2019
Ծրագրեր/Ժյուրիներ/Պարգևներ
ԲԱՑՈՒՄ / ՓԱԿՈՒՄ
ՄԱԿԱԲՈՒՅԾ
Ռիչարդ Բիլինգհեմ
ՌԵՅ ԵՎ ԼԻԶ
Չուն-հո Պոն
Միջազգային մրցույթ
ԼՈՂԼՈՂԸ
Կանտեմիր Բալագով
ԱՆՀԵՏԱՑԱԾ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒ
Բուրաք Չևիք
ԿԱՊՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Շավի Սալա
ԳԻԵԴԱՆԻԻ ՊՈՐՏԸ
Դընի Կոտե
ԿԵՍԳԻՇԵՐԱՅԻՆ ՃԱՄՓՈՐԴ
Հասան Ֆազիլի
ԱՆՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ
Սուհաիբ Գասմելբարի
ԽՈՍԵԼՈՎ ԾԱՌԵՐԻ ՄԱՍԻՆ
Ծյան Սին
ՁՄՌԱՆ ՎՐԱ ՁՄԵՌ
Միմի Մալայան, Արթուր Մուրադյան
ՕԼԵԳ
Յուրիս Կուրսիետիս
ԱՍՏՎԱԾ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ԱՆՈՒՆՆ ԷԼ՝ ՊԵՏՐՈՒՆՅԱ
Նինո Ժվանիա
ՇՔԵՐԹ
Ռիչարդ Բիլինգհեմ
ՌԵՅ ԵՎ ԼԻԶ
Թեոնա Ստրուգար Միտևսկա
Տարածաշրջանային համայնապատկեր
ՓԱՅՏՓՈՐԸ
Բեհրուզ Շոայբի
ՍԻՐԵԼԻՆ
Ֆաթեմե Զոլֆաղարի
ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Դարյա Շումակովա
ԵՍ ՏՈՒՆ ԿՎԵՐԱԴԱՌՆԱՄ
Յասեր Թալեբի
ՄԻԳԱՄԱԾԸ
Թարիք Աքթաշ
ՀՈՐԻԶՈՆ
Սոնա Սիմոնյան
ՄԵԾ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ
Գիգիշա Աբաշիձե
ՀԱՐԵՎԱՆՆԵՐ
Թինաթին Քաջրիշվիլի
ՎԵՐՋԻՆ ԵԼՔԸ
Ռամին Մաթին
ՄՈԼՈԿԱՆՆԵՐ
Օսման Նաիլ Դողան
ԱՂԱՎՆԱԳՈՂԵՐԸ
Սագլարա Տյուրբեևա
Կորիզ
ՎԱՏ ՄԱՐԴԻԿ
Գիորգի Տավարթկիլաձե
ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ՎԱՂԸ
Լիլիթ Պետրոսյան
ԲԱՅԻՆԱ
Քավե Էբրահիմփուր
ՑԵՐԵԿԸ՝ ԳԻՇԵՐ
Նուման Այազ
ԴԵԿՏԵՄԲԵՐ
Արման Հարությունյան
ՌԵՏԻՆ
Մարզիե Ռիահի
ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԴԱՍԵՐ
Գյոքհան Քայա
ՎԱՌԻՉ ՏՈՒՐ
Դավիթ Փիրցխալավա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳԵՐԻՆ
ՎԵՐԱԴԱՐՁ
Ռատի
Ցիտելաձե
ՎԵՐԱԴԱՐՁ
Սաման Հոսեյնփուոր, Աքո Զանդքարիմի
ՄՈՐԹ
Սելման Դենիզ
Շահրիար Փուրսեյեդյան
ԵՐԳԵՑԻԿ ԴՐԱԽՏԱՀԱՎԸ
Ֆարզանե Օմիդվարնիա
ՏԱՄԱԳՈՉԻ
