2014
Ծրագրեր/Ժյուրիներ/Պարգևներ
ԲԱՑՈՒՄ / ՓԱԿՈՒՄ
Նռան գույնը
Ժան - Լյուկ Գոդար
Հրաժեշտ լեզվին
Սերգեյ Փարաջանով
ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
Տանը
Աթանասիոս Կարանիկոլաս
Պատանեկություն
Լևան Կոգուաշվիլի
Կույր ժամադրություններ
Ֆելիպի Բարբոսա
Մեծ տունը
Ռիչարդ Լինքլեյթեր
Ես նա չեմ
Թայֆուն Փիրսելիմօղլու
Դրախտային երկիր
Տուդոր Քրիստիան Ջուրջու
Ճապոնական շունը
Դիթրիխ Բրյուգեման
Խաչի ճանապարհ
Լիսանդրո Ալոնսո
Նատյուրմորտ
Ուբերտո Պազոլինի
Սպիտակ աստված
Միրոսլավ Սլաբոշպիտսկի
Ցեղը
Մատտեո Օլեոտտո
Զորանը՝ իմ ապուշ ազգականը
Կոռնել Մունդրուցո
ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
Մեղվապահը
Մանո Խալիլ
Արարողություն
Իվ Յերսեն
Գրատախտակ
6 ռեժիսոր
Կինոգնացք. Ռուսական ձմեռ
Ավի Վայսբլայ, Էլիրան Քնոլեր
Մահվան ափ
Լոիս Պատինյո
Դրագան Վենդա - Արևմտյան Բեռլին
Էլվիրա Նևերա, Պյոտր Ռոսոլովսկի
Դոմինոյի էֆեկտը
Հեյլիկա Պիկկով
Ձիթենյաց լեռան ծաղիկներ
Լենա Մյուլեր, Դրագան ֆոն Պետրովիչ
Քարե գետը
Ջովաննի Դոնֆրանչեսկո
Քաղաքների շշունջները
Ագնեշ Շոշ
Սիրո հորձանք
Պատրիսիա Կորրեա, Վալենտինա Մաք-Ֆերսոն
Կանայք եվ ուղեվորը
Քասիմ Աբիդ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ
Շքամուտք
Լուսինե Սարգսյան
Խնդրում եմ, բնական եղիր
Ռուբեն Գինեյ
Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրություն
Շողիկ Թադևոսյան, Արեգ Ազատյան
Ռոմանտիկները
Հայկ Քոչարյան
Աստղ
Աննա Մելիքյան
Փուշը
Ջիվան Ավետիսյան
Թեվանիկ
Վահրամ Մխիթարյան
Կաթնեղբայր
Սուրեն Բաբայան
Ճանապարհի փիլիսոփաները
Հարութ Շատյան
Մենք ուղղակի ուզում էինք երջանիկ լինել
Իվան Տվերդովսկի
Կյանքը նորից սկսել. չհորինված պատմություն
Վիկտորյա Ալեքսանյան
Հոգաբարձուներ
Սեգ Կիրակոսյան
Բաժանորդը ժամանակավորապես անհասանելի է
Արման Երիցյան
Կատատոնիա
Հարություն
Կարեն Խոսրովյան
Ձերբազատում
Արշակ Զաքարյան
Անպետքը
Ալեն Մանուկյան
Ռոման Մուշեղյան
ԿՈՐԻԶ
Լավ պատմություն
Մարտին- Քրիստոֆեր Բոդե
Շուն եղբայր
Էլիաս Սֆաքսի
Աբդեռահման
Շարլոթ Շյոլեր
Բոլոր հնարավոր միջոցներով
Մարիա Զբոնսկա
Փակուղի
Տոնյա Միշիալի
Պայթուցիչ
Յոավ Հորնունգ
Դասալիքը
Մարիամ Խաչվանի
Դինոլա
Բեսո Սոլոմանաշվիլի
Էլեկտրական ինդիգոն
Ժան - Ժյուլիեն Կոլետ
Տղաներ, աղջիկներ
Մաչեյ Մարչևսկի
Խաղեր
Վլադիմիր Խարչենկո-Կուլիկովսկի
Նախանձ
Լիամ Անգլ
Մեն մի օրով
Թունչ Շահին
Լույս
Ռութ Միհան
Տղամարդիկ եվ կանայք
Մաուրիսիու Օսակի
Հորս բեռնատարը
Անդրե Մարկիշ
Էլ երբեք
Էրվան Լը Դյուկ
Հայելու մեջ պատկերվողն ավելի մոտ է, քան թվում է
Նոել Ֆյուզելյե
Նորա
Պավել Վեսնակով
Պատիվ
Ալեքսանդրու Կապատոյու
Տեսագրություն
Հավրազ Մոհամեդ
Ճանապարհ
Ասմինա Պրոեդրու
Կարմիր Հալքը
Ժան-Բեռնար Մարլեն
Փախուստ
Ալեքսանդր Բաղդասարյան
Ստվեր
Նիկոլայ Հովհաննիսյան
Ստոկհոլմ
Ստեֆան Էվերեր, Ֆրեդերիկ Մոսբյո
Ֆոնդային բորսա
Ալի Հաքիմ
Թաուիզ.
գիր անողը
Ալվարո Մարտին
Թեեվ գիտեմ, որ գետը չոր է
Օմար Ռոբերտ Համիլթոն
Ամեն մի մարմնի ուղին
Միգել Անխել Պոստիգո, Դավիդ Էբրերո
Փնտրվում է
Դեբեն Վան Դամ
ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Բաբելոն XX
Իվան Միկոլայչուկ
Հող
Վիկտորյա Տրոֆիմենկո
Եղբայրներ. Վերջին խոստովանությունը
Ռոման Բալայան
Մենավոր գայլը
Ալեքսանդր Դովժենկո
ՊրոմեթԵՎս
Իվան Կավալերիձե
Աղբյուր՝ ծարավյալներին
Սերգեյ Փարաջանով
Մոռացված նախնիների ստվերները
Յուրի Իլյենկո
Հովհաննես Մկրտչի տոնի նախօրեի երեկոն
Յուրի Իլյենկո
Քարե խաչը
Լեոնիդ Օսիկա
Աշխարհների միջեվ
Ալեքսանդր Դովժենկո
Զվենիհորա
Էդվարդ Բերգեր
Ջեքը
Ֆեո Ալադաղ
Սիրո բիֆշտեքսներ
Յակոբ Լաս
Աֆղանական աստղ
Վալդեմար Քշիստեկ
80 Միլիոն
Ալիսոն Քլեյման
Այ Վեյվեյ. Երբեք ներում մի խնդրիր
Հավանա Մարքինգ
Ազատության կանչը
Վոյչեխ Սլոտա, Լեշեկ Գնոինսկի(ծն
Ենթադրյալ մեղավորը
Հարություն Խաչատրյան
Վավերագրողը
Լարիսա Կոնդրացկի
Իրազեկիչը
Ռոբերտո Էռնանդես, Ջեֆրի Սմիթ
Անգլերենի ուսուցիչը
Նինո Օրջոնիկիձե, Վանո Արսենիշվիլի
Արտաժամ
Ալեքսանդր Բաև
Ժուկով այլ ժամանակով
Ռոդիոն Իսմայիլով
Իմ հարազատները
Գյուրջան Քելթեք
Թակոց
Նարե Հայկազյան
Կարոտ
Աշոտ Սարգսյան
Նամակ մորը
Մաշա Նովիկովա
Նամակներ ինքս ինձ
Նառա Կարապետյան
Թախիծ
Նահապետ Սարգսյան
Ամուր գրկիր ինձ
Արեն Մալաքյան
Աղջիկը լուսնի վրա
Տատյանա Սնիսարենկո
Խաչքար. Կենաց ծառ
Արտյոմ Բարկուդր
Մի ձիու երկու կողմը
Տատյանա Սոբոլևա
Արյունը ջրից թանձր է
Սուրեն Թադևոսյան
Նախքան մեռնելս
Լիլիթ Մովսիսյան
Կաուչո
Քրիստիան Լեյթոն
Մի գիշեր Փարաջանովի թանգարանում
Ռոման Բալայան
Փարաջանով.վերջին կոլաժը
Ռուբեն Գևորգյանց
Գնդապետին ոչ ոք չի գրում
Վահե Յան
Ցեղասպանության ոՐբերը
Աննա Բայաթյան
Արդեն գիտեմ
Ելենա Արշակյան
Մեր գյուղը
Պարետ Մարոնյան
Մեքենավարը
Ստեփան Խաչատրյան
Անտղամարդ աշխարհ
Արմեն Ռոնով
Ձմեռվա խնձոր
Արման Երիցյան
Բաց երկնքի տակY
Մոնիկա Պետկևիչյուտե
Հայաստանի վերջին լարախաղացը
Արման Երիցյան, Իննա Սահակյան
Երազանքների պատը
Օշին Եղիազարյանց
Փարաջան…
Daniel Bird
Աշխարհս մե փանջարա է
Դանիել Բըրդ
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ
Բարբարոս երկիր
Երվանդ Ջանիկյան Անջելա Ռիչչի Լուկկի
Գիրքը
Ձյաո Յինան
Սեվ ածուխ, բարակ սառույց
Քշիշտոֆ Զանուսի
Հաստատուն գործոն
Վիտալի Մանսկի
Գենսբուր. հերոսական կյանք
Ժոան Սֆար
Երկու օր, մի գիշեր
Նուրի Բիլգե Ջեյլան
Ձմեռային քուն
Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեններ
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ
Անա Արաբիա
Ամոս Գիտայ
Ազատ գոտի
Ամոս Գիտայ
Սահմանազատում
Ամոս Գիտայ
Ավետյաց երկիր
Ամոս Գիտայ
Առափնյա պարեկ
Կիմ Կի-դուկ
Դատարկ տունը
Կիմ Կի-դուկ
Կղզին
Կիմ Կի-դուկ
Հասցեն անհայտ է
Կիմ Կի-դուկ
Պիետա
Կիմ Կի-դուկ
Քաղաք 24
Կիմ Կի-դուկ
Գարուն, ամառ, աշուն, ձմեռ… եվ նորից գարուն
Ցզյա Չժանկե
Կուզեի իմանալ
Ցզյա Չժանկե
Հասարակական վայրեր
Ցզյա Չժանկե
Բեմահարթակ
Ցզյա Չժանկե
Գրպանահատը
Ցզյա Չժանկե
Նատյուրմորտ
Ցզյա Չժանկե
Աշխարհը
Ցզյա Չժանկե
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ. Սերգեյ Փարաջանով
Նռան գույնը
Սերգեյ Փարաջանով
Փիրոսմանի
Սերգեյ Փարաջանով
Անդրիեշ
Սերգեյ Փարաջանով
Աշուղ Ղարիբ
Սերգեյ Փարաջանով
Դումկա
Սերգեյ Փարաջանով
Ծաղիկը քարի վրա
Սերգեյ Փարաջանով
Առաջին տղան
Սերգեյ Փարաջանով
Հակոբ Հովնաթանյան
Սերգեյ Փարաջանով
Կիեվյան որմնանկարներ
Սերգեյ Փարաջանով
Նատալյա Ուժվիյ
Սերգեյ Փարաջանով
Սուրամի բերդի լեգենդը
Սերգեյ Փարաջանով
Մոռացված նախնիների ստվերները
Սերգեյ Փարաջանով
Ուկրաինական ռապսոդիա
Սերգեյ Փարաջանով
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ. Օթար Իոսելիանի
Տերեվաթափ
Օթար Իոսելիանի
Հովվերգություն
Օթար Իոսելիանի
Ապրում էր մի երգող կեռնեխ
Otar Iosseliani
Խաժամուժ
Օթար Իոսելիանի

