2023
Ծրագրեր/Ժյուրիներ/Պարգևներ
ԲԱՑՈՒՄ / ՓԱԿՈՒՄ
Լուկա
Ատոմ Էգոյան
Օրացույց
Ջեսիքա Վուդուորթ
Միջազգային մրցույթ
Ուլլի-Կալեի մեծ օձերը
Ալեքսեյ Ֆեդորչենկո
Շրջմոլիկը
Սպիրոս Յակովիդես
ՍԵՎ քար
Զառա Դվինգեր
Փոքրիկը
Սիման Կայատի
Լուկա
Ջեսիքա Վուդուորթ
Սամսարա
Դանիել Բանդեյրա
Կալվածք
Ֆարնազ Ժուրաբչյան, Մոհամադ Ռեզա Ժուրաբչյան
Լուռ տունը
Լոիս Պատինյո
Երեք կայծ

Նաոմի Ուման
Ես չեմ
Քրիս Պելըրեն
Ջրհեղեղին սպասելիս
Թոմեր Հայման
Տարածաշրջանային համայնապատկեր
«Սաբայա» կինոթատրոնը
Օրիթ Ֆոքս Ռոթեմ
Լանդշաֆտ
Աբաս Ամինի
Անվերջ սահմաններ
Մարիամ Չաչիա, Նիք Վոյթ
Կախարդական լեռը
Դանիել Քյոթեր
Բեռը
Ամր Գամալ
Ք
Կոտե Կալանդաձե
Թմբկահարը
Խալեդ Ժարար
Նոթեր տեղահանման մասին
Ջուդ Չեհաբ
Իմ վատթար թշնամին
Մեհրան Թամադոն
Սիլվա Խնկանոսյան
Միչիգանից հեռու
Կորիզ
250 կմ
Հասմիկ Մովսիսյան
Գիշատիչը
Անի Գրիգորյան
Ավթոնա
Տիգրան Աղաջանյան
Դատարկություն
Մայքլ Ալոյան
Երկու անհայտով հավասարում
Լուսինե Պապոյան
Գյուղը որ կանգնի...
Տեսիլ Մեղդիկյան
Սատանայի գործերից
Էդգար Սարգսյան
Արահետ
Օֆելիա Հարությունյան
Թռչող տերևների երգը
Արման Այվազյան
Քարեր
Արմինե Անդա
ԵՐԵՎԱՆՅԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ
Կարմիր երկինք
Քրիստիան Փեցոլդ
Մեր մարմինը
Նիկոլա Ֆիլիբե
Ադամանի վրա
Կոմս Շահբազյան
Մեր գյուղը
Կլեր Սիմոն
Գեղեցիկ Էլենեն
Գիորգի Օվաշվիլի
Թոնրատուն
Վիմ Վենդերս
Չքնաղ օրեր
Ջեսիքա Հաուսներ
«Զրո» ակումբը
Իննա Մխիթարյան
Թափված տերևներ
Ակի Կաուրիսմյակի
Փոխազդեցու-թյուննե
Ժյուստին Տրիյե
Անկման անատոմիա
Տակեշի Կիտանո
Վիզը
13 ռեժիսոր
Այկա
Սերգեյ Դվորցևոյ
ՍՏԵՂԾՎԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
Կարմիր երկինք
Քրիստիան Փեցոլդ
Լանդշաֆտ
Աբաս Ամինի
Անվերջ սահմաններ
Խալեդ Ժարար
Նոթեր տեղահանման մասին
Դանիել Քյոթեր
Չքնաղ օրեր
Վիմ Վենդերս
Ծուռ ծիրան
Էվրիկա
Լիսանդրո Ալոնսո
Աշխարհայացք


