2013
Ծրագրեր/Ժյուրիներ/Պարգևներ
ԲԱՑՈՒՄ / ՓԱԿՈՒՄ
Կրակե'ք դաշնակահարի վրա
Սերժ Ավետիքյան, Օլենա Ֆետիսովա
Փարաջանով
Ֆրանսուա Տրյուֆո
ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
Երկար, երջանիկ կյանք
Բորիս Խլեբնիկով
Մեջտեղում ինչ-որ տեղ
Նիկոս Կորնիլիոս
11 հանդիպում հորս հետ
Սրջան Գոլուբովիչ
Պարունակներ
Եշիմ Ուստաօղլու
Հինգերորդ եղանակ
Պետեր Բրոզանս, Ջեսիքա Վուդուորթ
Իմ մարդասպան շունը
Սանհուն Փարկ
Սոսկ կյանք
Ռենե Հաուվեն
Հերոին
Միրա Ֆորնա
Այդ ես չեմ
Մարիա Սահակյան
Փարվիզ
Մաչեյ Ադամեկ
Լուսանկարը
Աննա Նովիո
Հանդիպում Կիրունայում
Մաջիդ Բարզեգար
Ձայն լռության
Վիգեն Չալդրանյան
ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
Երկու հոգու միջեվ
Լորանս Պերիգո
Չար… անտերունչ կղզին
Սթիվ Հուվեր
Արյունակից եղբայր
Լինաս Միկուտա
Ձուկիայի եզը
Սուրավ Սարանգի
Սեվ ծովի վերջին ծովահենները
Սվետոսլավ Ստոյանով
Քայլի’ր, քայլի’ր, ձախո’վ
ՎերենաՊարավել, Լյուսիեն Կաստեն - Թեյլոր
ԼԵՎիաթան
Նագիբ Խայա
Իմ Աֆղանստան. կյանքն արգելված գոտում
Եվգենյա Մոնտանյա Իբանյես
Աշխարհ, որ մերը չէ
Մաշա Դրնդիչ
Սպասարան
Թինաթին Գուրչիանի
Ամեն ինչ անհետացնող մեքենան
Մահդի Ֆլեյֆել
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ
Հայկական արձագանքներ III
Հակոբ Գուդսուզյան
Այդ ես չեմ
Մառլեն Էդոյան
Արմենի պատկերը
ԱլեքսանդրՄիրեցկի
Հիմա բոլորս միասին
Մարիա Սահակյան
Այնտեղի մարդիկ
Հայկ Կարապետյան
Ներեյշա
Լուսին Դինք
Սարոյանլենդ
Վիգեն Չալդրանյան
Ձայն լռության
Սերգո Ուստյան
Թափառում
Արշալույս Հարությունյան
Բավական
Նիկոլայ Դավթյան
Ստեղծագործելու բանաձեվ
Մարատ Սարգսըան
Հայրը
Ադրինե Գրեգորյան
Ալխաս եվ Ջուլիետ
Աշոտ Քեշչյան
Խավարում
Ընդհատված մանկություն
Էմիլ Մկրտչյան
Իդան այստեղ է
Արա Երնջակյան
Ջիվան Ավետիսյան
Կորած հորիզոններ
Սպիտակ գառան երազը
Առնո Խայաջանյան
Մարաթոն
Թամարա Ստեփանյան
Անթեղ
Հրանտ Վարդանյան
Հարություն Շատյան
Լյալիկ
Վ… այսինքն` Վեռնյոյ
Արա Ճաղարյան
Պեպիտտո
Սարո Վարժապետյան
Ջրից հետո ավազ է մնում
Արտո Փեհլիվանյան
Գուրգեն
Ջանիբեկյան
ԿՈՐԻԶ
Հարբեցող կինը
Յուլյա Գոնտարուկ
Արարատ
Բրանիսլավ Միլատովիչ
Այդ ամենը
Մարտին Գուգիսբերգ
Բաումանները
Էնգին Քունդաղ
Մեծն Հոնզան
Մարեկ Ցիկկոտտի
Մութ պատմություն
Քրիստոֆեր Ռուս
Մեծ ցատկը
Կորդիան Կոնջելյա
Թո'ւհ
Շտեֆան Բրուներ, Քրիստոֆ Բրուներ
Բիզնես
Մանյու Կոման
Շախ
Միգել Մոնտեագուդո
Քաոս
Կամիլա Սաֆինա
Չիփենդեյլ
Պաբլո Ասսինո
Փետուրի քրոնիկոն
Աքսել Լատտուադա
Հեռավորություն
Սոնյա Մենդես
Զրույց հանգուցյալ կնոջ հետ
Միքի Նեդիմովիչ
Դվա
Յաննո Յուրգենս
Կազմալուծված հանցագործություն
Ստեֆան Հոֆման
Արտասովոր ավտոբուսը
Անդրանիկ Հարությունյան
Հեքիաթ
Նադիմ Գյուչ
Չորս պատ. Սարայեվո
Դանա Շյոլ
Ծննդոց
Դոնատելլա Ալտիերի
Ես գիտեմ
Էկա Պապիաշվիլի
Գորիից եկած աղջիկը
Արթուրո Սաբոյա
Օրորոցային
Մանուելա Մորենո
Իր ստվերը կերակրող մարդը
Մարիո Գարեֆո
Մաքսը
Ամիր Հոսեին Ասգարի
Գուցե ուրիշ անգամ
Թեոդոր Կուն
Մոմո
Պերե Սոլես, Դավիդ Պերես
Որդին
Ջոզեֆ Քոհեն
Դագաղագործի ճոճանակը
Խոսիե Մալիս Ալվարես
Sub
Էստեբան Կրեսպո
Ես չէի
Էլմար Իմանով
Կտորներ
Կսասիո Բանյո
Քառատրոփ սլացող ռնգեղջույրը
Լուկա Պոպադիչ
Կարմիր ձյուն
Լիսան Սարտոր
Վեցտառանոց բառ
Էրիկ Շմիտ
Մայրը
Լուկաշ Օստալսկի
Նատկա
Լուիզա Պարվու
Փոքրիկս
Կերեն Բեն Ռաֆայել
Հյուսիսափայլ
Դմիտրի Գրիցենկո
Բարի գալուստ, յանկի
Քարթիք Սինգ
Մեկ, երկու, երեք, չորս
Նատալյա Մատեո
Այն, ինչ աչքը չի տեսնում
Բենուա Դեժարդեն
Որտե՞ղ է դրախտը
Ֆաթեմե Ղադիրի Նեժադյան
Զոմբի
Լեոն Պրուդովսկի
Բարի գալուստ եվ… ցավակցում ենք
Դավիդ Մորենո
ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Ա. Անսահման երկխոսություն
Իգնասիո Դիմատիա
Լինել տարբեր
Նիկոլայ Դավթյան
Եվ այդ օրը եկել է
Սամվել Մաթոսյան
Բրյուսով
Աշոտ Մկրտչյան
Կավե մարդը
Արեն Վաթյան
Դեժավյու
Վրույր Սիմոնյան
Նվիրում
Արսեն Համբարձումյան
Դատարկություն
Հակոբ Մելքոնյան
Վերջը
Վարդգես Մանուկյան
Հա՛յր մեր, տո՛ւր մեզ ազատություն
