2018
Ծրագրեր/Ժյուրիներ/Պարգևներ
ԲԱՑՈՒՄ / ՓԱԿՈՒՄ
ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ
Թերի Գիլիամ
ԴՈՆ ԿԻԽՈՏԻՆ ՍՊԱՆՈՂԸ
Ռոբեր Գեդիգյան
ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
ԱՆՆԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Ալեքսեյ Ֆեդորչենկո
ԱՆՑՈՒՂԻՆԵՐՈՒՄ
Թոլգա Քարաչելիք
ԹԻԹԵՌՆԵՐ
Յանեզ Բուրգեր
ԻՎԱՆ
Թոմաս Շտուբեր
ԴԵՄՔ
Մալգոժատա Շումովսկա
ՖՈՐՏՈՒՆԱ
Շիրին Սենո
ՆՅԱՐԴԱՅԻՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ
Մուայադ Ալայան
ՄԱՏՆԱԳՐԵՐ ՍԱՌԱՅԻ և ՍԱԼԻՄԻ ՎՐԱ
Ժերմինալ Ռոո
ՎԱՐՁՈՎ Է ՏՐՎՈՒՄ
Չեժիյան Ռամալինգամ
ՏԻԳՐԵ
Իլիան Ջևելեկով
ԱՄԵՆԱԳՈՆ
Ռոման Բոնդարչուկ
ՀՐԱԲՈՒԽ
Ուլիսես Պոռա Գարդիոլա, Սիլվինա Շնիցեր
ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ
20-ՐԴ ՇՐՋԱՆԻ ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐԸ
Հեսամ Էսլամի
ՀԵՌԱՎՈՐ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆ
Էմիլիանո Դանտե
ԱՊԵՆԻՆՆԵՐ
Լիդիա Շեյնին
ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Շևաուն Միզրահի
ՆԱԽԿԻՆ
ՇԱՄԱՆԸ
Լուիս Բոլոնյեզի
ՁԳՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Բորիս Միտիչ
ՆԵՐԲՈՂ ՈՉՆՉԻՆ
Այնարա Վերա
ԿՀԱՆԴԻՊԵՆՔ ՎԱ՛ՂԸ, ԵԹԵ ԱՍՏՎԱԾ ՏԱ
Մաթյո Բրույար
Ժան Լիբոն, Իվ Ինան
ՈՉ ԴԱՏԱՎՈՐ, ՈՉ ՀԱՍԱՐԱԿԱՑ ԿԻՆ
ՇՈՒԹԲՈԼ
Ֆելիքս Կոլոմեր
ՇՐՋԱԿԱ ԱՆՑՈՒԴԱՐՁ
Վախթանգ Կունցև-Գաբաշվիլի
ՀՍՏԱԿ ԱՇԽԱՐՀ
Ալեքսանդր Աբատուրով
ՈՐԴԻՆ
