Մեծ Բրիտանիա/Նոր Զելանդիա/Ճապոնիա
ՈՒՐԱԽ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ, ՄԻՍՏՐ ԼՈՐԵՆՍ
123 րոպե
1983

Սինոփսիս
1942-ին բրիտանացի զինվորական Ջեք Սելիրսը հայտնվում է ռազմագերիների ճապոնական ճամբարում։ Վերջինս ղեկավարում է Յոնոյը, որն անսասան հավատ ունի կարգուկանոնի, պատվի և վեհության հանդեպ։ Նրա կարծիքով դաշնակիցների ռազմագերիները վախկոտներ են, որոնք ընտրել են անձնատուր լինելը ինքնասպանություն գործելու փոխարեն։ Ռազմագերիներից մեկը՝ թարգմանիչ Ջոն Լորենսը, փորձում է բացատրել ճապոնացիների մտածելակերպը, բայց նրան դավաճան են հանում։

Մրցանակներ
Լավագույն երաժշտություն, Բրիտանական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի մրցանակաբաշխություն, 1983

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր` Ջերեմի Թոմաս
Ռեժիսոր՝ Նագիսա Օշիմա
Սցենարի հեղինակներ՝ Նագիսա Օշիմա, Պաուլ Մայերսբերգ
Օպերատոր՝ Տոիչիրո Նարուշիմա
Նկարիչ՝ Շիգեմասա Տոդա
Երաժշտությունը` Ռյուիչի Սակամոտոյի
Հնչյունային ձևաաավորող՝ Ակիրա Հոնմա
Մոնտաժող՝ Տոմոյո Օշիմա
Դերերում. Դեյվիդ Բոուի, Թոմ Կոնտի, Ռյուիչի Սակամոտո, Տակեշի Կիտանո, Ջեք Թոմփսոն, Ջոնի Օկուրա, Ալիսթեր Բրաունինգ, Ջեյմս Մալքոմ, Քրիս Բրաուն, Յույա Ուչիդա, Ռյունոսուկե Կանեդա, Կան Միկամի, Յույի Հոնմա:
Արտադրությունը՝ National Film Trustee Company

Ջերեմի Թոմաս, պրոդյուսեր
Թոմասը մանկուց հաղորդակցվել է կինոաշխարհին, քանի որ նրա հայրն ու հորեղբայրը կինոռեժիսորներ են եղել ։ Նա սկսել է կինոլաբորատորիաներից, որից հետո ավարտել է մոնտաժի բաժինը, աշխատել է բազմաթիվ ֆիլմերի վրա և ի վերջո մոնտաժել ֆիլմ Կեն Լոուչի համար։ 1974 թ․ Թոմասը, որպես պրոդյուսեր, իր առաջին ֆիլմը նկարահանեց Ավստրալիայում՝ Ֆիլիպ Մորայի «Կատաղած շուն Մորգանը», որտեղ նկարահանվել է Դենիս Հոփերը, այնուհետև նա հիմնադրեց իր Recorded Picture Company ընկերությունը։ Թոմասը դրանից հետո նկարահանել է բազմաթիվ փայլուն ֆիլմեր՝ սկսելով իսկապես միջազգային կարիերա։ Այդ ֆիլմերից են Երզի Սկոլիմովսկու «Ճիչը», Նիկոլաս Ռոուգի «Վատ ժամանակներ», «Էվրիկան» և «Անկարևորությունը» և Նագիսա Օշիմայի «Շնորհավոր Սուրբ ծնունդ պարոն Լորենս»՝  Դևիդ Բոուիի մասնակցությամբ։ 1986֊ին Թոմասը համագործակցել է ռեժիսոր Բերնանդո Բերտոլուչիի հետ «Վերջին կայսրը» ֆիլմի համար, որն արժանացել է ինը ակադեմիական մրցանակների, այդ թվում «Լավագույն ֆիլմ»անվանակարգում, ստացել է նաև բազմաթիվ այլ միջազգային մրցանակներ։ Թոմասը շարունակել է նկարահանել ֆիլմեր, որոնցից են Բերտոլուչիի հետ նրա երեք աշխատանքները՝ «Երկնքի տակ», «Անորսալի գեղեցկություն», «Երազողները» ։
Թոմասը ռազմավարական տեսանկյունից շարունակել է մնալ անկախ պրոդյուսեր, ինչի արդյունքում ստեղծվել են բազմազան և բազմաբնույթ ֆիլմեր, այդ թվում Դևիդ Քրոնենբերգի «Մերկ նախաճաշը», «Վթարը» և «Վտանգավոր մեթոդը», Թաքեշի Կիտանոյի «Եղբայրը», Ջոնաթան Գլեյզերի «Սեքսուալ հրեշը», Դևիդ Մաքքենզիի «Երիտասարդ Ադամը», Թաքաշի Միիկեի «13 մարդասպանները, «Հարա -Կիրի՝ Սամուրայի մահը», «Անմահի սայրը» և «Առաջին սերը», Հոակիմ Ռոնինգի և Էսպեն Սանդբերգի  «Կոն- Տիկին», որն առաջադրվել էր Օսկարի, Ջիմ Ջարմուշի «Միայն սիրահարներն են ողջ մնացել», Բեն Ուիթլիի «Բարձրահարկը» և Մաթեո Գարոնի «Սարսափելի հեքիաթներ» և «Պինոկիոն»։
Իր կարիերայի ընթացքում Թոմասն աշխատել է բազմաթիվ նշանավոր ռեժիսորների հետ, որոնցից են Ստեֆանն Ֆրիրսը, Ռիչարդ Լինկլաթերը, Բոբ Ռաֆայելսոնը, Ֆիլիպ Նոյսը, Ուիմ Վենդերսը Քյենցե Նորբուն և Թերի Գիլիամը։
1992-ին Թոմասը նշանակվել է Բրիտանական կինոինստիտուտի նախագահ, իսկ 2000-ին դարձել է մշտական անդամ։
Նա բազմաթիվ մրցանակներ է ստացել, այդ թվում BAFTA-ի Մայքլ Բալքոնի մրցանակը, որը նրան շնորհվել է 1991-ին Կինոյում բրիտանական ակնառու ավանդի համար։ Նա եղել է ժյուրիի նախագահ Տոկիոյի, Սան Սեբաստիանի, Բեռլինի և Կաննի կինոփառատոններում (Un Certain Regard), նաև եղել է Կաննի հիմնական ժյուրիի կազմում։ Նա ավելի քան տասնհինգ ֆիլմ է ներկայացրել Կաննի կինոփառատոնում։ Թոմասը ավելի քան վաթսուն ֆիլմերի պրոդյուսեր է և ներկայումս էլ շարունակում է ֆիլմեր ստեղծել իր Recorded Picture Company ընկերությունում։ Առաջիկայում կթողարկվեն Թաքաշի Միիկեի և Ջուլիեն Թեմփլի հետ նրա աշխատանքները։

