Մահդի Ֆլեյֆել
Դանիաբնակ աղեստինցի ռեժիսոր, որն ավարտել է Մեծ Բրիտանիայի կինոյի և հեռուստատեսության պետական դպրոցը։ Նրա առաջին լիամետրաժ վավերագրական աշխատանքը՝ «Աշխարհ, որ մերը չէ» ֆիլմը, որի պրեմիերան կայացել է 2012-ին Թորոնթոյի ՄԿՓ-ում շուրջ երեսուն մրցանակի է արժանացել (Բելինի ՄԿՓ, Կոպենհագենի, Յամագատայի, Նյու Յորքի վավերագրական կինոյի ՄՓ-եր)։ 2013-ին Ֆլեյֆելը մասնակցել է Կաննի ԿՓ-ի Cinéfondation-ին, ապա նկարահանել մի քանի կարճամետրաժ ֆիլմ՝ «Վերադարձածը» («Ոսկե արջ», 2016, Եվրոպական կինոակադեմիայի մրցանակի հավակնորդ), «Խեղդվողը» (ներկայացվել է Կաննում, ինչպես նաև Եվրոպական կիոակադեմայի մրցանակին), «Ես ստորագրել եմ միջնորդագիրը» (Ամստերդամի վավերագրական կինոյի ՄՓ-ի մրցանակ, Եվորպական կիոնակադեմիայի մրցանակի հավակնորդ):
Ֆիլմացանկ
Աշխարհ, որ մերը չէ (վավ., 2012), Քսենոս (կ/մ 2013), 20 ձեռքսեղմում հանուն խաղաղության (կ/մ, 2015), Վերադարձածը (կ/մ, 2016), Խեղդվողը (կ/մ, 2017), Ես ստորագրել եմ միջնորդագիրը (կ/մ, 2018), Երեք տրամաբանական ելք (կ/մ, 2020), Էլեֆսինա, մեր սեր (կ/մ, 2023), Դեպի անհայտ երկիր (2024)։