Օվսաննա Գևորգյան
ԱՍՔ ՑԱՎԱԳԱՐ ԱՅԳԵՊԱՆԻ ՄԱՍԻՆ
Արյան Գոլսուրաթ
ԱՃՅՈՒՆԸ
Victor Zatikyan
ՎԻՇԱՊԸ
ԴԱՏԸ
Անաստասիա Սլովինսկայա
ԳՅՈՒՄՅՈՒՇ
Սաիդ Ջաֆարյան
ՄՈՒԹ
Լիլիթ Մովսիսյան
Դենիզ Թելեք
ԳԱՂԹ ԱՄԲՈՂՋ ԿՅԱՆՔՈՒՄ
Շենոլ Չյոմ
Հակոբ Մանուկյան
ԼՈՒՅՍ, ՍՏՎԵՐ, ԽԱՎԱՐ
Նինա Խաթիաշվիլի
ԱՆԲՅՈՒՋԵ ՖԻԼՄ
ԻՄ ՆՈՐ ՏԱՐԻՆ
Արուսյակ Սիմոնյան
ՎԵՐՔ
Արթուր Սուքիասյան
ԱՐՏԱՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ
ՀԱՅԵՐ. ԱՐՏԻՍՏՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ
Դավիդ Վիտալ-Դյուրան
ՆԱՐԱՐԱ ԵՎ ԿԻԿՈ
Դմիտրի Զոլոտով
ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ԻՄ ՀԵՔԻԱԹՆԵՐԸ
Հասմիկ Գասպարյան
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ
ԱՅՐՎՈՂ ԱՂՋԿԱ ԴԻՄԱՆԿԱՐԸ
Սելին Շյամա
ՀՈՄԱՆԻՇՆԵՐ
Քեն Լոուչ
ՆԵՐԵՑԵՔ, ՁԵԶ ՉԳՏԱՆՔ
Ալեքսեյ Չուպով, Նատալյա Մերկուլովա
ԲՈԼՈՐԻՆ ԶԱՐՄԱՑՐԱԾ ՄԱՐԴԸ
Նադավ Լապիդ
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՎ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԵՐԿԻՐ
Յադվիգա Նովակովսկա
ՄԱԿԱԲՈՒՅԾ
Ֆրանսուա Օզոն
ԱՍՏԾՈՒ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՄԲ
Շենծե Ճու
ՆԵՐԿԱ.ԿԱՏԱՐՅԱԼ
Չուն-հո Պոն
ՄԵՌՅԱԼՆԵՐԸ ՉԵՆ ՄԵՌՆՈՒՄ
Ջիմ Ջարմուշ
ԽՌՈՎԱՐԱՐՆԵՐԸ
Թոմ Դոնըհյու
ՍԱ ՓՈԽՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ
Ժակ Քեբադյան, Միշել Անդրյո
Ֆրանսիական ֆիլմերի ծրագիր
ԱՅՐՎՈՂ ԱՂՋԿԱ ԴԻՄԱՆԿԱՐԸ
Սելին Շյամա
ՀՈՄԱՆԻՇՆԵՐ
Անյես Վարդա
ՎԱՐԴԱՆ ԱՆՅԵՍԻ ԱՉՔԵՐՈՎ
Նադավ Լապիդ
ԱՍՏԾՈՒ ՈՂՈՐՄՈՒԹՅԱՄԲ
Ֆրանսուա Օզոն
ԲԱՐՁՐԱՇԽԱՐՀԻԿ ԿՅԱՆՔ
Թեոնա Ստրուգար Միտևսկա
ԱՍՏՎԱԾ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ, ԱՆՈՒՆՆ ԷԼ՝ ՊԵՏՐՈՒՆՅԱ
Կլեր Դընի
ՍՏԵՂԾՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
Վիմ Վենդերս
ՊԱՊ ՖՐԱՆՑԻՍԿ. ԻՐ ԽՈՍՔԻ ՏԵՐ ՄԱՐԴԸ
ԱՏԼԱՍԸ
Դավիդ Նավրաթ