Ռիմ Սալեհ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ
ՄԱՅՐԱՄՈՒՏԻ ԲԵՌՆԱՏԱՐԸ
Աբուլֆազլ Սաֆարի
ԵՎԱ
Ռոբերտ Դերանյան
ՏԱԲՈՒ
Սևդա Ուսանօղլու
ԱՂՈՏ ՄԱՏԻՏԱՆԿԱՐ
Անահիտ Աբադ
ԳՈԳ ԵՎ ՄԱԳՈԳ
Գարիկ Մաշկարյան
ԴԱՆԻԵԼ
Սուրեն Բաբայան
ՀՈՂ ՉԱՓՈՂՆԵՐԸ
Դիանա Կարդումյան
ՏՈՄԲԵ
Կարո Բերբերյան
ԵՐԿՆՔԻ ԵՎ ԵՐԿՐԻ ՄԻՋԵՎ
ՎԵՐԱՊՐԵԼՈՒ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ
Մանե Գրիգորյան
ՍԻՐԱՎԱՌ
Արուս Հակոբյան
ԵԿԵԼ ԵՄ, ՈՐ ԳՆԱՄ
Ավո Ջոն Քամբուրյան
Մաթյո Զեյթինջիօղլու
ՊՐՈ ՇԱՄԻՐԱՄ
Մարիամ Օհանյան
ԼՈՒՍԻՆԸ, ԱՐԵՎԸ ԵՎ ՀՐԱՑԱՆԱԿԻՐՆԵՐԸ
Տարոն Պետրոսյան, Վրեժ Պետրոսյան
ՊՈԵՄ ՄԻԱՅՆԱԿ ԳԱՅԼԻ ՄԱՍԻՆ
Միգել Անգել Նիետո
ԱՐԱՐԱՏԻ ՍՏՎԵՐԸ
Վահագն Խաչատրյան
ԲՆԱՋՆՋՈՒՄ
ՔԱՄՈՒ ՀԵՏ
Կոստադին Բոնև
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ
Նաիրի Հոխիկյան
ԱՐԵՎԸ ՑԵԽՈՎ ՉԵՍ ԾԱԾԿԻ
Արթուր Սահակյան
Առնո Խայաջանյան
ԴԵՊՔ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Էվելինա Բարսեղյան
Ստաս Նամին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՆԱՎՈՒՐՑ ՏԱՃԱՐՆԵՐԸ
Մանե Բաղդասարյան
ԱԴԱՊՏԱՑԻԱ
ԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻՆ ԵՄ
Աշոտ Ջազոյան
ՀԱՅԵԼՈՒ ՄԻՋՈՎ
Արսեն Առաքելյան
ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
ԱՄԵՆԱԳՈՆ
Իլիան Ջևելեկով
ԱՌԱՆՁՆԱՏՈՒՆԸ
Ժան Լիբոն, Իվ Ինան
ՈՉ ԴԱՏԱՎՈՐ, ՈՉ ՀԱՍԱՐԱԿԱՑ ԿԻՆ
Մարտեն Լառոշ
ՏԱԴՈՒՍԱԿ
Ռոբեր Գեդիգյան
ԻՆՉ ՆՈՒՐԲ Է ՄԱՇԿԴ
Դընի Կոտե