Նագիսա Օշիմա, ռեժիսոր
Ծնվել է 1932-ին Կիոտոյում։ Տեղի համալսարանում իրավաբանություն ուսանելուց հետո ընդունվել է Շոչիկու Օֆունա ստուդիան, որտեղ աշխատել է որպես ռեժիսորներ Մասակի Կոբայաշիի և Հիդեո Օբայի օգնական։ Օշիմայի լիամետրաժ ռեժիսորական դեբյուտը կայացել է 1959-ին «Սիրո և հույսի փողոց» ֆիլմով։ Հաջորդ տարի Օշիման ասպարեզ է հանել իր «Դաժան երիտասարդության պատմություն» և «Արևի գերեզմանը» ուղենիշային ֆիլմերը: Նրա հաջորդ աշխատանքը՝ «Գիշեր և մշուշ Ճապոնիայում» ֆիլմը (1960) խիստ քաղաքական համարվեց և ցուցադրվելուց ընդամենը երեք օր անց հանվեց շրջանառությունից, ինչը ստիպեց Օշիմային հեռանալ ստուդիայից և դառնալ անկախ պրոդյուսեր։ Նա հեղինակել է բազմաթիվ հակասական ու պատվախնդիր գործեր, այդ թվում՝ «Ծուղակը» (1961), «Ծեսը» (1971) և «Սիրո ցլամարտը» («Զգացմունքերի կայսրությունը», 1976), որոնցով միջազգային ճանաչման է հասել։ 1978-ին «Կրքի կայսրության» համար Օշիման՝ որպես լավագույն ռեժիսոր, արժանացել է Կաննի ՄԿՓ-ի մրցանակին: «Մաքս, իմ սեր» ֆիլմը (1987) նկարահանելուց 13 տարի անց նա թողարկել է իր վերջին աշխտանքը՝ «Տաբուն», որի համաշխարհային պրեմիերան 1999-ին կայացել է Կաննի ՄԿՓ-ում։

Ֆիլմացանկ
Վաղվա արևը (1959), Սիրո և հույսի քաղաք (1959), Դաժան երիտասարդության պատմություն (1960), Արևի գերեզմանը (1960), Գիշեր և մշուշ Ճապոնիայում (1960), Ծուղակ (1961), Ապստամբություն (1962), Մարմնական հաճույքներ (1965), Յունբոգիի օրագիրը (1965), Բռնություն կեսօրին (1966), Նինձյայի ռազմարվեստը (1967), Անվայել երգերի հետազոտություն (1967), Կրկնակի ինքնասպանություն. ճապոնական ամառ (1967), Մահապատիժ կախաղանով (1968), Երեք հարբեցողի վերադարձը (1968), Շինջուկուացի գողի օրագիրը (1969), Տղան (1969), Տոկիոյի պատերազմից հետո արված պատմություն (1970), Ծես (1971), Ամառային քույր (1972), Սիրո ցլամարտ (Զգացմունքների կայսրություն, 1976), Կրքի կայսրություն (1978), Ուրախ Սուրբ ծնունդ, միստր Լորենս (1983), Մաքս, իմ սեր (1986), Տաբու (1999):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