2020
Ծրագրեր/Ժյուրիներ/Պարգևներ
ԲԱՑՈՒՄ
ԵՐԲ ՔԱՄԻՆ ՀԱՆԴԱՐՏՎԻ
Նորա Մարտիրոսյան
Միջազգային մրցույթ
ՓՈՒՉԻԿԸ
Փեմա Ցեդեն
ՀԱՅՐՆ ԻՐ ԴԵՐՈՒՄ
Եկատերինե Չելիձե
ՄԵՌԱԾ ՀՈԳԻՆԵՐԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ
Յուլյա Վիշնևեց

ԿԱՏՅԱՆ ԵՎ ՎԱՍՅԱՆ ԴՊՐՈՑ ԵՆ ԳՆՈՒՄ
Մո Սկարպելլի
ՅԱՖՖԱՅԻ ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆԵՐԸ
Ռամ Լևի
ՀԱՅՐ
Կլոդ Դըմեր
ՄԻ ԿԻՆ՝ ՄԱՅՐՍ
Մարատ Սարգսյան
ՋՐՀԵՂԵՂ ՉԻ ԼԻՆԻ
Սրջան Գոլուբովիչ
ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ԿԵՐՊԱՐԱՆԱ-ՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
Կատարինա Վաշկոնսելուշ
ՊԱՏՈՒՀԱՆ ԼՎԱՑՈՂ ՏՂԱՆ ԷԼ ԿՈՒԶԵՐ ՍՈՒԶԱՆԱՎ ՈՒՆԵՆԱԼ
Բահման Թավուսի
ԾԱՂԻԿՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
Ալեքս Պիպեռնո
Հայկական համայնապատկեր
ՇՐՋԱՓԱԿՈՒՄ
Հակոբ Մելքոնյան
ԴՐԱԽՏԻ ԴԱՐՊԱՍԸ
Գարեգին Պապոյան
ԲԱՐԻ ԹՌԻՉՔ
Նաիրա Սարգսյան
ՀԻՄՆԱՎՈՐ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ
Ջիվան Ավետիսյան
ԿԱՖԿԱՅԻ ԵՐԱԶԸ
Դավիթ Բաբայան
ՎԱԽԵՆԱԼՈՒ ՈՉԻՆՉ ՉԿԱ
Կարինե Թորոսյան
ԱՅՍՏԵՂ ԵՎ ԱՅՆՏԵՂ
Օվսաննա Շեկոյան
ԹՎԻՍՏ
Սիլվա Խնկանոսյան
ԿԱՆԱՆՑ ԳՅՈՒՂԸ
Թամարա Ստեփանյան
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ
ԱԶՆԱՎՈՒՐԸ ՇԱՌԼԻ ԱՉՔԵՐՈՎ
Մարկ դի Դոմենիկո
ՓՈԽԿԱԽՎԱԾՈՒ-ԹՅՈՒՆ
Ալլա Կովգան
ՔԱՆԻՆԳՀԵՄ
Պետեր Բրոսենս, Ջեսիքա Վուդուորթ
ԲՈԿՈՏՆ ԿԱՅՍՐԸ
11 ռեժիսոր
ԱՄՊԸ ՆՐԱ ՍԵՆՅԱԿՈՒՄ
Ճեն Լու Սինյուան
ՏՊԱԳԻՐ ՄԵԾԱՏԱՌ
Քրիստիան Փեցոլդ
ՈՒՆԴԻՆ
Ռադու Ժուդե
ՍՏԵՂԾՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
ՔԱՆԻՆԳՀԵՄ
Ալլա Կովգան
ՀԱՄԲԻ. ՊԱՅՔԱՐ ՀԱՄԲԱԽԻ ԱՆՏԱՌԻ ՀԱՄԱՐ
Սրջան Գոլուբովիչ
ՀԱՅՐ
Քրիստիան Փեցոլդ
ՈՒՆԴԻՆ
Լուքաս Ռայթեր
Մերկ կենդանիներ
Մելանի Վյոլդե
Դիտակետ. ԿԱՆԱԴԱ
ՄԻ ԿԻՆ՝ ՄԱՅՐՍ
Կլոդ Դըմեր
ԱՅՍՏԵՂ ԵՎ ԱՅՆՏԵՂ
Սոֆի Դըռասպ
ԱՆՏԻԳՈՆԵ
Ատոմ Էգոյան
ՊԱՏՎԱՎՈՐ ՀՅՈՒՐ
Կարինե Թորոսյան
ՈՒԻԼՔՈՔՍ
Դընի Կոտե