ՄԵՔՏՈՒԲ, ԻՄ ՍԵՐ. ԵՐԳ ԱՌԱՋԻՆ
Ժերմինալ Ռոո
ՖՈՐՏՈՒՆԱ
Վալերի Մասադյան
ՄԻԼԱ
Աբդելլատիֆ Քեշիշ
Սեվ հինգշաբթի
Յուրի Բիկով
Մայորը
Անտոնի Կրաուզե
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ
ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ
Պավել Պավլիկովսկի
ՖՈՔՍՏՐՈՏ
Ասղար Ֆարհադի
ԲՈԼՈՐԸ ԳԻՏԵՆ
Ալեքսեյ Զլոբին
ԼՈՐԻԿ
Սամուել Մաոզ
ԱՆՇԱՐԺ ՆՍՏՈՂ ՓԻՂԸ
Հու Բո
ՀՐԴԵՀԻՉԸ
Ալեքսեյ Գերման կրտսեր
ԴՈՎԼԱԹՈՎ
Ճաո Լյան
ՎԻՇԱՊԸ
Լի Չհան-դոն
ԱՆՏՈՄՍ ՈՒՂԵՎՈՐԸ
Բեն վան Լիսհաութ
ԿԻՆԸ ԵՎ ՍԱՌՑԱԴԱՇՏԸ
Ցայ Չենծե
ԱՅՐԻ ՎՀՈՒԿԸ
Ալեքսեյ Վախրուշև
ՏՈՒՆԴՐԱՅԻ ԳԻՐՔԸ
Աուդրյուս Ստոնիս
ՍԱՖԱՐԻ
ԹՄՐԱՎԱՃԱՌԸ
Հիրոկաձու Կորեեդա
ԽԱՆՈՒԹԻ ԳՈՂԵՐ
Շոն Բեյքեր
«ՖԼՈՐԻԴԱ» ՆԱԽԱԳԻԾԸ
Լարի Սմիթ
ՍՏԵՂԾՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
Էմիլի Աթեֆ
ԵՐԵՔ ՕՐ ՔԻԲԵՐՈՆՈՒՄ
ԲՈՅՍ
Անդրես Ֆայել
ՕՏԱՐԱՑԱԾ ԴՈՒՍՏՐԸ
Թոմաս Շտուբեր
ԱՆՑՈՒՂԻՆԵՐՈՒՄ
Քրիստիան Փեցոլդ
ԱՆՑՈՒՄ
Ստեֆան Լաքանթ
ԱՊՀ ծրագիր
ԶԱՆԳ ՀՈՐԸ
Սերիկ Ապրիմով
ԿԵՆՏԱՎՐՈՍ
Ալեքսեյ Ֆեդորչենկո
ԱՆՆԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Ալեքսեյ Գերման կրտսեր
ԴՈՎԼԱԹՈՎ
Ակթան Արըմ Կուբաթ
ՏՈԿՈՒՆՈՒԹՈՒՆ
Ռաշիդ Մալիկով
ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Գարիկ Մաշկարյան
ԳՈԳ ԵՎ ՄԱԳՈԳ
Միխայիլ Գորոբչուկ
ԱՎԵՐԱԿԸ
Լիդիա Շեյնին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻՆԱՎՈՒՐՑ ՏԱՃԱՐՆԵՐԸ
ՎԱՂԸ
Ստաս Նամին
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԱՄԲ
Ադիլխան Երժանով
ԱՇԽԱՐՀԻ ՍԻՐԱԼԻՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Յուլյա Շատուն
Յուսուփ Ռազիկով
ՄԱՅԻՍԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ
Իգոր Կիստոլ
ԻՐԱԿԱՆ ԿՈՒԲԱՆ
Ստաս Նամին, Ջիմ Բրաուն
ՈՐԴԻՆ
ՏՈՒՆԴՐԱՅԻ ԳԻՐՔԸ
Ալեքսանդր Աբատուրով
Ալեքսեյ Վախրուշև
ԼՈՐԻԿ
Ալեքսեյ Զլոբին
Էվելինա Բարսեղյան
ԴԵՊՔ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Կլիմ Շիպենկո
ՍԱԼՅՈՒՏ-7
ԵՍ ԱՅՎԱԶՈՎՍԿԻՆ ԵՄ
Աշոտ Ջազոյան
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. Դարեն Արոնոֆսկի
ՍԵՎ ԿԱՐԱՊ
Դարեն Արոնոֆսկի
ՄԱ՛ՅՐ
Դարեն Արոնոֆսկի
ԱԿՈՒՆՔԸ
Դարեն Արոնոֆսկի
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. Ջանֆրանկո Ռոզի
ԾՈՎԻ ՄԱԿԱՐԴԱԿԻՑ ՑԱԾՐ
Ջանֆրանկո Ռոզի
ՍՐԲԱԶԱՆ ՕՂԱԿԱՁԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Ջանֆրանկո Ռոզի
ՄԱՐԴԱՍՊԱՆ, ՍԵՆՅԱԿ 164
Ջանֆրանկո Ռոզի
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ. Ինգմար Բերգման, Դավիթ Սաֆարյան
ՈՐՔԱՆ ԷԼ ՏԱՐՕՐԻՆԱԿ Է, ԽՈԽԼՈՎԱՅԻ ՄԱՍԻՆ
Դավիթ Սաֆարյան
Դավիթ Սաֆարյան
ԿՈՐՍՎԱԾ ԴՐԱԽՏ
ԱՄԱՌԸ ՄՈՆԻԿԱՅԻ ՀԵՏ
Յանե Մագնուսոն
ԲԵՐԳՄԱՆ. ՄԻ ՏԱՐԻ, ՄԻ ԿՅԱՆՔ
Ինգմար Բերգման
ՀԱՂՈՐԴՈՒԹՅՈՒՆ
Ինգմար Բերգման