ԴԱՇՈՒՅՆ ՄԱՔ
Թիլման Զինգեր
ԼՈՒՍ
Կրիստոբալ Լեոն, Խոակին Կոսինյա
ԳԱՅԼԵՐԻ ՏՈՒՆԸ
Յոախիմ Լանգ
Դիտակետ. Լեհաստան
ՀՐԱԺԵՇՏՆԵՐ
Վոյչեխ Հաս
«ԿԼԵՊՍԻԴՐԱ » ԱՌՈՂՋԱՐԱՆԸ
Վոյչեխ Հաս
ԻՆՉՊԵՍ ՍԻՐՎԱԾ ԼԻՆԵԼ
Վոյչեխ Հաս
ՍԱՐԱԳՈՍԱՅՈՒՄ ԳՏՆՎԱԾ ՁԵՌԱԳԻՐԸ
Վոյչեխ Հաս
ՖՈՏՈՆ
Նորման Լետո
ԱՄՐՈՑ․ՊԱՅԾԱՌ
ՕՐ
Յան Պ. Մատուշինսկի
ՎԵՐՋԻՆ ԸՆՏԱՆԻՔԸ
Ադրիան Պանեկ
ՄԱՐԴԱԳԱՅԼԸ
Յագոդա Շելց
Կինոքննադատների շաբաթ Կաննից
ԴԻԱՄԱՆՏԻՆՈ
Գաբրիել Աբրանտիշ, Դանիել Շմիդտ
ՓԱՅՏԱԾՈՒԽ
Էմանյուել Գրա
ՊԱՏԿԱՌՈՒԿՆԵՐ
ՊԱՈՒԼԻՆԱ
Օլիվեր Լաշե
Սանտյագո Միտրե
Ծուռ ծիրան
ԱՐԾԱԹԵ ՄՈԼՈՐԱԿՈՒՄ
Անջեյ Ժուլավսկի
ԳԱՅԼԵՐԻ ՏՈՒՆԸ
Մարտին Պողոսյան-Եփրեմյան
«ՍԵՐԻԱԼԱԿԱՆ» ՄԱՐԴԱՍՊԱՆ
Կրիստոբալ Լեոն, Խոակին Կոսինյա
ԿՏՈՐԻ ՄԵՋ
Փիթեր Սթրիքլենդ
ԲԱՐՁՐԱՇԽԱՐՀԻԿ ԿՅԱՆՔ
Թիլման Զինգեր
ԼՈՒՍ
Claire Denis
ԱՊՀ ծրագիր
ԱՅԿԱ
Սերգեյ Դվորցևոյ
ՕԼԵԳ
Դարյա Ժուկ
ԲՅՈՒՐԵՂԱՊԱԿԻ
Նինո Ժվանիա
ՇՔԵՐԹ
Յուրիս Կուրսիետիս
ՓԱՐԱՋԱՆՈՎ, ՏԱՐԿՈՎՍԿԻ, ԱՆՏԻՊԵՆԿՈ. ԼՈՒՅՍՈՒՍՏՎԵՐ
Անդրեյ Օսիպով
ԳՈՐԾԱՐԱՆԸ
Յուսուպ Ռազիկով
ՍՈՒՍԵՐՈՎ ՊԱՐ
Ալեքսեյ Չուպով, Նատալյա Մերկուլովա
ԲՈԼՈՐԻՆ ԶԱՐՄԱՑՐԱԾ ՄԱՐԴԸ
Յուրի Բիկով
ՄՈԼՈԿԱՆՆԵՐ
ԳԵՏԸ
Սագլարա Տյուրբեևա
Էմիր Բայգազին
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ. Կառլոս Ռեյգադաս, Արթուր Արիստակիսյան
ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԸ
Կառլոս Ռեյգադաս
ԱՓԵՐ
Արթուր Արիստակիսյան
ՏԵՂ ԵՐԿՐԻ ՎՐԱ
Արթուր Արիստակիսյան
ՃԱՊՈՆԻԱ
Կառլոս Ռեյգադաս
ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՏ
Կառլոս Ռեյգադաս
ԼՈՒՅՍ ԽԱՎԱՐԻՑ ՀԵՏՈ
Կառլոս Ռեյգադաս
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ. Բեռնարդո Բերտոլուչչի, Անյես Վարդա, Մարիա Սահակյան
Բեռնարդո Բերտոլուչչի
ԵՐԱԶՈՂՆԵՐԸ
ՎԱՐԴԱՆ ԱՆՅԵՍԻ ԱՉՔԵՐՈՎ
Անյես Վարդա
ՀՐԱԺԵՇՏ
Մարիա Սահակյան
ԷՆՏՐՈՊԻԱ
Մարիա Սահակյան
ՓԱՐՈՍ
Մարիա Սահակյան

