Ֆրանսիա
ՄԵՐ ՄԱՐՄԻՆԸ
168 րոպե
2023

Սինոփսիս
Փարիզի հանրային հիվանդանոցում Կլեր Սիմոնը հարցադրումներ է անում, թե ինչ է նշանակում ապրել կնոջ մարմնի մեջ՝ նկարահանելով կանանց բազմազանությունը, եզակիությունն ու գեղեցկությունը կյանքի բոլոր փուլերում։ Բացահայտվում են ցանկությունների, վախերի և պայքարի բացառիկ պատմություններ, այդ թվում՝ հենց ռեժիսորի պատմությունը։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր(ներ)` Քրիստինա Լարսեն
Ռեժիսոր՝ Կլեր Սիմոն
Սցենարի հեղինակ՝ Կլեր Սիմոն
Օպերատոր՝ Կլեր Սիմոն
Երաժշտությունը՝ Էլիաս Բուգեդիրի
Հնչյունային ձևավորող՝ Ֆլավիա Կորդե
Մոնտաժող՝ Լjուկ Ֆորվեյ
Արտադրությունը՝ Madison Films


Կլեր Սիմոն
Կլեր Սիմոնը կինո է եկել մոնտաժի միջոցով։ Նրա «Զվարճանքներ» և «Ամեն գնով» ֆիլմերը, որոնք ցուցադրվել են կինոթատրոններում, դարձել են ֆրանսիական վավերագրական կինոյի հեղափոխության մի մասը։ Այդ ժամանակից ի վեր նա հերթագայել է վավերագրական ու խաղարկային կինոն: Կլեր Սիմոնը կերպարներին նկարահանում է որպես հերոսների՝ «Զվարճանքներ»-ի մանուկներին, «Ամեն գնով»-ի լարված շեֆին, «Այլապես այո»-ի երեխաներ առևանգողին, «Այրվում է» ֆիլմի հրդեհող աղջկան, կանանց սիրահարված Միմիին, ընտանիքի պլանավորման խորհրդատու Նատալի Բային, Ռեդա Քաթեբի հանդեպ կրքով բռնված Նիկոլ Գարսիային «Հյուսիսային կայարան»-ում, Ստեֆանիին, որն իր հմայքներն է վաճառում  անտառներում, երիտասարդներին, որոնք գրոհում են ամրության վերածված Femis կինոդպրոցը, Հյուգոյի նման դպրոցականներին, որոնք լալիս են  իրենց ընտանիքների լռության պատճառով, նպարավաճառի որդուն և ժամանակակից գյուղապետին, Մարգըրիտ Դյուրասի հարցաքննվող սիրեկան Յան Անդրեային… Եվ կնոջ մարմնի վիպերգը… Վավերագրական թե գեղարվեստական ֆիլմ լինի, հարցը մեկն է. ի՞նչ է պատմությունը: Կյա՞նք։ Միաժամանակ Կլեր Սիմոնը դասավանդել է Փարիզ 8 և Փարիզ 7 համալսարաններում, Varan-ի կինոարվեստանոցներում և ղեկավարել  Femis-ի  ռեժիսուրայի բաժինը։

Ֆիլմացանկ
Մադլեն (1976), Մինչ ես հոգեվարքի մեջ եմ (1980), Ոստիկանություն (1988), Հիվանդները (1989), Ընտանեկան տեսարաններ (1991), Նկարիչը (1992), Զանազան փաստեր (1993), Ամեն գնով (1995), Օտար մարմին (1997 ), Զվարճանքներ (1998),  Իրոք դու ես (1999),  Սիրավեպ (2000), Միմի (2002), Այրվում է (2006), Աստծու գրասենյակը (2008), Մարդկային աշխարհագրություն (2013), Անտառի երազները…  (2015), Մրցույթը (2016), Ջահել մենություն (2018),  Գյուղը. առաջին շրջան (2019), Գյուղը. երկրորդ շրջան (2019),  Նպարավաճառի որդին, գյուղապետը, գյուղը և ամբողջ աշխարհը (2020), Ուզում եմ խոսել Դյուրասի մասին  (2021), Մեր մարմինը (2023):



ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