Գերմանիա
ԿԱՐՄԻՐ ԵՐԿԻՆՔ
103 րոպե
2023

Սինոփսիս
Լեոնն ու Ֆելիքսը ծրագրել են ամառը մեկնել Բալթիկ ծովի ափին գտնվող ամառանոց։ Նրանք որոշել էին ընկերաբար ժամանակ անցկացնել, բայց և աշխատել, մեկը՝ իր երկրորդ գրքի, մյուսը՝ արվեստի պորտֆոլիոն կազմելու վրա։ Բայց Նադյան ու Դևիդն էլ են այնտեղ և իրենց ներկայությամբ դրական լիցքեր են բերում։ Չորս երիտասարդները փորձարկումներ են անում սիրո մեջ, թեև Լեոնին դա դժվար է տրվում։ Նրա անավարտ ձեռագիրը հետապնդում է իրեն ուր էլ որ գնա՝ տաղավար, թե ծովափ։ Մյուսների լավ տրամադրությունը հաճախ ճնշում է նրան, շուտով գալու է նաև հրատարակիչը։ Վերջինիս գալուստն իր փոքրիկ մեքենայով համընկնում է անտառի հրդեհվելուն։ Մոխրի անձրև է տեղում, երկինքը՝ կարմրում, և հարաբերությունների դրաման, վերաճելով ֆիզիկական թեժացման ու ստեղծագործական պարպման, մտնում է նոր փուլ։

Մրցանակներ
«Արծաթե արջ»՝ Ժյուրիի մեծ մրցանակ, Բեռլինի ՄԿՓ, 2023

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր` Ֆլորիան Քյորներ ֆոն Գուստորֆ, Անտոն Քայզեր, Միխայել Վեբեր
Ռեժիսոր՝ Քրիստիան Փեցոլդ
Սցենարի հեղինակ՝ Քրիստիան Փեցոլդ
Օպերատոր՝ Հանս Ֆրոմ
Նկարիչ՝ Պետրա Ռինգլեբ
Հնչյունային ձևավորողներ՝ Անդրեաս Մյուքե-Նեսիտկա, Ադրիան Բաումայստեր
Մոնտաժող՝ Բեթինա Բյոլեր
Դերերում. Թոմաս Շուբերտ, Պաուլա Բեեր, Էննո Թրեբս, Լենգսթոն Ույբել, Մաթիաս Բրանդ
Արտադությունը՝ Schramm Film Koerner & Weber, ZDF/Arte, ZDF


Քրիստիան Փեցոլդ
Ծնվել է 1960-ին Հիլդենում (Գերմանիա): Բեռլինի Ազատ համալսարանում գերմաներեն և թատրոն ուսանելուց հետո ընդունվել է Բեռլինի կինոյի և հեռուստատեսության գերմանական ակադեմիան: Ռեժիսուրա է ուսանել և միաժամանակ եղել ռեժիսորներ Հարուն Ֆարոքիի և Հարթմութ Բիտոմսկու ասիստենտը: Ավարտելուց հետո մի շարք հետաքրքիր հեռուստաֆիլմեր է նկարահանել: 2000-ին էկրան է բարձրացել նրա առաջին լիամետրաժ կինոֆիլմը՝ «Ներքին անվտանգությունը» ձախ ահաբեկիչ զույգի մասին՝ մեծ տպավորություն գործելով և ռեժիսորին բերելով թե՛ Գերմանական կինոյի, թե՛ Հեսենի մրցանակները լավագույն ֆիլմի համար: Մինչև 2012-ն այս արգասավոր ստեղծագործողը ևս երկու հեռուստաֆիլմ է նկարահանել և հինգ կինոֆիլմ, այդ թվում՝ «Ելլան» և «Բարբարան», որին ըստ արժանվույն շնորհվել է Բեռլինի ՄԿՓ-ի «Ոսկե արջը»:

Ֆիլմացանկ
Ներքին անվտանգություն (2000), Մարդասպանը (2001), Վոլֆսբուրգ (2003), Ուրվականներ (2005), Ելլա (2007), Երիքով (2008), Բարբարա (2012), Փյունիկ (2014), Անցում (2018), Ունդին (2020), Կարմիր երկինք (2023):



ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