Գերմանիա/Իրան/Չեխիա
ԱՆՎԵՐՋ ՍԱՀՄԱՆՆԵՐ
111 րոպե
2023

Սինոպսիս
Ահմադը տարագիր ուսուցիչ է, ապրում է Աֆղանստանի և Իրանի սահմանային աղքատ գյուղում, որը մեծ մասամբ բնակեցված է բելուջներով։ Նա ծանոթանում է Հազարայի ապօրինի փախստական ընտանիքի հետ, որը Թալիբանի իշխանության գալու սպառնալիքից փախուստի է դիմել։ Շուտով, երբ Ահմադը սկսում է գիտակցել, որ նախապաշարմունքն ու դոգմաներն են ամբողջովին թելադրում բոլորի կյանքը, նրա պատկերացումները, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը՝ սխալ, հիմնովին փոխվում են։ Ահմադը որոշում է փրկել երիտասարդների արգելված սերը, բայց այդ որոշումը սոսկալի հետևանքներով է սպառնում բոլորին։

Մրցանակներ
«Մեծ էկրան» մրցանակ, Ռոտերդամի ՄԿՓ, 2023

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ` Քավե Ֆարնամ, Ֆարզադ Փաք
Ռեժիսոր՝ Աբաս Ամինի
Սցենարի հեղինակներ՝ Աբաս Ամինի, Հոսեյն Ֆառոխզադ
Օպերատոր՝ Սաման Լոթֆյան
Նկարիչ՝ Մազիար Միրհադիզադե
Երաժշտությունը` Աթենա Էշթիաղիի
Հնչյունային ձևավորող՝ Մեհրշադ Մալախութի
Մոնտաժող՝ Հայեդե Սաֆիյարի
Դերերում. Փուրիա Ռահիմի Սամ, Համեդ Ալիփուր, Նասեր Սայյադի Հոսեյնի, Բեհաֆարիդ Ղաֆարյան
Արտադրությունը՝ Europe Media Nest, Pakfilm, FilmIran




Աբաս Ամինի
Ծնվել է 1983-ին Իրանի Աբադան քաղաքում: 2001-ին տեղափոխվել է Թեհրան և սկսել որպես ռեժիսորի օգնական աշխատել տարբեր խաղարկային ֆիլմերում: Նրա առաջին կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերն արծարծում էին սոցիալական թեմաներ, ինչպիսիք են Իրաք-Իրան պատերազմի հետևանքները և հատկապես երեխաների բարեկեցությունը: Վերջին տասը տարվա ընթացքում Աշխատող երեխաների պաշտպանության ընկերակցության (APCL) կամավոր է եղել: Ամինի «Վալդեռամա» առաջին լիամետրաժ աշխատանքը 2016-ին ներկայացվել է Բեռլինի ՄԿՓ «Սերունդ» ծրագրում։

Ֆիլմացանկ
Վալդեռամա (2016), Հենդի և Հորմոզ (2018), Սպանդարան (2020), Ես այստե՛ղ եմ (2020), Անվերջ սահմաններ (2023)։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