Ֆինլանդիա/Գերմանիա
ԹԱՓՎԱԾ ՏԵՐԵՎՆԵՐ
81 րոպե
2023

Սինոփսիս
Ֆիլմը պատմում է երկու միայնակ մարդու մասին, որոնք մի գիշեր պատահաբար ծանոթանում են Հելսինկիում և փորձում գտնել իրենց կյանքի առաջին, միակ և գլխավոր սերը։ Դեպի այս ազնիվ նպատակը տանող ճանապարհը բարդանում է տղամարդու հարբեցողության, հեռախոսահամարները կորցնելու, մեկմեկու անունները կամ հասցեները չիմանալու և երջանկություն փնտրողների ճանապարհին խոչընդոտներ ստեղծելու՝ կյանքի օրինաչափության պատճառով։


Մրցանակներ
Ժյուրիի մրցանակ, Կաննի ՄԿՓ, 2023

Ստեղծագորցական կազմը
Պրոդյուսերներ` Ակի Կաուրիսմյակի, Միշա Յաարի, Մարկ Լվով
Ռեժիսոր՝ Ակի Կաուրիսմյակի
Սցենարի հեղինակ՝ Ակի Կաուրիսմյակի
Օպերատոր՝ Տիմո Սալմինեն
Նկարիչ՝ Վիլլե Գրյոնռոոս
Հնչյունային ձևավորողներ՝ Պիետու Կորհոնեն, Օլլի Պյարնյանեն
Մոնտաժող՝ Սամու Հեյկիլյա
Դերերում. Ալմա Պյոյստի, Յուսսի Վատանեն
Արտադրությունը՝ Sputnik, Oy Bufo Ab, Pandora Film


Ակի Կաուրիսմյակի
Տամպերեի համալսարանի լրագրության բաժինն ավարտելուց հետո կարիերան սկսել է որպես ավագ եղբոր՝ Միկա Կաուրիսմյակիի ֆիլմերի սցենարիստ-համահեղինակ և դերասան: Միասին հիմնել են Villealfa Filmproductions ընկերությունը, իսկ հետագայում՝ Midnight Sun (Կեսգիշերային արև) ԿՓ-ը: Անկախ ռեժիսոր Ակի Կաուրիսմյակիի առաջնեկը «Ոճիր և պատիժ»-ն էր (1983)՝ Դոստոևսկու վեպի էկրանավորումը, որտեղ գործողությունը տեղափոխված է ժամանակակից Հելսինկի: Կաուրիսմյակին միջազգային ճանաչման է արժանացել «Լենինգրադյան կովբոյներն Ամերիկա են մեկնում» ֆիլմով (1989): 1989-ին կնոջ հետ գաղթել է Պորտուգալիա՝ հայտարարելով. «Ամբողջ Հելսինկիում ոչ մի տեղ չի մնացել, որտեղ կարողանամ կինոխցիկս դնել»: Նրա «Արիել» ֆիլմին (1988) Մոսկվայի ՄԿՓ-ում շնորհվել է FIPRESCI-ի մրցանակը: «Առանց անցյալի մարդը» Կաուրիսմյակիի ամենահայտնի ֆիլմն է, որը 2002-ին Կաննի ՄԿՓ-ում շարժանացել է Մեծ մրցանակին և Էկումենիկ ժյուրիի մրցանակին, իսկ 2003-ին «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգով ներկայացվել «Օսկարի»: Ինչևէ, ռեժիսորը հրաժարվել է մասնակցել մրցանակաբաշխությանը՝ հայտարարելով, թե չի կարծում, որ պատերազմական վիճակում գտնվող երկրում կարող է խրախճանքի մասնակցել: Կաուրիսմյակիի հաջորդ՝ «Լույսեր մթնշաղում» ֆիլմը ևս հայտնվել է «լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում՝ որպես Ֆինլանդիայի հավակնորդ, բայց Կաուրիսմյակին կրկին բոյկոտել է օսկարյան մրցանակաբաշխությունը և հրաժարվել առաջադրվելուց՝ ի նշան բողոքի ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշի արտաքին քաղաքականության: 2002-ին Կաուրիսմյակին բոյկոտեցլ է նաև Նյու Յորքի 40-րդ ԿՓ-ը` ի համերաշխություն իրանցի ռեժիսոր Աբաս Քիառոսթամիի, որին մուտքի արտոնագիրը ժամանակին չէին տրամադրել փառատոնին մասնակցելու համար: 2017-ին Բեռլինի ՄԿՓ-ում, որտեղ Կաուրիսմյակիի «Հույսից անդին» ֆիլմը արժանացավ «Արծաթե արջի», նա հայտարարեց, որ դա իր վերջին ռեժիսորական աշխատանքն է:


Ֆիլմացանկ
Սայմայի ժեստը (վավ., 1981), Անարժանը (1982), Ոճիր և պատիժ (1983), Կալամարի միությունը (1985), Ստվերներ դրախտում (1986), Ռոքի VI (կ/մ, 1986), L .A. Woman (կ/մ, 1987), Համլետը բիզնեսի է անցնում (1987), Լարի միջով (կ/մ, 1987), Հարուստ քածիկը (կ/մ, 1987), Արիել (1988), Լենինգրադյան կովբոյներն Ամերիկա են մեկնում (1989), Կեղտոտ ձեռքեր (հ/ֆ, 1989), Լուցկու գործարանի աղջիկը (1990), Ես մարդասպան եմ վարձել (1991), Բոհեմի կյանքը (1991), Ա՜յ թե օրեր էին (կ/մ, 1991), Այս կոշիկները (կ/մ, 1992), Բալալայկա շոու (վավ., 1993), Տատյանա, Տատյանա, գլխաշորիդ ուշադիր (1994), Լենինգրադյան կովբոյները Մովսեսին են հանդիպում (1994), Միշտ մարդ եղիր (1996), Սահող ամպեր (1996), Զբաղվածության գործակալը (կ/մ, 1996), Յուհա (1999), Առանց անցյալի մարդը (2002), Տասը րոպեով ավելի մեծ. Շեփորը («Շները դժոխք չունեն» նովելը, 2002), Եվրոպայի պատկերները («Բիկո» նովելը, 2004), Լույսեր մթնշաղում (2006), Ամեն մեկն իր կինոն ունի («Ձուլարանը» նովելը, 2007), Հավր (2011), Պիեկսյամյակի երկաթուղային կայարանի բլյուզը (վավ., 2012), Հույսից անդին (2017), «Օ Տասկեյրու» (կ/մ, 2018), Թափված տերևներ (2023):



ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