ԺՅՈՒՐԻՆԵՐ


Խաղարկային ֆիլմերի մրցույթ

  • ՄԱՐԿՈ ՄՅՈՒԼԵՐ

    Իտալիա

    1953-ին Հռոմում ծնված Մարկո Մյուլերը կինոյի մասին պատմող վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է և սցենարի հեղինակ, ինչպես նաև կինոքննադատ և պատմաբան։ Կինոոճեր և տեխնիկա է դասավանդում իտալախոս Շվեյցարիայի Մարիո Բոտտա համալսարանի ճարտարապետական ֆակուլտետում։ Որպես փառատոնային կազմակերպիչ՝ իր գործունեությունն սկսել է «Էլեկտրական ստվերների» (Ombre elettriche) վրա աշխատելուց (Թուրին, 1981), որը չինական կինոյի ամենամեծ հետահայաց ցուցադրությունն էր Արևմուտքում, իսկ հետագայում Մյուլերը եղել է Պեզարոյի (1982-1989), Ռոտերդամի (1989-1991), Լոկառնոյի (1992-2000) ՄԿՓ-երի տնօրենը։ 2004-2011 թթ. նա Վենետիկի ՄԿՓ-ի տնօրենն էր, 2012-ից դարձել է Հռոմի ՄԿՓ-ի տնօրենը։ Զուգահեռաբար Մյուլերը հանդես է եկել որպես պրոդյուսեր և համապրոդյուսեր՝ թողարկելով ավելի քան 15 գեղարվեստական ֆիլմ, որոնք արտադրվել են Թուրքիայում, Իրանում, Կենտրոնական Ասիայում և Չինաստանում։
  • ՔՐԻՍՏԻԱՆ ԲԵՐԳԵՐ

