Գուտու Պարենտի
Ռեժիսոր, սցենարիստ և մոնտաժող Գուտու Պարենտին (ծնվ․ 1983-ին Ֆորտալեզայում) մեկ տարի կինո է ուսանել Ֆորտալեզայի լսատեսողական դպրոցում, նկարիչների Ալումբրամենտու խմբի անդամ եղել (2008-16), իսկ 2012-ից ի վեր Tardo Filmes կինընկերության գործընկերն է։ Նկարահանել է յոթ կարճամետրաժ, այդ թվում՝ «Լուսափայլ երջանիկ հասարակությունը» (2009) և «Ասում են, թե շները տեսնում են» (2012) ֆիլմերը, որոնք ցուցադրվել են Լոկառնոյի ԿՓ-ում, և ինը խղարկային ֆիլմ, այդ թվում՝՝ «Ճանապարհ դեպի Իթակե» (2010) և «Հրեշները» (2011) գործերը, որոնք երկուսն էլ մասնակցել են Բուենոս Այրեսի անկախ կինոյի ՄՓ-ի մրցութային ծրագրին, որտեղ «Հրեշներն» արժանացել է Ժյուրիի հատուկ հիշատակմանը։ Մյուս ֆիլմերից երեքը՝ «Պերոլայի առեղծվածային մահը» (2014), «Մարդակերների ակումբը» (2018) և «Ինֆերնինյան» (2018), ներկայացվել են Ռոտերդամի ՄԿՓ-ում և ցուցադրվել աշխարհի տարբեր կինոփառատոներում։ «Տարօրինակ ուղին» Պարենտիի 10-րդ աշխատանքն է, որի համաշխարհային պրեմիերան կայացել է 2023-ին Թրայբեքա ԿՓ-ում։
Ֆիլմացանկ
Փրփուր և ոսկոր (կ/մ 2007), Անցում (կ/մ 2007), Քայլեր լռության մեջ (կ/մ, 2008), Լուսափայլ երջանիկ հասարակություն (կ/մ 2009), Ճանապարհ դեպի Իթակե (2010), Կապույտ պայուսակը (կ/մ 2010), Ես՝ զբոսաշրջիկս (կ/մ, 2010), Հրեշները (2011), Սխալ վայրում (2011), Ասում են, թե շները տեսնում են (կ/մ, 2012), Քաղցր ազբեստ (2013), Պերոլայի առեղծվածային մահը (2014), Էզեկիելի տարօրինակ դեպքը (2016), Մարդակերների ակումբը (2018), Իմ անձնական դժոխքը (2018), Ժպտացող ժոկեյը (2022), Տարօրինակ ուղի (2023):