Ֆրանսիա/Ճապոնիա
ԱԴԱՄԱՆԻ ՎՐԱ
109 րոպե
2023

Սինոփսիս
Ադամանը ցերեկային խնամքի եզակի կենտրոն է: Փարիզի սրտում՝ Սենի վրա լողացող կառույցն ընդունում է հոգեկան խանգարումներով հիվանդ մեծահասակների՝ առաջարկելով այնպիսի խնամք, որը խարսխում է նրանց ժամանակի և տարածության մեջ և օգնում վերականգնել կամ պահպանել իրենց ոգին: Ադամանը ղեկավարող անձնակազմը փորձում է հնարավորին չափ դիմակայել հոգեբուժության արժեզրկմանն ու ապամարդկայնացմանը:

Մրցանակներ
«Ոսկե արջ» մրցանակ լավագույն ֆիլմի համար, Բեռլինի ՄԿՓ, 2023

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր(ներ)` Սելին Լուազո, Ժիլ Սակյուտո, Միլենա Պուալո
Ռեժիսոր՝ Նիկոլա Ֆիլիբեր
Սցենարի հեղինակ՝ Նիկոլա Ֆիլիբեր
Օպերատոր՝ Նիկոլա Ֆիլիբեր
Հնչյունային ձևավորողներ՝ Էրիկ Մենար, Ֆրանսուա Աբդելնուր
Մոնտաժողներ՝ Նիկոլա Ֆիլիբեր, Յանուշ Բարանեկ
Նկրահանվել են Մամադի Բարին, Ուալիդ Բենզիանեն, Սաբին Բեռլիերը, Ռոմեն Բեռնարդենը, Ժան-Պոլ Ազանը:
Արտադրությունը՝ TS Productions



Նիկոլա Ֆիլիբեր
Ծնվել է 1951-ին Նանսիում (Ֆրանսիա): Ուսանել է փիլիսոփայություն և կինոկարիերան սկսել 1970-ականներին որպես ռեժիսորներ Ռընե Ալիոյի, Ալեն Տաների և Կլոդ Գորետայի օգնական: 1985-87 թթ. հեռուստատեսության համար նկարահանել է լեռնագնացության և այլ մարզաձևերի մասին պատմող ֆիլմեր։ Մի քանի կարճամետրաժից հետո 1990-ին նկարահանել է իր առաջին լիամետրաժ վավերագրական աշխպատանքը՝ «Լուվր քաղաքը»: Օրանգուտանի դիմանկարը՝ «Նենետը», 2010-ին ցուցադրվել է Բեռլինի ՄԿՓ-ի «Ֆորում» ծրագրում: 2002-ից ի վեր նրա ֆիլմերն աշխարհով մեկ ներկայացվել են ավելի քան 100 հետահայաց ցուցադրության և հարգանքի տուրքի միջոցառման շրջանակներում:

Ֆիլմացանկ
Նրա տիրոջ ձայնը (1978), Լուվր քաղաքը (1990), Կենդանիներ (1995),Ամեն փոքր բան (1996), Ո՞վ գիտի (1999), Լինել և ունենալ (2002), Վերադարձ Նորմանդիա (2007), Նենետ (2009), Գիշեր է իջնում գազանանոցի վրա (2010), Ռադիոյի տունը (2012), Ամեն պահ (2018), Ադամանի վրա (2023)։



ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