Ճապոնիա
ՎԻԶԸ
131 րոպե
2023

Սինոփսիս
Դեպքերը կատարվում են 16-րդ դարում, երբ մրցակից զորահրամանատարները մարտնչում էին Ճապոնիան իրենց հսկողության տակ առնելու համար։ Տիրակալ Օդա Նոբունագան, նպատակ ունենալով իշխել Ճապոնիային, պատերազմ է վարում տարբեր տոհմերի դեմ, երբ նրա վասալներից մեկը՝ Արաքի Մուրաշիգեն, կազմակերպում է ապստամբություն է և տեղնուտեղն էլ անհետանում…

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր` Տակեշի Կիտանո
Ռեժիսոր՝ Տակեշի Կիտանո
Սցենարի հեղինակ՝ Տակեշի Կիտանո
Օպերատոր՝ Տակեշի Համադա
Նկարիչ՝ Յուկիհառու Սեշիմո
Երաժշտությունը` Տարո Իվաշիրոյի
Հնչյունային ձևավորող՝ Կենջի Շիբասակի
Մոնտաժող՝ Յոշինորի Օտա
Դերերում. Ռյո Կասե, Քենիչի Էնդո,Տակեշի Կիտանո, Շիդո Նակամուրա, Հիդետոշի Նիշիջիմա, Նաո Օմորի
Արտադրությունը՝ Toho Company, Asmik Ace Entertainment



Տակեշի Կիտանո
Ճապոնացի կատակերգու, ռեժիսոր և դերասան Տակեշի Կիտանոն սկզբում ձգտել է ճարտարագետ դառնալ, բայց շուտով հրաժարվել է այդ մտքից և կարիերան սկսել որպես «Երկու Բիթ» հռչակավոր կատակերգական երկյակի անդամ Բիթ Տակեշի կեղծանունով: Հետագայում նա կենտրոնացել է դերասանական և ռեժիսորական կարիերայի վրա՝ թե՛ երկրպագուներ և թե՛ մրցանակներ վաստակելով իր ֆիլմերի շնորհիվ, որոնցից է Վենետիկի ՄԿՓ-ի «Ոսկե առյուծին» արժանացած «Հրավառությունը»։ Մեծ մասամբ յակուձայի մասին պատմող գանգստերական ֆիլմերով ճանաչված Տակեշի Կիտանոն նաև բազմաթիվ հեռուստաշոուներ է վարել, օրինակ՝ «Տակեշիի ամրոցը»։ Հետագայում սկսել է և գրել, մի շարք գրքերի հեղինակ է, այդ թվում՝ մի քանի վեպի և հուշագրության։ Թերթերում սյունակներ է վարել։ Մոտոցիկլով ծանր վթարի ենթարկվելուց հետո օրեր շարունակ մասամբ անդամալույծ է եղել, դրանից հետո սկսել է նկարել: Նրա նկարները ներկայացվել են տարբեր ցուցահանդեսներում։ Դասավանդել է Տոկիոյի գեղարվեստի համալսարանում։

Ֆիլմացանկ
Դաժան ոստիկանը (1989), Եռման կետ (1990), Ծովի տեսարան (1991), Սոնատինա (1993), Կապե՞լ ես մեկնումեկին (1995), Տղաները վերադառնում են (1996), Հրավառություն (1997), Կիկուջիրո (1999), Եղբայրը (2000), Տիկնիկներ (2002), Զատոիչի (2003), Տակեշիզ (2005), Ամեն ոք իր կինոն ունի («Մի հրաշալի օր» նովելը, 2007), Կեցցե՛ կինոռեժիսորը (2007), Աքիլլեսն ու կրիան (2008), Ապօրինություն (2010), Լիակատար ապօրինություն (2012), Ռյուձոն և յոթ մարտիկները (2015), Ապօրինություն․ վերջերգ (2017), Վիզը (2023):





ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/TRAILER