ԺՅՈՒՐԻՆԵՐ


Խաղարկային ֆիլմերի մրցույթ

  • ԱՍՂԱՐ ՖԱՐՀԱԴԻ

    Իրան

    Ծնվել է 1972-ին Իրանում: Պատանեկան տարիքից տարվել է կինոյով և  ռեժիսորական ուսումն սկսել՝ 1986-ին անդամակցելով Սպահանի երիտասարդական կինոմիությանը, որտեղ 8 և 16մմ-ոց ժապավեններով կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել: 1998-ին ավարտել է Թեհրանի համալսարանի դրամատիկական արվեստների դպրոցը որպես թատերարվեստի բակալավր, իսկ մի քանի տարի անց թատրոնի ռեժիսորի մագիստրոսական աստիճան ստացել: Ֆարհադիի ռեժիսորական դեբյուտը «Պար փոշու մեջ» ֆիլմն էր (2003), իսկ մեկ տարի անց նա նկարահանեց «Գեղեցիկ քաղաքը»: Նրա երրորդ ֆիլմը՝ «Հրավառության չորեքշաբթին» (2006), նվաճեց Չիկագոյի ՄԿՓ-ի «Ոսկե Հյուգո» մրցանակը: Չորրորդ՝ «Էլիի մասին» ֆիլմը (2009) Ֆարհադիին  «Արծաթե արջ» բերեց Բեռլինի ՄԿՓ-ում՝ որպես լավագույն ռեժիսորի, ինչպես նաև լավագույն կիոնկար ճանաչվեց Թրայբեքա ԿՓ-ում: 2009-ին այս ֆիլմով Իրանը պաշտոնապես առաջադրվեց Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակին «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգով: Ֆարհադիի հաջորդ աշխատանքը՝ «Նասեր և Սիմին. ամուսնալուծություն»-ը (2011) սենսացիայի տեղիք տվեց: Ֆիլմն արժանացավ քննադատների դրվատանքին թե՛ Իրանում և թե՛ Իրանից դուրս: Ռոջեր Էբերթը կինոնկարը կոչեց «տարվա լավագույն ֆիլմ», Բեռլինի ՄԿՓ-ում «Ամուսնալուծությունը»  «Ոսկե արջ» նվաճեց որպես լավագույն կինոնկար, ինչպես նաև երկու «Արծաթե արջ» տղամարդկանց և կանանց լավագույն դերասանախմբերի համար: Ֆիլմը լավագույն արտասահմանյան կինոնկար ճանաչվեց նաև Ամերիկացի կինոքննադատների ազգային խորհրդի, «Ոսկե գլոբուս», «Սեզար», «Անկախ ոգի»  (Independent Spirit) մրցանակաբաշխություններում: Ի վերջո «Ամուսնալուծությունը»՝  որպես տարվա լավագույն արտասահմանյան ֆիլմ, ստացավ նաև  «Օսկար»՝ Ֆարհադիին դարձնելով առաջին իրանցի օսկարակիր ռեժիսորը: Նա իր վեցերորդ աշխատանքը՝ «Անցյալը» (2013), նկարահանեց Ֆրանսիայում: Գլխավոր դերակատարուհի Բերենիս Բեժոն Կաննի ՄԿՓ-ում լավագույն դերասանուհու տիտղոսին արժանացավ: «Անցյալը» հավակնում էր «Ոսկե գլոբուսի» որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ և այդ անվանակարգով հաղթեց  Ամերիկացի կինոքննադատների ազգային խորհրդի մրցանակաբաշխությունում, առաջադրվեց հինգ «Սեզար»-ի, այդ թվում՝  «լավագույն ռեժիսոր»,  «լավագույն դերասանուհի» և  «լավագույն սցենար» անվանակարգերում: Ֆարհադին իր յոթերորդ ֆիլմը՝ «Առևտրական գործակալը» (2016), նկարահանեց Իրանում: Կաննի 69-րդ ՄԿՓ-ում ֆիլմին մրցանակ շնորհվեց լավագույն սցենարի համար, իսկ գլխավոր դերակատար Շահաբ Հոսեյնին լավագույն դերասան ճանաչվեց: Այս ֆիլմը 2017-ին երկրորդ «Օսկարը» բերեց Իրանին «լավագույն արտասահմանյան ֆիլմ»  անվանակարգում: Ֆարաբիի վերջին աշխատանքը՝ «Բոլորը գիտեն» հոգեբանական թրիլերը, այս տարի բացեց Կաննի ՄԿՓ-ի մրցույթը:
  • ԼԱՐԻ ՍՄԻԹ