Վահան Իշխանյան, Սեդա Գրիգորյան
Սպասում
Արսեն Գասպարյան
Սամվել պապ
Գարեգին Զաքոյան
Համշենն անցյալի եվ ներկայի խաչմերուկներում
Լուսինե Սահակյան
Որսորդը
Գոռ և Մուշեղ Բաղդասարյան
Ճանապարհ. Հնդկաստան
Խաչատուր Քրիս Մարտիրսյան
Ակայություն
Արա (Առուշ) Առուշանյան
Սպահանի որդին
Ֆարշադ Էքթեսաբի
Եղիցի լույս
Ռիհո Վյաստրիկ
Ուղեվորություն դեպի Արարատ
Նավիդ Մեխաք
Մարուսյան
Ֆրիտյոֆ Հուել
Մեծարենց
Հայկ Համբարձում
Լողորդը
Նորա Արմանի
Տեղափոխման պատմություններ
Խաչիկ Չալիկյան
Անպոչ ճգնավորը
Սերգեյ Ռուսակով
THE MAJOR
Yuri Bykov
Վերմակիս
ծալքը
Բորիս Խլեբնիկով
Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ
Ռուսուդան Չկոնիա
Ժպտացեք
Զազա Ռուսաձե
Լուսանկարը
Մաչեյ Ադամեկ
Կողքիդ
կլինեմ
Ալեքսեյ Ֆեդորչենկո
Դաշտային մարիների երկնային կանայք
Նատաշա Մերկուլովա, Ալեկսեյ Չուպով
Ինտիմ մասեր
Պավել Ռումինով
Սպասում
Նառա Կարապետյան
X
Արտյոմ Բարկուդր
Վեր կաց, Մարի
Անտոնի Կռաուզե
ՍԵՎ ՀԻՆԳՇԱԲԹԻ
Կարլ Արմեն Բուջիկանյան
Տիրոջ տապանի մոմը
Վլադիմիր Ալենիկով
Արքայադստեր պատերազմը
Ռեզո Չխեիձե
Տնկիներ
Ռեզո Չխեիձե
Զինվորի հայրը
Ռեզո Չխեիձե
Հայաստան. Անտեսանելի երկիր
Ռուբեն Քոչար
Անունս Վիոլա է
Մարիամ Օհանյան
Ժան - Ժակ Ռուսոյի հայկական վերարկուն
Պատրիկ Կազալս
Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ
Արտո Փեհլիվանյան
Հայաստան. Գրերի հրաշքը
Սալեմ Սալավաթի
Վերջին ձմեռ
Հարություն Խաչատրյան
Ամեն ինչ անհետացնող մեքենան
Թինաթին Գուրչիանի
Ճարպազերծում
Թամարա Ստեփանյան
Անթեղ
Օ Մուել
Կարտոֆիլ
Մոհամադ Շիրվանի
Ժյուրի
Կիմ Դոն-հո
Իմ մարդասպան շունը
Մարիամ Նաջաֆի
Քայան
Փելին Էսմեր
Դիտաշտարակ
Միրա Ֆորնայ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ
Մանկան վիճակ
Կըլին Պետեր Նեցեր
Հաննա Արենդտ
Յոս Ստելինգ
Աղջիկը եվ մահը
Մարկ դի Դոմենիկո
Գարուն Է
Մարգարեթե ֆոն Թրոթա
Սիրո իրավունք
Փոլ Քուրթի
Քանի դեռ գիշերը չի բաժանել մեզ
Ցիա Ժանգքե
Մեղքի հպում
Բորիս Խլեբնիկով
ԱՊՀ ԾՐԱԳԻՐ
Հարբեցող կինը
Յուլյա Գոնտարուկ
Նատկա
Անդրանիկ Հարությունյան
Հեքիաթ
Բորիս Խլեբնիկով
Երկար, երջանիկ կյանք
Դմիտրի Գրիցենկո
Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ
Հարություն Խաչատրյան
Արքայադստեր պատերազմը
Սերգո Ուստյան
Ներեյշա
Սաբինա Սագադեևա
Սնդուկը
Վլադիմիր Ալենիկով
Արեվելա-բաղձություն
Դարյա Օնիշչենկո
Աշտարակավոր տունը
Անդրեյ Կուրեյչիկ, Դմիտրի Մարինին
Երկնքից վեր
Արթիկփայ Սույունդուկով, Մոլդեսեիթ Մամբետակունով
Քոչվորական
Եվա Նեյման
Հոգեհանգիստ
Անա-Ֆելիցիա Սկուտելնիկու
Թալգաթ
Ելիզավետա Ստիշովա
Ճայը
Ժաննա Իսաբաևա
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ
Դրախտ. Սեր
Ուլրիխ Զայդլ
Դրախտ. Հույս
Ուլրիխ Զայդլ
Դրախտ. Հավատ
Ռեզո Չխեիձե
Տիրոջ տապանի մոմը
Ուլրիխ Զայդլ
Տնկիներ
Ռեզո Չխեիձե
Լինել Ջուլիան
Ռեզո Չխեիձե
Զինվորի հայրը
Իշտվան Սաբո
Գնդապետ Ռեդլ
Իշտվան Սաբո
Վստահություն
Իշտվան Սաբո
Հայրը
Իշտվան Սաբո
Մեֆիստո
Իշտվան Սաբո
Կողմերի կարծիքները
Իշտվան Սաբո
Կեղտոտ հմայքներ
Սթիվեն Ֆրիրզ
Թագուհին
Սթիվեն Ֆրիրզ
Տիկին Հենդերսոնը ներկայացնում Է
Պիետրո Մարչելլո
Անցնելով սահմանագիծը
Սթիվեն Ֆրիրզ
ԳԱՅԼԻ ԵՐԱԽԸ
Պիետրո Մարչելլո
Փելեշյանի լռությունը
Պիետրո Մարչելլո
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ. Շառլ Ազնավուր
Արարատ
Ատոմ Էգոյան
Թոբրուկ գնացող տաքսին
Ֆրանսուա Տրյուֆո
Կրակե'ք դաշնակահարի վրա
Դընի դը Լա Պատելյեր
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ. Արտավազդ Փելեշյան
Վերջ
Արտավազդ Փելեշյան
Կյանք
Արտավազդ Փելեշյան
Բնակիչներ
Արտավազդ Փելեշյան
Մեր դարը
Արտավազդ Փելեշյան
Տարվա եղանակներ
Արտավազդ Փելեշյան
Արտավազդ Փելեշյան
Մարդկանց երկիրը
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ. Ներսես Հովհաննիսյան
Երջանկության մեխանիկա
Ներսես Հովհաննիսյան
Ձախորդ Փանոսը
Ներսես Հովհաննիսյան
Հանդիպում ցուցահանդեսում
Ներսես Հովհաննիսյան
Օտար խաղեր
Ներսես Հովհաննիսյան
Զգո'ւյշ, կենդանի է
Ներսես Հովհաննիսյան

