգլերեն և հոգեբանություն է սովորել Հոգեբանության և փիլիսոփայության Նյու Յորքի Քոնքորդիա քոլեջում (ԱՄՆ): Աստվածաμանության բակալավրի աստիճանն ստացել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանից, իսկ մագիստրոսինը` Օքսֆորդի համալսարանից: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչն է:
  • ՔՐԻՍԹԻՆ ԳՐԻՆՈՒԷՅ

    Շվեյցարիա

    Կանադուհի է, որն այժմ աշխատում է Ժնևում` որպես Բարեփոխված եկեղեցիների համաշխարհային ընդհանրության (WCRC) շփումների գործադիր քարտուղար: Սցենարիստ է, դրամատուրգ և գրականության թարգմանիչ, կինոյից բացի` սիրում է թատրոն, գրականություն և արվեստ: Որպես Interfilm-ի անդամ` եղել է Կաննի և Մոնրեալի միջազգային կինոփառատոների էկումենիկ ժյուրիների կազմում:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՊԱՏՎՈ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

  • "ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ"` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ

    Վիկտոր Էրիսե (Իսպանիա)
  • "ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ"` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ

    Ագնեշկա Հոլանդ (Լեհաստան)
  • "ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ"` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ

    Էլդար Շենգելայա (Վրաստան)

ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

  • ՄՇՈՒՇՈՒՄ
    Սերգեյ Լոզնիցա
    Գերմանիա/Ռուսաստան/Լատվիա/Հոլանդիա/Բելոռուս
  • ՀԵՌՎԻՑ ՍԻՐՈՒՆ Է ԵՐԵՎՈՒՄ
    Անկա Սասնալ, Վիլհելմ Սասնալ
    Լեհաստան

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ

  • ԵԹԵ ԲՈԼՈՐԸ
    Նատալյա Բելյաուսկենե
    Հայաստան
  • ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱՊՍՈԴԻԱ
    Կասիանա Տեր-Հարությունյան, Սեզար Կանանյան, Գարի Կանանյան
    Բրազիլիա
  • ՆԱՆԱ
    Վալերի Մասադյան
    Ֆրանսիա

ԿՈՐԻԶ ՄՐՑՈՒՅԹ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Made on
Tilda