Ռուսաստան
ՈՒԼԼԻ-ԿԱԼԵԻ ՄԵԾ ՕՁԵՐԸ
121 րոպե
2022

ՍԻՆՈՓՍԻՍ
Նրանք հանդիպել են և այժմ անքակտելիորեն կապված են միմյանց։ Սիրում են, ատում, խաբում, ուզում են փոխել մեկմեկու, հնազանդեցնել իրար հավիտյան, սպանում են միմյանց, մեծացնում ընդհանուր զավակներ։ Նրանց անուններն են Ռուսաստան և Կովկաս։

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԸ
Պրոդյուսերներ` Դմիտրի Վորոբյով, Ալեքսեյ Ֆեդորչենկո
Ռեժիսոր՝ Ալեքսեյ Ֆեդորչենկո
Սցենարի հեղինակներ՝ Ալեքսեյ Ֆեդորչենկո, Լիդիա Կանաշովա
Օպերատոր՝ Արտյոմ Անիսիմով
Նկարիչ՝ Ալեքսեյ Մաքսիմով
Երաժշտությունը` Ռոման Ցիպիշևի
Հնչյունային ձևավորող՝ Տիմոֆեյ Շեստակով
Մոնտաժող՝ Դարյա Իսմագուլովա
Դերերում. Ալեքսեյ Ֆեդորչենկո, Դարյա Իսմագուլովա, Ժոել Շապրոն, Գեորգի Իոբաձե, Օլեգ Յագոդին, Նիկոլայ Կոլյադա, Ալեքսեյ Ռոմանով, Եվգենի Չիստյակով, Լյուբով Վորոժցովա
Արտադրությունը՝ 29th February Film Company



Ալեքսեյ Ֆեդորչենկո
Ծնվել է 1966--ին Սոլ-Իլեցկում (Սիբիր, Օրենբուրգի մարզ)։ Ճարտարագետի կրթություն ստանալուց հետո Սվերդլովսկի (Եկատերինբուրգ) գործարանում աշխատել է տիեզերական պաշտպանության նախագծերի վրա։ 1990-ին դարձել է Սվերդլովսկի պետական կինոստուդիայի պաշտոնական տնտեսագետը, ապա՝ փոխտնօրենը։ 2000-ից ղեկավարել է կինոստուդիայի արտադրական բաժինը և մասնակցել ավելի քան 80 ֆիլմի թողաարկմանը։ Դրամատուրգիա է ուսանել Ռուսաստանի ազգային կինոինստիտուտում և վավերագրական ֆիլմերի սցենարներ գրել, որոնք բազմաթիվ մրցանակների են արժանացել միջազգային փառատոներում: 2004-ից «Փետրվարի 29-ի կինոընկերության» համասեփականատերը, ռեժիսորը և գլխավոր պրոդյուսերն է։ Ներկայումս ապրում և աշխատում է Եկատերինբուրգում։

Ֆիլմացանկ
Արտասովոր համերգ (վավ․, 2000), Դավիդ (վավ․, 2002), Սպիտակ դամբանի զավակները (վավ․, 2003), Առաջինը լուսնի վրա (2005), Շոշո (2006), Երկաթուղի (2008), Բաղնիքի օր (վավ., 2008), Չարքի քամի (վավ․, 2009), Լուռ հոգիներ (2010), Ավստրալիա (վավ․, 2012), Քրոնոաչք (կ/մ, 2012), Մարգագետնային մարիների երկնային կանայք (2012), Հեղափոխության հրեշտակներ (2014), Շնչառություն (կ/մ, 2017), Աննայի պատերազմը (2018), Փոփոխությունների դարաշրջանի կինոն (վավ., 2019) Վերջին «սիրելի Բուլղարիա»-ն (2021) Մալավի երկրի մետաղադրամ (վավ., 2021) Ուլլի-Կալեի մեծ օձերը (2022)։



ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