    Մեծ Բրիտանիա

    Լարի Սմիթը կինոասպարեզ է մտել մոտ 1969-ին՝ քսան տարեկանում, աշխատանքի անցնելով Լոնդոնի մերձակայքի «Շեփերթոն» ստուդիայում: Նա վաղ գիտակցեց, որ ստուդական կյանքն իր համար չէ. մեծ կինոստուդիայում աշխատող մարդկանց քանակն ու տեմպը գործարանի զգացողություն էին առաջացնում: Լարի Սմիթն ընտրեց անկախ գործունեությունը: Շուրջ 1970-ին նա բարեբախտաբար հանդիպեց Սթենլի Կուբրիկին, որը խնդրեց աշխատել իր «Բարի Լինդոն» ֆիլմի վրա. սա սկիզբ դրեց երկարատև համագործակցության, որը շարունակվեց ավելի քան քառորդ դար՝ մինչև Կուբրիկի վաղաժամ մահը: Լարի Սմիթին պատիվ վիճակվեց դառնալու նրա վերջին գործի՝ «Լայն փակված աչքերով» ֆիլմի օպերատորը: Այդ ժամանակից ի վեր Սմիթն աշխատել է այլևայլ հետաքրքիր ֆիլմերի վրա, ընդ որում՝ որպես ռեժիսոր ինքն էլ ֆիլմ նկարահանել («Թմրավաճառըը», 2015)
  • ԲԵՔԻ ՓՐՈԲՍՏ

    Գերմանիա

    Բեքի Փրոբստը 2014-ից Եվրոպական կինոշուկայի նախագահն է:
    Ծնվել է Ստամբուլում: Իրավաբանություն և լրագրություն է ուսանել, աշխատակցել «Թերջուման» օրաթերթին և  «Հայաթ» շաբաթաթերթին:  1960-ին տեղափոխվել է Շվեյցարիա, որտեղ բազմաթիվ մշակութային նախագծեր է իրականացրել: Այնուհետև դարձել է Probst-Kinobetriebe ցուցադրող խմբի ղեկավարը: Նվիրումը կինոարվեստին շուտով նրան դրդել է գործունեությունն ընդլայնել դեպի Եվրոպա և այլուր: 1981-88 թթ.  եղել է Թուրքիայի և Հունաստանի  պատվիրակը Բեռլինի ՄԿՓ-ում: 1985-ին Լոկառնոյի ՄԿՓ-ում վաճառահանդես է կազմակերպել: Մինչև   1995-ը անդամակցել է նաև Լոկառնոյի ՄԿՓ-ի ընտրող խորհրդին: 1988-2014թթ. եղել է Բեռլինի ՄԿՓ-ի Կինոտոնավաճառի նախագահը:  Նա Կինոտոնավաճառը  վերանվանել է Եվրոպական կինոշուկա, և նրա ղեկավարությամբ Եվրոպական կինոշուկան դարձել է միջազգային խոշորագույն ու կարևորագույն կինոտոնավաճառներից մեկը: Ի հավելումն՝ Բեքի Փրոբստը նաև Ժնևի «Վաղվա աստղեր» (Stars de Demain) փառատոնի գեղարվեստական ղեկավարն է: Որպես ժյուրիի անդամ մասնակցել է Թորոնթոյի, Երուսաղեմի, Սան Սեբաստիանի և մի շարք այլ ՄԿՓ-երի: 1992-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից արժանացել է Արվեստի և գրականության ասպետի կոչման:  2018-ին Փրոբստն արժանացել է Բեռլինալեի «Կինոխցիկ» պարգևին:
  • ԲՈՐԻՍ ԽԼԵԲՆԻԿՈՎ