ԺՅՈՒՐԻՆԵՐ


Միջազգային մրցույթ

(առցանց)

  • ԼԱՎ ԴԻԱՍ

    Ֆիլիպիններ

    Լավրենտե Ինդիկո Դիասը ծնվել է 1958-ին: Ֆիլիպինցի ռեժիսոր և նախկին կինոքննադատ:  Ծնվել է 1958-ին: Տնտեսագետի կրթություն է ստացել Կոտաբատոյի «Նոտր Դամ» համալսարանում: Մի շարք ռեկորդային երկար խաղարկային ֆիլմերի հեղինակ Դիասը հայտնի է որպես դանդաղ կինո շարժման գլխավոր դեմքերից մեկը: Թեև ֆիլմեր է նկարահանում 90-ականների վերջից, հանրային մեծ ուշադրության չի արժանացել Ֆիլիպիններից և փառատոնային շրջանակներից դուրս մինչև 2013-ին էկրան բարձրացած «Նորտե. պատմության ավարտը» ֆիլմը, որն ընդգրկվել է Կաննի ՄԿՓ-ի «Հատուկ հայացք» ծրագրում: Դրան հաջորդած երեք ֆիլմերն արժանացել են քննադատների ուշադրությանն ու բազմաթիվ մրցանակների. «Նախորդից» աշխատանքը 2014-ին Լոկառնոյի ՄԿՓ-ում «Ոսկե ընձառյուծ» է շահել, ինչպես նաև «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում առաջադրվել  Ասիական կինոմրցանակաբաշխությանը, «Օրորո
    ցային վշտալի գաղտնիքին» ֆիլմը (2016) Բեռլինի ՄԿՓ-ում մրցակցում էր «Ոսկե արջի» համար և շահեց Ալֆրեդ Բաուերի անվան «Արծաթե արջ», իսկ «Հեռացած կինը» (2016), որ ներկայացված էր Վենետիկի ՄԿՓ-ում, արժանացավ «Ոսկե առյուծի»:  Դիասի նախավերջին ֆիլմը՝ «Սատանայի ժամանակը», 2018-ին Բեռլինի ՄԿՓ-ի մրցութային ծրագրում էր և լավագույն ֆիլմ ճանաչվեց Կարտախենայի ԿՓ-ում («Գոհարներ» ծրագիր):  Լավ Դիասը բազմաթիվ միջազգային պարգևներ է վաստակել: Նրա գործերը հաճախ են անդրադառնում Ֆիլիպինների ներկա սոցիալական և քաղաքական վիճակին վերաբերող խնդիրներին: Դիասը նաև Ֆիլիպինների Պալանկայի անվան գրական մրցանակաբաշխության բազմակի դափնեկիր է: 2008-ին նրա «Մելամաղձ» ֆիլմը Վենետիկի ՄԿՓ-ում արժանացավ «Հորիզոններ» ծրագրի մրցանակին: 2011-ին Դիասը դարձավ  Միջազգային կինոհիմնադրամի տնօրենների վարչության անդամ՝ նույն տարի Վենետիկի ԿՓ վերադառնալով «Ծնունդների հարյուրամյակ» ֆիլմով, որն արժանացել է նաև «Սինեմանիլա» ՄԿՓ-ի ժյուրիի գլխավոր մրցանակին: Հաջորդ տարի Դիասի  «Ֆլորենտինա Ուբալդո» ֆիլմին (2012) Չոնջուի ՄԿՓ-ում շնորհվեց լավագույն ասիական ֆիլմի համար սահմանված մրցանակը: Դիասը նկարահանել է քրեական պատմություններ, ուրվականներին առնչվող պատումներ և մի մյուզիքլ: 2014-ին նա արժանացել է Նիդերլանդների Քլաուս իշխանի մրցանակին: 2017-ին Լավ Դիասն Ամերիկյան կինոակադեմիայի անդամ դառնալու հրավեր է ստացել:
  • ՌԱԴՈՒ ԺՈՒԴԵ

