2015
Ծրագրեր/Ժյուրիներ/Պարգևներ
ԲԱՑՈՒՄ / ՓԱԿՈՒՄ
Խենթ պատմություն
Համո Բեկնազարյան
Նամուս
Ռոբեր Գեդիգյան
ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
Քլինչ
Սերգեյ Պուսկեպալիս
Ընտի՜ր է
Շտինա Վերենֆելս
Դորա կամ Մեր ծնողների սեռական նեվրոզները
Սիռո Գեռա
Օձի գրկում
Ռադու Ժուդե
Ձմռան վերջը
Կիմ Դե-հուան
Իշկանուլ
Խուան Շնիտման
Կրակ
Ստեֆան Բրիզե
Շուկայի օրենքը
Խայրո Բուստամանտե
Դարի նախագիծը
Կարլոս Մ. Կինտելա
Սիվաս
Մարկ Բրումունդ
Սրբարան
Ֆարուք Հաջըհաֆըզօղլու
Ձմեռային ասպատակները
Քաան Մյուժդեջի
Ցյուրիխ
Սաշա Պոլաք
ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
Իմաստի ստեղծումը
Սիմոնե Ռապիզարդա Կազանովա
Էսպես
Ժուակին Պինտու, Նունու Լեոնել
Ձկան պոչ
Ժան-Գաբրիել Պերիո
Գերմանական երիտասարդություն
Tànit Fernández, Isaac Rodriguez
Գրոզնի բլյուզ
Նիկոլա Բելլուչչի
Մեկ, երկու, երեք…
Գիեդրե Ժիցկիտե
Վարպետը ԵՎ Տատյանան
Վիեստուրս Կայրիշս
Հավալուսնը անապատում
Արման Երիցյան
Արծաթազօծ ջուր. Սիրիայի ինքնանկարը
Ուսամա Մոհամեդ, Վիամ Սիմավ Բեդիրքսան
Միայնակ, միասին
Շոն Մքալիսթեր
Սիրիական սիրավեպ
Ալեքսանդր Նանաու
Տոտոն եվ նրա քույրերը
Դավիդ Կրեմեր
Անդրատլանտիկա
Ֆելիքս Դյուֆուր-Լապերիեր
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ
Մեկ, երկու, երեք…
Արման Երիցյան
Վերադարձ դեպի Գյուրուն
Աննա Գորոյան
Բժիշկը
Արամ Շահբազյան
«Մոսկվիչ», իմ սեր
Ադրինե Գրիգորյան
1915
Կարին Հովհաննիսյան, Ալեք Մուհիբյան
Ընտանեկան ալբոմ
Ալբերտ Կոդագոլյան
Չքնաղ մի տեղ
Մարինե Քոչարյան, Մարինե Քոչարյան
Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)
Հովհաննես Իշխանյան
Հովվի երգը
Վահրամ Մխիթարյան
Մնաս բարով, «Վոլգա»
Հատանցում
Սեզար Կանանյան, Ալեշանդրե Մոուրա
Հնչյունների ֆիլմ
Համլետ Վարդանյան
ՎերԵՎից
Ճանապարհ
Ալեն Մանուկյան
Ինչպես գիրանալ առողջ եղանակով
Արմեն Խաչատրյան
Վերադարձ կամ Մենք կանք 2
Գագիկ Մադոյան
Kevork Aslanyan
Սանդվիչ կղզու մարդը
Լևոն Մինասյան
Հայկ Կարապետյան
Նարնջագույն բաճկոնով մարդը
ԿՈՐԻԶ
Ամեն ինչ վաճառվում է
Ֆարհադ Ղոլամի
Անոմալիա
Ֆակունդո Վ. Սկալերանդի
Ալֆա
Թոլֆիղ Ամանի
Մրջնանոց
Այտոր Գուտիերրես
Բեվըրլի
Ալեքսանդր Թոմաս
Գետի զավակները
Դավուդ Խայամ
Չելլե
Էնրիկե դե Տոմաս
Կորա Բելուգա
Խավիեր Մասիպե
Դինոզավր
Մարգո Զուբաշվիլի
Եղերերգ
Քրիստոֆ Մ. Սաբեր
Պատիժ
Սոֆյա Չերնիշովա
Դարաշրջանի վերջը
Յուսեֆ Քարգար
Էքսկուրսիա
Ադրիան Սիտարու
Ֆերդինանդ Քնապ
Սեբաստիան Պետրետտի
Ծախու ընտանիք
Սերգեյ Դախին
Անջատիչը
Անդրեա Բալդինի
Տենդ
Իրա Ուստելենցևա
Բեկորներ
Էրիկ Շմիթ
Ընդմիշտ
Դարյա Յուրկևիչ
Տատիկը, Վանյան եվ այծը
AԱգնեշկա Վոշչինսկա
ՀԻՏԼԵՐԸ ՕՊԵՐԱՅՈՒՄ
Michał Grzybowski
Լիլա
Մարկ Մարտինես Խորդան
Ձիադեմք
Համի Ռամեզան, Ռունգանո Նյոնի
Լսեք
Կարլոս Լասկանո
Միակ ելքը
Պյոտր Դոմալևսկի
Ռիո. բաց մարմին
Ալեքսիս Միխալիկ
Պիմ Պում փոքրիկ պանդան
Լևոն Մինասյան
Սանդվիչ կղզու մարդը
Կադու Բուրգուս
Օտարը
Տաթև Հակոբյան
Մինչ նրանք լուսին էին թռչում
Օլեսյա Մորգունեց-Իսայենկո
Թավջութակ
Միհայ Գիցը
Թե ինչու վերացան դինոզավրերը
Բորիսա Սիմովիչ
Ձմեռնաշունչ գարուն
Մոհամեդ Քամել
աՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ ԿԼԻՆԻ
Պատրիկ Ֆոլռաթ
ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
Պոլիս
Էրիկ Նազարյան
Խավարում
Ֆրունզե Դովլաթյան
Երկունք
Մայքլ Հակոբյան
Գերմանիան եվ գաղտնի ցեղասպանությունը
Արա Երնջակյան
Տատիկին դաջվածքները
Սյուզան Խարտալյան
Մխրճում կրակի մեջ
Հաջի Օրման
HOMO POLITICUS
Արամ Շահբազյան
Փրկության քարտեզ
Համլետ Դուլյան
Հանդիպում ցուցահանդեսում
Ներսես Հովհաննիսյան
Կարոտ
Հենրիկ Մալյան
Նահապետ
Վրեժ Պետրոսյան
Ուրիշ հայրենիք. Մարիա Յակոբսենի օրագրությունը
Ֆրունզե Դովլաթյան
Մեր Ատլանտիդան
Արթուր Սուքիասյան
Երգը տարագրության մեջ
Մայքլ Հակոբյան
Գետը կարմրել էր
Աննա Բենժամեն, Գիյոմ Կլեր
Թուրքիա. ժառանգած լռություն
Տուրի Ֆինոկկիառո, Նատալի Ռոսսետտի
Ձայներ լճից
Մայքլ Հակոբյան
Տղաս, ո՞ւր է Եփրատը
Արտավազդ Փելեշյան
Մենք
Ջոշուա Օփենհայմեր, Քրիստին Սին
Սպանության գործողություն
Ռուբեն Փաշինյան
Կորչակ
Անջեյ Վայդա
Մարդն իր ժամանակի
Ջոշուա Օփենհայմեր
Լռության հայացքը
Ռիթհի Պան
Անհետացած պատկերը
Հենրի Չար
«Ֆիդելիո». Ալիսի ոդիսականը
Լյուսի Բորլըտո
Ես սիրվելու համար չեմ այստեղ
Ալիքս Դըլապորտ
Մուրճի վերջին հարվածը
Անդրեաս Դրեզեն
Երբ մենք երազում էինք
Ստեֆան Բրիզե
Ճչացողները
Կարլա Կարապետյան
Դաժանը
Էմանյուել Մուռե
Կապրիս
Բենուա Ժակո
Աղախնի օրագիրը
Էրիկ Շերիեր
Մորգենթաու
Մաքս Լևկովիչ
Մեր պետականությունը
Ալեն Ռենե