Դեյվիդ Քրոնենբերգ
Վթար
Գարուշ Մելքոնյան
Իտալական մեթոդը
Գարուշ Մելքոնյան
Դիտակետ. ԻՍՐԱՅԵԼ
«Սաբայա» կինոթատրոնը
Օրիթ Ֆոքս Ռոթեմ
Մյուս այրին
Միխալ Վինիկ
Վալերիան ամուսնանում է
Թոմեր Հայման
Ես չեմ
Մա'այան Ռիփ
Դիտակետ. ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ
Աքսոր
Մարիա Կլարա Էշկոբար
Աստծու գառը
Անդրե Ժիլ Մատա
Ծառը
Դավիդ Պինեյրու Վիսենտի
ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ․ Դարդեններ, Լավ Դիաս, Ջերեմի Թոմաս
Ռոզետա
Ժան-Պիեռ Դարդեն, Լյուկ Դարդեն
Խոստումը
Ժան-Պիեռ Դարդեն, Լյուկ Դարդեն
Երեխան
Լավ Դիաս
Հեռացած կինը
Ժան-Պիեռ Դարդեն, Լյուկ Դարդեն
Երբ ալքիները քաշվեցին
Լավ Դիաս
Վթար
Ջերեմի Թոմաս, պրոդյուսեր
Ուրախ Սուրբ ծնունդ, միստր Լորենս
Մարկ Քազընս
Ջերեմի Թոմասի փոթորիկները
Ջերեմի Թոմաս, պրոդյուսեր

ԺՅՈՒՐԻՆԵՐ


Միջազգային մրցույթ

  • ԼԱՎ ԴԻԱՍ

    Ֆիլիպիններ

    Լավրենտե Ինդիկո Դիասը ծնվել է 1958-ին: Ֆիլիպինցի ռեժիսոր և նախկին կինոքննադատ:  Ծնվել է 1958-ին: Տնտեսագետի կրթություն է ստացել Կոտաբատոյի «Նոտր Դամ» համալսարանում: Մի շարք ռեկորդային երկար խաղարկային ֆիլմերի հեղինակ Դիասը հայտնի է որպես դանդաղ կինո շարժման գլխավոր դեմքերից մեկը: Թեև ֆիլմեր է նկարահանում 90-ականների վերջից, հանրային մեծ ուշադրության չի արժանացել Ֆիլիպիններից և փառատոնային շրջանակներից դուրս մինչև 2013-ին էկրան բարձրացած «Նորտե. պատմության ավարտը» ֆիլմը, որն ընդգրկվել է Կաննի ՄԿՓ-ի «Հատուկ հայացք» ծրագրում: Դրան հաջորդած երեք ֆիլմերն արժանացել են քննադատների ուշադրությանն ու բազմաթիվ մրցանակների. «Նախորդից» աշխատանքը 2014-ին Լոկառնոյի ՄԿՓ-ում «Ոսկե ընձառյուծ» է շահել, ինչպես նաև «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում առաջադրվել  Ասիական կինոմրցանակաբաշխությանը, «Օրորոցային վշտալի գաղտնիքին» ֆիլմը (2016) Բեռլինի ՄԿՓ-ում մրցակցում էր «Ոսկե արջի» համար և շահեց Ալֆրեդ Բաուերի անվան «Արծաթե արջ», իսկ «Հեռացած կինը» (2016), որ ներկայացված էր Վենետիկի ՄԿՓ-ում, արժանացավ «Ոսկե առյուծի»:  Դիասի նախավերջին ֆիլմը՝ «Սատանայի ժամանակը», 2018-ին Բեռլինի ՄԿՓ-ի մրցութային ծրագրում էր և լավագույն ֆիլմ ճանաչվեց Կարտախենայի ԿՓ-ում («Գոհարներ» ծրագիր):  Լավ Դիասը բազմաթիվ միջազգային պարգևներ է վաստակել: Նրա գործերը հաճախ են անդրադառնում Ֆիլիպինների ներկա սոցիալական և քաղաքական վիճակին վերաբերող խնդիրներին: Դիասը նաև Ֆիլիպինների Պալանկայի անվան գրական մրցանակաբաշխության բազմակի դափնեկիր է: 2008-ին նրա «Մելամաղձ» ֆիլմը Վենետիկի ՄԿՓ-ում արժանացավ «Հորիզոններ» ծրագրի մրցանակին: 2011-ին Դիասը դարձավ  Միջազգային կինոհիմնադրամի տնօրենների վարչության անդամ՝ նույն տարի Վենետիկի ԿՓ վերադառնալով «Ծնունդների հարյուրամյակ» ֆիլմով, որն արժանացել է նաև «Սինեմանիլա» ՄԿՓ-ի ժյուրիի գլխավոր մրցանակին: Հաջորդ տարի Դիասի  «Ֆլորենտինա Ուբալդո» ֆիլմին (2012) Չոնջուի ՄԿՓ-ում շնորհվեց լավագույն ասիական ֆիլմի համար սահմանված մրցանակը: Դիասը նկարահանել է քրեական պատմություններ, ուրվականներին առնչվող պատումներ և մի մյուզիքլ: 2014-ին նա արժանացել է Նիդերլանդների Քլաուս իշխանի մրցանակին: 2017-ին Լավ Դիասն Ամերիկյան կինոակադեմիայի անդամ դառնալու հրավեր է ստացել:
  • ԻՆՆԱ ՍԱՀԱԿՅԱՆ

