Գենադի Մելքոնյան (1944 - 2002)
Ծնվել է Երևանում: 1962թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում` որպես լուսավորիչ, ռեժիսորի օգնական, երկրորդ ռեժիսոր, այնուհետև` ռեժիսոր: 1969թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Նկարահանել է մի շարք ֆիլմեր, որոնցից են` «Թթենի», «Վերջին կիրակին», «Օդապարուկի օրը», «Փարաջանով, վերջին աշուն» (1992թ.) և այլն::
Ֆիլմացանկ
Թթենի (կ/մ, 1979), Մոր տունը (կ/մ, 1980), Անակնկալ (1983), Վերջին կիրակին (1985), Օդապարուկի օրը (1986), Խոսք (կ/մ, 1987), Փարաջանով, վերջին աշուն (վավ․, 1992), Արգելավայրի արվեստը (վավ․, 1997), Հպում (վավ․, 2000),