    Ռուսաստան

    Ծնվել է 1972-ին, Մոսկվայում։ Երկու տարի կենսաբանություն է ուսանել Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում, նախքան Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ (ВГИК) ընդունվելը: Այնտեղ Ալեքսեյ Պոպոգրեբսկու հետ նկարահանել է «Անցողակի» կարճամետրաժ ֆիլմը: Հետագայում ինքնուրույն նկարահանել է «Խորամանկ գորտը» կարճամետրաժը: Խլեբնիկովի առաջին խաղարկային լիամետրաժ ռեժիսորական աշխատանքը «Կոկտեբել» ֆիլմն էր, որը ստեղծվել է դարձյալ Ալեքսեյ Պոպոգրեբսկու համագործակցությամբ:
  • ՎԱԼԵՐԻ ՄԱՍԱԴՅԱՆ

    Ֆրանսիա

    Լուսանկարչության, մասնավորապես Նան Գոլդենի հետ համագործակցելու շնորհիվ սկսել է զբաղվել պատկերավորմամբ` լուսապատկերային ցուցադրումներով (“Կապ”, “Կարուսել”՚, “Նավամատյան”՚), որոնք ներկայացվել են Տոկիոյում, Լոնդոնում և Պորտուում: Լուսանկարչությունից վերցրել է դրա ազատությունն ու անմիջական շփման ճշգրտությունը: Մի շարք կինոռեժիսորների հետ աշխատելիս նույն մոտեցումն է ցուցաբերել նախագծերին` մտահղացումից մինչև իրականացում: Այդտեղից էլ ծնվել է սեփական ‎ ֆիլմի` “Նանա”-ի անհրաժեշտությունը: Ֆիլմը մրցանակներ է շահել Լոկառնոյի, Վալդիվիայի, Աթենքի, Ստամբուլի, Երևանի ՞Ոսկե ծիրան՞ փառատոներում:

Վավերագրական ֆիլմերի մրցույթ

  • ՃԱՈ ԼՅԱՆ

    Չինաստան

    Ծնվել 1971-ին Լյաոնինում (Չինաստան): 1992-ին ավարտել է Լու Սյուն գեղարվեստի ակադեմիան: 1993-ից հաստատվելով Պեկինում՝ աշխատել է որպես անկախ կինովավերագրող, ինչպես նաև զբաղվել լուսանկարչությամբ և տեսաարվեստով: Նրա «Թղթե ինքնաթիռ» (2001), «Ոճիր և պատիճ» (2007), «Խնդրագիր» (2009), «Միասին» (2011) և «Վիշապը» (2015) ֆիլմերը ներկայացվել են Կաննում, Վենետիկում, Բեռլինում և աշխարհի այլ կինոփառատոներում:
  • ԱՈՒԴՐՅՈՒՍ ՍԹՈՆԻՍ

    Լիտվա

    Ռեժիսոր և պրոդյուսեր, Լիտվայի երաժշտության ու թատրոնի ակադեմիայի պրոֆեսոր: Ծնվել է 1966 թվականի ապրիլի 28-ին` Վիլնյուսում, Լիտվա:  Լիտվայի մշակույթի և արվեստի ազգային մրցանակի դափնեկիր է, Եվրոպական վավերագրական կինոցանցի անդամ: 1984-1989 թթ.-ին սովորել է Վիլնյուսի պետական կոնսերվատորիայի ռեժիսուրայի բաժնում: 1989-ին սովորել է Նյու Յորքի Ջոնաս Մեկաս ''Film Anthology Archive''-ում:
    Նրա ֆիլմերը բազմաթիվ միջազգային մրցանակների են արժանացել, որոնց թվում` Նիոնի հանդիսատեսի մրցանակը, Սփլիթի Գրան Պրի-ն, Բորնհոլմի, Ֆլորենցիայի, Գիյորի, Նոյբրանդենբուրգի, Օբերհաուզենի, Բիլբաոյի և Սան Ֆրանցիսկոյի մրցանակները: Նրա ''Կույրի երկիրը'' վավերագրությունը 1992-ին Եվրոպական կինոակադեմիայի կողմից ճանաչվեց որպես տարվա Լավագույն եվրոպական վավերագրություն և ստացավ Ֆելիքս մրցանակը: 2004-2005 թթ.-ին նա վավերագրական կինո է դասավանդել Դանիայի Եվրոպական կինոքոլեջում: Դասախոսություններ ու վարպետաց դասեր է անցկացրել Կալկաթայում, Սան Պաոլոյում, Սեուլում, Տոկիոյում, Բերքլիում, Սթենֆորդում, Մոսկվայում, Բելգրադում, Բարսելոնայում, Սան Ֆրանցիսկոյում, Կարպի Մոդենայում, Փարիզում: Ֆիլմերի ցուցադրություններ է ունեցել Շվեյցարիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Իսրայելում, Չեխիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Բելգիայում, Իսպանիայում, Թուրքիայում, Կոլումբիայում, Ուրուգվայում և Իտալիայում:
  • ԲԵՆ ՎԱՆ ԼԻՍՀԱՈՒԹ