    Հայաստան

    Ավելի քան տասնհինգ տարի ռեժիսոր և պրոդյուսեր Իննա Սահակյանը կյանքի է կոչել լիամետրաժ վավերագրական ֆիլմեր, փաստագրական շարքեր և կարճամետրաժներ որոնք ներկայացվել են միջազգային ասպարեզում։ Նա ուշադրություն է դարձնում չպատմված և մոռացված պատմություններին՝ մարդկայնության բնույթը հետազոտելով մտերմիկ ու նորարարական ֆիլմերի ստեղծումով։ Սահակյանի լիամետրաժ դեբյուտը, որի համառեժիսորն է Արման Երիցյանը, «Հայաստանի վերջին լարախաղացը» մրցանակակիր ֆիլմն է (2010)։ Վերջերս նա ավարտել է «Մելը», որը պատմում է հայաստանցի տրանսգենդեր ծանրամարտիկի մասին։ Իսկ Հայոց ցեղասպանությունից փրկված, հետագայում հոլիվուդյան վաղ շրջանի աստղ Ավրորա Մարտիկանյանի մասին պատմող նրա անիմացիոն վավերագրական աշխատանքը՝ «Ավրորայի լուսաբացը» (2022), դարձել է փառատոնային ֆավորիտ և ցուցադրվել ավելի քան 40 փառատոնում՝ մի շարք պարգևներ շահելով, որոնց թվում են Ասիա-Խաղաղօվկիանոսյան կինոմրցանակը լավագույն անիմացիոն ֆիլմի համար (2022), Movies that Matter ԿՓ-ի Հատուկ մրցանակն ու Հանդիսատեսի մրցանակը (2023), Ամստերդամի վավերագրական կինոյի (IDFA) և Animation Is Film փառատոների (2022) Հանդիսատեսի մրցանակը, Ժնևի ՄԿՓ-ի և Մարդու իրավունքների ֆորումի Մեծ մրցանակը (2023): Իննա Սահակյանը նաև «Մեկ, երկու, երեք» և «Donkeymentary» վավերագրական ֆիլմերի պրոդյուսերն է:
  • ԿԼԵՐ ՍԻՄՈՆ

    Ֆրանսիա

    Կլեր Սիմոնը կինո է եկել մոնտաժի միջոցով։ Նրա «Զվարճանքներ» և «Ամեն գնով» ֆիլմերը, որոնք ցուցադրվել են կինոթատրոններում, դարձել են ֆրանսիական վավերագրական կինոյի հեղափոխության մի մասը։ Այդ ժամանակից ի վեր նա հերթագայել է վավերագրական ու խաղարկային կինոն: Կլեր Սիմոնը կերպարներին նկարահանում է որպես հերոսների՝ «Զվարճանքներ»-ի մանուկներին, «Ամեն գնով»-ի լարված շեֆին, «Այլապես այո»-ի երեխաներ առևանգողին, «Այրվում է» ֆիլմի հրդեհող աղջկան, կանանց սիրահարված Միմիին, ընտանիքի պլանավորման խորհրդատու Նատալի Բային, Ռեդա Քաթեբի հանդեպ կրքով բռնված Նիկոլ Գարսիային «Հյուսիսային կայարան»-ում, Ստեֆանիին, որն իր հմայքներն է վաճառում անտառներում, երիտասարդներին, որոնք գրոհում են ամրության վերածված Femis կինոդպրոցը, Հյուգոյի նման դպրոցականներին, որոնք լալիս են իրենց ընտանիքների լռության պատճառով, նպարավաճառի որդուն և ժամանակակից գյուղապետին, Մարգըրիտ Դյուրասի հարցաքննվող սիրեկան Յան Անդրեային… Եվ կնոջ մարմնի վիպերգը… Վավերագրական թե գեղարվեստական ֆիլմ լինի, հարցը մեկն է. ի՞նչ է պատմությունը: Կյա՞նք։ Միաժամանակ Կլեր Սիմոնը դասավանդել է Փարիզ 8 և Փարիզ 7 համալսարաններում, Varan-ի կինոարվեստանոցներում և ղեկավարել Femis-ի ռեժիսուրայի բաժինը։
  • ԲԵՐՆԴ ԲՈՒԴԵՐ