ԺՅՈՒՐԻՆԵՐ


Խաղարկային ֆիլմերի մրցույթ

  • ԻՇՏՎԱՆ ՍԱԲՈ

    Հունգարիա

    Ծնվել է 1938-ին Բուդապեշտում: Հունգարացի ռեժիսորը համաշխարհային ճանաչման է արժանացել ոչ միայն տպավորիչ քանակի իր ֆիլմերի արտասովոր գեղեցկության, այլև այն ասելիքի պատմական և արդիական կարևորության շնորհիվ, որն ամփոփված է նրա ֆիլմերի քաղաքական և սոցիալական թեմաներում: Հունգարիայի Թատրոնի և կինոյի ակադեմիան ավարտելուց հետո Սաբոն 26 տարեկանում նկարահանեց իր առաջին լիամետրաժ ֆիլմը` «Անրջանքի ժամանակը»: Կինոնկարը Լոկառնոյի ՄԿՓ-ում արժանացավ «Արծաթե առագաստ» մրցանակի և Հունգարիայի ԿՓ-ում Ժյուրիի հատուկ մրցանակը բերեց Սաբոյին` որպես լավագույն ռեժիսորի` 60-ականներին նրան դարձնելով հունգարական կինոյի նոր սերնդի առաջատար դեմք, և արդեն 40 տարի Սաբոն շարունակում է մնալ հայրենի կինոարտադրության հիմնասյուներից մեկը: Նրա առավել հայտնի մրցանակակիր ֆիլմերից են «Հայրը»(1966), «Վստահությունը»(1980), «Մեֆիստոն» (1981), «Գնդապետ Ռեդլը» (1985), «Հանուսենը» (1988), «Անուշիկ Էմմա, սիրելի Բյոբե»-ն (1992), «Արևալույսի համը» (1999), «Կողմերի կարծիքները» (2001), «Լինելով Ջուլիան» (2004): Սաբոն նաև հմուտ թատերական ռեժիսոր է և բեմադրել է մի շարք օպերաներ: Ռեժիսորությամբ զբաղվելուց բացի, նա դասավանդում է տարբեր կինոդպրոցներում:
  • ԱՆԴՐԵՅ ՊԼԱԽՈՎ

    Ռուսաստան

    Ռուս կինոքննադատ և կինոպատմաբան, «Կոմերսանտ» օրաթերթի թղթակից: 2005-10-թթ. եղել է Կինոքննադատների միջազգային դաշնության նախագահը, այժմ պատվավոր նախագահն է: Լվովի համալսարանում մաթեմատիկայի և մեխանիկայի բաժինն ավարտելուց հետո կինոյի պատմություն է ուսանել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտում (ՎԳԻԿ): Թեկնածուական թեզը պաշտպանել է Լուկինո Վիսկոնտիի և իտալական կինոյի վերաբերյալ: Հոդվածներ և քննախոսություններ է հրապարակել ինչպես ռուսական, այնպես էլ միջազգային օրաթերթերում և մասնագիտական հանդեսներում («Իսկուստվո կինո», «Սեանս»,«Sight and Sound», «Guardian», «Cahiers du Cinema»): Վերակառուցման տարիներին եղել է ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության քարտուղար և Կոնֆլիկտային կոմիտեի նախագահ` էկրան բարձրացնելով ավելի քան 200 ֆիլմ, որոնք արգելվել էին գրաքննության կողմից: Պլախովը եղել է և այժմ էլ մի շարք կինոփառատոների (Բեռլին, Վենետիկ, Տոկիո, Սան Սեբաստիան, Շանհայ, Սանկտ Պետերբուգ, Մոսկվա, Խանտի-Մանսիյսկ և Պլիոս) խորհրդատուն է, ծրագրեր կազմողը` անդամակցելով նաև ժյուրիին: Եվրոպական կինոակադեմիայի անդամ է:
  • ՋԵՅ ՎԱՅՍԲԵՐԳ