    Ավստրիա

    1945-ին Ավստրիայում ծնված օպերատոր Քրիստիան Բերգերը 2010-ին արժանացել է Ամերիկացի օպերատորների միության մրցանակին՝ լավագույն օպերատորական աշխատանքի համար։ Մրցանակակիր ֆիլմը՝ Միխայել Հանեքեի «Սպիտակ ժապավենը», Բերգերին նաև «Օսկարի» թեկնածու դարձրեց «լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում։ Ամերիկացի օպերատորների միության պատմության մեջ նա առաջին օպերատորն էր, որը մրցանակ ստացավ արտասահմանյան ֆիլմի համար։ Բերգերի մյուս գործերի հիշարժան ձեռքբերումների շարքում են առաջադրումը Camerimage ՄԿՓ-ի «Ոսկե գորտ» մրցանակին՝ «Դաշնակահարուհին» և Եվրոպական կինոակադեմիայի մրցանակին՝ «Քողարկվածը» ֆիլմերի համար, որոնց երկուսի ռեժիսորն էլ Հանեքեն է։ Բերգերը հայտնագործել է Անդրադարձման լուսային համակարգը կինոյում (CRLS)՝ էլեկտրախնայողության միջոցների մի հավաքածու, որը նախատեսված է լույսի առկա աղբյուրների հնարավորությունները մեծացնելու համար։ Այդ համակարգը նա սկսել է կիրառել 2001-ից՝ «Դաշնակահարուհին» նկարահանելուց ի վեր։ Բերգերի օպերատորական աշխատանքների թվում են են նաև Ամոս Գիտայի վերջին ֆիլմը իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերաբերյալ՝ «Սահմանազատումը»՝ Ժյուլիետ Բինոշի մանակցությամբ, և հունգար ռեժիսոր Յանոշ Սասի «Հաստ տետրը»։
  • ՊԵՏՐՈՍ ՄԱՐԿԱՐԻՍ

    Հունաստան

    Հույն վիպասան, թատերագիր, սցենարիստ և գրական թարգմանիչ: Ծնվել է Ստամբուլում և տնտեսագիտություն ուսանել: 1976-ից նվիրվել է գրելուն: Նրա դետեկտիվները թարգմանվել են տասնվեց լեզուներով: Աթենքը` որպես ներգաղթյալների քաղաք, ինչպես և ներգաղթյալների կյանքը, նրա վեպերում առանցքային նշնակություն ունեն: Ծնված և մեծացած լինելով Ստամբուլի հունական համայնքում՝ Մակարիսը սեփական փորձով է ծանոթ փոքրամասնություններին և նրանց խնդիրներին: Աշխատել է Թեո Անգելոպոլուսի հետ, նրա մի շարք ֆիլմերի սցենարի համահեղինակը եղել («36 թվականի օրերը», «Ալեքսանդր Մեծ», «Արագիլի ընդհատված քայլը», «Ոդիսևսի հայացքը», «Հավիտենություն և մի օր», «Արտասվող մարգագետինը», «Ժամանակի փոշին» և վերջին, անավարտ «Այլ ծովը»): Պետրոս Մարկարիսն արժանացել է Կուրմայորի «սև ֆիլմի» փառատոնի (Իտալիա) Ռեյմոնդ Չանդլեր, «Ֆրեջենտե» միջազգային (Իտալիա) մրցանակներին, ինչպես նաև «Սև Բարսելոն» մրցանակաբաշխության Պեպե Կարվալյու, 2012-ի լավագույն դետեկտիվի համար «Le Point» հանդեսի մրցանակներին (Լիոն, Ֆրանսիա), Գերմանիայի Դաշնային Հանրապետության Գյոթե մեդալին:
  • ՍՐՋԱՆ ԳՈԼՈՒԲՈՎԻՉ

    Սերբիա

    Ծնվել է 1972-ին Բելգրադում։ Առաջին իսկ ռեժիսորական աշխատանքը՝ «Բացարձակ հարյուրը» (2001), ընդգրկվել է 30-ից ավելի ՄԿՓ-երի (Սան Սեբաստիա, Թորոնթո, Սալոնիկ, Ռոտերդամ, Պուսան) հիմնական ծրագրերում՝ շահելով 10 միջազգային և 19 տեղական մրցանակ։ Նրա երկրորդ խաղարկային ֆիլմի՝ «Թակարդի» համաշխարհային պրեմիերան կայացել է 2007-ին Բեռլինի ՄԿՓ «Ֆորում» ծրագրում, ապա ֆիլմը ցուցադրվել է նաև Թորոնթոյում, Կարլովի Վարիում, Կլուժում և այլուր: «Թակարդը» նվաճել է 21 միջազգային մրցանակ, դարձել «Օսկարի» թեկնածու «լավագույն արտասահմանյան կինոնկար» անվանակարգում։ Գոլուբովիչի երրորդ ֆիլմի՝ «Պարունակների» համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2013-ին Սանդենս ԿՓ-ի խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում, որտեղ ֆիլմն արժանացել է ժյուրիի Հատուկ մրցանակին։ «Պարունակների» եվրոպական պրեմիերան կայացել է Բեռլինի ՄԿՓ-ի «Ֆորում»-ում՝ բերելով Էկումենիկ ժյուրիի մրցանակը։ Գոլուբովիչը նաև կինոռեժիսուրա է դասավանդում Բելգրադի Արվեստների համալսարանւմ։
  • ԱՆՆԱ ՄՈՒԳԼԱԼԻՍ