Գիշեր եվ մշուշ
Պատրիսիո Գուսման
Մարգարտե կոճակը
Ալանիս Օբոմսաուին
Ապրիլ
Վիգեն Չալդրանյան
ARTMENIANS
Ատոմ Էգոյան
Արարատ
Կեյս Շխապ
Արյունակից եղբայրներ
Ռիկարդու Էշպիրիտու Սանտու
Սիրելի քույրեր
Դոմինիկ Գրաֆ
Շյոնեֆելդ բուլվարը
Քրիստիան Փեցոլդ
Փյունիկ
Բուրհան Քուրբանի
Մենք երիտասարդ ենք, մենք` ուժեղ
Զիլքե Էնդերս
Դասը
Պետար Վըլչանով, Քրիստինա Գրոզևա
Մարմին
Վասիլ Գենդով
Սերը խելահեղություն է
Արջ-Ասպետ Շերմազանյան
8. Մի գողացիր
Մալգոժատա Շումովսկա
Ուրիշ կյանք
Սերգո Ուստյան
Վատ աղջիկ
Քրիստոֆեր Չեմբերս
Արամ, Արամ
Վաղինակ Բալայան
Արջասար
Առնո Խայաջանյան
Գաղթից գաղթ
Ռոբերտ Սաֆարյան
Դարերի կանչը
Լիլիթ Մովսիսյան
Ցտեսություն
Արտակ Ավդալյան
Հռոմից հին մայրաքաղաքը
Վահե Գևորգյանց

Պե՞տք եմ ես ձեզ
Սեգ Կիրակոսյան
Արձագանք
Միքայել Աբրահամյան
Շունը
Տաթև Զատիկյան
Ես կարծում էի՝ լալիս են միայն մանուկները
Նահապետ Սարգսյան
Վերջին աղոթքը
Վահե Յան
Շարժվող ԵրԵՎան
Արման Գևորգյան
Ետ նայիր
Մեհդի Բաղերի
Միակողմանի փողոցի բնակիչները
Ջիվան Չոուդհուրի
Արմատները
Իլոնա Քոչարյան
Տատասկափուշ
Առնետաորս
Ժասմին Շահնազարյան
Միտք
Արմինե Հարությունյան
Պատերազմի հետքեր
«Արվեստ» հյուրանոց
Յանա Ռիխթեր
Միքայել հրեշտակապետի կանայք
Սերժ Ավետիքյան
Շների կղզին
Անդրանիկ Հարությունյան
Վիգեն Գալստյան, Վահան Իշխանյան
Ծուղրութի պահապանը
Մարիամ Օհանյան
Ֆլորին Գևորգյան, Իզաբելա Բոստան Գևորգյան
Ճանաչել 1915-ը
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ
Առիթմիա
Բորիս Խլեբնիկով
Սվանի սերը
Ռոբ Նիլսոն
Կամուրջ դեպի սահման
Վլադիմիր Դաշուկ
Կյանքը, ինչպես որ կա
Ֆոլքեր Շլյոնդորֆ
Մանդարիններ
Զազա Ուրուշաձե
Աղավնին նստել էր ճյուղին՝ մտորելով կյանքի մասին
Ջաֆար Փանահի
Տաքսի
Ռոյ Անդերսոն
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. Նաստասյա Կինսկի
Մարիայի սիրեցյալները
Անդրեյ Կոնչալովսկի
Տեսս
Վիմ Վենդերս
Փարիզ, Թեքսաս
Ռոման Պոլանսկի
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ. Հենրիկ Մալյան, Հենրիկ Մարգարյան, Լևոն Աթոյանց, Հարություն Խաչատրյան
Կտոր մը երկինք
Հենրիկ Մալյան
Ավդոյի մեքենան
Հենրիկ Մարգարյան
Տերտերին ուխտը
Հարություն Խաչատրյան
Սպիտակ քաղաք
Դմիտրի Կեսայանց