    Գերմանիա

    Ծնվել է 1964-ին: Քաղաքագիտություն է ուսանել Բեռլինի ազատ համալսարանում, անկախ համադրող է և կինոլրագրող: 2015-ից Քոթբուսի արևելաեվրոպական կինոյի փառատոնի ծրագրերի տնօրենն է, Բեռլինի ՄԿՓ-ի «Ֆորում» ծրագրի և Սկոպյեի Cinedays ԿՓ-ի ծրագրերի խորհրդատուnն: 2021-ից Բուդերը նաև Բեռլինյան Բրանդենբուրգի հրեական ֆիլմերի փառատոնի ծրագրերի տնօրենն է։ Նախկինում նա եղել է Քոթբուսի հետ կապված Արևելք-Արևմուտք համատեղ արտադրության շուկայի ղեկավարը, Բեռլինի «Բաբելոն» արվեստի տան ծրագրերի տնօրենը և տարբեր կինոփառատոների ծրագրերի խորհրդատուն (Պրիշտինայի ԿՓ, Պրիշտինաայի Skena-Up կինոյի և թատրոնի փառատոն, goEast ԿՓ, Նոյբրանդերբուրգի dokumentArt ԿՓ, Բեռլինի Թուրքական կինոշաբաթ, Զագրեբի ԿՓ): Բերնդ Բուդերն աշխատում է նաև որպես կինոլրագրող։
  • ՌԱՅԵԴ ՖԱՐԻԶԱԴԵ

    Իրան

    Իրանի Մաշհադ քաղաքում ծնված Ռայեդ Ֆարիզադեն Տնտեսագիտություն և գերմանական գրականություն է ուսումնասիրել Թեհրանի համալսարանում և համեմատական գրականագիտություն՝ Վիեննայի համալսարանում։ Ֆարիզադեն փիլիսոփայության և գրականության դոկտորի աստիճան է ստացել Բեռլինի ազատ համալսարանում։ Նա Բեռլինի հումանիտար գիտությունների գերմանա-ասիական շրջանավարտների խմբի ավագ գիտաշխատող էր: 2012 թ․ սկսած՝ Ֆարիզադեն փիլիսոփայություն և գերմանական գրականություն է դասավանդում, որպես Թեհրանի Շահիդ Բեհեշթի համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի անդամ։

Տարածաշրջանային համայնապատկեր

  • ՍԵՐԳԵՅ ԴՎՈՐՑԵՎՈՅ

    Ղազախստան

    1982-ին ավարտել է Կրիվոյ Ռոգի ավիացիոն ուսումնարանը, 1988-ին՝ Նովոսիբիրսկի էլեկտրոտեխնիկական ինստիտուտը: 1990-ին ընդունվել է Ռեժիսորական բարձրագույն դասընթաց: «Երջանկություն» կարճամետրաժ կուրսային և «Հացի օր» դիպլոմային աշխատանքներն արժանացել են մի շարք միջազգային մրցանակների: 2008-ին նկարահանած «Տյուլպան» ֆիլմին շնորհվել է Կաննի «Հատուկ հայացք» ծրագրի Գլխավոր մրցանակը: «Այկան» 2018-ին Կաննի փառատոնի հիմնական մրցույթին մասնակցելուց և Կնոջ լավագույն դերակատարման համար մրցանակ շահելուց հետո ընդգրկվել է «Օսկար»-ի հավակնորդների կարճ ցանկում:
  • ԿԱՐՄԵՆ ԳՐԵՅ

