Կանադա/Մեծ Բրիտանիա
ՎԹԱՐ
100 րոպե
1996

Սինոփսիս
Գովազդի ոլորտի ղեկավար աշխատող Ջեյմս Բալարդի և նրա կնոջ՝ Քեթրինի սեռական կյանքը բարդ է, եթե ոչ դատարկ։ Բժիշկ Հելեն Ռեմինգթոնի հետ գրեթե ճակատագրական վթարի ենթարկվելուց հետո Բալարդը ներքաշվում է վտանգի, սեքսի և մահվան կապերի ուսումնասիրման մեջ: Որքան սերտանում է կապը լուսանկարիչ Վոնի և դժբախտ պատահարից տուժած Գաբրիելի հետ, այնքան Բալարդն ու Քեթրինը հայտնաբերում են սերն արտահայտելու նոր և խռովիչ ուղիներ:

Մրցանակներ
Ժյուրիի հատուկ մրցանակ, Կաննի ՄԿՓ, 1996

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր` Դեյվիդ Քրոնենբերգ
Ռեժիսոր՝ Դեյվիդ Քրոնենբերգ
Սցենարի հեղինակ՝ Դեյվիդ Քրոնենբերգ
Օպերատոր՝ Փիթեր Սուշիցկի
Նկարիչ՝ Քերոլ Սփայեր
Երաժշտությունը` Հաուարդ Շորի
Հնչյունային ձևավորող՝ Դեյվիդ Լի
Մոնտաժող՝ Ռոնալդ Սանդերս
Դերերում. Ջեյմս Սփեյդեր, Ռոզաննա Արքեթ, Էլիաս Կոտեաս, Դեբորա Անգեր, Հոլի Հանթեր
Արտադրությունը՝ Alliance Communications Corporation, RPS, TMN, Telefilm Canada

Ջերեմի Թոմաս, պրոդյուսեր 
Թոմասը մանկուց հաղորդակցվել է կինոաշխարհին, քանի որ նրա հայրն ու հորեղբայրը կինոռեժիսորներ են եղել ։ Նա սկսել է կինոլաբորատորիաներից, որից հետո ավարտել է մոնտաժի բաժինը, աշխատել է բազմաթիվ ֆիլմերի վրա և ի վերջո մոնտաժել ֆիլմ Կեն Լոուչի համար։ 1974 թ․ Թոմասը, որպես պրոդյուսեր, իր առաջին ֆիլմը նկարահանեց Ավստրալիայում՝ Ֆիլիպ Մորայի «Կատաղած շուն Մորգանը», որտեղ նկարահանվել է Դենիս Հոփերը, այնուհետև նա հիմնադրեց իր Recorded Picture Company ընկերությունը։ Թոմասը դրանից հետո նկարահանել է բազմաթիվ փայլուն ֆիլմեր՝ սկսելով իսկապես միջազգային կարիերա։ Այդ ֆիլմերից են Երզի Սկոլիմովսկու «Ճիչը», Նիկոլաս Ռոուգի «Վատ ժամանակներ», «Էվրիկան» և «Անկարևորությունը» և Նագիսա Օշիմայի «Շնորհավոր Սուրբ ծնունդ պարոն Լորենս»՝  Դևիդ Բոուիի մասնակցությամբ։ 1986֊ին Թոմասը համագործակցել է ռեժիսոր Բերնանդո Բերտոլուչիի հետ «Վերջին կայսրը» ֆիլմի համար, որն արժանացել է ինը ակադեմիական մրցանակների, այդ թվում «Լավագույն ֆիլմ»անվանակարգում, ստացել է նաև բազմաթիվ այլ միջազգային մրցանակներ։ Թոմասը շարունակել է նկարահանել ֆիլմեր, որոնցից են Բերտոլուչիի հետ նրա երեք աշխատանքները՝ «Երկնքի տակ», «Անորսալի գեղեցկություն», «Երազողները» ։
Թոմասը ռազմավարական տեսանկյունից շարունակել է մնալ անկախ պրոդյուսեր, ինչի արդյունքում ստեղծվել են բազմազան և բազմաբնույթ ֆիլմեր, այդ թվում Դևիդ Քրոնենբերգի «Մերկ նախաճաշը», «Վթարը» և «Վտանգավոր մեթոդը», Թաքեշի Կիտանոյի «Եղբայրը», Ջոնաթան Գլեյզերի «Սեքսուալ հրեշը», Դևիդ Մաքքենզիի «Երիտասարդ Ադամը», Թաքաշի Միիկեի «13 մարդասպանները, «Հարա -Կիրի՝ Սամուրայի մահը», «Անմահի սայրը» և «Առաջին սերը», Հոակիմ Ռոնինգի և Էսպեն Սանդբերգի  «Կոն- Տիկին», որն առաջադրվել էր Օսկարի, Ջիմ Ջարմուշի «Միայն սիրահարներն են ողջ մնացել», Բեն Ուիթլիի «Բարձրահարկը» և Մաթեո Գարոնի «Սարսափելի հեքիաթներ» և «Պինոկիոն»։
Իր կարիերայի ընթացքում Թոմասն աշխատել է բազմաթիվ նշանավոր ռեժիսորների հետ, որոնցից են Ստեֆանն Ֆրիրսը, Ռիչարդ Լինկլաթերը, Բոբ Ռաֆայելսոնը, Ֆիլիպ Նոյսը, Ուիմ Վենդերսը Քյենցե Նորբուն և Թերի Գիլիամը։
1992-ին Թոմասը նշանակվել է Բրիտանական կինոինստիտուտի նախագահ, իսկ 2000-ին դարձել է մշտական անդամ։
Նա բազմաթիվ մրցանակներ է ստացել, այդ թվում BAFTA-ի Մայքլ Բալքոնի մրցանակը, որը նրան շնորհվել է 1991-ին Կինոյում բրիտանական ակնառու ավանդի համար։ Նա եղել է ժյուրիի նախագահ Տոկիոյի, Սան Սեբաստիանի, Բեռլինի և Կաննի կինոփառատոններում (Un Certain Regard), նաև եղել է Կաննի հիմնական ժյուրիի կազմում։ Նա ավելի քան տասնհինգ ֆիլմ է ներկայացրել Կաննի կինոփառատոնում։ Թոմասը ավելի քան վաթսուն ֆիլմերի պրոդյուսեր է և ներկայումս էլ շարունակում է ֆիլմեր ստեղծել իր Recorded Picture Company ընկերությունում։ Առաջիկայում կթողարկվեն Թաքաշի Միիկեի և Ջուլիեն Թեմփլի հետ նրա աշխատանքները։



