Ֆիլմը պատմում է աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կյանքի վերջին օրերի, ապրումների և իրականության հետ ունեցած դժվար փոխհարաբերությունների մասին։ Սա հոգեվերլուծություն է մեծ վարպեստի այնկողմային էության վերաբերյալ, որի մասին միշտ չէ, որ համարձակվում ենք խոսել։ Բանը վերաբերում է մի մարդու, որին թե՛ հանճար էին ասում, թե՛ հոմոսեքսուալիստ, թե՛ միմոս, թե՛ վաճառական, թե՛ սուրբ։ Ֆիլմում ներառված է նաև Սերգեյ Փարաջանովի վերջին անավարտ ֆիլմի՝ «Խոստովանանքի» ամբողջ նյութը, որի պատկերին էլ հնչում է նրա խոստովանությունը, թե ինչու փակեց, անավարտ թողեց և թե ինչ պատճառով չշարունակեց իր վերջին աշխատանքը։
Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Նարինե Մկրտչյան, Արսեն Ազատյան
Ռեժիսորներ՝ Նարինե Մկրտչյան, Արսեն Ազատյան
Սցենարի հեղինակներ՝ Նարինե Մկրտչյան, Արսեն Ազատյան
Օպերատոր՝ Ալբերտ Յավուրյան
Երաժշտությունը՝ Ջովաննի Պերգոլեզի, «Ատլանտիկ-Տրանզիտ», վրացական ժողովրդական երգեր
Հնչյունային ձևավորող՝ Արմեն Սահակյան
Մոնտաժողներ՝ Նարինե Մկրտչյան, Արսեն Ազատյան
Նկարահանվել են Սերգեյ Փարաջանովը, Ալբերտ Յավուրյանը, Արսեն Ազատյանը, Նարինե Մկրտչյանը, Կոստաս Կալոֆատիսը, Ալյոնա Վարժապետյանը, Արմեն Աբելյանը:
Արտադրությունը՝«Այսօր» ստուդիա
Վերականգնումը 4K ձևաչափով՝ «Այսօր-Պլյուս» ֆիլմարտադրության
Մրցանակներ
Հատուկ մրցանակ, Եկատերինբուրգի ԿՓ, 1991,Հատուկ մրցանակ, Vision du Reel ՄԿՓ, Նիոն, 1991, Հատուկ մրցանակ, Ռոտերդամի ՄԿՓ, 1992, Հատուկ հիշատակում, Բեռլինի ՄԿՓ, 1992