    Իտալիա

    Նյու Յորքում ծնված Ջեյ Վայսբերգն այժմ ապրում է Հռոմում: 2003-ից «Variety» թերթի կինոքննադատն է` շրջելով Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Լատինական Ամերիկայի կինոփառատոներով: Նրա աշխատանքները հրապարակվել են «The London Review of Books», «Sight & Sound», «EPD Film» և «Rushprint» միջազգային պարբերականներում: Վայսբերգի վերջին հոդվածներից է Քրիստիան Մունջուի ստեղծագործության ուսումնասիրությունը Սալոնիկի ՄԿՓ-ի հետահայաց ցուցադրության ծրագրի համար: Ժամանակակից կինեմատոգրաֆով զբաղվելուց զատ, նա գրում է և համր կինոյի մասին. Ալբեր Կապելանիի ամերիկյան կարիերային անդրադարձող նրա հոդվածը նոր է տպագրվել Կինոյի պատմության ուսումնասիրման ֆրանսիական ընկերակցության հրատարակած մենագրության մեջ: Վայսմանն իր նյութերով աջակցել է Պորդենոնեի Համր ֆիլմերի փառատոնի և Բոլոնյայի «Վերագտնված կինո» (Cinema Ritrovato) ԿՓ-ի կատալոգների ստեղծմանը: Հաճախակի անդամակցելով փառատոնային ժյուրիներին` նա մասնակցել է ժամանակակից կինոյի և կինոքննադատության վիճակին վերաբերող բազմաթիվ քննարկումների, ինչպես նաև ղեկավարել երիտասարդ կինոքննադատների ծրագրերը Ռոտերդամի, Բեռլինի, Լոկառնոյի և Աբու Դաբիի կինոփառատոներում:
  • ՏԻԻՆԱ ԼՈԿԿ

    Էստոնիա

    Կինոպրոդյուսեր և կինոդրամատուրգիայի գիտակ Տիինա Լոկկը, 1981-ին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի կինոյի տեսության և քննադատության բաժինը, աշխատել «Տալլինֆիլմ» Էստոնական կինոստուդյայում` որպես սցենարիստ, խմբագիր և գեղարվեստական խորհրդի անդամ: 1993-ին հիմնել է Filmimax դիստրիբուցիոն կինոընկերությունը, 1997-ին` Տալլինի «Մութ գիշերներ» ԿՓ-ը (որի տնօրենն է ներկայումս), Marvofilm կինոարտադրող և խորհրդատվական ընկերությունը, ինչպես նաև Baltic Event-ի և Black Market On-line-ի համահիմնադիրն է: 1975-ից ի վեր հրապարակել է բազմաթիվ հոդվածներ և ֆիլմերի քննախոսականներ, հեռուստատեսության և ռադիոյի ծրագրերի կինոթղթակից եղել: Տալլինի Մանկավարժական համալսարանում, Կոնկորդիա միջազգային համալսարանում և Էստոնիայի Երաժշտական ակադեմիայում դասավանդել է կինոյի պատմություն, տեսություն, կինոդրամատուրգիա և մշակութային մենեջմենթ: 2011-ից Կինոյի և ԶԼՄ-երի բալթյան դպրոցի կինոբաժնի ղեկավարն է, կինոարվեստի պրոֆեսոր: 1991-ից որպես փորձագետ հրավիրվել է մասնակցելու Էստոնիայի մշակութային հիմնադրամի, Մշակույթի նախարարության և Եվրախորհրդի ԶԼՄ ծրագրի տարբեր կլոր սեղանների, բարեփոխիչ խմբերի և ընտրական հանձնաժողովների աշխատանքին: 2000-ին ընտրվել է Եվրոպական կինոակադեմիայի անդամ, 2004-ին նշանակվել Եվրոպական կինոփառատոների կոորդինացման գործադիր վարչության նախագահ, 2009-ին` ՄԿՓ-երի գագաթաժողովի խորհրդատուների վարչության անդամ:
  • ՍԵՐԺ ԱՎԵՏԻՔՅԱՆ

    Ֆրանսիա/Հայաստան

    Ֆրանսահայ դերասան և ռեժիսոր: Ծնվել է 1955-ին Խորհրդային Հայաստանում: Պապն ու տատը սերում են Արևմտյան Հայաստանից և Հայոց ցեղասպանությունից հետո տեղափոխվել են Ֆրանսիա, որտեղ և աշխարհ են եկել Ավետիքյանի ծնողները: 1947-ին ընտանիքը վերադարձել է Հայաստան հայրենիքը վերակառուցելու հույսով, ինչպես և մյուս հայրենասերները: 1970-ին վերադարձել է Ֆրանսիա: Սերժ Ավետիքյանը հաճախել է Մյոդոնի (Ֆրանսիա) Դրամատիկական արվեստի կոնսերվատորիան, այնուհետև հիմնել թատերական ընկերություն և ստեղծել շատ կինոնկարներ: Թատրոնի, կինոյի և հեռուստատեսության դերասանի նրա կարիերան սկիզբ է առել 1979-ին: 1982-ից Ավետիքյանն սկսել է նկարահանել վավերագրական ֆիլմեր: 1990-ից նկարահանում է կարճամետրաժ և միջին տևողության ֆիլմեր: Մինչև 2000 թ. նրա գործերի մեծ մասը թողարկել է սեփական կինոընկերությունը: Ավետիքյանը նաև այլ կինոընկերությունների արտադրած մի շարք անիմացիոն, խաղարկային և վավերագրական ֆիլմերի ռեժիսորն է: Խաղացել է բազմաթիվ ֆրանսիական և հայկական ֆիլմերում:

Վավերագրական ֆիլմերի մրցույթ

  • ՍԵՐԳԵՅ ԼՈԶՆԻՑԱ

    Բելառուսիա

    Սցենարիստ, ռեժիսոր: Ծնվել է 1964-ին Բարանովիչիում (Բելառուս): 1987-ին ավարտել է Կիևի Պոլիտեխնիկական համալսարանի կիրառական մաթեմատիկայի բաժինը: 1987-91 թթ. եղել է Կիևի կիբեռնետիկայի ինստիտուտի գիտաշխատող, զբաղվել արհեստական ինտելեկտի ուսումնասիրությամբ: Եղել է նաև ճապոներենի թարգմանիչ: 1997-ին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) լիամետրաժ ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը: Վավերագրական ֆիլմեր է նկարահանում 1996-ից և 11 աշխատանքի հեղինակ է: Արժանացել է բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակների: 2010-ին նրա խաղարկային դեբյուտի` «Իմ ուրախություն» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը կայացել է Կաննի ՄԿՓ-ի գլխավոր մրցույթային ծրագրում: Ֆիլմը լավագույն ռեժիսորի տիտղոս է բերել Լոզնիցային Սոչիի «Կինոտավր» ԿՓ-ում, Ռուսաստանի կինոքննադատների գիլդիայի պարգևը, Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի «Արծաթե ծիրանը» և շատ այլ մրցանակներ:
  • ՊԻԵՏՐՈ ՄԱՐՉԵԼԼՈ