    Ռումինիա

    2003-ին ավարտել է Բուխարեստի հաղորդակցության միջոցների համալսարանի ռեժիսորական բաժինը: Որպես ռեժիսորի օգնական աշխատել է Կոստա-Գավրասի «Ամեն», Քրիստի Պույուի «Պարոն Լըզըրեսկուի մահը» խաղարկային ֆիլմերում: Նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր, այդ թվում՝  «Գլխարկով հեռուստացույցը» (2006), որն ամենաշատ պարգևների արժանացած ռումինական ֆիլմն է, գլխավոր մրցանակի է արժանացել Սանդենսի, Սան Ֆրանցիսկոյի, Լոս Անջելեսի, Գրիմշտադտի, Համբուրգի, Բիլբաոյի, Ուեսկայի, Տրիեստի, Մոնպելյեի, Քոթբուսի, Ասպենի, Բրյուսելի, Կրակովի, Ալմերիայի, Վալենսիայի, Ուփսալայի, IndieLisboa, Mediawave ԿՓ-երում՝ ընդգրկվելով նաև Թորոնթոյի, Տամպերեի, Ռոտերդամի, Թելուռայդի, «Նոր ռեժիսորներ/նոր ֆիլմեր» և այլ ՄԿՓ-երում:  Ժուդեի  «Ալեքսանդրա» (2006) և «Առավոտյան» (2007) կարճամետրաժ ֆիլմերն ընդգրկվել են շուրջ 30 փառատոնում՝ ներառյալ Կլերմոն-Ֆեռանի, Սան Ֆրանցիսկոյի, Քոթբուսի, Օբերհաուզենի (որտեղ ստացել է Մեծ մրցանակը) ԿՓ-երը: «Աշխարհի ամենաերջանիկ աղջիկը» նրա լիամետրաժ առաջնեկն է: Մինչև Ռումինիայի կինոթատրոններում ցուցադրվելը ֆիլմը շահել է Փորձարարական և արվեստի ֆիլմերի միջազգային ընկերակցության (CICAE) մրցանակը Բեռլինում, FIPRESCI-ի մրցանակը Սոֆիայում, լավագույն սցենարի մրցանակը Բուխարեստում և դարձյալ FIPRESCI-ի մրցանակը IndieLisboa ՄԿՓ-ում, 2009-ին ներկայացվել նաև Կաննի ՄԿՓ-ի ACID ծրագրում: 2011-ին Ժուդեն նկարահանել և թողարկել է «Ֆիլմ ընկերների համար» անկախ աշխատանքը: Նրա «Բոլորը մեր ընտանիքում» կինոնկարի (2012) պրեմիերան կայացել է Բեռլինալեի «Ֆորում»-ում, ֆիլմն արժանացել է «Սարաևոյի սիրտ» մրցանակին, Նամյուրի ԿՓ-ի «Ոսկե ասպետ» մրցանակին և այլն: 2015-ին Բեռլինի ՄԿՓ-ում Ժուդեի «Ընտի՜ր է» ֆիլմին շնորհվել է լավագույն ռեժիսորական աշխատանքի համար սահմանված «Արծաթե արջը»: Կինոնկարը մասնակցել է նաև Հոնկոնգի, Լոնդոնի, Միլ Վալիի, Ամերիկյան կինոյի ինստիտուտի ու «Թրայբեքա» ԿՓ-երին և պաշտոնապես ներկայացրել Ռումինիան Ամերիկյան կինոակադեմիայի 88-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, թեև չի առաջադրվել մրցանակի:  2020-ին Ժուդեն Բեռլին վերադարձավ «Տպագիր մեծատառ» ֆիլմով, որը բռնապետ Նիկոլաե Չաուշեսկուի կոմունիստական վարչակարգի դեմ գրաֆիտիով բողոքի ուղերձներ գրած և հետագայում գաղտնի ոստիկանության կողմից բերման ենթարկված ռումինացի պատանի Մուգուր Կըլինեսկուի պատմությունն է: Ժուդեի մասնակցությունը Բեռլինի ՄԿՓ-ին կրկնակի էր՝ Ադրիան Չոֆլընկըի հետ նա ներկայացրել էր նաև «Գնացքները մեկնում են կայարանից» վավերագրական ֆիլմը:
  • ՀԱՅԿ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