Դեյվիդ Քրոնենբերգ
Կանադացի ռեժիսոր Դեյվիդ Քրոնենբերգը ծնվել է 1943-ին Թորոնթոյում։ Համալսարանում սովորելու տարիներին սկսել է հետաքրքրվել կինոյով և նկարահանել երկու կարճամետրաժ աշխատանք: Նրա առաջին ֆիլմերն էին 60-ականների վերջին ստեղծված «Ստերեոն» և «Ապագայի հանցանքները»: 1975-ին նկարահանել է առաջին կոմերցիոն լիամետրաժը՝ «Սարսուռները»: 1979-ին ասպարեզ է հանել «Զարմը», ապա՝ «Սքաներները»։ Քրոնենբերգի հաջորդ ֆիլմը՝ «Տեսադրոմը» (1983), Էնդի Ուորհոլը գնահատել է որպես «80-ականների «Լարովի նարինջ»»։ 1996-ին Քրոնենբերգը «Վթար» ֆիլմի համար արժանացել է Կաննի Ժյուրիի հատուկ մրցանակին։ Այնուհետև Կաննի ՄԿՓ-ի պաշտոնական մրցույթում ներկայացրել է «Սարդը» (2002), «Բռնության պատմություն» (2005) և «Կոսմոպոլիս» (2012) ֆիլմերը։

Ֆիլմացանկ
Ստերեո (1969), Ապագայի հանցանքներ (1970), Սարսուռ (1975), Կատաղություն (1977), Սրընթաց ընկերներ (1979), Զարմը (1979), Սքաներները (1981), Տեսադրոմ (1983), Մեռյալ գոտի (1983), Ճանճը (1986), Մահու չափ կապվածները (1988), Մերկ նախաճաշ (1991), Մադամ Բաթերֆլայ (1993), Վթար (1996), Էկզիստենցիա (1999), Սարդը (2002), Բռնության պատմություն (2005), Արևելյան խոստումներ (2007), Վտանգավոր մեթոդ (2011), Կոսմոպոլիս (2012), Աստղային քարտեզներ (2014), Ապագայի հանցանքներ (2022):


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