    Իտալիա

    Պիետրո Մարչելլոն «Անցնելով սահմանագիծը» ֆիլմի ռեժիսորն է, Իտալիայի հարավից հյուսիս մեկնող գիշերային գնացքների մասին պատմող մի ֆիլմ, որը, 2007-ին ներկայացվելով Վենետիկի ՄԿՓ-ի «Հորիզոններ» ծրագրում, արժանացել է վավերագրական կինոնկարների Պազինետտի մրցանակին, Բելլարիայի ՄԿՓ-ի «Կազա Ռոսսա» մրցանակին (2008) և ի թիվս այլ փառատոների, արժանացել նաև Սսալոնիկի վավերագրական ֆիլմերի ՄԿՓ-ի մրցանակին: 2009-ին Մարչելլոն նկարահանել է «Գայլի երախը»` առաջին իտալական ֆիլմը, որը հաղթեց Թուրինի ՄԿՓ-ի լիամետրաժ ֆիլմերի մրցույթում (նույն փառատոնում ֆիլմն արժանացավ նաև FIPRESCI-ի մրցանակին, ինչպես նաև «Կալիգարի» և «Թեդի արջ» մրցանակներին Բեռլինի ՄԿՓ-ում (2010), SCAM-ի Ժյուրիի մրցանակին Փարիզի Cinema du Rռel ՄԿՓ-ում (2010), Ժյուրիի մրցանակին Բուենոս Այրեսի անկախ կինոյի ՄՓ-ում (2010), «Դոնատելլոյի Դավիթ» իտալական մրցանակին (2010), իսկ 2011-ին ֆիլմը ցուցադրվեց Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (MoMa): 2011-ին ռեժիսորը ասպարեզ է հանել «Փելեշյանի լռությունը»` հայ ականավոր կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի դիմանկարը, որը նույն տարի ներկայացվել է Վենետիկի ՄԿՓ-ում:
  • ՕՍՄԱՆ ՔԱՎԱԼԱ

    Թուրքիա

    Ծնվել է 1957-ին: Մանչեսթրի համալսարանում տնտեսագիտություն է ուսանել: 1982-ին սկսել է ղեկավարել հանգուցյալ հոր հիմնած Kavala Companies-ը: Ակտիվորեն մասնակցել է Թուրքիայում մի շարք գործարար կառույցների, այդ թվում, Թուրք-լեհական և Թուրք-հունական գործարար խորհուրդների և Զբոսաշրջության ներդրողների ընկերակցության հիմնադրմանը: Քավալան Թուրքական լսատեսողական կինոհիմնադրամի (TURSAK), Հողի էրոզիայի դեմ տարվող պայքարի հիմնադրամի (TEMA), Հելսինկյան քաղաքացիական ընկերակցության, Սալոնիկի Հարավ-արևելյան Եվրոպայի Ժողովրդավարության և հաշտեցման կենտրոնի հիմնադիր անդամներից է: Նա աշխատել է նշված կազմակերպությունների, ինչպես նաև Տնտեսական և սոցիալական ուսումնասիրությունների հիմնադրամի (TESEV) վարչություններում: Այժմ Քավալան Anadolu Kultur ընկերության նախագահն է և Ստամբուլի Բաց հասարակության հիմնադրամի (Acık Toplum Vakfi) վարչության անդամ: Anadolu Kultur իրականացնում է մշակութային ծրագրեր մարդու իրավունքները, հաշտեցումը և մշակույթի բազմազանության ըմբռնումը խրախուսելու նպատակով:
  • ՌԱԴԱ ՇԵՇԻՉ

    Նիդերլանդներ/Խորվաթիա/Բոսնիա և Հերցեգովինա

    Ծնունդով Խորվաթիայից է: Դասավանդում է Նիդերլանդների հեռուստատեսության և կինոյի ակադեմիայում (Ամստերդամ): Սարաևոյի ԿՓ-ի վավերագրական ֆիլմերի մրցույթի ղեկավարն է: Որպես ծրագիր կազմող և ծրագրերի խորհրդատու ավելի քան մեկ տասնամյակ կապված է Նիդերլանդների երկու խոշորորագույն կինոփառատոների հետ. Ռոտերդամի ՄԿՓ-ում անդամակցում է նաև Հյուբերթ Բալս հիմնադրամի ընտրող հանձնախմբին, իսկ Ամստերդամի Վավերագրական ֆիլմերի ՄԿՓ-ում (IDFA) պատրաստում է Յան Վրեյման հիմնադրամի ծրագիրը: Մի քանի տարի դասախոսել է Ամստերդամի համալսարանի կինոյի տեսության բաժնում: Նիդերլանդներում նկարահանել է «Անտեսարան սենյակը» (1997), «Սոսկե» (2001), «Ամենասպիտակ մենության մեջ» (2001), «Դպրոցի ճանապարհը» (2007) ֆիլմերը, որոնք ցուցադրվել են շուրջ 60 միջազգային կինոփառատոներում` արժանանալով տարբեր մրցանակների, ինչպես նաև ցուցադրվել Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում (MoMA): Այժմ Շեշիչը Dok Leipzig կինոփառատոնի խորհրդական է, InKo Chennai-ի կինոծրագրերի կազմող, «Արևելցի հարևաններ» (Eastern Neighbors) ԿՓ-ի (Հաագա) գեղարվեստական ղեկավարը, մի փառատոն, որի ուշադրության կենտրոնում ոչ եվրոպական կինոն է: Եվրոպայում և Ասիայում Շեշիչը պարբերաբար ղեկավարում է վավերագրական կինոյի տարբեր սեմինարներ: Մի շարք եվրոպական հրատարակումներ ունի, մասնակցել է որոշ մասնագիտական գրքեր ստեղծմանը:
  • ԳԵՈՐԳ ՌԵՍԹԼԵ