    Ֆրանսիա

    Մինչև 2001-ը Աննա Մուգլալիսը սովորել է Փարիզի բարձրագույն թատերական ազգային դպրոցում (CNSAD), Դանիել Մեգիշի արվեստանոցում: Նրա դերասանական կարիերան սկսվել է 1997-ին «Տիտանիկի» գիշերը» ֆիլմով: Նույն տարի Ֆրանսիս Ժիրոն նրան ընտրել է իր «Ավարտական դասարան» ֆիլմի դերակատարուհի: 2000-ին Մուգլալիսը Իզաբել Յուպերի հետ խաղացել է Կլոդ Շաբրոլի «Շնորհակալություն շոկոլադի համար» ֆիլմում: Ժան - Պիեռ Լիմոզենի «Առանց հիշողության» ֆիլմում (2002) հանդես գալուց հետո նա նկարահանվել է Ռոբերտո Անդոյի «Կեղծ անվան տակ» թրիլերում: 2003-ին խաղացել է սկսնակ ռեժիսոր Էյսա Մեյդերի «Մահվան հիվանդություն» սև-սպիտակ ֆիլմում, որը ցուցադրվել է Վենետիկի ԿՓ-ում: Նույն տարի Մուգլալիսը նկարահանվել է նաև Պանոս Կուտրասի «Իրական կյանք» հունական ֆիլմում: 2005-ին նա մասնակցել է երկու իտալական ֆիլմի՝ «Քրեական սիրավեպ» (ռեժ.՝ Միկելե Պլաչիդո) և «Մթին ծով»՝ Լուիջի Լո Կաշոյի ընկերակցությամբ: Իլան Դյուրան Կոենի «Ֆլոր» սրճարանի սիրահարները» հեռուստաֆիլմում Մուգլալիսը մարմնավորել է Սիմոնա դը Բովուարին, իսկ Ժան-Պոլ Սարտրի դերակատարը Լորան Դոյչն էր: Երկուսն էլ արժանացել են հանդիսատեսի և կինոքննադատների բարձր գնահատանքին: 2002-ին Կարլ Լագերֆելդը Աննա Մուգլալիսին է ընտրել Amateur Allure de Chanel օծանելիքի գովազդային արշավի համար: Որպես Լագերֆելդի «մուսաներից» մեկը՝ նա մասնակցել է «Շանել»-ի պայուսակների, թանկարժեք զարդերի և ժամացույցների գովազդմանը: Հենց Մուգլալիսին էլ վստահվել է Կոկո Շանելի դերը Ժան Կունենի «Կոկո Շանելը և Իգոր Ստրավինսկին» կինանկարում, որը 2009-ին ընտրվել էր որպես Կաննի ՄԿՓ-ի փակման ֆիլմ:


Վավերագրական ֆիլմերի մրցույթ

  • ՍԵՐԳԵՅ ՏՐԻՄԲԱՉ

    Ուկրաինա

    Ուկրաինացի կինոքննադատ, կինոգետ, գրող: Ծնվել է Ալեքսանդրիայում (Կիրովոգրադի մարզ): Ուկրաինական կինոմշակույթի զարգացման հարցերին վերաբերող գրքերի հեղինակ է և կազմող, հարյուրավոր հոդվածներ և քննախոսություններ է հրապարակել ուկրաինական և ռուսական առաջատար հանդեսներում: 2007-ին լույս տեսավ Տրիմբաչի «Ալեքսանդր Դովժենկո. աստվածների կործանումը» գիրքը՝ նրան բերելով Ուկրաինայի Ալեքսանդր Դովժենկոյի անվան պետական մրցանակը: «Դժվարը առաջին հարյուր տարին է» (1997), «Հեքիաթներ Բորիսլավի մասին» (1998), «Բոգդան Ստուպկա. լվովյան տարեգրություն» (1999), «Երկնային սեր» (2001), «Հավերժական խաչ» (2002), «Վտանգավոր ազատ մարդը» (2005), «Շչերբիցկի» (2006), «Ողջերը» (2008), «Դովժենկոյի մեկնարկում է» (2009) և այլ վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակն է: 1990-93-ին և 1996-2005-ին եղել է Ուկրաինայի Կինեմատոգրաֆիստների վարչութան քարտուղարը:
  • ՎԻԿՏՈՐՅԱ ԲԵԼՈՊՈԼՍԿԱՅԱ

    Ռուսաստան

    Ծնվել է 1963-ին Մոսկվայում։ 1986-ին ավարտելով տեղի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը՝ սկսել է աշխատել որպես ռուսատանյան առաջատար լրատվամիջոցների կինոքննադատ։ Հետագա տարիներին ավելի քան 300 տարաբնույթ նյութեր է հրապարակել ռուսական մամուլում: Այժմ «Psychologies» ամսագրի ռուսական հրատարակության կինոմեկնաբանն է։ Բելոպոլսկայան նաև ստեղծագործ վավերագրական ֆիլմերի ամենաազդեցիկ ռուսաստանյան փառատոնի՝ ArtDocFest-ի (Մոսկվա) ծրագրերի տնօրենն է և զուտ վավերագրական ֆիլմերի միակ ռուսաստանյան փառատոնի՝ Flahertiana-ի (Պերմ) ընտրող հանձնախմբի անդամ: Կատարել է ՌԴ-ում և նախկին ԽՍՀՄ-ում ստեղծված կինոնկարների նախնական ընտրությունը Լայպցիգի վավերագրական ֆիլմերի ՄԿՓ-ի համար, իսկ այժմ համագործակցում է Ամստերդամի վավերագրական ֆիլմերի ՄԿՓ-ի (IDFA) հետ՝ որպես ռուսաստանյան վավերագրության որոնող։ Մի շարք ազգային ու միջազգային ԿՓ-երի և կինոհաստատությունների ապահովել է ՌԴ-ում ստեղծված վավերագրական կինոյի ծրագրերով։ ՌԴ Կինոարվեստի «Նիկե» ակադեմիայի անդամ է։ Օբերհաուզենի (Գերմանիա, 1996), Կրակովի (Լեհաստան, 1998), Ամստերդամի (IDFA, Հոլանդիա, 1999), Մումբայի (Հնդկաստան, 2000) և Սիդնեյի (Ավստրալիա, 2002 ) ԿՓ-երում անդամակցել է FIPRESCI-ի ժյուրիին։ Եղել է նաև Տամպերեի կարճամետրաժ (Ֆինլանդիա, 2003) և Վարշավայի (Լեհաստան, 2007) վավերագրական ֆիլմերի ՄԿՓ-երի միջազգային մրցույթների ժյուրիի անդամ։
  • ՋՈՆԱ Ա. ՆԱՁԱՐՈ