ԺՅՈՒՐԻՆԵՐ


Խաղարկային ֆիլմերի մրցույթ

  • ՌՈԲԵՐ ԳԵԴԻԳՅԱՆ

    Ֆրանսիա

    Ռոբեր Գեդիգյանն ուսանում էր Փարիզի Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցի սոցիալական գիտությունների բաժնում, երբ Ռընե Ֆերեն 1977-ին նրան առաջարկեց գրել «Ֆեռնան» ֆիլմի սցենարը: 1980-ին ռեժիսոր Գետիկյանը Արիան Ասկարիդի և Ժերար Մեյլանի մասնակցությամբ նկարահանեց իր անդրանիկ ֆիլմը` «Անցյալ ամառը», որտեղ արդեն ներկա էին Մարսելն ու տեղի սոցիալական իրականությունը: Մի քանի ֆիլմից հետո հանրությունը 1997-ին ճանաչեց Գեդիգյանին «Մարիուսն ու Ժանետը» կինոնկարի շնորհիվ, որն արժանացավ «Լուի Դելյուկ» մրցանակին և «Սեզար» մրցանակ բերեց Արիան Ասկարիդին՝ որպես լավագույն դերասանուհու: Ապա ասպարեզ եկան «Սրտի տեղում», «Քաղաքը հանգիստ է», «Գրոհ» ֆիլմերը: Ռոբեր Գեդիգյանը նաև Agat Films & Cie/Ex Nihilo պրոդյուսերական խմբի հիմնադիրներից է: Այս անկախ ընկերությունն արտադել է ավելի քան 400 վավերագրական և խաղարկային ֆիլմ: Ռեժիսորն իր արմատներին է վերադարձել 2006-ին ստեղծված «Ուղևորություն դեպի Հայաստան» ֆիլմով, որն արժանացել է Անրի Լանգուա մրցանակին, ապա նկարահանել է «Լեդի Ջեյն» «սև» ֆիլմը, որը ներկայացվել է Բեռլինի ՄԿՓ-ում: Նրա 17-րդ աշխատանքը` «Կիլիմանջարոյի ձյուները», 2011-ին ընդգրկվել է Կաննի ՄԿՓ-ի պաշտոնական մրցույթի «Հատուկ հայացք» ծրագրում: Գեդիգյանի նոր ֆիլմը՝ «Խենթ պատմությունը», էկրան կբարձրանա մի քանի ամսից:
  • ՓԻԹԵՐ ՍՔԱՐԼԵԹ

    ԱՄՆ

    Հիմնել է Ակիրա Կուրոսավայի անվան մրցանակը, որը շնորհվում է ստղծագործական վաստակի համար: Հրավիրվել է գլխավորելու Ֆրանսիական ֆիլմադարանը՝ Եվրոպայի ամենահին ու ճանաչված կինոարխիվը: 2003-ին մեկնել է ԱՄՆ՝ Նյու Յորքի Թրայբեքա ԿՓ-ի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելու: Հետագայում տեղափոխվել է ԱՄԷ՝ դառնալով Աբու Դաբիի ՄԿՓ-ի գործադիր տնօրենը: Իր նպաստն է բերել նորարարական կինոյի զարգացման և հետարտադրական SANAD հիմնադրամի ստեղծմանը: Ժյուրիի անդամ է եղել բազմաթիվ կինոփառատոներում (Ալմաթիի, Կահիրեի, Դուբայի, Ժնևի Մարդու իրավունքների, Կարլովի Վարիի, Լոս Անջելեսի և այլն): Փարաջանով-Վարդանով ինստիտուտի (Բևըրլի Հիլզ, Քալիֆորնիա) խորհրդի անդամ է:
  • ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐՈԶԵՎ

    Բուլղարիա

    Ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը (ՎԳԻԿ): Որպես կինոքննադատ թղթակցում է տարբեր կինոահանդեսների, պարբերականների և թերթերի: Կինոդիստրիբյուցիա է դասավանդում Սոֆիայի թատրոնի և կինոյի ազգային ակադեմիայում և կինոյի պատմություն` Բլագոևգրադի Հարավ-արևելյան համալսարանում: Հեղինակել է կինոյի պատմությանը վերաբերող շատ գրքեր, այդ թվում` եռահատոր «Բուլղարական կինոյի պամությունը»: 1993-ին հիմնել է Վառնայի Love Is Folly ՄԿՓ-ը, որի գեղարվեստական ղեկավարն է: 2004-09 թթ. եղել է Բուլղարիայի ազգային կինոկենտրոնի գործադիր տնօրենը: Բուլղարիայի կինեմատոգրաֆիստերի միության և FIPRESCI-ի Բուլղարիայի բաժանմունքի անդամ է: Ընդգրկվել է բազմաթիվ ազգային և միջազգային կինոփառատոների ժյուրիների կազմում:
  • ԶԱԶԱ ՈՒՐՈՒՇԱՁԵ

