Հայաստան
ԱՎԹՈՆԱ
26 րոպե
2022

Սինոփսիս
Դեպքերը կտարվում են Հայաստանի լքված գյուղերից մեկում՝ Ավթունայում։ Հերոսը 12-ամյա եզդի տղա է՝ Սուկոն։ Ֆիլմում պատկերված են տղայի երկու աշխարհը և դրանց տարբերությունները։ Մեկը երևակայական հեքիաթ է, որտեղ Սուկոն պատկերացնում է իրեն, իսկ մյուսն իրական աշխարհն է, որտեղ նա ապրում է։ Պատմությունը փոքրիկ եզդի տղայի զգացմունքների, մտքերի և երկու հակադիր աշխարհներում սեփական «ես»-ը գտնելու մասին է։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր` Լուսինե Միրզոյան
Ռեժիսոր՝ Անի Գրիգորյան
Սցենարի հեղինակ՝ Անի Գրիգորյան, Թերեզա Ամրյան
Օպերատոր՝ Ֆրունզիկ Զաքարյան
Նկարիչ՝ Տիգրան Հարությունյան
Երաժշտությունը՝ Գրիգ Բալասանյան
Հնչյունային ձևավորող՝ Դավիթ Դավթյան
Մոնտաժող՝ Անի Գրիգորյան


Անի Գրիգորյան
Ծնվել է 2000-ին:։ Գերազանցությամբ ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը (Ռուբեն Գրիգորյանի արվեստանոց)։ Աշխատել է Հայաստանի hանրային հեռուստատեսության երկու վավերագրական նախագծի վրա։ Այժմ ուսանում է նույն ինստիտուտի մագիստրատուրայի խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի բաժնում՝ Էդգար Բաղդասարյանի ղեկավարությամբ։ Երկրորդ կուրսում նկարահանել է «Ցրտերի դեմ» ֆիլմը, որը «Կին» ՄԿՓ-ում (Հայաստան) արժանացել է Հանդիսատեսի մրցանակին, մասնակցել նաև Չեֆալուի ԿՓ-ին (Իտալիա)։ Անիի հաջորդ ֆիլմը՝ «Վերան», մի շարք մրցանակներ է շահել ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական տարբեր երկրներում։ «Ավթունան» նրա ավարտական աշխատանքն է, որը ներկայացվել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի, «Կին», Serbest (Սերբիա), Jaiyq (Ղազախստան), Կա Ֆոսկարիի (Իտալիա), Իսմաjիլիայի (Եգիպտոս) ՄԿՓ-երին:


Ֆիլմացանկ
Ցրտերի դեմ (կ/մ, 2020), Վերա (կ/մ 2021), Ավթունա (կ/մ, 2023):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