ԺՅՈՒՐԻՆԵՐ


Միջազգային մրցույթ

  • ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԻՆԴԱՁԵ

    Ռուսաստան

    Ծնվել է 1949-ին Մոսկվայում: Ռուսաստանի ամենանշանավոր սցենարիստներից և ռեժիսորներից մեկի համարումն ունի: 1975-ից սկսած՝ նրա ավելի քան քսան սցենար ֆիլմերի է վերածվել: Գործունեության վաղ շրջանում աշխատել է հայտնի ռեժիսոր Վադիմ Աբդռաշիտովի հետ՝ տասնամյակների ընթացքում համագործակցելով 11 ֆիլմում: «Պլյումբում կամ վտանգավոր խաղ»-ը 1987-ին Վենետիկի ՄԿՓ-ում պարգևատրվել է ոսկե մեդալով, իսկ Մինդաձե-Աբդռաշիտով զույգը 1995-ին «Պիես ուղևորի համար» ֆիլմի համար Բեռլինի ՄԿՓ-ում արժանացել է «Արծաթե արջի»: 2007-ին Վենետիկի ՄԿՓ-ում կայացել է «Պոկում» ֆիլմի՝ խաղարկային կինոյում Մինդաձեի անդրանիկ ռեժիսորական աշխատանքի պրեմիերան: Ֆիլմին շնորհվել է երկու մրցանակ, ներառյալ կինոքննադատների մրցանակը՝ որպես ռուսաստանյան լավագույն դեբյուտային ֆիլմ: Սեփական սցենարով Մինդաձեի նկարահանած երկրորդ խաղարկային աշխատանքը՝ «Շաբաթ օրը»,   առաջին անգամ ցուցադրվել է 2011-ին Բեռլինի ՄԿՓ-ում: Նրա երրորդ խաղարկային ֆիլմը՝ «Սիրելի Հանս, թանկագին Պյոտր»-ը, 2015-ին մասնակցել է Մոսկվայի ՄԿՓ-ի մրցութային ծրագրին և որպես լավագույն ֆիլմ արժանացել Ռուսաստանի կինոակադեմիայի «Նիկե» մրցանակին, ինչպես նաև հինգ անվանակարգում՝ Ռուսաստանցի կինոքննադատների գիլդիայի «Սպիտակ փղին»: Մինդաձեն միակ ռուսասատանցի սցենարիստն է, որին շնորհվել է Էննիո Ֆլայանոյի անվան հեղինակավոր մրցանակը և Իտալիայի մշակույթի ակադեմիայի «Արծաթե պեգասը» կինոյում ներդրած գրական ավանդի համար:
  • ՌԵԶԱ ՄԻՐՔԱՐԻՄԻ

    Իրան

    Ծնվել է 1966-ին Թեհրանում: Ավարտել է Թեհրանի գեղարվեստի համալսարանի գծանկարչական արվեստի ֆակուլտետը: Կինոկարիերան սկսել է 1987-ին որպես ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր՝ նկարահանելով մեկ կարճամետրաժ ֆիլմ և երկու հեռուստասերիալ: Նրա ռեժիսորական առաջնեկը «Երեխան և զինվորը» ֆիլմն էր (1999), որն ազգային և միջազգային մրցանակների է արժանացել Սպահանում, Նանտում և Զլինում: 2001-ին «Լուսնի լույսի տակ» երկրորդ խաղարկային աշխատանքին (2000) Կաննի ՄԿՓ-ում շնրոհվել է «Կինոքննադատների միջազգային շաբաթ» ծրագրի լավագույն ֆիլմի համար սահմանված մրցանակը: 2001-ին Տոկիոյի ՄԿՓ-ում նույն գործը մրցանակի է արժանացել որպես լավագուն ռեժիսորական աշխատանք և ստացել Ժյուրիի հատուկ մրցանակը, իսկ Հնդկաստանի ՄԿՓ-ում «Ոսկե սիրամարգ» շահել: Միրքարիմին Իրանի Ֆաջր ԿՓ-ի «Ոսկե սիմուրգ» մրցանակի յոթնակի դափնեկիր է: Նրա ֆիլմերից երեքն Իրանի կողմից «Օսկար»-ի է ներկայացվել «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում՝ «Այսքան մոտ, այսքան հեռու» (2005), «Մի կտոր շաքար» (2011) և «Այսօր» (2014): Միրքարիմիի չորրորդ և հինգերորդ աշխատանքները՝ «Այդքան պարզ» (2007) և «Դուստրը» (2016) ֆիլմերը, Մոսկվայի 30-րդ և 38-րդ ՄԿՓ-երում համապատասխանաբար «Ոսկե Սուրբ Գեորգի» են արժանացել որպես լավագույն կինոնկար: Նրա վերջին գործը՝ «Երազների դղյակը» (2019), միանգամից երեք մրցանակ է բերել Շանհայում (լավագույն ֆիլմ, ռեժիսոր և դերասան): Միրքարիմին երկու ժամկետով գլխավորել է Խանե Սինեման՝ Իրանի կինոգիլդիաների միությունը, և արդեն չորս տարի Ֆաջր ՄԿՓ-ի տնօրենն է: 
  • ԷՅՄԻ ՀՈԲԻ

