Օմար Միսմար
Բեյրութաբնակ Օմար Միսմարը տեսարվեստի ներկայացուցիչ է: Նրա նախագծային, մակաբուծական և տարասեռ աշխատանքներն արծարծում են հակասություւններն ու բաղձանքը՝ ուրվագծելով առօրյան ձևի խորհրդածությունների, նյութական միջամտությունների և թարգմանական գործելակերպի եղղանակով: Այս հետազոտությունները ստեղծել են ձևի միջոցով իրականացվող շեղում լուսանկարչությունից, քանդակից և խճանկարներից մինչև ներկայացում, ինստալացիա և ֆիլմ: Միսմարը ցուցահանդեսների է մասնակցել Սան Խոսեի արվեստի թանգարանում, Տաբակալերայում (Սան Սեբաստիան), MoMA-ում (Նյու Յորք), Home Works 8-ում (Բեյրութ), VideoBrasil-ում (Սան Պաուլու), Օքլենդի թանգարանում, Լեսլի–Լոման թանգարանում (Նյու Յորք), Համբուրգի լուսանկարչական տրիենալեում, Բեյրութի արվեստի կենտրոնում և Վենետիկի 60-րդ բիենալեում:
Ֆիլմացանկ
Լուսիա Մենդեսը և խաղաղությունը Լիբանանում (կ/մ, 2015/2018), Շմիտը, դու և ես (2017), Աբու Ֆարիդի պատերազմը (կ/մ, 2021), Խելահեղ խոժոռմունք (2024):