Գերմանիա/Հայաստան
ԼԱՆԴՇԱՖՏ
96 րոպե
2023

Սինոփսիս
Ֆիլմն ուրվագծում է աշխարհաքաղաքականապես լարված լանդշաֆտի և դրա բնակիչների հոգեաշխարհագրությունն արդյունահանման, պատերազմի և տեղահանության միջև: Արևելյան Հայաստանով անցնող ուղևորության տեսքով ֆիլմը հետևում է մարդ և ոչ մարդ դերակատարներին, երբ նրանք իրենց ճանապարհն են անցնում լանդշաֆտի միջով՝ Սևանա լճից մինչև Սոթքի ոսկու հանքավայրը, որ 2020-ի Ղարաբաղյան պատերազմից ի վեր օկուպացված է Ադրբեջանի կողմից:


Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ` Դանիել Քյոթեր, Նունե Հովհաննիսյան
Ռեժիսոր՝ Դանիել Քյոթեր
Սցենարի հեղինակ՝ Դանիել Քյոթեր
Օպերատոր՝ Դանիել Քյոթեր
Հնչյունային ձևավորողներ՝ Արմեն Պապյան, Լուկա Բարայևիչ
Մոնտաժող՝ Դանիել Քյոթեր
Արտադրությունը՝ Daniel Kötter





Դանիել Քյոթեր
Կինոյի և թատրոնի ռեժիսոր։ Նրա աշխատանքները հերթագայվում են տարբեր մեդիա և ինստիտուցիոնալ համատեքստերի միջև, փորձարարական կինոտեխնիկան համատեղում կատարողական wu վավերագրական տարրերի հետ: Դրանք ցուցադրվել են աշխարհով մեկ՝ կինոյի և տեսաարվեստի բազմաթիվ փառատոներում, պատկերասրահներում, թատրոններում ու համերգասրահներում: Քյոթերի հիմնական գործերի թվում են երաժշտական թատրոնի «Կեղծ աշխատանքը», «Կեղծ ժամանցը», «Ժամանցային հանդեսը» (2008-10), «Վարկ, իրավունք, սեր» (2013-16) և «Քաղաք, երկիր, գետ» (2017-19) եռագրությունները (բոլորը Հանես Զայդլի հետ), «Աշխատանք և ազատ ժամ» բազմալիք եռերգությունը (2009-11), ինչպես նաև «Պետական թատրոն» շարքը (ֆիլմ, ներկայացում և խոսույթ) Լագոսի, Թեհրանի, Բեռլինի, Դեթրոյթի, Բեյրութի, Մյոնխենգլադբախի թատրոններում կատարողական արվեստի քաղաքային պայմանների մասին (2009-14, Քոնստանցե Ֆիշբեկի հետ): Նրա «Կատալոգ» լայնածավալ կինո- և տեքստային աշխատանքը (2013) նկարահանվել է Միջերկրական ծովի 13 երկրում տիեզերական գործունեության հանդեպ ունեցած հետարքրության մղումով: Տեսողական հետազոտությունները Քյոթերին նորից ու նորից են տարել Աֆրիկյան մայրցամաք և Մերձավոր Արևելք: 2014-18-ին համադրող Յոխեն Բեքերի հետ իրականացրել է «Չինաֆրիկա» հետազոտական, ցուցահանդեսային և կինեմատոգրաֆիկ նախագիծը: 2017-20-ին աշխատել է Թեհրանի, Կահիրեի և Ադիս Աբեբայի ծայրամասերում քաղաքաշինությանը նվիրված «Հաշթի Թեհրան» (2017), «Անապատային տեսարան» (2018) և «Ֆինֆինի կիրճը» (2020) վավերագրական ֆիլմերի վրա: «Հաշթի Թեհրանն» արժանացել է Գերմանական կարճամետրաժ ֆիլմերի մրցանակին, «Ֆինֆինի կիրճը»՝ DEFA-ի մրցանակին Լայպցիգի վավերագրական կինոյի փառատոնում։ Այժմ Քյոթերն աշխատում է մի շարք տարածական փերֆորմանսների և 360° ֆիլմերի վրա, որոնք «Լանդշաֆտներ և մարմիններ» վերնագրով պատմում են Գերմանիայում, Արևմտյան Պապուայում, Կոնգոյում և Էստոնիայում արդյունահանման լանդշաֆտի ու դրա սոցիալական հետևանքների մասին:

Ֆիլմացանկ
Պետական թատրոն #1. Լագոս (2010), Պետական թատրոն #2. Թեհրան (2011), Պետական թատրոն #3. Բեռլին (2011), Պետական թատրոն #4. Դեթրոյթ (2012), Պետական թատրոն #6. Մյոնխենգլադբախ (2013), Պետական թատրոն #5. Բեյրութ (2014), Հաշտի Թեհրան (2017), Չինաֆրիկա. բջջային (2018), Յու Գոն (2019), Ոսկի և ածուխ (2019), Ֆինֆինի կիրճը (2020), Ջուր և կոլտան (2021), Լանդշաֆտ (2023)։


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