    Շվեյցարիա

    Կինոքննադատ, լրագրող և գրող: Ծնվել է Ցյուրիխում 1965-ին: Հոնկոնգյան կինոյի և պոստմոդեռնիստական մարտաֆիլմերի վերաբերյալ բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է: Այժմ գրում է «il manifesto» իտալական օրաթերթի և «Film TV» շաբաթահանդեսի համար: «Filmcritica» հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է: Եղել է Թուրինի ԿՓ-ի ընտրող հանձնաժողովի անդամ և Ֆլորենցիայի Ժողովրդական փառատոնի ծրագրավորող: Եղել է նաև Հռոմի ՄԿՓ-ի «Էքստրա/Այլ կինո» ծրագրի աշխատակից, իսկ ներկայումս աշխատում է Լոկառնոյի ՄԿՓ-ում: 2011-ից Visions du Réel ՄԿՓ-ի (Նիոն, Շվեյցարիա) ծրագրավորող անձնակազմի անդամ է: 2012-ից աշխատում է նաև Հռոմի ՄԿՓ-ի ընտրող հանձնախմբում: 2010-ին հրապարակել է պատմվածքների իր առաջին ժողովածուն, որը ընդունվել է քննադատների միահամուռ դրվատանքով:
  • ՍՎԵՏՈՍԼԱՎ ՍՏՈՅԱՆՈՎ

    Բուլղարիա

    Ծնվել է 1972-ին Սոֆիայում: Մրցանանակիր կինոռեժիսոր է, որի ստեղծագործական շնչով արված «Սև ծովի վերջին ծովահենները» վավերագրական ֆիլմը (2013) ընդգրկվել է ավելի քան 25 միջազգային փառատոների մրցույթային ծրագրերում, ներառյալ աշխարհի խոշորագույն վավերագրական ֆորումները, ինչպիսիք են՝ HotDocs-ը, DOK Leipzig-ը և Visions du Réel-ը: Ի թիվս այլ պարգևների՝ Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ում կինոնկարը լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել, իսկ Կրակովի ԿՓ-ում արժանացել FIPRESCI-ի մրցանակին: Սվետոսլավ Ստոյանովը «Պորտոկալ»-ի համահիմնադիրն է՝ մի կինոընկերություն, որն ի մի է բերում կինոռեժիսուրայի, լուսանկարչության և վիդեոյի ոլորտների տաղանդավոր երիտասարդ պրոֆեսիոնալներին և 2000-ից ի վեր աջակցում նրանց աշխատանքին նախագծի մշակման, արտադրության և տարածման առումներով: Ստոյանովի սեփական կինո- և լուսանկարչական նախագծերը մասնակցել են Վենետիկի Բիենալեին, ինչպես նաև Մադրիդի, Դուբլինի, Մոսկվայի, Բրաստիսլավայի, Սարաևոյի և այլ փառատոներին:

Հայկական համայնապատկեր մրցույթ

  • ՄԱՐԻԱ ՍԱՀԱԿՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է 1980-ին Երևանում: 1992-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան: Ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Վլադիմիր Կոբրինի արվեստանոց): Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Փարոսը», մասնակցել է ավելի քան 30 փառատոնի, էկրան բարձրացել Ռուսաստանում, իսկ միջազգային ասպարեզում տարածում գտել Second Run DVD անգլիական ընկերության կողմից: 2003-06 թթ. Մարիա Սահակյանը ստեղծագործական գծով պրոդյուսեր է եղել «Անդրեևսկի ֆլագ» կինոընկերությունում, 2007-08-ին՝ «Նարտի ֆիլմ» մոսկովյան կինոընկերությունում, որտեղ ներկայացնում էր Ասլան Գալազովի «Ծիծեռնակները եկել են» ֆիլմը: Սահակյանի երկրորդ լիամետրաժ աշխատանքը անկախ կինոարտադրության արդյունք է: 2009-ին Մարիան և Վիկտորյա Լյուպիկը Երևանում հիմնեցին Anniko Films-ը և սկսեցին աշխատել «Այդ ես չեմ» ֆիլմի վրա: Նախագիծն արժանացավ արժանացավ Բելգրադի ՄԿՓ-ի B2B և «Ոսկե ծիրան» ՄԿՓժի DAB ծրագրերի մրցանակներին: Ֆիլմը նկարահանվեց Հայաստանի, Ռուսաստանի, Գերմանիայի և Դանիայի համագործակցությամբ: 2010-ին Մարիա Սահակյանը մասնակցեց Բեռլինալեի Talent Campus-ին: Նրա երրորդ լիամետրաժ աշխատանքը՝ «Էնտրոպիան» (2012), ցուցադրվելով ռուսաստանյան կինոթատրոններում, ճանաչվվեց որպես «տարվա ամենասկանդալային կինոնկար»: Իսկ «Այդ ես չեմ» ֆիլմն անցյալ տարի լավագույն խաղարկային ֆիլմ ճանաչվեց Հայաստանի ազգային կինոմրցանակաբաշխությունում: Մարիա Սահակյանն ապրում և ստեղծագործում է Երևանում:
  • ԺԱՆ - ՔՐԻՍՏՈՖ ՖԵՐՐԱՐԻ

