Ավստրիա/Մեծ Բրիտանիա/Գերմանիա/Ֆրանսիա/Դանիա
«ԶՐՈ» ԱԿՈՒՄԲԸ
110 րոպե
2022

Սինոփսիս
Ուսուցիչն աշխատաանքի է անցնում էլիտար դպրոցում և նրա ու հինգ աշակերտների միջև ուժգին կապ է առաջանում՝ հարաբերություններ, որոնք ի վերջո վտանգավոր ընթացք են ստանում։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ` Ֆիլիպ Բոբեր, Մայք Գուդրիջ, Յոհանես Շուբերտ, Բրունո Վագներ
Ռեժիսոր՝ Ջեսիքա Հաուսներ
Սցենարի հեղինակներ՝ Ջեսիքա Հաուսներ, Ժերալդին Բայար
Օպերատոր՝ Մարտին Գշլախթ
Նկարիչ՝ Բեք Ռեյնֆոռդ
Երաժշտությունը` Մարկուս Բիդերի
Հնչյունային ձևավորողներ՝ Էրիկ Միշիև, Թոբիաս Ֆլայգ
Մոնտաժող՝ Կարինա Ռեսլեր
Դերերում․ Միա Վասիկովսկա, Սիսե Բաբետ Քնուսեն, Ամիր Էլ-Մասրի, Էլզա Զիլբերստայն, Մաթյո Դեմի, Սամ Հոուր, Կամիլա Ռազերֆորդ
Արտադրությունը՝ coop99 Filmproduktion, Coproduction Office, ARTE, Arte France Cinema





Ջեսիքա Հաուսներ
Ծնվել է Վիեննայում, ռեժիսուրա ուսանել Վիեննայի կինոակադեմիայում, որտեղ էլ նկարահանել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմերը՝ «Ֆլորան» և «Հարցա-զրույցը»՝ երկուսն էլ մրցանակակիր։ Այնուհետև նկարահանել է երկու լիամետրաժ ֆիլմ՝ «Անուշիկ Ռիտան» (2001) և «Հյուրանոցը» (2004), որի պրեմիերան կայացել է Կաննի ԿՓ-ի «Հատուկ հայացք» ծրագրում։ 2009-ին նրա «Լուրդ» ֆիլմը Վենետիկի ԿՓ-ում արժանացել է FIPRESCI-ի մրցանակին, որին հաջորդել են այլ մրցանակներ, այդ թվում Եվրոպական կինոակադեմիայի մրցանակը (լավագույն դերասանուհի՝ Սիլվի Տեստյու)։ 2014-ին Հաուսները վերստին մասնակցել է «Հատուկ հայացքի» մրցույթին՝ այս անգամ «Խենթ սեր» ֆիլմով։ Նրա հինգերորդ լիամետրաժ և առաջին անգլիալեզու ֆիլմը՝ «Փոքրիկ Ջոն», 2019-ին ներկայացվել է Կաննի ԿՓ-ում, որտեղ Էմիլի Բիչեմը մրցանակ է ստացել որպես լավագույն դերասանուհի։ Ֆիլմը փառատոնային մեծ հաջողություն է ունեցել և վաճառվել ավելի քան 20 երկրի։

Ֆիլմացանկ
Տարեդարձ (կ/մ, 1992), Աննե (կ/մ, 1992), Պարոն Մարեսը (կ/մ, 1992), Կուզեի երբեմն թիթեռ լինել (կ/մ, 1993), Ֆլորա (կ/մ, 1995), Հարցա-զրույց (կ/մ, 1999), Անուշիկ Ռիտան (2001), Հյուրանոց (2004), Կենաց (կ/մ, 2006), Լուրդ (2009), Խենթ սեր (2014), Փոքրիկ Ջոն (2019), «Զրո» ակումբը (2023):


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