Ալան Փարքեր (1944 - 2020)
1969-78 թթ․ նկարահանել է ավելի քան 500 հեռուստատեսային գովազդ: Իր առաջին հեռուստաֆիլմն ասապարեզ է հանել 1974-ին, իսկ լիամետրաժ կինոդեբյուտը՝ «Բագսի Մալոունը», թողարկվել է 1975-ին։ Փարքերը նաև վեպ է գրել ֆիլմի սցենարի հիման վրա։ Հրապարակել է ծաղրանկարների երկու գիրք: Մեծ Բրիտանիայի ռեժիսորների գիլդիայի հիմնադիր անդամ է եղել։ 1999-ին սըր Ալան Փարքերը դարձել է Բրիտանական կինոխորհրդի նախագահը:
Ֆիլմացանկ
Ոտնահետքեր (կ/մ, 1974), Մեր Սիսին (կ/մ, 1974), Բագսի Մալոուն (1976), Կեսգիշերային ճեպընթաց (1977), Փառք (1979), Կրկաիր լուսնի վրա (1981), «Փինք Ֆլոյդ». «Պատը» (1982), Թռչունը (1984), Էյնջելի սիրտը (1986), Այրվող Միսիսիպին (1988), Արի տես դրախտը (1989), «Քոմիթմենթս» խումբը (1990), Ուելվիլի ճանապարհը (1993), Էվիտա (1996), Անջելայի աճյունը (1999), Դեյվիդ Գեյլի կյանքը (2002):