    Գերմանիա

    Ծնվել է Էսլինգենում (Գերմանիա): Իրավունք և տնտեսագիտություն է ուսանել Ֆրայբուրգի համալասարանում (Գերմանիա) և Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում: Կարիերան սկսել է որպես գերմանական մի շարք թերթերին թղթակցող ազատ լրագրող: Քննություններից հետո պրակտիկան անցել է հանրային հեռարձակման Westdeutscher Rundfunk (WDR) խոշորագույն գերմանական ընկերությունում: Գերմանիայի հանրային հեռուստատեսության ARD ալիքի արտահաստիքային թղթակից աշխատելուց հետո 2000-ին դարձել է «Մոնիտոր» հաղորդման խմբագիրը, հաղորդում, որը Գերմանիայի ամենահայտնի հետաքննական հեռուստածրագրերից է: 2010-12 թթ. եղել է ARD-ի մոսկովյան թղթակիցը: Վերադարձել է Գերմանիա և դարձել «Մոնիտոր» ծրագրի հաղորդավարն ու գլխավոր խմբագիրը: Գեորգ Ռեսթլեն բազմաթիվ վավերագրական հեռուստաֆիլմեր է թողարկել ազգային և միջազգային քաղաքական խնդիրների վերաբերյալ: Բացի դրանից, նա հետաքննական լրագրություն է դասավանդում միջազգային լրագրության ուսանողներին:

Հայկական համայնապատկեր մրցույթ

  • ԴԵՅՎԻԴ Դ՛ԱՐՍԻ

    ԱՄՆ

    Դեյվիդ Դ՛Արսին ֆիլմերի քննախոսականներ է գրում “Screen International” հանդեսի համար, կինոյի մասին պարբերաբար ելույթներ ունենում BBC հեռուստատեսությամբ և ռադիոյով: Նրա կինոբլոգը` artinfo.com-ում Outtakes վերնագիրն ունի: Միաժամանակ Դ՛Արսին Հայֆայի (Իսրայել) ՄԿՓ-ի ծրագրի կազմող է: Գրում է նաև արվեստի մասին “The Art Newspaper of London” պարբերականում: Նա «Ուոլիի դիմանկարը» լիամետրաժ վավերագրական ֆիլմի (2012) սցենարի հեղինակը և պրոդյուսերն է, ֆիլմ, որտեղ ներկայացված է այն միջազգային «ճակատամարտը», որ ծավալվեց ավստրիացի նկարիչ Էգոն Շիլեի հափշտակված նկարի շուրջը: Դ՛Արսին լայնորեն անդրադարձել է նաև մշակութային սեփականության վերաբերյալ ընթացող բանավեճին:
  • ՆԻՔ ՋԵՅՄՍ

    Մեծ Բրիտանիա

    Նիք Ջեյմսը “Sight & Sound” կինոհանդեսի խմբագիրն է: Ուսանել է Սեյնթ Մարտինի արվեստի դպրոցում և 70-ականների վերջից մինչև 80-ականների կեսը եղել ռոք երգիչ: 1989-ին աշխատանքի է անցել “City Limits” հանդեսում և մինչև 1991-ը եղել վերջինիս կինոյի բաժնի խմբագիրը: Կինոյի, գրականության և արվեստի մասին գրել է “Guardian”, “The Observer”, “The Independent”, “US Vogue”, “Time Out”, “The London Review of Books” և “The Literary Review” պարբերականներում: 1996-ին նշանակվել է “Sight & Sound”-ի խմբագիր: 2002-ին լույս տեսավ Ջեյմսի գիրքը Մայքլ Մանի «Գոտեմարտ» ֆիլմի մասին, և նա դարձավ «Բրիտանական կինո. գործի ավարտը» վավերագրական կինոնկարի խոսնակը: 2010-ին Ֆրանսիայի կառավարությունը Նիք Ջեյմսին շնորհեց արվեստի և գրականության ասպետի կոչում, իսկ հաջորդ տարի նա Թելյուռայդի ԿՓ-ում (ԱՄՆ) “Sight & Sound”-ի կողմից ընդունեց հատուկ հիշատակման մեդալ: Ջեյմսը եղել է Սան Սեբաստիանի, Թորոնթոյի, Ստամբուլի, Սան Ֆրանցիսկոյի, Մորելիայի կինոփառատոների և Կանն-2011-ի «Քննադատների շաբաթ» ծրագրի ժյուրիի անդամ:
  • ԺԱՆ ՌԱԴՎԱՆԻ

    Ֆրանսիա

    1985-ին Ժան Ռադվանիին շնորհվել է Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի (INALCO) դոցենտի կոչում: 2008-12 թթ. նա եղել է Մոսկվայի Հումանիտար և հասարակական գիտությունների ֆրանս-ռուսական հետազոտական կենտրոնի տնօրենը: 2012-ից INALCO-ի պրոֆեսոր է և այդ ինստիտուտի տնօրենը: Ռադվանին իր գործունեության ընթացքում հեղինակել և խմբագրել է մի շարք գրքեր և հոդվածներ կինեմատոգրաֆի մասին, որոնցից առավել հիշարժան են «Վրացական կինո» (1988), «Խորհրդային Կենտրոնական Ասիայի կինոն» (1991), «Հայկական կինո» (1993), «100 դուռ դեպի Ռուսաստան» (1999), «Ռուսաստանը երկու աշխարհների միջև» (2005), «Նոր Ռուսաստանը» (2007), «Կովկաս. ազդեցությունների խաղ» (2010), «Վերադարձ այլ Ռուսաստանից» (2013):
  • ԱՆԺԵԼԻԿԱ ԱՐՏՅՈՒԽ

    Ռուսաստան

    Սանկտ Պետերբուրգում բնակվող Անժելիկա Արտյուխը հոդվածներ է հրապարակել մի շարք ռուսական և միջազգային մասնագիտական կինոհանդեսներում («Իսկուստվո կինո», «Կինովեդչեսկիե զապիսկի», «Սեանս», «Film Comment» և այլն), ինչպես նաև թերթերում: Նա դասավանդում է Սանկտ Պետերբուրգի Կինոյի և հեռուստատեսության համալսարանում և Ազատ արվեստների և գիտությունների Սմոլնի քոլեջում: 2002-ին Կինոքննադատների ռուսական գիլդիան Միխայիլ Լևիտինի մրցանակ է շնորհել նրան: Արտյուխը FIPRESCI-ի անդամ է և եղել է Բեռլինի, Ռոտերդամի, Մոսկվայի, Օսլոյի, Վիեննայի և այլ միջազգային կինոփառատոների ժյուրիի անդամ:
  • ՄԻՔԱՅԵԼ ՊՈՂՈՍՅԱՆ

