Դմիտրի Կեսայանց (1931-2001)
1945-49-ին աշխատել է կոլտնտեսությունում: 1950-ին ավարտել է Երևանի ռուսական մանկավարժական ուսումնարանը, միաժամանակ որպես դերասան աշխատել Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1963-ին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսորական ֆակուլտետը (Գրիգորի Կոզինցևի արվեստանոց): Նույն թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում:
Ֆիլմացանկ
Տերն ու ծառան (1962, կ/մ), Երևանի ատոմային կենտրոնը (1964, վավ.), Ավդոյի մեքենան (1966, կ/մ), Բարի լույս (1967, վավ.), Իմ հարազատ քաղաք (1968, վավ.), Սիրո խոստովանություն (1969, վավ.), Չախ-Չախ թագավորը (1969, կ/մ), Կրակոց սահմանի վրա (1970), Հավերժության երգը (1972, վավ.), Մարդն «Օլիմպոսից» (1974), Ներշնչանք (1975), Զինվորն ու փիղը (1977), Մեր պապերի քայլերգը (1980), Հրդեհ (1983), Հեծյալը, որին սպասում են (1984), Պատրանք (1987), Անիծվածները (1991), Աղետ (1993), Հաղթանակի օրը (1995, վավ.):