    Վրաստան

    Կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր: Վրաստանի կինոգործիչների միության նախագահ, «Օսկար» և «Ոսկե գլուբուս» մրցանակների թեկնածու: 1982-1988 թթ. ռեժիսուրա է ուսանել Վրաստանի Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Հայտնի է «Այստեղ լուսաբաց է» (1998), «Երեք տուն» (2008) և «Մանդարիններ» (2013) ֆիլմերով: «Մանդարինները» ներկայացվել և մրցանակներ է վաստակել աշխարհի տարբեր փառատոներում, ընդ որում՝ Վարշավայի ՄԿՓ-ի միջազգային մրցույթում լավագույն ռեժիսորական աշխատանք է ճանաչվել և շահել Հանդիսատեսների մրցանակը, իսկ 2013-ին Մայնհայմ-Հայդելբերգի ՄԿՓ-ում արժանացել Հատուկ և դարձյալ Հանդիսատեսների մրցանակներին:
  • ԱԼԻՆ ԹԱՇՉՅԱՆ

    Թուրքիա

    Ծնվել է 1969-ին Թուրքիայում: 1991-ին ավարտել է Ստամբուլի համալսարանի հաղորդակցությունների բաժինը: 1992-ին սկսել է աշխատել «Milliyet Art Review»-ում և «Milliyet» օրաթերթում: Այս մեդիա խմբում անցկացրած 16 տարիներին եղել է թղթակից, կինոքննադատ և «Art Review»-ի խմբագիր: Միաժամանակ իր քննադատ գործընկերների հետ կինոծրագրեր է ստեղծել թուրքական ռադիոյի և TRT 2 հեռուստաընկերության մշակութային ալիքի համար: Ծրագրել և ներկայացրել է 24-րդ լրատվական ալիքի «Թեմատիկ ֆիլմեր» հաղորդաշարը: 2008-15 թթ. աշխատել է որպես «Star» օրաթերթի քննադատ և սյունակագիր: Ալին Թաշչյանը Թուրքիայի բոլոր խոշոր փառատոների խորհրդատուն ու ծրագրերի համակարգողն է եղել, անդամակցել բազմաթիվ ազգային և միջազգային կինոփառատոների ժյուրիներին: Եվրոպական կինոակադեմիայի անդամ է: Չորս տարվա փոխնախագահությունից հետո 2014-ին ընտրվել է FIPRESCI-ի նախագահ: Այժմ գրում է Թուրքիայի մշակույթն ու արվեստը ներկայացնող www.sanatatak.com նշանավոր հարթակում:

Վավերագրական ֆիլմերի մրցույթ

  • ՄԱՐԵԿ ՀՈՎՈՐԿԱ

    Չեխիա

    Ավարտել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայի (FAMU) կինոյի և հեռուստատեսության բաժինը որպես վավերագրող: Նրա ֆիլմացանկն ընդգրկում է հինգ կարճամետրաժ և միջին տևողության ֆիլմ: 1997-ին Յիհլավայում հիմնված վավերագրական ֆիլմերի ՄԿՓ-ի տնօրենն է: 1996-ին և 1997-ին քննարկումներ է կազմակերպել չեխական մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Յիհլավայի վավերագրական ֆիլմերի ՄԿՓ-ն անդամակցում է եվրոպական վավերագրական կինոյի հինգ առանցքային ԿՓ-երի Doc Alliance գործընկերությանը (Կոպենհագենի CPH:DOX, Լայպցիգի DOK, Յիհլավայի վավերագրական ֆիլմերի ՄԿՓ, Վարշավայի Planete Doc Review, Նիոնի Visions du réel): Վավերագրական կինոյի «do» հանդեսի և «dok.revue» ամսագրի խորհրդատու խմբի անդամ է: Հրավիրվել է անդամակցելու տարբեր փառատոների միջազգային ժյուրիներին (օրինակ՝ Նիոնի Visions du Réel, Մյունխենի Doku.fest կամ Կրակովի ՄԿՓ):
  • ՋՈՎԱՆՆԻ ԴՈՆՖՐԱՆՉԵՍԿՈ

    Իտալիա

    Ֆլորենցիայում բնակվող ռեժիսոր և պրոդյուսեր: Նախ լուսանկարիչ է եղել, ապա վավերագրությանը դիմել՝ մի քանի ամիս անցկացնելով Մեքսիկայի Լակադոնյան ջոնգլիներում, որտեղ նկարահանել է ֆիլմ Սապատայի կողմնակիցների ապստամբության մասին: Հրապարակել է երկու վեպ և մի լուսանկարչական ալբոմ: Հիմնել է Altara Films ընկերությունը, որը թողարկում է իր և այլոց ֆիլմերը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով միջազգային համատեղ արտադրությանը: Դոնֆրանչեսկոյի գործերը ցուցադրվել են զանազան ՄԿՓ-երում: Նրա վերջին աշխատանքը` «Քարե գետը», որպես լավագույն վավերագրական աշխատանք արժանացել է Հռոմի ՄԿՓ-ի Պոջջալիի, Փարիզի Cinéma du Réel ԿՓ-ի Երիտասարդական ժյուրիի, Երևանի ՄԿՓ-ի «Ոսկե ծիրան» և իտալական «Ոսկե գլոբուս» մրցանակներին:
  • ՆՈՒՆՈՒ ՍԵՆԱ

