Հայաստան/Եգիպտոս
ՍԱՏԱՆԱՅԻ ԳՈՐԾԵՐԻՑ
21 րոպե
2022

Սինոփսիս
Տասնամյա բացակայությունից հետո երիտասարդ կինը վերադառնում է Կահիրե, որպեսզի կազմակերպի Եգիպտոսը պատկերած առաջին հայ լուսանկարիչների ցուցահանդեսը։ Մինչ նա պատրաստվում է ցուցահանդեսին՝ ընտանիքը, անցյալը և Կահիրեն սկսում են տիրանալ նրա մտքերին։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ` Քարիմ Մեղդիկյան, Տեսիլ Մեղդիկյան
Ռեժիսոր՝ Տեսիլ Մեղդիկյան
Սցենարի հեղինակ՝ Տեսիլ Մեղդիկյան
Նկարիչներ՝ Հուրիկ Մեղդիկյան, Տեսիլ Մեղդիկյան
Երաժշտությունը` Հայկ Կարոյի, «Հեյ ջան» խմբի
Մոնտաժող՝ Էհաբ Գոհար
Դերերում․ Ալի Էլ Սաբաա, Տեսիլ Մեղդիկյան
Արտադրությունը՝ Kay Oh Productions




Տեսիլ Մեղդիկյան
Սփյուռքահայ կինոռեժիսոր: Ծնվել է Փարիզում, մեծացել Եգիպտոսում։ Հենց այս բազմամշակութային միջավայրի շնորհիվ էլ մշակել է ռեժիսուրայի և պատմությունը ներկայացնելու իր ձեռագիրը։ Կահիրեի ֆրանսիական միջազգային լիցեյն ավարտելուց հետո տեղափոխվել է Փարիզ՝ զգեստների նկարչի մասնագիտություն ստանելու և աշխատելու, ապա որպես զգեստների նկարչի օգնական մի քանի ֆիլմի նկարահանումներին մասնակցելուց հետո ընդունվել Սիտե սինեմա կինոդպրոց՝ ռեժիսոր դառնալու մտադրությամբ։ Ավարտել է 2018-ին, որից հետո աշխատել է պրոֆեսիոնալ ֆիլմերի և սեփական նախագծերի վրա։

Ֆիլմացանկ
Սատանայի գործերից (կ/մ, 2022):


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