    Նոր ԶԵլանդիա

    Նորզելանդացի Կարմեն Գրեյը արվեստի անկախ լրագրող է, քննադատ և կինոծրագրող, որն այժմ բնակվում է Բեռլինում: Հրապարակումներ է արել The New York Times, The Guardian, Sight & Sound, Criterion, Art Review, Screen պարբերականներում և MUBI-ում՝ հաճախ կենտրոնանալով Արևելյան Եվրոպայի, Բալկանների և Կովկասի վրա: Գրեյը The Film Verdict առևտրային ամսագրի քննադատ է և Լոնդոնի Dazed & Confused ամսագրի նախկին կինոխմբագիր, Բեռլինի ՄԿՓ-ի «Սերունդ» բաժնի, Winterthur կարճամետրաժ ֆիլմերի ՄՓ-ի և Լոնդոնի Open City Docs-ի ընտրող հանձնաժողովների անդամ, First Cut Lab-ում և Գվադալախարայի (Մեքսիկա) Doculab-ում նախագծերի ու փառատոնի ռազմավարության և ֆիլմերի մոնտաժային փուլի խորհդատու։
  • ՄԱՅՔԼ ԳՅՈՒՐՋՅԱՆ

    ԱՄՆ

    Ամերիկահայ դերասան, ռեժիսոր և գրող: Ծնվել և մեծացել է Սան Ֆրանցիսկոյի ծոցի շրջանում: «Դեյվիդի մայրը» հեռուստաֆիլմում լավագույն երկրորդական դերի համար արժանացել է «Էմի» մրցանակի: Հայտնի է նաև «Ոսկե գլոբուս» շահած «Հինգով հրավերք» սերիալում, ինչպես նաև պաշտամունքային դարձած «Սոլթ Լեյք Սիթիի փանքը» ֆիլմում խաղացած դերերով: Վերջերս ընկերակցել է Ռոբերտ Դե Նիրոյին «Մեծ ստախոսը» հեռուստաֆիլմում: Նկարահանվել է նաև «Լրավաճառները», «Չապլին», «Ընդմիշտ երիտասարդ», «Հեռանալով Լաս Վեգասից», «Հորդ անձրև», «Անպարտելիները», «Լուցիֆեր», «Ծածուկ գործեր», «Խաբիր ինձ», «Տունը», «Վանականը», «Հանցանքի վայրը», «Առանց հետքի» և այլ կինոֆիլմերում ու հեռուստաֆիլմերում: Որպես թատրոնի դերասան արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում՝ «LA Weekly»-ի մրցանակին՝ որպես «Մոդիլիանի» ներկայացման լավագույն գլխավոր դերակատար, Լոս Անջելեսի քննադատների մրցանակին՝ որպես «Խելագարություն մարիխուանայից» մյուզիքլի պարերի բեմադրիչ: Վերջերս Գուրջյանը հանդես է եկել Բերքլիի խաղացանկային թատրոնում՝ մասնակցելով Դանիել Հենդլերի (Լեմոնի Սնիքեթ) «Երևակայական մխիթարանք» պիեսի համաշխարհային պրեմիերային: Որպես ռեժիսոր միջազգային ճանաչման է արժանացել «Պատրանք» լիամետրաժ ֆիլմով, որտեղ հանդես է եկել Հոլիվուդի լեգենդ Քըրք Դագլասի կողքին: 2016-ին լույս է տեսել Գուրջյանի առաջին վեպը՝ «Ինչ է թաքնված աստղի տակ» վերնագրով:

FIPRESCI ժյուրի

  • ՎԵՐՈՆԻԿԱ ԶԱԿՈՆՇԵԿ

    Սլովենիա

    Վերոնիկա Զակոնշեկը կանոնավոր տպագրվում է Kino!, Dialogi և Ekran ամսագրերի հետ, ինչպես նաև՝ ազգային Dnevnik օրաթերթի կինոմեկնաբանն է։ Մշտապես համագորցաքցում է Սլովենիայի Animateka և Kino Otok փառատոներին, նաև Սլովենական ֆիլմ փառատոնի ընտրական հանձնաժողովի անդամ է։ Ներկայումս Սլովենական կինոքննադատների ասոցիացիայի նախագահն է և FIPRESCI անդամ։
  • ՎԱՆԴԱ ԲԵՆՋԵԼՈՒԼ