    ԱՄՆ

    Էյմի Հոբին նախորդ երկու տարին եղել է Թրայբեկա կինոինստիտուտի գործադիր տնօրենը: Բացի այդ հաստատության միջոցով աշխարհում քիչ հայտնի սկսնակ ռեժիսորների հայտնաբերելու, ներգրավելու և աջակցելու դերից, նա իր հերթին «Օսկար»-ի առաջադրված, «Էմի» և «Փիբոդի» մրցանակներ շահած պրոդյուսեր է, որն անցյալ քսան տարվա ընթացքում թողարկել է մրցանակակիր խաղարկային ու վավերագրական ֆիլմեր: 2013-ին Հոբին դարձել է Tangerine Entertainment կինոընկերության համահիմնադիրը. սա բացառապես կանանց ստեղծած ու նկարահանած բովանդակությամբ կինո արտադրելու և համապատասխան հանդիսատես ձևավորելու կոչված առաջին ընկերությունն է: 2017-ին Հոբին Tangerin Entertainment-ի իր գործընկերուհու՝ Անն Հաբելի հետ Կին կինոլրագրողների միության կողմից մրցանակի է առաջադրվել որպես կինոարտադրության մեջ ակնառու նվաճման հասած կին:
  • ՆԻԿՈԼԱ ՎԱԴԻՄՈՎ

    Շվեյցարիա

    Ծնվել է 1964-ին Ժնևում: Վադիմովը նկարահանել է թե՛ խաղարկային, թե՛ վավերագրական ֆիլմեր, այդ թվում՝ բազմակի մրցանակակիր «Ընդհատակայինները» (1997): Նրա «Այշին (Գազայի գոտում դեռ ողջ)» (2010), ««Լիբերտադ» գործողություն» (2012), «Սպարտացիները» (2014), «Ժան Զիգլեր. կամքի լավատեսություն» (2016) և «Գազայի Ապոլլոնը» (2018) ֆիլմերը ցուցադրվել են այնպիսի հեղինակավոր միջազգային կինոփառատոներում, ինչպիսիք են Կաննը («Ռեժիսորների երկշաբաթյակ»), Բեռլինալեն և Լոկառնոն: Վադիմովի Akka Films ընկերությունը թաղարկել է բազմաթիվ մրցանակներ շահած «Թաղված գաղտնիքներ» (ռեժ.՝Ռաջա Ամարի, Վենետիկ, 2008), «Բուժեք ինձ» (ռեժ.՝Ռաեդ Անդոնի, Սանդենս, 2010) և «Ուրվականի որս» (ռեժ.՝Ռաեդ Անդոնի, Բեռլին, 2017) ֆիլմերը:

  • ՆԻՆՈ ԿԻՐՏԱՁԵ

    Ֆրանսիա

    Ռեժիսոր Նինո Կիրտաձեն ծնվել է Թբիլիսիում: Սակավաթիվ վրաց ռեժիսորներից է, որ կարիերան սկսել է Ֆրանսիայում և շուտով հաստատվել որպես Եվրոպայի առաջատար կինովավերագրողներից մեկը: Նրա ֆիլմերն անդրադառնում են բարդ ու հակասական թեմաների՝ շեշտը դնելով մարդկային դրամայի վրա և ստեղծելով խորապես ներհայեցողական մարդկային դիմանկարներ: Կիրտաձեի ֆիլմերը միջազգային ճանաչման և բազմաթիվ հեղինակավոր մրցանակների են արժանացել աշխարհի կինոփառատոներում. նշանակալից են Սանդենս ՄԿՓ-ի մրցանակը լավագույն ռեժիսուրայի համար («Դուռակովո՝ հիմարների գյուղ»), Եվրոպական կինոակադեմիայի մրցանակը («Վիշապ Կովկասի զուլալ ջրերում»), Գերմանիայի բարձրագույն պարգևը վավերագրության ասպարեզում՝ «Ադոլֆ Գրիմե»-ն, «Չեչենական օրորոցային» և Cinema du Réel ՄԿՓ-ի մրցանակը «Ընկներիս ասեք, որ մեռել եմ» գործերի համար: Կիրտաձեի «Մի՛ շնչեք» ֆիլմը, որի պրեմիերան կայացավ Թորոնթոյի ՄԿՓ-ում, ընդլայնում է վավերագրության սահմանները՝ մռայլ կատակերգությունը զետեղելով վավերագրականի ու խաղարկայինի սահմանին: Կիրտաձեն նաև սցենարիստ է և դերասանուհի: Նրա դերասանական կարիերային սկիզբ դրեց գլխավոր դերակատարումը Նանա Ջորջաձեի «Սիրահարված խոհարարի 1001 բաղադրատոմսը», որը ցուցադրվեց Կաննում և առաջադրվեց «Օսկար»-ի: Այնուհետև Կիրտաձեն աշխատել է Փիթեր Բրուքի, Վիտտորիո Գասսմանի, Կլոդ Գորետայի, Ժակ Պերենի հետ: Անցյալում՝ Կովկասում տեղի ունեցող բախումների տարիներին, Կիրտաձեն զինվորական թղթակից է եղել France Press և Assiciated Press գործակալությունների համար՝ լուսաբանելով չեչենական պատերազմը և տարածաշրջանի մյուս ռազմական հակամարտությունները: 1997-ից նա բնակվում է Ֆրանսիայում, կանոնավորապես համագործակցում տարբեր տեղական և միջազգային կազմակերպությունների հետ՝ որպես խորհրդատու, ժյուրի անդամ ու դասախոս:
  • ՊԱՈԼՈ ԲԵՐՏՈԼԻՆ