    Հայաստան/Թուրքիա

    Ծնվել է 1962-ին ԽՍՀՄ-ում: Ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտը (Վ. Մոնախովի արվեստանոց): Ուսանողական տարիներին որպես օգնական աշխատել է հայտնի կինոօպերատորներ Լեոնիդ Կալաշնիկովի, Ալբերտ Յավուրյանի և Լևոն Աթոյանցի հետ: Ուսումն ավարտելուց հետո եղել է բազմաթիվ կարճամետրաժ և լիամետրաժ վավերագրական, խաղարկային և անիմացիոն ֆիլմերի օպերատոր: 1987-91 թթ. դասավանդել է Երևանի մանկավարժական ինստիտուտում: 1991-ից աշխատել է թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում: 2000-ին տեղափոխվել է Ստամբուլ՝ շարունակելով նկարահանել թե՛ գեղարվեստական նախագծեր, թե՛ կոմերցիոն ֆիլմեր և երաժշտական տեսահոլովակներ Թուրքիայում, Ռուսաստանում և Հայաստանում: Տարբեր ՄԿՓ-երում ինն անգամ մրցանակի է արժանացել որպես լավագույն օպերատոր: 2006-ից դասավանդում է Ստաամբուլի Քադիր Հաս, Բահչեշեհիր համալսարաններում և բարձրագույն կրթության «Պլատոն» քոլեջում: 2008-ին Ադանայի «Ոսկե բոժոժ», 2014-ին Անթալիայի «Ոսկե նարինջ» և 2017-ին Մալաթիայի ՄԿՓ-երի ժյուրիի անդամ է եղել: 1991-ից Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության և Ռուսաստանի օպերատորների գիլդիայի անդամ է, 2005-ից՝ Օպերատորների միջազգային դաշնության (IMAGO) անդամ Ռուսաստանից, 2014-ից՝ Թուրք օպերատորների ընկերության անդամ:
  • ՖՐԱՆՍՈՒԱ Դ’ԱՐՏԸՄԱՐ

    Ֆրանսիա

    Հիմնել է  Les Films de l’Après-Midi կինո ընկերությունը, որն աջակցում է աշխարհի տարբեր երկրների ռեժիսորների: Դ’Արտըմարի թողարկած աշխատանքներից են Աիդա Բեգիչի «Ձյուն» (Մեծ մրցանակ, «Քննադատների շաբաթ», Կանիի ՄԿՓ, 2008), «Սարաևոյի զավակները» (Ժյուրիի հատուկ հիշատակում, «Հատուկ հայացք», Կաննի ՄԿՓ, 2012), Ռուբայյաթ Հոսայնի «Արտադրված է Բանգլադեշում» (Թորոնթոյի ՄԿՓ, 2019), Հինդե Բուժեմայի «Նուրայի երազը» (Թորոնթոյի ՄԿՓ, 2019), Մանոել դի Օլիվեյայի երեք խաղարկային ֆիլմերը և այլն: Այժմ Դ’Արտըմարը նաև ֆրանսիական նախագծերի վրա է աշխատում, որոնցից է Կլեր Սիմոնի նոր խաղարկային ֆիլմը:

ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

Made on
Tilda