Վրաստան/Լեհաստան
ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ԼԵՌԸ
73 րոպե
2023

Սինոփսիս
Պալարախտից ապաքինվելուց հետո Մարիամը կրկնվող մղձավանջ է տեսնում՝ իբր իրեն պահում են բարձր լեռներում՝ անտառամիջի մի հին պալատում, որտեղ հալածվածներ են ապրում: Շենքը հոյաշուք է, բայց բնակիչները մերժված են հասարակության կողմից։ Մի օր Մարիամը գնում է հանդիպելու այդ գաղտնի համայնքին, որպեսզի վախը հաղթահարի։ Աբասթումանիի պալարախտավորների հետ ընկերանալով և նրանց հետ ուրախություն ու ցավ կիսելով՝ Մարիամը վերջապես հաղթահարում է իր վախը։ Բայց Աբասթումանին մի չպատմված ու մոռացված պատմություն է անում, անցյալի ուրվականները երևան են հանում ավելի չարագուշակ բան, քան Մարիամի մղձավանջը․ դրանք մի ամբողջ երկրի մղձավանջն են ներկայացնում:


Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ` Մարիամ Չաչիա, Էվա Շվարց
Ռեժիսորներ՝ Մարիամ Չաչիա, Նիք Վոյթ
Սցենարի հեղինակներ՝ Մարիամ Չաչիա, Նիք Վոյթ
Օպերատոր՝ Նիք Վոյթ
Երաժշտությունը` Փոլ (Ֆոդա) Ֆոդերգիլի
Հնչյունային ձևավորողներ՝ Մարիամ Չաչիա, Նինո Գոգիա, Նիկո Տարիելաշվիլի
Մոնտաժողներ՝ Նիք Վոյթ, Մարիամ Չաչիա
Արտադրությունը՝ Opyodoc, Telewizja Polska S. A.


Մարիամ Չաչիա
Ծնվել է 1982-ին: 2003-ին գերազանցությամբ ավարտել է Վրաստանի Շ. Ռուսթավելու անվան անվան թատրոնի և կինոյի պետական համալսարանի դրամատիկական ֆակուլտետը, որտեղ թատերական ռեժիսուրա է ուսանել։ Համալսարանից հետո աշխատել է թատրոնում որպես ռեժիսոր։ 2012-ին մուտք է գործել վավերագրական կինոյի ասպարեզ։ Նրա առաջին լիամետրաժ վավերագրական աշխատանքը` «Կիրովի փողոց, 8»-ը, նկարահանվել է Ֆրանսիայի հետ համատեղ։ 2014-ին հիմնել է OpyoDoc կինոընկերությունը և սկսել սեփական վավերագրական ֆիլմերի արտադրությունը։ «Ականջ դիր լռությանը» առաջին ֆիլմի պրեմիերան կայացել է 2016-ին DOK Leipzig կինոփառատոնում, որտեղ նվաճել է «Ոսկե աղավնի» մրցանակը «Վարպետներին հաջորդողներ» ծրագրում: 2017-ից Մարիամ Չաչիան թողարկում է նաև այլ ռեժիսորների ֆիլմեր։ Այժմ Նիք Վոյթի հետ զբաղված է «Աբասթումանի 101, սենյակներ» նախագծի հետարտադրական աշխատանքով:

Ֆիլմացանկ
Ռետին (կ/մ հ/ս, 2007–2008), Ի՞նչ է ընտրությունը (վավեր․ հ/ս, 2009), Սա Երկիրն է (անիմ․, 2010), Կիրովի փողոց, 8 (վավեր., 2013), Ականջ դիր լռությանը (վավեր., 2016), Կախարդական լեռը (համառեժ., վավեր., 2023):

Նիք Վոյթ
Օպերատոր, ռեժիսոր և մոնտաժող։ 2006-ին գերազանցությամբ ավարտել է Դը Մոնֆոր համալսարանի լուսանկարչության և կինոարտադրության բաժինը: Աշխատել է կինոյի և մեդիայի մի շարք ոլորտներում, մինչև որ 2014-ին գտել է իր կոչումը վավերագրական կինոյի ասպարեզում: Այդ ժամանակից ի վեր որպես օպերատոր ինը լիամետրաժ վավերագրական ֆիլմ է նկարահանել:

Ֆիլմացանկ
Կարմիր անուրջներ (վավ․, 2006), Կախարդական լեռը (համառեժ., վավ., 2023):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