    Պորտուգալիա

    1969-ին Լիսաբոնում ծնված Նունու Սենան անկախ կինոյի IndieLisboa ՄԿՓ-ի հիմնադիրներից և ծրագրերի գլխավոր համակարգողներից է, փառատոն, որն արդեն տասնմեկ տարվա պատմություն ունի: Հաղորդակցության միջոցներ է ուսանել՝ ուսումն ավարտելով կինոյի մասնագիտացմամբ: Նախկինում եղել է Պորտուգալիայի կինոինստիտուտի վարչության աշխատակից և Պորտուգալական ֆիլմադարանի ու Կինոյի թանգարանի ծրագրերի և հրատարակչական բաժնի պատասխանատու: 2004-06-ին եղել է նաև վավերագրական կինոյի Doclisboa ՄԿՓ-ի ծրագրերի համակարգող: Այժմ IndieLisboa տնօրեն և ծրագրավորող լինելուց բացի, համալսարանում կինոյի պատմություն և վավերագրություն է դասավանդում:
  • ԿՈՐԻՆՆԱ ԴԱՆԻԵԼՈՒ

    Ֆրանսիա

    Մոսկվայում ծնված լրագրող և թարգմանիչ: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Հետագայում տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ աշխատել է «Premiere», «Птюч», «Elle» հանդեսների ռուսական և ֆրանսիական հրատարակություններում: Այժմ ապրում է Փարիզում և զբաղվում փառատոների, հետահայաց ցուցադրությունների կազմակերպմամբ, նաև ռուսական ու եվրոպական կինոյին վերաբերող այլ գործունեությամբ: 2010-ից Վոլոգդայի՝ եվրոպական երիտասարդական կինոյի «Ձայներ» փառատոնի գեղարվեստական ղեկավարն է:
  • ՍՅՈՒԶԱՆ ԽԱՐԴԱԼՅԱՆ

    Շվեդիա

    Ստոկհոլմում բնակվող սփյուռքահայ անկախ կինոռեժիսոր և լրագրող: Լրագրություն է ուսանել Բեյրութում և Փարիզում, լրագրող աշխատել Փարիզում մինչև 1988-ը, երբ սկսել է կինոյով զբավել: Ավարտել է Բոսթոնի Թաֆթի համալսարանի Ֆլեչեր դպրոցը միջազգային իրավունքի և դիվանագիտության մագիստրոսի աստիճանով: «Պատմության փրկություն. նկաահանելով վերապրածներին» գրքի հեղինակն է: Սյուզան Խարտալյանը նկարահանել է մի շարք վավերագրական ֆիլմեր, որոնց թվում են «Վերադարձ դեպի Արարատ»-ը (1988), «Անապահով հողը» (1993), «Նրա հայ արքայազնը» (1997), «Ափիոնից մինչև քրիզանթեմներ»-ը (2000), «Բառեր և քարեր. Ղազա»-ն (2000), «Տատիկին դաջվածքները» (2011): Այժմ Սյուզանն աշխատում է իր նոր ֆիլմի՝ «Այլ Երուսաղեմ»-ի վրա:

Հայկական համայնապատկեր մրցույթ

  • ՆԻՔ ՀՈԼԴՍՈՒՈՐԹ

    Մեծ Բրիտանիա

    Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ու Ռուսաստանում աշխատող լրագրող, սցենարիստ, ռեժիսոր, կինո- և հեռուստատեսային արտադրանքի փորձագետ: «The Hollywood Reporter»-ի արևելաեվրոպական բաժնի վարիչն է, մոսկովյան թղթակից է աշխատել լոնդոնյան «Sunday Telegraph» թերթում, «Times»-ի «Higher Education» հավելվածում և «Variety» հանդեսում: Որպես կինոարտադրության փորձագետ՝ կինոյի և հեռուստատեսության շուրջ քննարկումներ է կազմակերպել մի շարք միջազգային միջոցառումների շրջանակներում, ընդ որում՝ Կաննի (Ռուսական տաղավար, 2012), Վրոցլավի «Նոր հորիզոններ» (2012-14), Բեռլինի (6-րդ Cinema Total, 2012, շեշտադրումը՝ Ռուսաստանի հետ համատեղ կինոարտադրություն) ՄԿՓ-երում: Հինգ վավերագրական կարճամետրաժ ֆիլմի սցենարի հեղինակը և ռեժիսորն է: Այժմ աշխատում է «Նապոլեոնի կորուսյալ կայսերական գանձը» դրամա-վավերագրական նախագծի վրա:
  • ԻՐԵՆԱ ԲԻԼԻՉ