    Իտալիա

    Կինոծրագրեր կազմող, սցենարիստ և պրոդյուսեր: 2008-ին դարձել է Վենետիկի ՄԿՓ-ի ընտրող հանձնաժողովի անդամ: 2010-ից գործել է որպես տարածաշրջանային խորհրդատու՝ աշխատելով տարբեր վայրերում, որպիսիք են Հարավարևելյան Ասիան, Հնդկական ենթամայրցամաքը, Օվկիանիան, Թուրքիան և Հարավային Կորեան: Բերտոլինոն այս տարի նաև Կաննի ՄԿՓ-ի «Ռեժիսորների երկշաբաթյակի» ընտրող հանձնաժողովի կազմում էր: Նա աշխատել ու աշխատում է Եվրոպայի և Ասիայի միջև՝ համագործակցելով բազմաթիվ միջազգային փառատոների և հաստատությունների հետ՝ ներառյալ Ռոտերդամի ՄԿՓ-ը, Դոհա կինոինստիտուտը, Լոկառնոյի «Բաց դռները», Ուդինեի Հեռավոր Արևելքի ԿՓ-ը, Նիոնի Visions du Réel-ը, Սիրահարների ԿՓ-ը, BiFan-ը, Կաննի «Կինոքննադատների շաբաթը», Բոմբեյի, Պեկինի, Հանոյի, Բրատիսլավայի ՄԿՓ-երը և այլն: Բերտոլինը հանդես եկել նաև որպես պրոդյուսեր՝ թողարկելով մի շարք ասիական ֆիլմեր, այդ թվում՝ «Մեծ հայրը, փոքր հայրը և այլ պատմություններ»-ը (ռեժ.՝ Ֆեն Դան Դի, Վիետնամ, 2015), «Վշտալի գաղտնիքի օրորոցայինը» (ռեժ.՝ Լավ Դիաս, Ֆիլիպիններ, 2016) և «Չիտրաշալա» կարճամետրաժ աշխատանքը (ռեժ.՝ Ամիթ Դուտա, Հնդկաստան, 2015), որոնք բոլորն էլ մասնակցել են Բեռլինի ՄԿՓ-ի մրցութային ծրագրին:
  • ԷԼԻԶԱԲԵԹ ԿԱՐԼՍԵՆ