    Ֆրանսիա

    Ծնվել է Ֆրանսիայում։ Փիլիսոփայության մեջ մասնագիտանալուց հետո կինոարվեստ է ուսանել։ 2006-ից ի վեր կինոյի գեղագիտություն, սցենարական գործ և լրագրություն է դասավանդում Ֆրանսիայում և Լիբանանում: «Positif» կինոհանդեսի քննադատ է և խմբագրական կոլեգիայի անդամ։ Աշխատակցելով նաև «Transfuge» և «Evene» հանդեսներին՝ հարցազրույցներ է վարել այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան, Ջորջ Ա․ Ռոմերոն, Ժոաշեն Լաֆոսը, Միգել Գոմեսը, Խայմե Ռոսալեսը, Սոֆյա Կոպոլան, Բերտրան Տավերնյեն և Օլիվյե Ասայասը։ Ֆրանսիական կինոդարանի և Պոմպիդու կենտրոնի Forum des images-ի մշտական դասախոս լինելու հետ մեկտեղ համագործակցում է նաև Ֆրանսիական ֆիլմադարանի մանկավարժական ծառայության հետ՝ վերապատրաստելով կինոքննադատություն և վերլուծություն դասավանդողների։ «Les Transparence» հրատարակչության նախկին տնօրեն Ֆերրարին մի շարք գրքեր է հեղինակել կինոյի մասին (էսսեներ Անդրեյ Տարկովսկու, Ժան Գրեմիյոնի, Կենձի Միձոգուտիի և Վոն Կար-վայի մասին), ինչպես նաև վեպեր ու բանաստեղծություններ։ Հանդես է գալիս որպես սցենարական խորհրդատու և այժմ աշխատում է երկու՝ խաղարկային ու վավերագրական նախագծերի վրա։
  • ՄԱՐԱՏ ՍԱՐԳՍՅԱՆ

    Լիտվա

    Ծնվել է 1978-ին Վանաձորում: 13 տարեկանից սկսել է աշխատել ծննդավայրի հեռուստաստուդիայում` որպես օպերատոր և մոնտաժող: 1994-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Շաուլյայ (Լիտվա), որտեղ շարունակել է աշխատել տեղի հեռուստաալիքում՝ դարձյալ որպես օպերատոր և մոնտաժող: 2000-ին տեղափոխվել է մայրաքաղաք Վիլնյուս, աշխատանքի անցել ազգային հեռուստատեսությյունում՝ որպես մոնտաժի ռեժիսոր և խոհարարական շոուի վարող: Միաժամանակ սկսել է երաժշտական տեսահոլովակներ պատրաստել լիտվացի աստղերի համար: Չորս մրցանակակիր տեսահոլովակ ունի: Շատ չանցած՝ թողնելով հեռուստատեսությունը, ընդունվել է Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիա, որտեղ ռեժիսուրա է ուսանել: Նկարահանել է հետևյալ ֆիլմերը. «28-րդ հոդված», «Լուիզա», «Սեր», «Մի ժամանակ մենք ապրում էինք սարերում», «Լեռնավան», «Հայրը»:
  • ԿԱՐԻՆ ԱՐԻԿՅԱՆ

    ԱՄՆ

    Միջազգային կինոյի և հեռուստատեսության ոլորտում է գրեթե 25 տարի։ 2012-ին հիմնել է անկախ խորհրդատվական ընկերություն (գրասենյակները՝ Համբուրգում և Նյու Յորքում), նրա հաճախորդների թվում են Բրիտանական կինոարվեստի և հեռուստատեսության ակադեմիան (BAFTA), Թորոնթոյի միջազգային կինոփառատոնը, Հեմփթոնսի վաերագրական կինոյի Take Two փառատոնը, Համբուրգի ԶԼՄ-երի դպրոցը և մի շարք անկախ կինոընկերություններ։ Արիկյանը Բեռլինի ՄԿՓ-ի մշտական ներկայացուցիչն է ԱՄՆ-ի Արևելյան ափին, մրցույթի ընտրող հանձնաժողովի անդամ, ինչպես նաև European Film Promotion կազմակերպության մշտական ներկայացուցիչը ԱՄՆ-ում: Եղել է Հեմփթոնսի ՄԿՓ-ի գործադիր տնօրենը, Բեռլինալեի Եվրոպական կինոշուկայի համատնօրենը, Independent Feature Project կինոընկերեության գործադիր տնօրենը և մի շարք ընկերությունների պրոդյուսեր (Bruce Weber և Time Film Production):
  • ԳԻՈՐԳԻ ԳՈԳԻԲԵՐԻՁԵ

    Վրաստան

    Ծնվել 1974-ին: Արվեստի դպրոց և ուսումնարան է ավարտել գեղարվեստի ու դիզայնի, ինչպես նաև նկարչության դասավանդման մասնագիտացմամբ: Բաթումի Արվեստի մանկավարժական համալսարանում ռեժիսուրա է ուսանել: Աջարիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունում աշխատել է որպես գլխավոր մասնագետ: 2006-ից Բաթումի միջազգային արտհաուսային ԿՓ-ի (BIAFF) հիմնադիրն է, տնօրենը և ծրագրերի տնօրենը: Արվեստի մանկավարժական համալսարանում ռեժիսուրայի տեսություն և մոնտաժ է դասավանդում: Ialoni Studio գովազդային ընկերության հիմնադիրն է և հաճախ լուսանկարչական ցուցահանդեսներ է կազմակերպում տարբեր երկրներում: Վրաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է:

Կորիզ մրցույթ

  • ԷՐԵԶ ՓԵՐԻ

    Իսրայել

    Իսրայելի Cinema South ՄԿՓ-ի գեղարվեստական տնօրենն է, ինչպես նաև կինոյի դասախոս Սափիր քոլեջում, որտեղ ամեն տարի հրատարակում է «Cinema South» քննադատական ժողովածուն։ Փերին համակարգել է ժամանակակից այնպիսի ռեժիսորների ստեղծագործության հետահայաց ցուցադրություններ, ինչպիսիք են Կարլոս Ռեյգադասը, Բրիլյանտե Մենդոսան, Բրյունո Դումոնը, Պաբլո Լարենը, Դընի Կոտեն և ուրիշներ։ Երուսաղեմի հրեական համալսարանի հաղորդակցության ուսումնասիրությունների բաժնում պաշտպանած նրա դոկտորական թեզն արծարծում էր հետպատերազմյան վավերագրական կինոյում նացիստական մահվան ճամբարները ներկայացնելու էթիկական և գեղագիտական հարցերը։ Որպես ռեժիսոր նկարահանել է մի քանի ֆիլմ, որոնցից է աշխարհով մեկ ցուցադրված «Անկատար կինոյի համար» աշխատանքը (2004):
  • ԴԻԼՅԱՐԱ ԹԱՍԲՈՒԼԱՏՈՎԱ