    Ֆրանսիա

    Բելգրադում ծնված և հասակ առած Իրենա Բիլիչը Սորբոնում փիլիսոփայություն ու մարդաբանություն է ուսանել, Ժան Ռուշի և Էրիկ Ռոմերի ղեկավարությամբ` կինոռեժիսուրա: Համալսարանն ավարտելուց հետո հանդես է եկել որպես կինոքննադատ և թարգմանիչ: Հեղինակել է ավելի քան 20 վավերագրական և կարճամետրաժ խաղարկային ֆիլմ (այդ թվում` «Խենթ տունը», «Խորհրդավոր նավերը», «Դերվիշները», «Սպան» և «Ավելի ուշ է, քան կարծում ես»), որոնք ներկայացվել են, Կրետեյի, Կլերմոն-Ֆեռանի, Ստոկհոլմի, Բելգրադի, Կոլաշինի, Մոսկվայի և Մոնպելյեի փառատոներում, ինչպես նաև Ֆրանսիական ֆիլմադարանում, Մարդու թանգարանում, Քասելի Documenta ցուցահանդեսում, UNESCO-ում, Օսլոյի կինոթանգարանում և Նյու Յորքի Ամերիկյան գեղարվեստի պատկերասրահում: Իրենա Բիլիչը 2006-ից ի վեր Փարիզում և Նորմանդիայում կայացող «Եվրոպան Եվրոպայի շուրջ» և «Եվրոպան Եվրոպայով» արվեստի և հեղինակային ֆիլմերի մեկամսյա փառատոների հիմնադիրն է, պրոդյուսերը և գեղարվեստական ղեկավարը:
  • ԲԻՋԱՅԱ ՋԵՆԱ

    Հնդկաստան

    Ռեժիսոր, սցենարիստ, դերասանուհի: Ավարտել է Հնդկաստանի կինոինստիտուտը (Պունա), Օրիսա նահանգից սերող նշանավոր դերասանուհի է և պետական մրցանակակի դափնեկիր՝ որպես լավագույն դերասանուհի: Խաղացել է գեղարվեստական ֆիլմերում և հեռուստասերիալներում: Այդ ֆիլմերից «Հակիմ Բաբու»-ն ճանաչվել է լավագույն օրիական ֆիլմ՝ արժանանալով ազգային մրցանակի: 1992-95 թթ. Բիջայա Ջենան ընդգրկվել է Հնդկաստանի կինոյի և հեռուստատեսության ինստիտուտի վարչական խորհրդի կազմում: Ժյուրի անդամ է եղել և տարբեր փառատոներում և բազմաթիվ մրցանակներ ստացել: Բիջայան ուժերը փորձել է նաև որպես ռեժիսոր: «Թարա» և «Աբհաաս» մրցանակակիր ֆիլմերի պրոդյուսերը, սցենարի հեղինակը, ռեժիսորը և դերակատարուհին է: Ֆիլմերն արժանացել են մի շարք մրցանակների:
  • ՄԱՐԻՆԱ ԱԺԱԺԱ

    ԱՄՆ

    Սցենարիստ, կինոծրագրերի համադրող: 1998-ից ի վեր Սիեթլի ՄԿՓ-ի կինոծրագրավորող, ֆիլմեր ընտրող Մարինա Աժաժայի ուշադրության կենտրոնում Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի, Ռուսաստանի, բալթյան երկրների և Կենտրոնական Ասիայի ֆիլմերն են: Նա անդամակցել է Տրիեստի, Վարշավայի և Բելառուսի «Լիստապադ» կինոփառատոների ժյուրիներին: Ծնվել է 1950-ին Հոլիվուդում, հասակ առել Լոս Անջելոսում և 1969-ից բնակվել Վաշինգթոն նահանգում: 1989-ին ավարտել է Վաշինգթոնի Էվերգրին նահանգային քոլեջի գրականության բաժինը բակալավրի աստիճանով: 1991-97 թթ. ապրել է Ռուսաստանի Դաշնությունում և սովորել Սանկտ Պետերբուրգի Հեռուստատեսության և կինոյի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում (1993-94, Սեմյոն Արանովիչի արվեստանոց): Եղել է Ռուսաստանում առաջին՝ «Պատմությունը Հոլիվուդի աչքերով» ամերիկյան ճամփորդող կինոփառատոնի պրոդյուսերներից մեկը: 1988-ին ավարտել է Վաշինգթոնի համալսարանի սցենարական դասընթացը, իսկ 2005-ին`TheFilmSchool-ի սցենարական բաժինը (Սթյուարթ Սթերնի արվեստանոց):
  • ԱՐԱ ԵՐՆՋԱԿՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է 1951-ին Երևանում: Արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի պետական կամերային թատրոնի հիմնադիր և ռեժիսոր, թատերագիր: Նախնական մասնագիտությամբ կիբեռնետիկոս է և միայն 1983-ին է ավարտել ռեժիսորական կրթությունը: Ուսանողական տարիներին հիմնել է Հայաստանի Ուրախների և հնարամիտների ակումբը և թատերական հաջողությունների հասել: Զուգահեռաբար 1990-ից սկսել է զբաղվել կինոռեժիսուրայով` մինչև օրս նկարահանելով չորս ֆիլմ:

Կորիզ մրցույթ

  • ՀՈՎԻԿ ՀԱԲԵՇՅԱՆ

    Լիբանան

    Կինոլրագրող և կինոքննադատ: Ներկայումս վարում է 1933-ից Բեյրութում հրատարակվող «Ան-Նահար» արաբական օրաթերթի կինոյի ամենշաբաթյա էջը: Կարիերան սկսել է 1999-ին որպես անկախ լրագրող՝ աշխատակցելով տեղական և տարածաշրջանային արաբակալեզու մամուլին: Որպես ռեժիսոր և պրոդյուսեր վավերագրական ֆիլմեր է նկարահանել տարբեր հեռուստաընկերությունների, մասնավորապես կինոռեժիսորների դիմանկարներ ներկայացնող «Արաբական ոսպնյակ» հաղորդաշարի համար: Մասնակցել է նաև ուսանողներին աջակցող բազմաթիվ լսատեսողական սեմինարների: Screen ինստիտուտի խորհրդի անդամ է, մի հաստատություն, որն օժանդակում ու խթանում է կինոն իր բոլոր դրսևորումներով՝ որպես մշակութային, գեղարվեստական և սոցիալական արժեքների արտահայտչամիջոց: 2005-ից ի վեր որպես կինոքննադատ, ինչպես նաև ժյուրիի անդամ, լուսաբանում է միջազգային կինոփառատոներ (Կանն, Բեռլին, Վենետիկ, Թորոնթո): FIPRESCI-ի և NETPAC-ի անդամ է:
  • ԱԲՈԼՖԱԶԼ ՍԱՖԱՐԻ