    Հայաստան

    Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, հայրենական և միջազգային բազմաթիվ մրցանակների դափնեկիր: Նրա գործերի հենքը Հայաստանի ժամանակակից կյանքն է: Միքայել Պողոսյանն ազատ ստեղծագործող է, հեղինակել է բազմաթիվ ֆիլմեր և ներկայացումներ` հանդես գալով որպես գաղափարի հեղինակ, սցենարիստ, ռեժիսոր, դերասան և պրոդյուսեր:
  • ՄԱՐԻՆԵ ԱԼԵՍ

    Ռուսաստան/Հայաստան

    Մարինե Ալեսը (Վարդանյան), որի կեղծանունը կազմված է որդու` Ալեքսանդրի և դստեր` Սեդայի անունների սկզբնատառերի համակցությունից, ծնվել է Մոսկվայում, քիմիկոսի և ճարտարապետի ընտանիքում: Մինչև պատանեկան տարիքը նրա կյանքն անցել է Երևան - Մոսկվա - Թբիլիսի քաղաքներից կազմված եռանկյունում: Հաճախել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրի բաժինը, ուսանել Երևանի Թատերական ինստիտուտի թատերագիտության բաժնում և Մոսկվայի Թատերական արվեստի ինստիտուտի ասպիրանտուրայում: Հեղինակել է հինգ երաժշտական ալբոմ («Ես քեզ կթողնեմ», «Բարդիներ», «Խոհեր», «Քեզ հետ և առանց քեզ», «Երկնքում` ոտաբոբիկ») և «Բեկորներ» ժողովածուով տպագրված հայերեն ու ռուսերեն չափածո գործեր: Հայաստանի «Կյանքի ընծա» բարեգործական հիմնադրամի համահիմնադիրն է:

Կորիզ մրցույթ

  • ՊԱՎԵԼ ՖԻՆՆ

    Ռուսաստան

    1962-ին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը (ՎԳԻԿ): Ավարտելուց հետո սկսել է զբաղվել լրագրությամբ. նրա հոդվածները հրապարակվել են կենտրոնական թերթերում և հանդեսներում: Նկարահանել է մի շարք վավերագրական և հեռուստատեսային ֆիլմեր: 1970-ից ի վեր աշխատում է խաղարկային կինոյում: Ֆիննի մասնակցությամբ ստեղծվել է 60 ֆիլմ: Նրա սցենարները և էսսեները բազմիցս տպագրվել են ամսագրերում և առանձին գրքերով:
  • ՍՏՅԵՊԱՆ ՀՈՒՆԴԻՉ

    Խորվաթիա

    Ծնվել է 1966-ին Զագրեբում: 1985-ին ավարտել է Զագրեբի Մշակույթի և արվեստների բարձրագույն դպրոցը, իսկ 1993-ին` Զագրեբի համալսարանի լեզվաբանության և հնչյունաբանության ֆակուլտետը: 1989-ից աշխատում է որպես կինոլրագրող և կինոքննադատ` թղթակցելով մի շարք խորվաթական, սլովենական, լեհական, ռումինական, ավստրիական, բրիտանական և ամերիկյան հրատարակությունների, այդ թվում` և «The Hollywood Reporter»-ին: 2003-05-ին եղել է «Total Film» բրիտանական կինոամսագրի տարածաշրջանային հրատարակության գլխավոր խմբագիրը: Միջազգային կինոփառատոները լուսաբանող կինոքննադատ, խմբագիր և լրագրող է աշխատել նաև ռադիոյում և հեռուստատեսությունում: 1992-ից որպես կինոքննադատ, լուսաբանող և ժյուրիի անդամ մասնակցում է ամենակարևոր միջազգային կինափառատոներին (Սանդենս, Բեռլին, Կանն, Լոկառնո, Վենետիկ, Թորոնթո, Պուսան և այլն), ինչպես նաև ամենակարևոր կինոշուկաներին (UniFrance , Փարիզ, EFM, Բեռլին, Filmart, Հոնկոնգ, Կանն, Madrid de Cine, Թորոնթո): 1991-ից Խորվաթիայի կինոքննադատների միության անդամ է, 1992-ից` FIPRESCI-ի անդամ: Դուբրովնիկի Libertas ԿՓ-ի գեղարվեստական ղեկավարն է, «Ֆանտաստիկ Զագրեբ» ԿՓ-ի համահիմնադիրն ու համանախագահը: Համաշխարհային կինոյի ամենահայտնի և ազդեցիկ դեմքերի հետ անցկացրած հարցազրույցների երեք գիրք է հրապարակել (1997-2000): 2011-ին Հյուբների «Ով ով է»-ն նրան ընդգրկել է Խորվաթիայի ամենաճանաչված անձանց ցանկում:
  • ԷԴԻՏԱ ՅԱՆՉԱԿ - ԻՐԻԱՐ

    Ֆրանսիա

    Ազգությամբ լեհ ֆրանսիացի պրոդյուսեր: Ավարտել է Լոձի (Լեհաստան) Ազգային կինոդպրոցի պրոդյուսերական բաժինը: 2005-ին, տեղափոխվելով Փարիզ, աշխատանքի է անցել Սիլվի Պիալայի Les Films du Worso կինոընկերությունում, որտեղ զբաղվել է մի շարք խաղարկային ֆիլմերի արտադրական և հետարտադրական հարցերով: Միաժամանակ եղել է Mezzanine Films կինոընկերության արտադրական բաժնի պետը: 2008-ին Փարիզում ստեղծել է Kometa Films կինոընկերությունը, որտեղ արտադրվել են մի շարք կարճամետրաժ ֆիլմեր CNC, Arte, Canal+, France Television և այլ հեռուստաալիքների աջակցությամբ և ցուցադրվել աշխարհի տարբեր փառատոներում (Բրեստ, Անժեր, Բրուքլին, Օսթին, Նյու Յորք, Մոնրեալ, Փալմ Սփրինգս): 2010-12 թթ. Յանչակ-Իրիարը եղել է Unifrance-ի կարճամետրաժ ֆիլմերի հանձնախմբի անդամ: Այժմ նա սցենարական փորձագետ է CNC-ի խաղարկային ֆիլմերի բաժնում և Բուրգունդիայի Տարածաշրջանային կինոհիմնադրամի հանձնախմբի անդամ, իսկ Kometa Films-ում հետևում է ինչպես խաղարկային և անիմացիոն լիամետրաժ աշխատանքներին, այնպես էլ կարճամետրաժ ֆիլմերի արտադրությանը:

