Պորտուգալիա/Ֆրանսիա/Լեհաստան
ՇՐՋՄՈԼԻԿԸ
88 րոպե
2022

Սինոփսիս
13-ամյա Անդրեն հոր հետ մեկուսի ապրում է Ալենտեժու չորային շրջանում՝ դպրոց գնալու փոխարեն օգնելով նրան ջրհորներ փորել։ Հոր անսպասելի անհետացումից հետո Անդրեն ստիպված է դիմել մղոններ հեռու ապրող միակ հարևանուհուն՝ երիտասարդ մայր Սանդրային, որը ծնողին գտնելու վերջին հույսն է:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ` Պանդոռա դա Կունյա Տելյես, Պաբլու Իռաուլա
Ռեժիսոր՝ Սիման Կայատի
Սցենարի հեղինակ՝ Սիման Կայատի
Օպերատոր՝ Բարտոշ Շվինյարսկի
Նկարիչ՝ Նադյա Սանտուշ Էնրիկիշ
Երաժշտությունը` Վոյտեկ Ուրբանսկու
Հնչյունային ձևավորողներ՝ Ժեռնո Ֆուրման, Մաթյո Դենյո
Մոնտաժող՝ Տերեսա Ֆոնտ
Դերերում. Ռուբեն Սիմոյնշ, Ժոանա Սանտուշ
Արտադրությունը՝ Ukbar Films



Սիման Կայատի
Ծնվել է 1984-ին Լիսաբոնում։ Լոնդոնի Գոլդսմիթս համալսարանում թատերական արվեստ է ուսանել, իսկ Նյու Յորքի Քոլամբիա համալսարանում՝ կինո։ Որպես դերասան աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Վեռներ Շրյոթերը, Սթեն Դագլասը, Քրիստել Ալվես Մեյրան և Իվու Ֆերեյրան։ Սեփական սցենարներով նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր՝ «Ուղևորությունը» (Կաննի ՄԿՓ, Cinéfondation ծրագիր, 2011), «Մայամին» (MotelX, լավագույն կարճամետրաժ, 2015) և «Երիտասարդ կինը» (Պորտուգալական կինոակադեմիայի մրցանակ լավագույն կարճամետրաժ կինոնկարի համար, 2017)։ Վերջերս Ռիչարդ Սթենլիի հետ որպես համապրոդյուսեր թողարկել է «Այլմոլորակային գույն» խաղարկային աշխատանքը և նկարահանել «Վանդա» հեռուստաֆիլմը։ Սցենարագրություն է ուսուցանում եվրոպական տարբեր դասընթացներում։ «Շրջմոլիկը» նրա առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմն է:

Ֆիլմացանկ
Կույր վուայորիստը (կ/մ, 2007), Կապույտից դուրս (կ/մ, 2008), Սերն օդի մեջ է (կ/մ, 2009), Ուղևորություն (կ/մ, 2011), Մայամի (կ/մ, 2014), Երիտասարդ կինը (կ/մ, 2016), Վանդա (հ/ֆ, 2022), Շրջմոլիկը (2022):


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