Արգենտինա/Գերմանիա/Ֆրանսիա/Մեքսիկա/Պորտուգալիա
ԷՎՐԻԿԱ
140 րոպե
2023

Synopsis
Ալայնան հոգնել է այն ձանձրալի առաջադրանքներից, որոնք կապակցված են Հարավային Դաքոթայի Փայն Ռիջ ռեզերվացիայում ոստիկանության սպայի իր աշխատանքի հետ և որոշում է այլևս չպատասխանել ռադիոկապին։ Եղբոր աղջիկը երկար գիշեր է անցկացնում նրան անօգուտ սպասելով, հետո որոշում է, որ ինքն էլ է ուզում անհետանալ: Պապի պատրաստած կախարդական թուրմը թույլ կտա նրան ճամփորդել տարածության և ժամանակի մեջ:

Cast & Crew
Պրոդյուսերներ` Մարիանե Սլոթ, Կարին Լըբլան
Ռեժիսոր՝ Լիսանդրո Ալոնսո
Սցենարի հեղինակներ՝ Լիսանդրո Ալոնսո, Ֆաբիան Կասաս, Մարտին Կամանյո
Նկարիչներ՝ Միգել Անխել Ռեբոլյո Ֆեռնանդես-Պանյագա, Մառլեն Ռոդրիգես Սեռանո
Երաժշտությունը` Դոմինգո Կուռայի
Հնչյունային ձևավորողներ՝ Կատրիել Վիլդոսոլա, Սանտյագո Ֆումագալլի, Վենսան Կոսոն
Մոնտաժող՝ Գոսալո դել Վալ
Դերերում․ Վիգո Մորթենսեն, Ռաֆի Պից, Լուիսա Կրուս, Ադանիլո Ռ․, Սադի Լապուանտ, Կիառա Մաստրոյաննի
Արտադրությունը՝ Slot Machine, 4L



Լիսանդրո Ալոնսո
Ծնվել է 1975-ին: Ռեժիսուրա է ուսանել հայրենի Բուենոս Այրեսի կինոյի համալսարանում։ 1995-ին Կատրիել Վիլդոսոլայի հետ նկարահանել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Երկուսը մայթին»։ Առայսօր ստեղծել է վեց լիամետրաժ խաղարկային կինոնկար, որոնց բոլորի պրեմիերան էլ կայացել է Կաննի ՄԿՓ-ում․ «Ազատությունն» առաջին անգամ ներկայացվել է 2001-ին «Հատուկ հայացք» ծրագրում, «Մեռյալները» (2004), «Ուրվականը» (2006) և «Լիվերփուլը» (2008)՝ «Ռեժիսորների երկշաբաթյակ» ծրագրում։ «Դրախտային երկրի» (2014) պրեմիերան դարձյալ կայացել է «Հատուկ հայացք»-ի մրցույթում, որտեղ ֆիլմն արժանացել է FIPRESCI-ի մրցանակին։ «Էվրիկա» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2023-ին Կաննի հատուկ ցուցադրությունների շարքում։


Ֆիլմացանկ
Երկուսը մայթին (կ/մ, 1995), Ազատություն (2001), Մեռյալները (2004), Ուրվականը (2008), Լիվերփուլ (2008), Անվերնագիր (Նամակ Սեռային) (կ/մ, 2011), Դրախտային երկիր (2014), Էվրիկա (2023):



ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