Հունաստան
ՍԵՎ ՔԱՐ
87 րոպե
2022

Սինոփսիս
«Անհետ կորած» պետական ծառայողների մասին վավերագրական ֆիլմ նկարահանելիս կինեմատոգրաֆիստ զույգը պատահում է Չարուլային՝ մի հուսահատ, գերհոգատար հույն մոր, որը փնտրում է իր կորած պետծառայող որդուն: Բայց երբ վերջինիս անունը կապվում է պետական խարդախության հետ օտարերկրուհու հանցակցությամբ, Չարուլան ճանապարհ է ընկնում մյուս՝ հաշմանդամ որդու՝ Լեֆերիսի հետ, տղայի պատիվը վերականգնելու: Ազգությամբ հույն աֆրիկացի տաքսիստի և անտիֆա շարժմանը պատկանող ոչ այնքան օգտակար մի խումբ ձախողակների օգնությամբ վավերագրող զույգը հետևում է Չարուլային, որը ջանում է գտնել ու տուն վերադարձնել որդուն,, թեկուզ և բացահայտվի, թե ով է նա իրականում:


Մրցանակներ
Հունաստանի կինոկենտրոնի մրցանակ (լավագույն առաջին ֆիլմ), Երիտասարդական ժյուրիի մրցանակ (լավագույն խաղարկային ֆիլմ), Սալոնիկի ԿՓ, 2022, Լավագույն դերասան, լավագույն դերասանուհի, Եվրոպական կինոյի աթենական համայնապատկեր,  2022, Հատուկ հիշատակում (լավագույն խաղարկային ֆիլմ), Հանդիսատեսի մրցանակ (լավագույն լիամետրաժ ֆիլմ, Տրիսետի ԿՓ, 2023

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր` Մարիա Կոնտոգիաննի
Ռեժիսոր՝ Սպիրոս Յակովիդես
Սցենարի հեղինակներ՝ Սպիրոս Յակովիդես, Զիադ Զեեման
Օպերատոր՝ Անդրե Լասկարիս
Նկարիչ՝ Դիմիտրա Պանագիոտոպուլու
Հնչյունային ձևավորողներ՝ Պերսեֆոնի Միլիու, Կոստաս Վարիմպոպիոտիս
Մոնտաժող՝ Իոաննա Պոյանցի
Դերերում. Էլենի Կոկկիդու, Խուլիո Ջորջ Քացի, Քևին Զանս Անսոնգ, Աքիլլեաս Չարիսկոս  
Արտադրությունը՝ Steficon SA




Սպիրոս Յակովիդես
Ծնվել է Լոնդոնում և ռեժիսուրա ուսանել Ստավրակուի կինոդպրոցում, իսկ մինչ այդ կինոգետի կրթություն է ստացել Լոնդոնի տպագրական գործի քոլեջում: 1998-ին ավարտել է Բեռլինի Գերմանական կինոակադեմիան (DFFB)։ 2000-ից ռեժիսորի օգնական է եղել հեռուստատեսային գովազդում: Այժմ իր սցենարներով նկարահանում և թողարկում է հեռուստագովազդ, վեբ գովազդ, կարճամետրաժ ֆիլմեր, կորպորատիվ տեսանյութեր և տեսահոլովակներ: Երեք կարճամետրաժի սցենարի հեղինակն է և ռեժիսորը։ «Սև քարը» նրա առաջին լիամետրաժ աշխատանքն է։

Ֆիլմացանկ
Դամոն Պլումիսի հոգին (կ/մ, 2004), Արջն ու նապաստակը (կ/մ, 2008), Դոկտոր Մորիի հեռուստագնումները (կ/մ, 2009), Սև քար (2022):



ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