    Ղազախստան

    1983-ին ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը (ՎԳԻԿ)՝ կինոգետ-խմբագրի մասնագիտությամբ: «Ղազախֆիլմ» կինոստուդիայում խմբագիր է աշխատել: Մասնակցել է Ռաշիդ Նուգմանովի «Ասեղ» ֆիլմի (1988) ստեղծմանը: Եղել է «Էքսպրես Ղազախստան» թերթի մեկնաբան և աշխատել «Նովի ֆիլմ» հանդեսում: Հետագայում աշխատել է Մոսկովյան 1-ին հեռուստաալիքում, «Օգոնյոկ» ամսագրում, «Նովայա Գազետա»-ի զանգվածային լրատվության բաժնի վարիչը եղել և «Իտոգի» ամսագրի թղթակիցը: Հրապարակել է ավելի քան 3 հազար հոդված, հարցազրույցներ վարել նշանավոր դեմքերի հետ (Մայքլ Մուր, Մեթ Դեյմոն, Լարս ֆոն Թրիեր և այլք): Աժանացել է «Տարվա լավագույն քննադատ» (2000) և «Լավագույն ռուսաստանցի կինոլրագրող» (2003) մրցանակներին: «Ռուսաստանյան կինոյի ժամանակակից պատմություն» կինոբառարանի փորձագիտական խմբի անդամ է, իսկ 2000-ից անդամակցում է Ռուսաստանի կինոգետների միությանը: Դասախոսել է Փիթսբուրգի համալսարանում (ԱՄՆ, 2005) և Ստոկհոլմում (Շվեդիա, 2006): Համագործակցել է մոսկովյան, ուկրաինական, ղազախական, ամերիկյան երեսուն հանդեսների հետ: Այժմ Private Correspondent կայքէջի կինոքննադատն է:
  • ՌՈՆ ԴՅԵՆ

    Ֆրանսիա

    1999-ին դարձել է l’Archipel Paris Ciné կինոթատրոնի (երկու դահլիճ) տնօրենը: Միաժամանակ հիմնել է կարճամետրաժ ֆիլմերի Sacrebleu Productions կինոընկերությունը: Այդ ժամանակից ի վեր ընկերությունը թողարկել է շուրջ 50 ֆիլմ, որոնք ընդգրկվել են ավելի քան հազար ազգային և միջազգային կինոփառատոներում: Sacrebleu Production-ն արժանացել է այնպիսի պատվավոր մրցանակների, ինչպիսիք են Կաննի «Ոսկե արմավենու ճյուղը» 2010-ին՝ Սերժ Ավետիքյանի «Շների կղզին» ֆիլմի համար, Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների միության (PROCIREP) մրցանակները (լավագույն կարճամետրաժ ֆիմի պրոդյուսեր, լավագույն հեռուստաանիմացիա) 2010-ին և 2013-ին Կլերմոն-Ֆերանի ԿՓ-ում, առաջադրումը «Օսկարի» 2011-ին՝ «Մադագասկար. ճանապարհորդության օրագիր» ֆիլմի համար, Անեսիի անիմացիոն ֆիլմերի ՄԿՓ-ի մրցանակը՝ Միխայելա Պավլատովայի «Տրամվայ»-ի համար: Sacrebleu-ն է թողարկել նաև Փիփ Չոդորովի «Ազատ ռադիկալներ. փորձարարական կինոյի պատմություն» լիամետրաժ վավերագրական ֆիլմը: 2013-ին կինոընկերությունն ավարտել է «Դեմքեր և վայրեր» սերիալի թողարկումը՝ 20 անիմացիոն ճամփորդական նոթերի մի հավաքածու, որ արտադրվել է Arte-ի համագործակցությամբ: Պրոդյուսերական գործունեության հետ մեկտեղ Ռոն Դյենը` որպես ռեժիսոր, նկարահանել է հինգ կարճամետրաժ ֆիլմ, որոնք ներկայացվել են ավելի քան հարյուր ԿՓ-ում (Կանն, Կլերմոն-Ֆերան, Բրեստ և այլն):

FIPRESCI ժյուրի

  • ՎԻԿՏՈՐ ՄԱՏԻԶԵՆ

    Ռուսաստան

    Կինոքննադատ, գրող, Ռուսաստանի կինոգետների և կինոքննադատների գիլդիայի նախագահ: 2003-11 թթ. եղել է կինոքննադատների և կինոմամուլի «Սպիտակ փիղ» մրցանակի փորձագետների խորհրդի նախագահը և kinopressa.ru կայքի համադրողը: Ավարտել է Նովոսիբիրսկի պետական համալսարանի մեխանիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետը (1970) և Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) կինոգիտության հեռակա բաժինը (1986): Բազմաթիվ հոդվածներ է գրել կինոյի մասին և մի շարք պատմվածքներ, որոնց մի մասը տեղ են գտել «Շկրաբների կյանքը» գրքում (2006): Կազմել և խմբագրել է Նիկիտա Միխալկովի օրագրերն ու նոթատետրերը, ինչպես նաև կազմողի ու ռեժիսորի ծավալուն զրույցը ներառող «Նիկիտա» գիրքը (1995): 2013-ին լույս է ընծայել «Կինո և կյանք. ամենաթերահավատ քննադատի տասներկու տասնյակ հարցազրույցները» երկհատորյակը՝ նշանավոր կինոգործիչների և այլ հայտնի աանձանց հարցազրույցների ժողովածուն: Արժանացել է «Ոսկե խոյ», Պետֆիլմաֆոնդի և Կինոքննադատների գիլդիայի մրցանակներին: 1998-ից «Նովիե Իզվեստիա» թերթի կինոմեկնաբանն է:
  • ԻՐԻՆԱ ԳՈՐԴԻՅՉՈՒԿ

    Ուկրաինա

    Կինոքննադատ, հանրաճանաչ դերասանների, ռեժիսորների, օպերատորների մասին պատմող 500-ից ավելի հեռուստածրագրերի հեղինակ և հաղորդավար, ռեպորտաժներ է վարել միջազգային և ազգային կինոփառատոներից, նկարահանման հրապարակներից ու վայրերից: Հեռուստալրագրության մագիստրոսի աստիճան ունի, ուսանել է Սարատովի Ն. Չեռնիշևսկու անվան պետական համալսարանի լրագրության բաժնում: 2009-10 թթ. եղել է Կիևի ՄԿՓ-ի ծրագրերի տնօրեն, 2007-ին ` «Մոլոդիստ» ՄԿՓ-ի ժյուրիի անդամ, 2012-ին՝ նույն փառատոնի FIPRESCI-ի ժյուրի անդամ: 2011-ին անդամակցել է Օդեսայի ՄԿՓ-ի քննադատների ժյուրիին: FIPRESCI-ի, Սլավոնական և ուղղափառ ժողովուրդների միջազգային ընկերակցության, Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների և լրագրողների միությունների անդամ է:
  • ՊԱՈՒԼՈՒ ՊՈՐՏՈՒԳԱԼ

