Իսրայել/Գվատեմալա
ԵՍ ՉԵՄ
96 րոպե
2021

Սինոփսիս
Ֆիլմը պատմում է մի տարագիր դեռահասի կյանքը փոխող ուղևորության մասին։ Օրենի ծննդավայրը Գվատեմալան է. երբ դեռ փոքր էր, նրան որդեգրել է մի իսրայելցի ընտանիք։ Երկար ժամանակ չկարողանալով իր տեղը գտնել հասարակության մեջ՝ պատանին ծաղրի է ենթարկվում հաղորդակցման դժվարությունների պատճառով, իսկ բժիշկները մտավոր հիվանդության սուտ ախտորոշումներ են վերագրել նրան։ Օրենը որոշում է վերցնել մի փոքրիկ տեսախցիկ և փաստագրել իր կյանքը։ Նա ուղևորվում է ծննդավայրը՝ իր կենսաբանական ընտանիքին փնտրելու՝ հույս ունենալով ավելի լավ ճանաչել ինքն իրեն։

Մրցանակներ
Լավագույն ռեժիսոր, լավագույն օպերատորական աշխատանք, Docaviv, Իսրայել, 2021, Լավագույն խաղարկային ֆիլմ, Իսրայելի վավերագրական կինոյի մրցանակաբաշխություն, 2022

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ` Բարաք Հայման, Թոմեր Հայման
Ռեժիսոր՝ Թոմեր Հայման
Սցենարի հեղինակ՝ Թոմեր Հայման
Օպերատորներ՝ Իթայ Ռացիել, Օրեն Լևի
Երաժշտությունը` Մաթան Դասքալի, Էրան Վայցի
Հնչյունային ձևավորող՝ Թալի Շամիր-Վերցբերգեր, Իցիք Քոեն
Մոնտաժող՝ Յանիվ Սեգալովիչ
Արտադրությունը՝ Heymann Brothers Films


Թոմեր Հայման
Ծնվել է 1970-ին Իսրայելում: 1997-ից ի վեր նկարահանում է վավերագրական ֆիլմեր և ֆիլմաշարեր։ Մասնակցել է միջազգային կինոփառատոների, մրցանակներ շահել (Բեռլինալե, Hot Docs, Ամստերդամի վավերագրական կինոյի փառատոն, LAFF)։ Հայմանի ֆիլմերը ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրների էկրաններին՝ նրան դարձնելով վավերագրական կինոյի առաջատար ռեժիսորներից մեկը։ Դասավանդում է Իսրայելի մի շարք կինոդպրոցներում։


Ֆիլմացանկ
Ծիծաղիր, քանի դեռ լալիս եմ (2000), Դա մի տեսակ վախեցնում է ինձ (2001), Ավիվ. խեղված սերունդ (2003), Ուադի գետի կամուրջը (2006), Թղթե տիկնիկներ (2006), Մոխրոտները (2007), Սևը սպիտակի վրա (2007), Դեբյուտ (2007), Ֆոկուսից դուրս (2007), Տան ճանապարհը (2009), Ես կրակեցի սիրուս վրա (2010), Թագուհին թագ չունի (2011), Ալիզա (2014), Պարոն Գագա (2015), Ո՞վ կսիրի ինձ հիմա (2016), Ջոնաթան Ագասին փրկել է կյանքս (2018), Ես չեմ (2022):



ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