    Նիդերլանդներ

    Մրցանակակիր անկախ ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ: Ծնվել է 1951-ին Նիդերլանդներում: Նկարահանել է կարճամետրաժ, վավերագրական և խաղարկային ֆիլմեր: Դասախոսում է Ուտրեխտի արվեստների դպրոցում:
  • ԱԼԵՔՍԵՅ ՎԱԽՐՈՒՇԵՎ

    Ռուսաստան

    Ծնվել է 1969-ին, Անադիրում, Չուկոտկա։1996-ին ավարտել է Մոսկվայի համառուսաստանյան պետական կինոինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորաական ֆակուլտետը: 1996 – 2000 թթ. Մոսկվայի ՙՖիլմ - Էմ՚ ստուդիայի ռեժիսոր և սցենարիստ է եղել, 2000 – 2008 թթ.` Ethno-Online կինոընկերության IEA RAS-ի տեսալսողական մարդաբանության կենտրոնի ղեկավար (թեկնածուական է պաշտպանել Չուկոտկայի բնիկների` չուկչա և յուպիկ ժողովուրդների` ծովային կաթնասունների որսի մշակույթի վերաբերյալ): 2008-ից High Latitudes ՍՊԸ-ի սեփականատերն է, պրոդյուսերը, ռեժիսորն ու սցենարիստը:
  • ԹԱՄԱՐԱ ՍՏԵՓԱՆՅԱՆ

    Ֆրանսիա

    Ծնվել է Հայաստանում: 90-ականների սկզբին՝ Խորհրդային Միության փլուզման ժամանակ, Լիբանան է տեղափոխվել: Լիբանանում աշխատելուց և սովորելուց հետո ուսանել է Դանիայի ազգային կինոդպրոցում: Յոթ տարի է, ինչ ապրում ու աշխատում է Ֆրանսիայում, որտեղ արդեն ավարտել է մեկ լիամետրաժ վավերագրական ֆիլմ և նախապատրաստում է երկու այլ աշխատանք: Նկարահանել է մի շարք ֆիլմեր, որոնք ցուցադրվել են և հիշատակման արժանացել Լոկառնոյի, Պուսանի, Լա Ռոշելի հեղինակավոր փառատոներում: Աշխարհի տարբեր վայրերում մասնակցել է նաև կինոսեմինարների: Ստեփանյանի վերջին՝ «Ձյուն կար» ֆիլմն արժանացել է Ամիենի ԿՓ-ի (Ֆրանսիա) Մեծ մրցանակին, Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ում լավագույն վավերագրություն ճանաչվել, իսկ Բոսթոնի «Համաշխարհային կինո» (Global Cinema) փառատոնում (ԱՄՆ) մրցանակ շահել լավագույն ռեժիսորական աշխատանքի համար:

