Ֆրանսիա
ՄԻՍԱՔ ԵՎ ՄԵԼԻՆԵ ՄԱՆՈՒՇՅԱՆՆԵՐ
52 ՐՈՊԵ
2024
July 11th
21:00
Cinema House, Malyan Hall
Tickets
Screenings

1944 թվականի փետրվարի 21-ին Մոն-Վալերիենում իր ընկերների հետ միասին մահապատժի ենթարկվեց ֆրանսիական դիմադրության գործիչ Միսաք Մանուշյանը։ Շարժման այդ հերոսական մարտիկն իմ մեծ հորեղբայրն է։ Միսաքի մահապատժից 80 տարի անց ես մեծ հուզմունքով բացահայտում եմ նրա նոթատետրերը։ Իմ ձեռքերում իրական գանձ է։ Մատներս սահեցնում եմ ֆրանսերեն և հայերեն էջերի վրայով, որոնք Մանուշի ձեռքով են գրվել։ Այս նոթատետրերին էր նա վստահում իր կասկածները, հույսերը, իր մտքերն ու տպավորությունները։ Այս նոթերը վերակենդանացնում են նրան։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝Ժիլ Պերես, Սիրիլ Պերես
Ռեժիսոր՝ Կատյա Կիրակոսյան
Արտադրությունը՝ 13 PRODS / Via Découvertes Films / Bars Media / HOKISS-LA

Կատյա Կիրակոսյան
1973 թ․ ծնված Կատյա Կիրակոսյանն ապրում է Մարսելում։ Նա ուսանել է գրականություն, կինո և լրագրություն։ Ավարտել է ուսումն աուդիովիզուալ արտադրությունների մագիստրոսի աստիճանով։ 
Կատյա Կիրակոսյանը խմբագիր- մենեջեր է ( երկար ժամանակ աշխատել է ֆիլմերի և սերիալների մասնագիտացած OCS հարթակում):
Որպես հեղինակ նրա առաջին վավերագրական ֆիլմն է “Միսակ և Մելինե Մանուշյանները”, որը շատ անձնական ֆիլմ է նրա մեծ հորեղբոր և մեծ հորաքրոջ մասին, որոնք երկուսն էլ խորհրդանշական կերպարներ են եղել ֆրանսիական դիմադրության շարժման համար։ Կատյա Կիրակոսյանը, լինելով պանթեոնում Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունների վերահուղարկավորության հարցերով Ելիսեյան հատուկ հանձնաժողովի անդամ, երկար տարիներ ներառված է եղել նրանց հիշատակին նվիրված աշխատանքներում՝ հետազոտություններ, ցուցադրություններ, համաժողովներ․․․ և անգնահատելի աջակցություն է ցուցաբերել այդ թեմայով կազմակերպված բազմաթիվ նախագծերի (գրքեր, կոմիքսներ, կոլոկվիաներ ․․․)։ Նա նաև վերախմբագրել է իր մեծ մորաքրոջ՝ Մելինեի վկայությունը, որն ի սկզբանե տպագրվել է 70-ականներին՝ նախաբանում կցելով նախկինում չհրապարակված փաստաթղթեր, այդ թվում՝ Միսաքի արժեքավոր նոթատետրերը, որոնք գտել էր Հայաստանում։ 
Առանձնահատուկ նվիրումով իր երկու հայրենիքների հանդեպ՝ Կատյան Phonéton 2024-ի կնքամայրն է, նաև քննարկումներ է կազմակերպում դպրոցներում, արժևորելով ոչ միայն Մանուշյանների հիշատակը, այլև ամենից վեր՝ ազատության, հավասարության և եղբայրության համամարդկային արժեքները, որոնք նա ժառանգել է։ 
Հիմա նա գեղարվեստական սերիալի սցենար է գրում, բայց պահպանում է իր առանձնահատուկ վերաբերմունքը վավերագրական ֆիլմերի և դիմանկարների հանդեպ և համոզված է, որ ինտիմ , մարմնավորված պատմությունն ավելի հզոր է, քան ցանկացած բացահայտում։

Ֆիլմացանկ
Միսաք և Մելինե Մանուշյաններ (վավ., 2024)

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