Հայաստան/ԱՄՆ
ՎԵՐՋԻՆ ԿԱՅԱՐԱՆ
98 րոպե
1994
Գլխավոր հերոսներն այր ու կին սփյուռքահայ դերասաններ են։ Ֆիլմի հիմքում նրանց բեմադրած պիեսն է, որի պրեմիերան կայացել է 1986-ին Էդինբուրգում։ Հետագայում ներկայացումը խաղացվել է շատ երկրներում։ Ֆիլմը պատմում է այս մարդկանց մասին, որոնք իրենց պիեսով ճանապարհորդել են աշխարհով մեկ: Պատմական հայրենի հողից հեռու նրանք ջանում են գտնել իրենց հոգևոր արմատները։

Ստեղծագործական կազմը
Ռեժիսոր՝ Հաորւթյուն Խաչատրյան
Սցենարի հեղինակներ՝ Հաորւթյուն Խաչատրյան, Նորա Արմանի, Ժիրայր Փափազյան, Միքայել Ստամբոլցյան
Օպերատորներ՝ Արտյոմ Մելքումյան, Վրեժ Պետրոսյան
Նկարիչ՝ Սամվել Նահատակայան
Կոմպոզիտոր՝ Ավետ Տերտերյան
Հնչյունայինձևավորող՝ Անահիտ Կեսայան
Մոնտաժող՝ Սոֆյա Գաբրիելյան
Դերերում. Նորա Արմանի, Ժիրայր Փափազյան, Արմեն Ջիգարխանյան
Արտադրությունը՝ Հայֆիլմ կինոստուդիայի
Հաորւթյուն Խաչատրյան
Ծնվել է 1955-ին Ախալքալաքում (Վրաստան): 1981–ին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան պետական ​​մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի կինոյի բաժինը: Այդ ժամանակից ի վեր ռեժիսորի օգնական, օպերատոր և ռեժիսոր է աշխատել Հայկական վավերագրական ֆիլմերի ստուդիայում, այնուհետև՝ «Հայֆիլմ» ստուդիայում: 1989–ից ռեժիսոր-պրոդյուսեր է «Հայֆիլմ» ստուդիայում: 2004–ից Երևանի «Ոսկե ծիրան» ՄԿՓ–ի հիմնադիր-գործադիր տնօրենն է և ապա՝ հիմնադիր նախագահը: 2017–ից Հայաստանի կինոգործիչների միության նախագահն է: Հարություն Խաչատրյանը ՀՀ ժողովրդական արտիստ է, իսկ 2006–ից՝ Եվրոպական կինոակադեմիայի անդամ։ Նրա ֆիլմերը շատ մրցանակներ են շահել բազմաթիվ միջազգային կինոփառատոներում («Մոլոդիստ» ՄԿՓ, Ուկրաինա, 1987, Նիոնի վավերագրական կինոյի ՄՓ, Ֆրանսիա, 1989, Սանկտ Պետերբուրգի «Ուղերձ մարդուն» ՄՓ, 1993, Կարլովի Վարիի ՄԿՓ, Չեխիա, 2003, «Արսենալ» ՄԿՓ, Լատվիա, 2004, Ռոտերդամի ՄԿՓ, Նիդերլանդներ, 2009, WorldFest, Հյուսթոն, ԱՄՆ, 2009, Անթալիայի ՄԿՓ, 2009, Խիխոնի ՄԿՓ, Իսպանիա, 2009, Ֆրիբուրգի ՄԿՓ, Շվեյցարիա, 2010, Թուրինի ՄԿՓ, Իտալիա, 2014, և այլն)։ 2007–ին Խաչատրյանն արժանացել է «Արքայազն Քլաուսի հիմնադրամի» մրցանակին (Նիդերլանդներ): 2008–ին նա ՀՀ կառավարության կողմից պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով (ՀՀ բարձրագույն մշակութային պարգևը): 2008–ին Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի և հաղորդակցության նախարարությունը Հարություն Խաչատրյանին շնորհել է «Արվեստի և գրականության ասպետ» շքանշան:

Ֆիլմացանկ
Թաղի ձայները (վավ․, 1981), Հյուրընկալվելով հրամանատարին (վավ․, 1985), Մի իրադարձության խրոնիկա (վավ․, 1985), Երեք ռաունդ Վլադիմիր Ենգիբարյանի կյանքից (վավ․, 1986), Կոնդ (վավ․, 1987), Սպիտակ քաղաք (վավ․, 1988), Քամին ունայնության (1989), Վերադարձ ավետյաց երկիր (1991), Վերջին կայարան (1994), Վավերագրողը (2003), Պոետի վերադարձը (20006), Սահման (2009), Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ (2014), Փակուղի (2016), Նկարչի երեք գերեզմանները (2022):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