    Շվեդիա

    Վանդա Բենջելուլը կինոքննադատ է, սցենարիստ, կինոռեժիսոր, ինչպես և հեռուստատեսային պրոդյուսեր, որն ամեն շաբաթ ֆիլմեր է գրախոսում շվեդական ամենամեծ առավոտյան թերթի՝ «Դագենս Նյուհեթեր»-ի և Շվեդական 4-րդ ալիքի համար:
  • ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ

    Հայաստան

    Սցենարիստ, գրող, դասախոս, նկարիչ։ Ծնվել է 1967-ին Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պեերբուրգ) ճարտարապետի ընտանիքում։ 1977-ին հոր հետ տեղափոխվել է Երևան։ Բարձրագույն կրթություն է ստացել Սանկտ Պետերբուրգի թատերական ակադեմիայում (թատրոնի պատմություն և տեսություն), Կինոյի և հեռուստատեսության համալսարանում (ռեժիսուրա)։ 2011-ին ուսանել է Նյու Յորքի կինոակադեմիայում։ Աշխատել է «Լենֆիլմ» և «Լենդոկ․ բաց ստուդիա», ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի այլ կինոստուդիաներում։ Ավելի քան երեսուն ֆիլմի ռեժիսոր է և վեց գրքերի հեղինակ։ Նրա աշխատանքում հատուկ տեղ են զբաղեցնում կինոյի պատմությանը և տեսությանը վերաբերող գիտական հետազոտությունները։ Գրքեր է գրել «Լենֆիլմ» կինոստուդիայի սկզբնական շրջանի («Թղթե գուրգուրանքներ») և հայկական կինոյի հիմնադիր Դանիել Դզնունու մասին («Մի մատնության պատմություն»)։ Որպես նկարիչ մասնակցում է ցուցահանդեսների։ Նաև կրթական ծրագրերի է մասնակցում Սանկտ Պետերբուրգի Վլադիմիր Պրոպի կենտրոնում և Երևանի Միրզոյան գրադարանում, որտեղ բաց դասախոսություններ է կարդում ժամանակակից կինոյի տեսության մասին։ Նրա հետազոտությունների կարևորագույն թեմաներից մեկը առօրյայում արտացոլվող իմաստային սխեմաների և տեսողական պատկերների ձևավորումն է։ Այժմ աշխատում է Հայաստանի ազգային կինոակենտրոնում։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

ՊԱՏՎՈ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

  • "ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ"` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ

    Ժան-Պիեռ Դարդեն (Բելգիա)
  • "ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ"` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ

    Լյուկ Դարդեն (Բելգիա)
  • "ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ"` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ

    Ջերեմի Թոմաս (Մեծ Բրիտանիա)
  • "ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ"` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ

    Լավ Դիաս (Ֆիլիպիններ)
  • "ՓԱՐԱՋԱՆՈՎՅԱՆ ԹԱԼԵՐ"` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԻՆՈՅՈՒՄ ՎԱՍՏԱԿԻ ՀԱՄԱՐ

    Տակեշի Կիտանո (Ճապոնիա)


  • ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ "ՎԱՐՊԵՏ"

    Սերգեյ Դվորցեվոյ (Ղազախստան)
  • ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ "ՎԱՐՊԵՏ"

    Մայքլ Գյուրջյան (ԱՄՆ)

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ

ԿՈՐԻԶ ՄՐՑՈՒՅԹ

  • ԹՌՉՈՂ ՏԵՐԵՎՆԵՐԻ ԵՐԳԸ
    Արմինե Անդա
    Հայաստան
  • ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ
    ՔԱՐԵՐ
    Արման Այվազյան
    Հայաստան
  • ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ
    ԴԱՏԱՐԿՈՒԹՅՈՒՆ
    Տիգրան Աղաջանյան
    Հայաստան

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Made on
Tilda