    Մեծ Բրիտանիա

    Միջազգային ճանաչման տեր պրոդյուսեր, Սթիվեն Վուլիի հետ 2002-ին Մեծ Բրիտանիայում ստեղծված Number 9 Films առաջատար անկախ կինոընկերության համահիմնադիրը: 2019-ի փետրվարին բրիտանական կինոյին բերած ակնառու ավանդի համար նրանք համատեղ արժանացան Բրիտանական կինոակադեմիայի հեղինակավոր մրցանակին: Կարլսենը եվրոպական և ամերիկյան ամենահռչակավոր անկախ ֆիլմերից մի քանիսի պրոդյուսերն է: Դրանց թվում են Թոդ Հեյնսի «Քերոլը» (առաջադրվել է 6 «Օսկար»-ի, 6 «Ոսկե գլոբուսի» և Բրիտանականան կինոկադեմիայի 9 մրցանակի), Մարկ Հերմանի «Ձայնիկը» (արժանացել է «Ոսկե գլոբուսի», առաջադրվել 1 «Օսկար»-ի, Բրիտանական կինոակադեմիայի 6 մրցանակի և 6 «Ոսկե գլոբուսի»), Նիլ Ջորդանի «Դաժան խաղը» (արժանացել է «Օսկար»-ի և Բրիտանական կինոակադեմիայի մրցանակին, առաջադրվել 6 «Օսկար»-ի), Նայջել Քոուլի «Պատրաստված է Դագենհեմում» (առաջադրվել է Բրիտանական կինոակադեմիայի 3 մրցանակի), Ֆիլիս Նադյի «Տիկին Հարիսը» (առաջադրվել է 12 «Էմի»-ի և 3 «Ոսկե գլոբուսի») և Ուոշ Ուեսթմորլենդի «Կոլետ» (առաջադրվել է Բրիտանական անկախ կինոյի 4 մրցանակի և 1 «Անկախ ոգու») ֆիլմերը: Մյուս աշխատանքներից են Դոմինիկ Քուքի «Ծովափին», Լոնե Շերֆիգի «Նրանց աստեղային ժամը», Խուան Կառլոս Մեդինայի «Գոլեմը», Մայք Նյուելի «Մեծ հույսերը», Թերենս Դեյվիսի «Նեոնե Աստվածաշունչը» և Նիլ Ջորդանի «Բյուզանդիան»: Կարլսենը նաև Պաոլո Սորրենտինոյի «Երիտասարդություն» ֆիլմի (առաջադրվել է 1 «Օսկար»-ի և արժանացել  Եվրոպական կինոակադեմիայի 3 մրցանակի) համապրոդյուսերն է: Նրա ֆիլմերից շատերն ընտրվել են Կաննի «Ոսկե արմավենու ճյուղի» մրցույթում և առաջին անգամ ցուցադրվել Թորոնթոյի, Լոնդոնի, Նյու Յորքի ՄԿՓ-երում ու «Սանդենս»-ում: Կարլսենի և Սթիվեն Վուլիի համատեղ աշխատանքը վաստակել է 52 առաջադրում և հաղթանակ Բրիտանական կինոակադեմիայի և 20 առաջադրում ու հաղթանակ «Օսկար»-ի մրցանակաբաշխություններում:

Տարածաշրջանային համայնապատկեր

  • ԺՈՐԺ ԲՈԼՈՆ

    Ֆրանսիա

    Ծնվել է 1952-ին, մանկությունն անցել է բանվորական արվարձանում: Կլերմոն- Ֆերանի համալսարանում պատմություն է ուսանել և ներգրավվել կինոակումբում: Ժակ Տատիին հանդիպելուց հետո մյուս ուսանողների հետ 1979-ին ստեղծել է Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ կինոյի փառատոնը, որն այսօր այդ ասպարեզի ամենակարևոր իրադարձությունն է աշխարհում: Բոլոնը գործընկերների հետ հիմնել է Օվեռնի կինոհանձնաժողովը և կարճամետրաժ կինոյի շուկան, որը գործում է փառատոնին զուգընթաց: Կամավորական հիմունքներով դեռևս անդամակցում է փառատոնի թիմին, իսկ վերջինս ընդլայնվել է և շարունակում է գործել որպես առաջնորդ չունեցող հավաքական խումբ: Բոլոնն աշխատում է միջազգային ընտրական հանձնաժողովում և ղեկավարում կինոյի ու պատմության հարաբերությանը վերաբերող «Պատմության կարճամետրաժ» հատուկ բաժինը: Նա նկարահանել է «Հեռուն» կարճամետրաժ ֆիլմը, որը 1986-ին Օբերհաուզենի ՄԿՓ-ում արժանացել է հատուկ հիշատակման:

  • ՆՈՐԱՅՐ ՔԱՍՓԵՐ

    Կանադա

    Թորոնթոյում և Վենետիկում հաստատված օպերատոր և տեսողական գործերի արտիստ: Նրա արվեստը սերում է բազմազան մշակութային ժառանգությունից և բազմապրոֆիլ կրթությունից: Քասփերը շուրջ 40 խաղարկային և հեռուստատեսային ֆիլմերի օպերատոր է և բազմիցս արժանացել է միջազգային գնահատանքի: Գեղարվեստական լուսանկարչության նրա ինստալացիաները ներկայացվել են այլևայլ ցուցահանդեսներում՝ ներառյալ և Վենետիկի արվեստի բիենալեն: Նորայր Քասփերը նաև դասավանդում է օպերատորական սեմինարներում և տեսողական պատումի վարպետության դասեր վարում: Նա Կանադայի օպերատորների ընկերության և Օպերատորների միջազգային գիլդիայի (IATSE 667) անդամ է:
  • ՊԻՊՊՈ ՄԵՁՁԱՊԵԶԱ

