Լիլիթ Մովսիսյան
Բարձրացող դինամիկ տաղանդ է, որը գերազանցությամբ է ավարտել Երեւանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ Նրա առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը՝ հայ-ֆրանսիական համատեղ արտադրության «Պայքարը», ճանաչում է ստացել մի շարք միջազգային հարթակներում, այդ թվում՝ DocsBarcelona Public Pitch 2020-ում եւ Baltic Sea Docs-ում։ Կինոնկարի պրեմիերան կայացել է 2024-ին Քոթբուսի ՄԿՓ–ում, ֆիլմը ներկայացվել է նաև Ռիգայի Artdocfest ՄՓ–ում։ Մովսիսյանի «Ճայեր» կարճամետրաժ աշխատանքը 2024–ին ընդգրկվել է «Ոսկե ծիրան»–ի մրցույթում։ Լիլիթ Մովսիսյանը բազմիցս մասնակցել է կինոարտադրության կարևոր ֆորումների («Ոսկե ծիրան»–ի Pro C2C Market, B2B Doc, EurasiaDoc, EAVE on Demand, Talents Sarajevo)։ Բացի ստեղծագործական աշխատանքից, իր կինոփորձն է կիսում՝ կինոռեժիսուրա դասավանդելով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում։
Ֆիլմացանկ
Ես էլ (կ/մ, 2012), Խիո (կ/մ, 2013), Դատը (կ/մ, 2019), Ճայերը (կ/մ, 2024), Պայքար (2024):