FIPRESCI ժյուրի

  • ՄԱՐԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

    Գերմանիա

    Ծնվել է 1968-ին Մայնի Ֆրանկֆուրտում: Հայրը` Արտավազդ Հայրապետյանը, Մարկի ծննդավայրի հայկական միության հիմնադիրն է եղել: 16 տարեկանում Մարկը հիմնել և վարել է Ein Lächeln Im Sturm (Ոգի. ժպիտ հողմի ժամանակ) www.spirit–fanzine.de կինոյի, երաժշտության, գրականության և աուդիոդրամայի հանդեսը: Հայրապետյանը թղթակցում է Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում և ԱՄՆ-ում լույս տեսնող թերթերի և հանդեսների: Բացառիկ հարցազրույցներ է անցկացրել աշխարհահռչակ դեմքերի հետ և «Օսկար Վեռներ. Կինոգիրք» կենսագրականի (Վիեննա, 2002) համահեղինակն է: 2011-ից Բեռլինի Կինոյի թանգարանի վարչության անդամ է: Դասական ֆիլմերի նրա ցուցադրությունները` 70 և 35 մմ ժապավեններով, հայտնի են Գերմանիայում: 1996-ից Մարկ Հայրապետյանը նաև հեռուստատեսության և կինոյի դերասան է: Նրա նոր էրոտիկ թրիլերը` «Սիրո ճշմարիտ ուղիները» (ռեժ.` Մաթյո Զայլեր) 2014-ին կներկայացվի Բեռլինի ՄԿՓ-ում: Հայրապետյանը հաճախ լինում է գերմանական կինոփառատոների ժյուրիի անդամ:
  • ԱՆԵՏԱ ԵՐԶՆԿՅԱՆ

    Հայաստան

    Կինոքննադատ, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ, Հայաստանի կինոգետների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր: Ծնվել է 1949-ին Երևանում, հայտնի ռեժիսոր Յուրի Երզնկյանի ընտանիքում: 1971-ին ավարտել է Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետը, այնուհետև ուսումը շարունակել Մոսկվայի արվեստաբանության գիտահետազոտական ինստիտուտում: 1973-89 թթ. աշխատել է Կինեմատոգրաֆիստների միության վարչությունում` որպես ստեղծագործական մասնաճյուղի նախագահ, ապա` քարտուղար: 1977-ից դասախոսել է Խ. Աբովյանի անվան Պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի և հեռուստատեսության ամբիոնում, 1996-ից դասավանդում է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2000-ից նույն ինստիտուտում ղեկավարում է կինոգետների արվեստանոցը: Կինոյին և հեռուստատեսությանը նվիրված մի շարք հոդվածների և գրքերի հողինակ է: 2006-ին նշանակվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնական գծով պրոռեկտոր, իսկ այժմ նույն ինստիտուտի կինոյի, հեռուստատեսության և անիմացիայի ֆակուլտետի դեկանն է:
  • ԴՅՈՐԴՅ ԿԱՐՊԱՏԻ

    Հունգարիա

    Լրագրություն և կուլտուր-կազմակերպչական գործ է ուսանել, թեկնածուական պաշտպանել հաղորդակցության գծով: Ներկայումս Բուդապեշտի Պետեր Պազմանի կաթոլիկական համալսարանի դոցենտ է, դասավանդում է հաղորդակցությանն ու կինոյին առնչվող մի շարք առարկաներ: Կարպատին մեծությամբ երկրորդ ազգային օրաթերթի` Magyar Nemzet-ի կինոքննադատն է ու թղթակիցը, FIPRESCI-ի փոխնախագահը: Նա Grindhouse հրատարակչության տպագրած «Կինոյի պատմության արգելված դարաշրջանը» (2007) և «Ժանրում. ժանրի պատություն» (2008) էսսեների գրքերի հրատարակիչը, խմբագիրը և համահեղինակն է:

Էկումենիկ ժյուրի

  • ԴԱԳԼԱՍ Փ. ՖԱԼՍՈՆ

    ԱՄՆ

    Սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր Դագլաս Փ. Ֆալսոնն իր գործունեությունն սկսել է Լոնդոնում, որպես դերասան, ավարտելով Լոնդոնի Երաժշտության և դրամատիկական արվեստի ակադեմիան (LAMDA): Ավարտել է նաև Հարավային Կալիֆորնիայի համալսարանի սցենարական բաժինը: Տարբեր միջազգային կինոփառատոներում եղել է SIGNIS-ի (Հաղորդակցության համաշխարհային կաթոլիկական ընկերակցություն) և Էկումենիկ ժյուրիի անդամ: Գրել է և գրում է մի շարք պարբերականների համար (San Francisco Chronicle, Lincoln Journal Star, Southern California Review, Alive! ):
  • ԳԵՎՈՐԳ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐՈՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է 1977-ին Մասիսում: Ուսանել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Անգլերեն և հոգեբանություն է սովորել Նյու Յորքի Հոգեբանության և փիլիսոփայության Քոնքորդիա քոլեջում (ԱՄՆ): Աստվածաբանության բակալավրի աստիճանն ստացել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանից, իսկ մագիստրոսինը` Օքսֆորդի համալսարանից: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի վերատեսուչն է:
  • ՀԱՅՆՑ ՄԱՐՏԻՆ ՔՌԱՈՒՍ

    Գերմանիա

    Ծնվել է 1961-ին Բրեմենում: Աստվածաբանություն և ռոմանագիտություն է ուսանել Գյոթինգենի համալսարանում (Գերմանիա), Բարսելոնում, Մյունխենում և Սան Խոսեում (Կոստա Ռիկա): Պաստոր է եղել Կարակասում (Վենեսուելա), 2007-12 թթ. Բրեմենի Նոյե Վար լյութերական համայնքում: 2012-ից դպրոցական քահանա և ուսուցիչ է Բրեմենի Նեբելթաու գիմնազիայում: 1987-ից ի վեր Բրեմենի եկեղեցու կողմից «Եկեղեցի և կինո» էկումենիկ խմբի անդամ է: 2010-ին եղել է Ռիգայի «Արսենալ» ԿՓ-ի Interfilm-ի ժյուրիի, 2011-ին Կիևի ԿՓ-ի էկումենիկ ժյուրիի անդամ:
Made on
Tilda