Հայաստան
ԵՐԿՈՒ ԱՆՀԱՅՏՈՎ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ
12 րոպե
2022

Սինոփսիս
Գնացքի վագոնում ապրանքներ վաճառելիս Մխիթարը նկատում է իր հասակակցին՝ Կարենին, որը ոտքերը դրել է առջևի նստարանին, իսկ գլուխը կախել դասագրքի վրա։ Լռելյայն արձագանքելով Մխիթարի դիտողությանը՝ Կարենն իջեցնում է ոտքերը և շրջվում։ Մխիթարը տարբեր եղանակներով փորձում է շփվել անծանոթ տղայի հետ։ Պայուսակը վզից կախած՝ Կարենը սկսում է գոռգոռալ գնացքի վագոններում՝ փորձելով վաճառել Մխիթարի ապրանքները, մինչ Մխիթարը խորասուզվել է մտքերի մեջ. շախմատային խնդրի մասի՞ն է մտածում, թե՞ ընդհանրապես կյանքի։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր` Արամ Խաչատրյան
Ռեժիսոր՝ Լուսինե Պապոյան
Սցենարի հեղինակ՝ Լուսինե Պապոյան
Օպերատոր՝ Արթուր Ղազարյան
Երաժշտությունը` Արման Քոչարյանի, Դավիթ Դավթյանի
Մոնտաժող՝ Վահան Եփրեմյան


Լուսինե Պապոյան
2013-ին մասնակցել է Վայդայի կինոդպրոցի (Լեհաստան) կազմակերպած «Երևանը արևածագից մայրամուտ» նախագծին` նկարահանելով «Օրացույց» վավերագրական ֆիլմը: 2015-ին գերազանցությամբ ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խաղարկային ֆիլմի ռեժիսուրայի բաժինը: Նույն տարին հիմնել է «Սահման» գրական ստեղծագործական փառատոնը: 2016-ից մինչև օրս աշխատում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում՝ որպես բովանդակության մշակող և ռեժիսուրայի դասընթացավար: 2016-ին «Ռադիոլա» ֆիլմով մասնակցել է «Ոսկե ծիրան» ԿՓ-ին՝ արժանանալով «Վեբ Ծիրան» գլխավոր մրցանակին: 2017-ին ուսումը շարունակել է Սանկտ Պետերբուրգի «Լենֆիլմ» կինոստուդիայում՝ մասնագիտանալով տեսամոնտաժի և գունային մշակման մեջ։

Ֆիլմացանկ
Պատահական հանդիպում (կ/մ, 2012), Օրացույց (վավ․, 2013), Ռադիոլա (կ/մ, 2015), Երկու անհայտով հավասարում (կ/մ, 2023):


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