    Իրան

    Կինոռեժիսոր և պրոդյուսեր: Ծնվել է 1974-ին Իրանի Յազդ քաղաքում: 90-ականների սկզբից ի վեր ներգրավվել է կինոարտադրության մեջ և նախքան իր ուսումնառությունը ստեղծել շատ կարճամետրաժ ֆիլմեր: 2000-ին ավարտել է Թեհրանի գեղարվեստի համալսարանը: Արժանացել է այլևայլ միջազգային կինոմրցանակների և աշխատել տարբեր օտարերկրյա հեռուստընկերությունների համար, ինչպիսին է «Արտե»-ն: 2006-ին նկարահանել է իր առաջին՝ «Աշխարհի եզրին» լիամետրաժ ֆիլմը, որը մրցանակներ է ստացել «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ում: Սաֆարիի երկրորդ լիամետրաժ աշխատանքը՝ «Թեհրանից մինչև դրախտ»-ը, ցուցադրվել է տարբեր ՄԿՓ-երում, ինչպիսիք են Մոնրեալի և Ռոտերդամի փառատոները: Վերջերս Սաֆարին Իրանում ձեռնամուխ է եղել իր երրորդ լիամետրաժ կինոնկարին:
  • ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է 1962-ին Երևանում: 1995-ին ավարտել Երևանի սպորտի և ֆիզիկական կուլտուրայի պետական համալսարանը որպես ջրային պոլոյի մարզիչ: Երբեք չաշխատելով որպես մարզիչ` զբաղվել է արծաթագործությամբ, ապա` նկարչությամբ: Վերջապես ի կատար ածելով մանկության երազանքը` մտել է կինոաշխարհ: 1995-ին նկարահանել է իր առաջին կարճամետրաժ աշխատանքը` «Լռությունը»: Նկարահանել է նաև գովազդ, բազմաթիվ երաժշտական հոլովակներ փոփ ժանրի հայ և ռուս կատարողների համար, մրցանակների արժանացել Հայկական երաժշտական մրցանակաբաշխությունում: 2011-ին հիմնել է «Արև» կինոստուդիան, որի տնօրենն է: Ռուս սցենարիստ Վադիմ Լևանովի հետ համահեղինակել է «1+1=1» լիամետրաժ ֆիլմի սցենարը: 2014-ին ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությանը Հրանտ Վարդանյանի «Սպիտակ գառան երազը» արժանացել է լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար սահմանված մրցանակին:

FIPRESCI ժյուրի

  • ՍԹԻՎԵՆ ԼՈՔ

    ԱՄՆ

    Նյու Յորքում ծնված Սթիվեն Լոքը 1960-ականներից ապրում է Գերմանիայում, ներկայումս` Բեռլինում: MEDIA ծրագրի համար և որպես կինոյի ու թատրոնի քննադատ աշխատելուց հետո հրավիրվել է Բեռլինի ՄԿՓ-ի երկլեզու օրաթերթը հիմնելու և խմբագրելու, ինչպես նաև 20 տարով ընդգրկվել է մրցութային ծրագրի ընտրող հանձնաժողովում: Մինչև օրս աշխատում է Բեռլինալեում, այժմ՝ որպես հատուկ խորհրդատու և ֆիլմ որոնող, հիմնականում Սկանդինավյան երկրների պատասխանատու: Կինոլրագրությունից բացի, զբաղվում է նաև թարգմանչությամբ արվեստի, մշակույթի և պատմության ոլորտներում:
  • ԵԼԵՆԱ ԴՈՒՐԳԵՐՈՒ

    Ռումինիա

    Կինոքննադատ, բանաստեղծ, հրատարակիչ, թարգմանիչ: 2008-ին կինեմատոգրաֆի և լրատգրության գծով ասպիրանտուրա է ավարտել: 2010-ից «Ziarul Lumina» թերթի կինոմեկնաբանն է: 2001-ից մշտապես կինոխորագրեր է վարել ռումինական տարբեր հանդեսներում ու թերթերում: Գրել է հետևյալ գրքերը կինոյի մասին, «Տարկովսկի. ֆիլմը որպես աղոթք: Սրբության պոետիկան Անդրեյ Տարկովսկու կինոյում» (2002), «Զրույցներ Մարինա Տարկովսկայայի հետ» (2004), «Սանդուղք դեպի դրախտ. Կուստուրիցա, Տարկովսկի, Փարաջանով» (2011): DaKino (2005), Բուխարեստի (2006), Կարլովի Վարիի (2006), Քոթբուսի (2009) ՄԿՓ-ների ժյուրիի անդամ է եղել: Քոթբուսի ՄԿՓ-ում (2009) նախագահել է Էկումենիկ ժյուրին: Հավատարմագրված լրագող է եղել տարբեր ՄԿՓ-երում («Զոլոտոյ վիտյազ», Ռուսաստան, FILM.DOK, Սևծովյան ՄԿՓ, Մոսկվայի ՄԿՓ, Astra Film, B-EST, BIFEST, DaKino): Ավելի քան 15 հրապարակում ունի Ռումինիայում, Սերբիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Իտալիայում, Բրազիլիայում տպագրված հրատարակություններում («Իսկուսստվո կինո», kinokultura.com, «Kinoruss»): 2002-ից Ռումինիայի կինեմատոգրաֆիստների միության անդամ է:
  • ՍԻՐԱՆՈՒՅՇ ԳԱԼՍՏՅԱՆ