    Պորտուգալիա

    Լիսաբոնում բնակվող անկախ լրագրող: Ավելի քան քսան տարի զբաղվում է կինոլրագրությամբ՝ հոդվածներ, փառատոների լուսաբանումներ և հարցազրույցներ տպագրելով պորտուգալական մի քանի լրատվամիջոցներում, ինչպիսիք են ոչ միայն Պորտուգալիայի առաջատար օրաթերթը՝ «Correio da Manhã»-ն, այլև «Premiere Magazine»-ը և c7nema.net կինոկայքը: Իրավաբանություն և միջազգային հարաբերություններ է ուսանել, բայց Պաուլու Պորտուգալի համար առաջնահերթը կինոն է: Որպես FIPRESCI-ի անդամ՝ մասնակցել է մի շարք միջազգային կինոփառատոների, ժյուրի անդամ եղել Բեռլինում, Վենետիկում, Մայամիում, Սալոնիկի վավերագրական կինոյի փառատոնում և այլուր:

Էկումենիկ ժյուրի

  • ԹԵՈ ՊԵՊՈՐՏ

    Լյուքսեմբուրգ

    1953-ին ծնված Պեպորտն իր մասնագիտական գործունեությունը սկսել է 1975-ին՝ որպես կրոնի ուսուցիչ: 1980-85 թթ. եղել է երիտասարդների հարցերով զբաղվող ծխական աշխատակից: 1985-ին դարձել է Չափահասների քրիստոնեական դաստիարակության կենտրոնի խորհրդական ԶԼՄ-երի գծով, իսկ 1995-2003 թթ. այդ կենտրոնի տնօրենն է եղել: 2002-ին նշանակվոլ է Լյուքսեմբուրգի կաթոլիկ եկեղեցու կապի և հաղորդակցության գրասենյակի ղեկավար՝ ստանձնելով նաև արքեպիսկոպոսական թեմի մամուլի խոսնակի գործը: 2011-13 թթ. զբաղեցրել է եպիսոկոպոսական պատվիրակի պաշտոնը: Այժմ Լյուքսեմբուրգի թեմի եպիսկոպոսական խորհրդի անդամ է: 1985-ից ընդգրկվել է SIGNIS-ի կազմում, գլխավորել ամբողջ կազմակերպության ֆինանսական բաժինը, ապա՝ SIGNIS-ի եվրոպական բաժանմունքի պատգամավորն ու ֆինանսական բաժնի ղեկավարը եղել: 2013-ից SIGNIS-ի եվրոպական բաժանմունքի փոխնախագահն է: Նախկինում եղել է Լյուքսեմբուրգի կինոմրցանակի ժյուրիի անդամ (2003), Լյուքսեմբուրգի Cinénygma ՄԿՓ-ի ժյուրիի նախագահ (2004), SIGNIS-ի ժյուրիի անդամ Վենետիկի ՄԿՓ-ում (2005), էկումենիկ ժյուրիի անդամ Նյոշատելում (2005), Բեռլինում (2007), Օբերհաուզենում ( 2010):
  • ԳԵՎՈՐԳ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՍԱՐՈՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է 1977-ին Մասիսում: Ուսանել է Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Անգլերեն և հոգեբանություն է սովորել Նյու Յորքի Հոգեբանության և փիլիսոփայության Քոնքորդիա քոլեջում (ԱՄՆ): Աստվածաբանության բակալավրի աստիճանն ստացել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանից, իսկ մագիստրոսինը` Օքսֆորդի համալսարանից: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի վերատեսուչն է:
  • ՄԻՔԱՅԵԼ ՄՈԳՐԵՆ

    Շվեդիա

    Ծնվել է 1969-ին: Ուսանել է Գյոթեբորգում, Թյուբինգենում, Հարվարդում և Ուպսալայում: Աստվածաբանության դոկտոր է և փիլիսոփայության մագիստրոս: Ուսուցչություն է արել Տանզանիայում, պաստորի օգնական եղել Հեսեն-Նասաուում, շվեդական ծխի քահանա, 1997-2006 թթ.` Ուպսալայի համալսարանի դասախոս, 2004-09 թթ` Ուպսալայի Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա, իսկ 2009-11 թթ. դավանաբանություն է դասավանդել Փարիզի համալսարանի բողոքականության ֆակուլտետում: 2011-ից առայսօր Վեսթերոսի թեմի քահանան է: Հրեաների և մահմեդականների հետ գրված էսսեների, բանավեճերի և հոդվածների հեղինակ է: Անդամակցում է Ինտեֆիլմին, 2009-ին եղել է Նիոնի Visions du Réel ՄԿՓ-ի միջկրոնական ժյուրիի, իսկ 2011-ին՝ Կաննի ՄԿՓ-ի էկումենիկ ժյուրիի անդամ:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՊԱՏՎՈ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

  • "ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ"` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ

    Ցզյա Չժանկե (Չինաստան)
  • "ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ"` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ

    Կիմ Կի-Դուկ (Հարավային Կորեա)
  • "ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ"` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ

    Ամոս Գիտայ (Իսրայել)

  • "ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ"` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ

    Օթար Իոսելիանի (Վրաստան)
  • "ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ"` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԵՐՈՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ

    Մարկո Մլուլլեր (Իտալիա)



  • ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ "ՎԱՐՊԵՏ"

    Քրիստիան Բերգեր (Ավստրիա)

ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

  • ՔԱՐԵ ԳԵՏԸ
    Ջովաննի Դոնֆրանչեսկո
    Իտալիա/Ֆրանսիա
  • ԴՈՄԻՆՈՅԻ ԷՖԵԿՏԸ
    Էլվիրա Նևերա, Պյոտր Ռոսոլովսկի
    Լեհաստան/Գերմանիա

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ

ԿՈՐԻԶ ՄՐՑՈՒՅԹ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Made on
Tilda