Լիտվա
ԲՈԳԴԱՆԱՍԸ ՁԳՏՈՒՄ Է ՄՆԱԼ
78 ՐՈՊԵ
2023
July 10th
10:00
Cinema House, Grand Hall
Tickets
Screenings
July 10th
18:00
Moscow Cinema, Blue Hall

Բոգդանասն այլ դեռահաս տղաների հետ հատուկ հսկողության կենտրոնում է, որտեղ անչափահասները հայտնվում են տարբեր զանցանքների համար՝ թմրանյութերի օգտագործում, գողություն, մարմնական վնասվածքների պատճառում և այլն։ Տղաներն օրերն են հաշվում, թե երբ են դուրս գալու կենտրոնից։ Իսկ Բոգդանոսը ձգտում է մնալ։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Մարատ Սարգսյան, Տատյանա Սարգսյան
Ռեժիսոր՝ Մարատ Սարգսյան
Սցենարի հեղինակ՝ Մարատ Սարգսյան
Օպերատոր՝ Մարատ Սարգսյան

Մարատ Սարգսյան
Ծնվել է 1978-ին Վանաձորում: 13 տարեկանից սկսել է աշխատել տեղի հեռուստակայանում որպես մոնտաժող և օպերատոր։ 1994-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Լիտվա, որտեղ շարունակել է աշխատանքը տարբեր հեռուստանախագծերում։ Նկարահանել է տասից ավելի մրցանակակիր երաժշտական տեսահոլովակներ։ 2005-2011 թթ․ սովորել է Լիտվայի երաժշտության և թատրոնի ակադեմիայում՝ ստանալով հեռուստատեսության և կինոռեժիսուրայի մագիսրոսի կոչում։ Մարատ Սարգսյանի առաջին լիամետրաժ աշխատանքի՝ «Ջրհեղեղ չի լինի» ֆիլմի (2020) պրեմիերան կայացել է Վենետիկի ԿՓ-ի Կինոքննադատների միջազգային շաբաթվա մրցութային ծրագրում։ Ֆիլմը Ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Տրանսիլվանիայի ՄԿՓ-ում (Ռումինիա), մասնակցել է նաև Տալլինի «Սև գիշերներ» ՄԿՓ-ի (Էստոնիա) Բալթյան երկրների մրցութային ծրագրին, «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի հիմնական մրցութային ծրագրին, ինչպես նաև Սանտա Բարբարայի ԿՓ-ի (ԱՄՆ) միջազգային միցութային ծրագրին։



Ֆիլմացանկ
Տարգովա կինոփողոց (վավ., 2010), Kino pavasaris (վավ., 2010), Լեռնավան (կ/մ, 2009), Հայրը (վավ․, 2012), Ջրհեղեղ չի լինի (վավ., 2020):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