Վրաստան/Թուրքիա/Ֆրանսիա
ԳԵՂԵՑԻԿ ԷԼԵՆԵՆ
97 րոպե
2022

Սինոփսիս
Էլենեն 25 տարեկան է։ Նյու Յորքի համալսարանն ավարտելուց հետո նա վերադառնում է հայրենի Վրաստան։ Այստեղ ամեն ինչ խորթ է նրան։ Էլենեն փորձում է գտնել իր տեղը Թբիլիսիում՝ այն միջավայրում, որը մի ժամանակ ծանոթ էր նրան, բայց և գտնել ինքն իրեն։ Նա ծանոթանում է ռեժիսոր Գաբոյի հետ․․․

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր(ներ)` Գիորգի Օվաշվիլի, Մեսութ Ուլութաս, Գիյոմ դը Սեյ
Ռեժիսոր՝ Գիորգի Օվաշվիլի
Սցենարի հեղինակներ՝ Գիորգի Օվաշվիլի, Ռուլոֆ Յան Մինեբո
Օպերատոր՝ Իրակլի Ախալկացի, Մարցի Ռագայի
Նկարիչ՝ Թեյմուրազ Խմալաձե
Հնչյունային ձևավորող՝ Ջենքեր Քյոքթեն
Մոնտաժող՝ Մեսութ Ուլութաս
Դերերում. Նաթիա Չխիկվիլաձե, Դիմիտրի Խվծիսիաշվիլի,Գիվիկո Բարատաշվիլի
Արտադրությունը՝ Wagonnet, Seven Peas, Arizona Films



Գիորգի Օվաշվիլի
1981-1986 թթ. ուսանել է Թբիլիսիի պոլիտեխնիկական համալսարանում: 1996-ին ավարտել է Վրաստանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը, իսկ 2006-ին՝ Հոլիվուդի Universal կինոստուդիայի նյույորքյան կինոակադեմիան: Պետական թատրոնի դերասան է եղել, մանկական ներկայացումներ բեմադրել և գովազդային գործակալության տնօրեն աշխատել: Նյու Յորքում հեռարձակվող «Վրացական տեղեկագիր» հեռուստածրագրի սցենարի հեղինակն է եղել: Նկարահանել է նրբաոճությամբ աչքի ընկնող մի քանի կարճամետրաժ ֆիլմ, որոնցից հիշարժան են «Տեսանկյունը» (Նյու Յորքի կինոակադեմիայի դրամաշնորհ 2015-ի Բեռլինալեում, Միջազգային ժյուրիի մրցանակ Օդենսեի ԿՓ-ում) և «Սայլակը» (Միջազգային ժյուրիի հատուկ մրցանակ Կիևի «Մոլոդիստ» ԿՓ-ում): Օվաշվիլու լիամետրաժ ռեժիսորական դեբյուտը`«Մյուս ափը» (2009), ներկայացվել է ավելի քան հիսուն երկրների հարյուրից ավելի միջազգային փառատոներում` շահելով մոտ հիսուն մրցանակ: Նրա երկրորդ լիամետրաժ ֆիլմը` «Եգիպտացորենի կղզին» (2014), արժանացել է Կարլովի Վարիի ՄԿՓ-ի «Բյուրեղապակե գլոբուս» մրցանակին: «Եգիպտացորենի կղզին» 2015-ին «Օսկար»-ի հավակնող ինը ֆիլերի ցանկում էր «լավագույն արտասահմանյան կինոնկար» անվանակարգում: Ֆիլմն այսօր արդեն ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրների 70-ից ավելի ՄԿՓ-երում` 33 մրցանակ շահելով:

Ֆիլմացանկ
Շատ կարճ պատմություն (կ/մ, 1993), Սայլակը (կ/մ, 1996), Պատրանք (կ/մ, 2000), Տեսանկյուն (կ/մ, 2003), Արևային երկրի ցայգերգը (կ/մ, 2004), Կապ (կ/մ, 2005), Մյուս ափը (2009), Եգիպտացորենի կղզին (2014), Խիբուլա (2017), Գեղեցիկ Էլենեն (2022):


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