    Հայաստան

    Կինոգետ, արվեստագիտության թեկնածու: 1991-ին ավարտել է ԵրՊԻ (Ճարտարագիտական համալսարան) տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, 1999-ին` ԵԹԿՊԻ կինոգիտության բաժինը: 1995-ից կինոգիտական հոդվածներով հանդես է գալիս հանրապետական թերթերում և ամսագրերում, հրապարակումներ ունի նաև Հայաստանից դուրս: 2008-ին ՀՀ ԳԱ Արվեստի ինստիտուտում պաշտպանել է «Այլաբանությունը հայ կինոարվեստում» թեզը: 1999-ից դասավանդում է «կինոյի պատմություն» առարկան ԵԹԿՊԻ-ում, իսկ 2002-ից` ԵՊՀ-ում: 2000-ից` կինոքննադատների միջազգային ընկերակցության (FIPRESCI), 2007-ից `Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, 2011-ից Հայաստանի Ազգային կինոակադեմիայի անդամ է: Մասնակցել է միջազգային գիտաժողովների: Հանդես է եկել հեռուստատեսությամբ, ներկայացրել կինոյին նվիրված հաղորդաշարեր: Հեղինակ է վավերագրական ֆիլմերի սցենարների: 2002-ին լույս է տեսել նրա «Էջեր ուրիշի օրագրից» պատմվածքների ժողովածուն: 2011-ին հրատարակվել է Սիրանույշ Գալստյանի «Հայացք մեր կինոյին. պատմությունը և ներկան» մենագրությունը, որ ներառում է ազգային կինոարվեստի պատմությունը` ստեղծման պահից մինչև մեր օրերը: Նույն 2011-ին կազմել և խմբագրել է Ռոման Բալայանին և Դմիտրի Կեսայանցին նվիրված գրքույկներ:

Էկումենիկ ժյուրի

  • ՅՈԱԽԻՄ ԳՈԼԻՆ

    Գերմանիա

    Բողոքական աստվածաբանություն է ուսանել Հայդելբերգում, Թյուբինգենում, Չիկագոյում և Բոննում: Նրա մասնագիտական կարիերայի հաջորդական փուլերն են փորձառությունը կլինիկայում (Չիկագո, 1963), արտադրական ու սոցիալական գործունեությունը Բեռլինում (1965-66) և աշխատանքը երիտասարդնրի հետ Հռենոսի մարզի բողոքական եկեղեցում (1968-72): Աքրայում մասնակցել է Հավատի և կարգի վերաբերյալ Աշխատավորների փոխհաուցման հանձնախմբի էկումենիկ համաժողովին: Եղել է Ֆրանկֆուրտ-Բորնհայմի Սուրբ Հովհաննես ծխի քահանա և եկեղեցական շրջանի ավագ քահանա (1990-2002): «Տեսնելով և հասկանալով ֆիլմերը» կինոակումբի աշխատակազմի, ինչպես նաև Բողոքական կինոաշխատանքի և Ինտերֆիլմի անդամ է:
  • Տ. ՌՈՒԲԵՆ ԱԲԵՂԱ ԶԱՐԳԱՐՅԱՆ

    Հայաստան

    Ուսանել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում, և ապա կրթությունը շարունակել Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Աշխատում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգում և «Գարեգին Ա» հայագիտական-աստվածաբանական կենտրոնում: 2004-06 թթ. ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում` որպես հոգևոր սպասավոր: 2001-ին ձեռնադրվել է սարկավագ, 2004-ին՝ կուսակրոն քահանա: 2006-09 թթ. սովորել է Հռոմի Գրիգորյան պապական համալսարանի մագիստրատուրայի սուրբգրային աստվածաբանության ֆակուլտետում: 2009-11 թթ. աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժնում: 2011-ից ՀՀ քրեակատարողական հիմնարկների հոգևոր ծառայության պատասխանատու է: Հաղորդավար է «Շողակաթ» հեռուստաընկերությունում, դասավանդում է Սևանի Վազգենյան դպրանոցում և Սուրբ Էջմիածնի Գևորգյան աստվածաբանական համալսարանում: Հեղինակ է մի շարք ուսումնասիրությունների ու հոդվածների:
  • ԺԱՆ-ԺԱԿ ԿՅՈՒՆԱԿ

    Ֆրանսիա

    Ժան-Ժակ Կյունակը մրցանակների ներկայացված մի շարք խաղարկային կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերի ռեժիսոր է: Աշխատում է ֆրանսիական France 3 հանրային հեռուստատեսության համար: Աշխատել է նաև Փարիզի M6, Ժնևի RTS և Հոնկոնգի NBC հեռուստաալիքների համար: Ֆրանսիական SIGNIS-ի (Հաղորդակցության համաշխարhային կաթոլիկական ընկերակցություն) և Մոնպելյեի (Ֆրանսիա) Քրիստոնեական կինոփառատոնի անդամ է: Եղել է տարբեր կինոփառատոների ժյուրիի անդամ է, ինչպիսիք են Նիոնի Visions du Réel-ը և Նյոշատելի(Շվեյցարիա) ու Թուրինի (Իտալիա) փառատոները:
Made on
Tilda