    Իտալիա

    Թորոնթոյում և Վենետիկում հաստատված օպերատոր և տեսողական գործերի արտիստ: Նրա արվեստը սերում է բազմազան մշակութային ժառանգությունից և բազմապրոֆիլ կրթությունից: Քասփերը շուրջ 40 խաղարկային և հեռուստատեսային ֆիլմերի օպերատոր է և բազմիցս արժանացել է միջազգային գնահատանքի: Գեղարվեստական լուսանկարչության նրա ինստալացիաները ներկայացվել են այլևայլ ցուցահանդեսներում՝ ներառյալ և Վենետիկի արվեստի բիենալեն: Նորայր Քասփերը նաև դասավանդում է օպերատորական սեմինարներում և տեսողական պատումի վարպետության դասեր վարում: Նա Կանադայի օպերատորների ընկերության և Օպերատորների միջազգային գիլդիայի (IATSE 667) անդամ է:

FIPRESCI ժյուրի

  • ԴՅՈՐԴՅ ԲԱՐՈՆ

    Հունգարիա

    Բուդապեշտի թատրոնի և կինոյի համալսարանի պրոֆեսոր է և FIPRESCI-ի կազմի մեջ մտնող Կինոքննադատների հունգարական ընկերության նախագահը: Élet és Irodalom շաբաթահանդեսի և Filmvilág կինոամսագրի հաստիքային կինքննադատ է: 1980-ականներից ի վեր հունգարերեն և այլ լեզուներով հրատարակել է հազարից ավելի գրախոսական, էսսե և ուսումնասիրություն: Տարբեր հեռուստաալիքների համար ուսուցողական վավերագրական ֆիլմեր է ստեղծել, ռադիոծրագրեր կինոյի վերաբերյալ, ինչպես նաև հեղինակել է «Հոլիվուդ և Մարիենբադ», «Վայրէջք դեպի տարտարոս» գրքերը:
  • ԱԼԵԽԱՆԴՐԱ ՏՐԵԼՅԵՍ

    Ուրուգվայ

    2009-ից ղեկավարում է Ուրուգվայի ՄԿՓ-ը, որի կազմակերպիչն Ուրուգվայի ֆիլմադարանն է. Ալեխանդրա Տրելյեսը վերջինիս գեղարվեստական ղեկավարն է 2005-ից: Ուրուգվայի ֆիլմադարանը Մոնտեվիդեոյում գործող կինոարխիվ է և մշակութային հաստատություն, որի ամենամսյա ծրագիրը կազմված է մայրաքաղաքի չորս կինոթատրոնում տարբեր շարքերի, հետահայաց ցուցադրությունների, ցուցահանդեսների և պրեմիերաների շրջանակներում ցուցադրվող մոտ հարյուր ֆիլմից: Տրելյեսը ժյուրիի անդամ է եղել մի շարք կինոփառատոներում (Բեռլինալե, Կարլովի Վարի, Բուենոս Այրեսի անկախ կինոյի փառատոն, Բիլբաոյի վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերի ՄՓ), կինոծրագրեր կազմող և ծրագրերի խորհրդատու այլ կարևոր փառատոներում: Որպես կինոքննադատ թղթակցում է ուրուգվայական Brecha շաբաթահանդեսին և La Diaria օրաթերթին:
  • ՐԱՖՖԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ

    Հայաստան

    Ծնվել է 1988-ին: Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոգիտական բաժնում: Հոդվածներ է հրապարակել հայաստանյան և միջազգային մամուլում:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՊԱՏՎՈ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

  • "ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ"` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ

    Կառլոս Ռեյգադաս (Մեքսիկա)
  • "ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ"` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ

    Յան Նովիցկի (Լեհաստան)


  • ՊԱՏՎՈ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ

    Էլիզաբեթ Կարլսեն (Մեծ Բրիտանիա)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

  • ՎԱՐՈՐԴԱԿԱՆ ԴԱՍԵՐ
    Մարզիե Ռիահի
    Իրան
  • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԳԵՐԻՆ
    Ռատի Ցիտելաձե
    Վրաստան
  • ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ
    ԲԱՅԻՆԱ
    Լիլիթ Պետրոսյան
    Հայաստան

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Made on
Tilda