FIPRESCI ժյուրի

  • ՊԻԵՌ-ՍԻՄՈՆ ԳՅՈՒՏՄԱՆ

    Ֆրանսիա

    Avant Scene Cinéma հանդեսի խմբագրի տեղակալն է: Սորբոնում գրականություն ուսանելուց հետո իր գիտական թեզը գրել է ամերիկացի ռեժիսոր Մայքլ Չիմինոյի մասին: Հրապարակումներ է արել 3 Couleurs, Les Fiches du Cinéma և Eclipse(s) պարբերականներում: Կինո է դասավանդում Փարիզի և Բրյուսելի Լսատեսողական արտադրության բարձրագույն դպրոցում (ESRA), մինչ այդ դասախոսել է Փարիզ VII և Նանսի 2 համալսարաններում: Գուտմանը նաև մի շարք կարճամետրաժ ֆիլմեր է նկարահանել և Կաննի ՄԿՓ-ի «Քննադատների շաբաթ» ծրագրի կազմողն է:
  • ՊԵՏՐԱ ՄԵՏԵՐՑ

    Սլովենիա

    Սլովենիայում բնակվող անկախ լրագրող և կինոքննադատ: Կինոյի և գրականության վերաբերյալ իր նյութերով թղթակցում է Եվրոպայի ամենահին, անկախ, շահույթ չհետապնդող քաղաքային ռադիոկայաններից մեկին՝ Ռադիո Շտուդենտին, որտեղ նաև երկշաբաթյա ռադիոթատրոնի խմբագիրն է: Հրապարակումներ է անում կինոյի և հեռուստատեսության Ekran և KINO! հանդեսներում, ինչպես նաև այլ պարբերականներում՝ հիմնականում գրելով անկախ կինոյի մասին, համագործակցել է բազմաթիվ կինոփառատոների օրաթերթերին: Պետրա Մետերցը աշխատել է նաև կինոկրթության ոլորտում, կինոքննադատության սեմինարներ վարել: Մասնակցել է Բեռլինի ՄԿՓ-ի «Մամուլի շնորհալիներ» և Ռոտերդամի ՄԿՓ-ի երիտասարդ կինոքննադատների վարժանքի ծրագրերին:
  • ՆՈՒՆԵ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

    Հայաստան

    Նունե Հախվերդյանն ավարտել է Երևանի Արվեստի և թատրոնի ինստիտուտը` թատերագետ-քննադատի մասնագիտացմամբ:
    1990-1997 թթ.-ին աշխատել Հայաստանի հեռուստառադիոպետկոմիտեի (Հայաստանի հանրային ռադիոընկերություն) ռադիոթատրոնի բաժնում`որպես գրական ու մշակութային ծրագրերի խմբագիր և սցենարագիր: 2004 - 2011թթ.-ին եղել է “168 ժամ” թերթի թղթակից` վարելով արվեստի բաժինը: 2011 թվականից ի վեր` Նունեն աշխատում է ''Մեդիա նախաձեռնությունների կենտրոն'' ՀԿ-ում` (նախկին ''Ինտերնյուս մեդիա աջակցություն'' ՀԿ) որպես լրագրող և մեդիա վերլուծաբան:
    Անդամակցում է Հայաստանի կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիային, ինչպես նաև` ''AICA-Armenia'' արվեստի քննադատների միջազգային ասոցիացիային:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՊԱՏՎՈ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

  • "ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ"` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ

    Ասղար Ֆարհադի (Իրան)
  • "ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ"` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ

    Դարեն Արոնոֆսկի (ԱՄՆ)
  • "ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ"` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ

    Ջանֆրանկո Ռոզի (Իտալիա)
  • ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ "ՎԱՐՊԵՏ"

    Լերի Սմիթ (Մեծ Բրիտանիա)

  • ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ "ՎԱՐՊԵՏ"

    Շոն Բեյքեր (ԱՄՆ)
  • ՊԱՏՎՈ ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ

    Բեքի Փրոբստ (Գերմանիա)

  • ՊԱՏՎՈ ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ

    Արսինե Խանջյան
    Կանադա
  • ՊԱՏՎՈ ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ

    Դավիթ Սաֆարյան
    Հայաստան
  • ՊԱՏՎՈ ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ

    Հասմիկ Պապյան
    Հայաստան

ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Made on
Tilda